Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները, տիպ 2-ը՝ սեռական օրգանների լորձաթաղանթը: Սակայն սեռական օրգանների հերպեսի զարգացումը հնարավոր է ՀՀՎ-1 և ՀՀՎ-2 վարակների խառը ազդեցության դեպքում:

Փոխանցման ուղիները

  • Սեռական հերպեսը փոխանցվում է սեռական ճանապարհով, ընդ որում, վարակի աղբյուրը կարող են լինել ո՛չ միայն արտահայտված դրսևորումներով հիվանդները, այլ նաև հասարակ հերպեսի վիրուսակիրները:
  • Վարակումը հնարավոր է օրալ սեռական շփման ժամանակ:
  • Ինքնավարակում (երբ հիվանդն ինքն է վիրուսը վարակի օջախից տեղափոխում մարմնի չախտահարված մասեր, օրինակ. դեմքից` սեռական օրգաններ):
  • Փոխանցման ուղղահայաց ուղին հնարավոր է, երբ երեխան վարակվում է մորից հղիության (պտղի ներարգանդային վարակում) կամ ծննդաբերության ժամանակ:
  • Վարակի փոխանցման կենցաղային ուղին հանդիպում է չափազանց հազվադեպ և լիովին բացառվում է, եթե վիրուս պարունակող արտադրությունը չորանում է:


Տղամարդկանց մոտ վարակի հիմնական պահոցը (ռեզերվուար) միզասեռական ուղին է, կանանց մոտ` արգանդի վզիկը:

Հիվանդության ընթացքը

Հերպեսի վիրուսով վարակումը ոչ միշտ է բերում հիվանդության դրսևորման, հաճախ լինում է վիրուսակրություն և անախտանիշ (գաղտնի) ընթացք: Այս դեպքում մարդիկ, չիմանալով իրենց մոտ վիրուսային հիվանդության առկայության մասին, դառնում են վարակի աղբյուր իրենց սեռական զուգընկերոջ համար: Հերպեսային վարակի բնորոշ գիծն օրգանիզմում այդ վիրուսի մնալու երկարատևությունն է  (կարող է մնալ ամբողջ կյանքի ընթացքում) և սրացումների հակվածությունը: Սրացումների առաջացմանը նպաստում են գերսառեցումը, սթրեսները, գերհոգնածությունը, այլ վարակիչ հիվանդությունները, գրիպը, անգինան, ՍՌՎՎ-ն:

Հիվանդության ընդհանուր դրսևորումներն են` ջերմության բարձրացումը, գլխացավը, մկանային ցավերը, սրտխառնոցը:

Տեղային դրսևորումներն առաջանում են ամոթույքի, հեշտոցի, արգանդի վզիկի, միզատար խողովակի շրջանում: Բնորոշ է համարվում հեղուկով լցված բազմաթիվ մանր բշտիկների առաջացումն ախտահարված տեղամասի կարմրածության և այտուցվածության ֆոնին: Հետագայում բշտիկները պայթում են և նրանց տեղում խոցեր են առաջանում, որոնք ապաքինվում են 2-4 շաբաթվա ընթացքում: Բշտիկների ցանավորմանը և խոցերի առաջացմանն ուղեկցում են քորը, ցավը, այրոցը, ծանրության զգացումը որովայնի ստորին հատվածում:

Հերպետիկ  վարակի ախտորոշումը հիմնված է հիվանդների արյան մեջ, ախտահարված հատվածի քսուկում վիրուսի և նրա հակամարմինների հայտնաբերման վրա:

Բուժումը երկարատև է և ուղղված է օրգանիզմում վիրուսի բազմացման արգելակմանն ու օրգանիզմի պաշտպանական ուժերի բարձրացմանը: Անմիջականորեն վիրուսի վրա ազդող միջոցներ դեռևս չեն հայտնաբերվել: Կիրառվում են ացիկլովիր, վիրոլեքս, նեովիր, ալպիզարին, սպեցիֆիկ հակահերպետիկ իմունոգլոբուլին: Տեղային բուժման նպատակով քսուկների կիրառմամբ կարելի է կրճատել ախտահարված օրգանների վրա խոցերի ապաքինման շրջանը: Այդ նպատակով կիրառվում են ալպիզարին, բոնաֆտոն, օքսոլին և զովիրաքս:

Իմունիտետի բարձրացման նպատակով կիրառվում են տարբեր իմունախթանիչներ, վիտամինների և հանքանյութերի կոմպլեքսներ, ինչպես նաև ինտերֆերոն (գենֆերոն և այլ), որոնք, բացի իմունիտետի խթանումից, ունեն նաև հակամանրէային ազդեցություն: Ամիքսինն իմունակարգավորիչ ակտիվության շնորհիվ կիրառվում է հերպեսի բուժման նպատակով հիվանդության դրսևորման ցանկացած շրջանում: 

Սեռական հերպեսի ռեցիդիվների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում մի քանի ամիս ացիկլովիրի ընդունում:

Հղիության ժամանակ հերպես վիրուսի առաջացրած բարդություններն են.

  • սովորույթային կրելախախտ և վաղաժամ ծննդաբերություն,
  • պտղի մոտ արատի զարգացում,
  • պտղի ներարգանդային վարակում:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am

Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Առնանդամի ցավ. urolog.am
Առնանդամի ցավ. urolog.am

Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am

Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ուռուցքաբանություն
Ցավ ամորձիներում. urolog.am
Ցավ ամորձիներում. urolog.am

Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am

Սեռական բժշկությունը հատուկ ուղղություն չէ, հոգեբանության մաս է կազմում, սակայն կարևոր է թե՛ մարմնական և թե՛ հոգեբանական բժշկության ցանկացած ոլորտում բուժական և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ժամանակ...

Սեքսոլոգիա
Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am
Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան տարածված հիվանդություն է տարեց մարդկանց շրջանում: Հատկապես հանդիպում է 40 տարեկանից հետո, այսպես՝ 60 տարեկան տղամարդկանց 50%-ից ավելին ունեն շագանակագեղձի...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Քուն, քնի խանգարումներ
Ուրեթրիտ (Urethrtis). urolog.am
Ուրեթրիտ (Urethrtis). urolog.am

Միզուկաբորբը դա միզուկի լորձաթաղանթի ախտահարումն է բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիայով: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում միզուկի այտուց և բորբոքում...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սկլերոտիկ որքին (lichen sclerosus). urolog.am
Սկլերոտիկ որքին (lichen sclerosus). urolog.am

Սկլերոտիկ որքինը սեռական օրգանների մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Հիվանդության պատճառները մինչև վերջ պարզ չեն:  Սակայն բուժման բացակայության դեպքում այն բերում է սեռական օրգանների սպիական փոփոխությունների առաջացման...

Ինչո՞վ է վտանգավոր տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը. urolog.am
Ինչո՞վ է վտանգավոր տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը. urolog.am

Կարծիք կա, որ տղամարդկանց մոտ ցածր տեստոստերոնի և քրոնիկական հիվանդությունների միջև հավանական կապի մասին: Այդ հիվանդություններից են՝ արթրոզը, հիպերտոնիկ հիվանդությունը և II տիպի շաքարային դիաբետը...

Առողջ տղամարդ
Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am
Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am

Ամենօրյա սննդակարգը կարող է մեծ ազդեցույուն ունենալ մեծացած շագանակագեղձի վրա։ Կան մի շարք ուտելիքներ, որոնք կարող են գրգռել միզուղիները և առաջացնել միզուղիների բորբոքման ախտանիշների սրացում...

Սնունդը և առողջությունը Առողջ տղամարդ
Ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի հետ կապված խնդիրներից. urolog.am
Ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի հետ կապված խնդիրներից. urolog.am

Շագանակագեղձը միզասեռական օրգան է, հետևաբար, ախտահարվելիս ազդեցություն ունի միզային, սեռական և վերարտադրողական համակարգերի վրա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ