Վիրաբուժություն
Արհեստական օրգանները «տպում է» պրինտերը

ԴԵռ 2011թ-ի սկզբին, ավելի քան 11 հազար մարդ Գերմանիայում սպասում էին փոխպատվաստման, բայց դոնորական նյութի քանակը բավարար չէ նման պահանջարկը բավարարելու համար:
Այսպես, 2010թ-ին պոտենցիալ դոնորական օրգանների քանակը, համաձայն Գերմանական օրգանների փոխպատվաստման հիմնադրամի տվյալների, կազմել է 1876: Սա այն մարդկանց քանակն է, ում մոտ արձանագրվել է գլխուղեղի մահ և օրգանների հեռացման համար որևէ խոչընդոտ չի առաջացել: Եվ միայն 2/3 դեպքերում է կատարվել օրգանների փոխպատվաստման վիրահատություն: Այսպիսին են գիտնականների օրգանների դասական փոխպատվաստման այլընտրանքային մեթոդների բազմամյա որոնման պատճառները:
Բջիջներ` լաբորատորիաներից
Արդեն տևական ժամանակ է, ինչ գիտնական-ինժեներներն աշխատում են արհեստական օրգաններ ստեղծելու վրա: Նրանք արդեն առաջին հաջողություններն արձանագրել են մաշկի, աճառների և ոսկրերի ստեղծման ուղղությամբ, որոնք արդեն մասամբ կլինիկական փորձարկումների փուլն են անցնում:
Դանց մի մասը օգտագործվում են կենդանիների օրգանիզմներում հյուսվածքների կամ, նույնիսկ, ամբողջական օրգանների փոխպատվաստման համար:
Եվ գիտության համեմատաբար այս նոր ոլորտն անվանվում է հյուսվածքային ինժեներիա:
Լաբորատոր պայմաններում առաջին անգամ մարդկային բջիջների բազմացում հաջողվել է կատարել 1975 թվականին: Այդ ժամանակներից այս ուղղությունը շատ արագ է զարգանում: Այսօր արդեն փորձեր են կատարվում կրկնօրինակել մարդու տարբեր տեսակների հյուսվածքների ծավալային հատվածներ: Հյուսվածքների որոշ տեսակների համար, ինչպիսին արհեստական էպիդերմիսն է, ոսկրային և աճառային հյուսվածքը, կլինիկորեն ստեղծման մեթոդներ արդեն գոյություն ունեն:
Լաբորատոր պայմաններում ստեղծված էպիդերմիսը կարելի է օգտագործել երկու դեպքում. բժշկության մեջ որպես վերջին հնարավորություն այն հիվանդների համար, ովքեր ծանր այրվածքներ են ստացել, կամ քրոնիկական չլավացող վերքեր ունեն, ինչպես նաև կոսմետիկական և դեղագործական արդյունաբերության մեջ:
Արհեստական մաշկը կարող է օգտագործվել նոր սուբստանցիաների թեստավորման համար: Տարբեր լաբորատորիաներում և հետազոտական կենտրոններում արդեն ստեղծվել են մարդու հյուսվածքների ծավալային հատվածներ, արհեստական լյարդ, որոնք նույնպես առայժմ թեստավորման փուլում են: Իսկ վերջերս հաղորդագրություն եղավ այն մասին, որ Ստոկհոլմում կատարվել է արհեստական ձևով ստացված շնչափողի առաջին հաջող փոխպատվաստումը:
Խոշոր օրգաններ ստանալու խնդիրները
Գիտնականների համար դեռ մեծ խնդիր է արհեստականորեն մարդու խոշոր օրգաններ ստանալը: Աշխատող սրտամկան աճեցնելը խնդիր չէ. ոչ մեծ ինքնուրույն օրգանը շրջակա սննդարար միջավայրից ստանում է ամեն անհրաժեշտն իր ապրելունակության համար: Սակայն սրտին պետք են նաև արյունատար անոթներ, որոնցով նա թթվածին է ստանում և այլ սննդարար նյութեր: Սակայն մինչ այժմ դեռ չի հաջողվել լաբորատորիայում ստանալ այդ ոչ մեծ, բայց բարդ մազանոթները` իրենց ճյուղավորումներով և խոռոչներով:
Բայց գիտնականները, կարծես թե, գտել են լուծումը: Նրանք մշակել են կենսահամատեղելի արհեստական արյունատար անոթներ ստանալու մեթոդը, դրա համար կիրառելով արագ նախապատկեր ստանալու եղանակը, որը կիրառվում է մեքենաշինության բնագավառում: Այս նպատակով նրանք միավորել են երկու տարբեր մեթոդներ` եռաչափ մոդելի ստեղծման մեթոդը և մուլտիֆոտոնային պոլիմերացման մեթոդը, որը պոլիմերային արդյունաբերության մեջ է կիրառվում: Եռաչափ տպիչը (պրինտերը) կիրառվում է նյութերի եռաչափ, շերտ առ շերտ արագ տարածման համար:
Իրենց նպատակների համար գիտնականները հատուկ թանաքներ են մշակել, որպեսզի ստացված արյունատար անոթները ճկուն և առաձգական լինեն:
Մուլտիֆոտոնային պոլիմերացման մեթոդի կիրառումը, ըստ հետազոտողների, կարող է հնարավորություն տալ ստեղծել արհեստական մանրագույն մազանոթներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն իսկական արյունատար անոթներին: Մեթոդը նախատեսում է նյութի վրա կարճ, ինտենսիվ ազդակներով լազերային ազդեցություն: Դրանք ակտիվացնում են մոլեկուլները, ստիպելով դրանց ակտիվորեն փոխազդեցության մեջ մտնել միմյանց հետ, դրանով առաջացնելով, այսպես կոչված, պոլիմերացումը, նյութը դառնում է դիմացկուն, մնալով նույն ձևով առաձգական, ինչպես և բնական նյութերը:«Այս մեթոդներն առանձին-առանձին աշխատում են և այժմ փորձարկում են անցնում թեստային ռեժիմում: Աշխատանքներ են տարվում համակցված սարքավորման նախատիպը ստեղծելու ուղղությամբ»,- ասում են գիտնականները: Խողովակները տպելուց հետո կատարվում է դրանց կենսաֆունկցիոնավորումը` խողովակների վրա օրգանիզմի կենդանի բջիջները կպցնելու համար: Նախագծում, ի թիվս այլոց, օգտագործվելու են որոշ սպիտակուցային մոլեկուլներ, ինչպիսիք են հեպարինը և այլն, որոնցով պատվում են արհեստական անոթների ներքին պատերը: Հաճախ կիրառվում են հիբրիդային նյութերից պատրատված թանաքները, որոնք բաղկացած են սինթետիկ և բնական պոլիմերների խառնուրդից:
Երկրորդ փուլում խողովակների ներսում կատարվում է էնդոթելային բջիջների և նանոօբյեկտների զուգակցում: Այդ բջիջները օրգանիզմում ձևավորում են ներքին շերտ, որով պարուրապատվում են ամեն մի անոթի պատերը:«Նման շերտը կարևոր դեր է խաղում, ապահովելով առանց թանձրուկների ձևավորման և կպչունության արյան բաղադրատարրեր»,-այսպես են բացատրում գիտնականները խողովակների մշակման այդքան աշխատատար գործընթացը: Այժմ, եթե հաջողվի կենդանի բջիջների շերտը տեղադրել արհեստական անոթի պատերին, ապագա արհեստական արյունատար անոթը կարող է աշխատել որպես բնական նմուշ և սննդարար նյութերը նպատակային փոխանցել:
Արհեստական անոթներ
Հետազոտողները հուսով են, որ հյուսվածքային ինժեներիայի մեթոդով մշակված արյունատար անոթները կհաջողվի միացնել սրտին, ինչպես նաև, միացնել օրգանիզմի արյան շրջանառության համակարգին: Իհարկե, դրանք առայժմ պատրաստ չեն մարդուն փոխպատվաստելու համար, սակայն լիովին հնարավոր է դրանք օգտագործել, օրինակ, կենդանիների հետ կատարվող փորձերի ժամանակ որպես թեստ-համակարգեր: Հնարավոր է նաև աորտակորոնար շունտավորման վիրահատությունների ժամանակ դրանց օգտագործման հավանականությունը:
Գիտնականները դեռ ճանապարհի սկզբին են: Նրանց անհրաժեշտ է ստույգ հաշվարկել փոքր անոթների կառուցվածքը և անոթային համակարգի անցանելիությունը, որպեսզի ապահովվի արյան հոսքի առավելագույն արագությունը կամ կանխարգելվի արյան կանգը: Գիտնականների կարծիքով այդ տեխնիկան հսկայական ներուժ ունի: «Մենք առաջին անգամ ենք կիրառում արագ նախապատկեր ստանալու մեթոդն առաձգական օրգանական կենսանյութ ստանալու նպատակով: Անոթային համակարգերը լուսաբանում են այդ տեխնոլոգիայի հնարավորությունները, բայց դրանով հնարավորությունները չեն ավարտվում»,- վստահեցնում են գիտնականները: Քանի որ նման համակարգը կարելի է կիրառել ոչ միայն արհեստական սրտամկանի համար, այլև մարդկային այլ օրգաններում էլ է հնարավոր օգտագործել նման արհեստական անոթները:
Եռաչափ պրինտերի օգնությամբ ստացված սեփական արյունատար անոթներով օրգանների փոխպատվաստման նախագիծը կլինիկական պայմաններում իրականացնելու համար դեռ աշխատանքներ, փորձարկումներ և հետազոտություններ են կատարվում:


Կարդացեք նաև

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը...



Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...



Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...



Ժամանակակից վիրաբուժության մեջ ներկայումս կարևորվում է ոչ միայն բուն վիրահատության արդյունավետությունը, այլև հետվիրահատական արագ ապաքինումը, կոսմետիկ առումով անցանկալի հետևանքներից խուսափելը...



Միջողային ճողվածքների աբլացիա
Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...



Թութքը (հեմորոյ) կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...



Ներկայում ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման մեջ լապարասկոպիայի առաջատար լինելը անհերքելի փաստ է: Նվազագույն ինվազիվ վիրահատությունների առավելություններն անվիճելի են: Չէ՞ որ միջամտության ամբողջ ծավալը...



Վիրաբուժության մի ամբողջ դարաշրջան կապված է մեծ կտրվածքների հետ: Հիմնականում սա պայմանավորված էր վիրահատողի հարմարավետությամբ...



Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը
Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են, որի ժամանակ...



-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...



– Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:
– Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...



«Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում իրականացվեց հազվադեպ վիրահատություն, որը կոչվում է Սեյպոլ-Կուրիանի վիրահատություն...



Ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանը հենց վիրահատության ընթացքում ներկայացնում է` ինչպես է կատարվում բժշկության մեջ առավել նոր` էմբոլիզացիայի եղանակը: Այս միջամտությամբ հնարավոր է առանց կտրվածքների, ներանոթային ճանապարհով...



1. Ի՞նչ է կեսարյան հատումը։
Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղն ու ընկերքն արգանդից...



Մեկ տարի առաջ հիվանդանոց ընդունվեց երիտասարդ մի տղա, ում մոտ՝ դինամիտի պայթյունի հետևանքով կային երկու ստորին վերջույթների ջնջխված, արյունահոսող վերքեր՝ մկանային մեծ դեֆեկտներով, նյարդերի...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը