Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում

Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում

Եթե ամուսնանալուց հետո մի քանի ամիս անց կինը չի հղիանում, բոլորի մտքով նույն բանն է անցնում` «մեղավորը» կինն է. խնդիրներ ունի: Մարդիկ նման մտածելակերպ են ունեցել հազարամյակներ առաջ… շատ մարդիկ այսօր էլ նման կերպ են մտածում: Սակայն վիճակագրությունը այլ բան է վկայում. ինչքան կինն է «մեղավոր», այնքան էլ տղամարդը, ուղղակի հայ տղամարդը չի համակերպվում այն մտքին, որ ինքն էլ կարող է այնպիսի խնդիրներ ունենալ, որոնք կհանգեցնեն անպտղության: Շատ-շատ տղամարդիկ են կարծում, որ այդ հարցում իրենք «ամենազոր են», «պրոբլեմ չունեն» ու կանանց գցեում են դռնեդուռ` այս հիվանդանոցից այն հիվանդանոց, այս բժշկի մոտից մեկ այլ բժշկի մոտ: Սակայն տղամարդը կարող է ընդամենը մեկ անալիզ հանձնել ու ամեն ինչ պարզ կդառնա: Ինչո՞ւ չի դիմում հայ տղամարդը բժշկի: Ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ տղամարդը, որոնք բերում է են անպտղության: Այս և այլ հարցերի վերաբերյալ Panorama.am զրուցել է «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյանի հետ:

 

–  Պարոն Ֆանարջյան, ինչ են փաստում վիճակագրական տվյալները` անպտղության դեպքերն ավելացե՞լ են: Երբ կարելի է զույգերին համարել անպտուղ: Ամուսնական զույգերի անպտղության պատճառների քանի՞ տոկոսն է տղամարդկանց, քանի՞ տոկոսը կանանց մոտ առկա առողջական խնդիրներով պայմանավորված: 

–  Զույգերին կարելի է անպտուղ համարել, երբ առանց հակաբեղմնավորիչների 1-2 տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը: Հիմնվելով մեր պրակտիկայի վրա` միանշանակ կարող եմ ասել, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է անպտղության դեպքերի նկատելի աճ, ինչը բավականին մտահոգիչ է: 


Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում: Սակայն պետք է ասեմ, որ 40 տոկոս անպտղության պատճառները հենց տղամարդու մոտ են, 40 տոկոսը` կանանց: Մնացած 10-20 տոկոսն այն հիվանդություններ են, որոնք հանդիպում են և կանանց և տղամարդկանց մոտ զուգահեռ: Շատ դեպքերում հանդիպում ենք ամուսնալուծության եզրին կանգնած ընտանիքների, միայն այն պատճառով, որ տղամարդիկ չեն ուզում ընդունել, որ խնդիրը կարող է նաև իրենց մոտ լինել: Կամ գիտակցում են, բայց ամաչում են դիմել ուրոլոգներին:

 

–  Հիմնականում մենա՞կ են գալիս տղամարդիկ Ձեզ մոտ, թե …: Ու գերակշիռը տարիքային ո՞ր խմբի տղամարդիկ են դիմում Ձեր օգնությունը: 

–  Գալիս են հիմնականում իրենց կանանց հետ: Հասկանալի է, որովհետև հենց նրանք են ստիպում, որ տղամարդիկ գան հետազոտման: Ընդհանրապես, մեր տղամարդկանց մոտ մի տեսակ բացակայում է առողջությանը, առողջ ապրելակերպին հետևելու սովորույթը: Այնինչ, տղամարդը պետք է տարին գոնե մեկ անգամ հետազոտվի, հանձնի սեռավարակներ, սերմի անալիզ թեկուզ, եթե ամուսնացած չէ` պարզելու համար, եթե ամուսնանա` կհղիացնի կնոջը: Նման առողջ սովորույթներ դեռ այնքան էլ զարգացած չեն: Պատճառը` կամ ամաչում են, կամ էլ վստահ են, որ իրենք չեն կարող առողջական խնդիրներ ունենալ: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, հիմնականում երիտասարդներն են մեր օգնությանը դիմում: Բայց շատ են լինում նաև ուշացած դեպքերը:

 

–  Որո՞նք են տղամարդկանց անպտղության պատճառները:

–  Անպտղության պատճառները բազմաթիվ են` սերմնաբջիջների ձևավորման պրոցեսի խանգարումները, ինֆեկցիաներ, սերմնաբջիջների շարժունակության արատները, դրանց կենսունակության ցածր մակարդակը, շագանակագեղձի սուր բորբոքումները, սերմնալարի երակների լայնացում և կրիպտորխիզմը: Կան նաև նպաստող հանգամանքներ, ինչպիսիք են, այսպես ասած վատ սովորույթները` մասնավորապես ծխելը, խմելը, ոչ ճիշտ սննդակարգը և այլն: Ալկոհոլն, ի դեպ, ազդում է սերմի քանակի, ամենակարևորը` շարժունակության վրա` բերելով անպտղության:

 

–  Ի՞նչ եղանակներով են բուժվում տղամարդկանց անպտղությունը:

–  Անպտղությունը կարելի է բուժել դեղորայքի օգնությամբ կամ վիրահատական ճանապարհով: Նախ հետազոտում ենք տղամարդուն` պարզելու համար` ունի սպերմատազոիդ, թե ոչ: Դեղորայքային բուժման ժամանակ նշանակում ենք հաբեր, որոնք ավելացնում են սպերմատազոիդի քանակը, բարձրացնում որակը: 


Եթե ունենում է, բայց ֆիզիոլոգիական ճանապարհով չի կարողանում հղիացնել կնոջը, սպերմատազոիդը վերցվում է ու արհեստական բեղմնավորում արվում: 


Եթե արտադրվում է սպերմատազորիդ, բայց դուրս չի գալիս, ապա սա կնշանակի, որ այդ ճանապարհին կա փակ հատված: Հետազոտում ենք, գտնում այդ հատվածը, հեռացնում այն միկրովիրաբուժական մեթոդներով: 80-90 տոկոս դեպքերում վիրահատությունից հետո սերմնահեղուկի մեջ գտնում ենք սպերմատազոիդներ, իսկ նրանցից 50 տոկոսի մոտ վիրահատությունը տալիս է ցանկալի արդյունքներ: Սա բավականին բարձր ցուցանիշ է: Գնային առումով, եթե համեմատենք արհեստական բեղմնավորման հետ` անհամեմատ ավելի էժան է: Այս վիրահատությունը վաղուց է արվում, պարզապես շատ-շատերը կամ տեղյակ չեն այս մեթոդի մասին, կամ էլ ուղղակի չեն պատկերացնում արդյունավետությունը որքան բարձր է:

 

–  Ի՞նչ խորհուրդ կտաք «ամաչկոտ», նաև` ինքնավստահ հայ տղամարդկանց: 

–  «Здоровье нyжно беречь смолоду»: Երիտասարդները պետք է ավելի լուրջ հետևեն իրենց առողջությանը, ուշադիր լինեն, հնարավորիս առողջ ապրելակերպ վարեն:

Հեղինակ. Դավիթ Կ. Ֆանարջյան
Սկզբնաղբյուր. www.panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Aram, բարև Ձեզ: Տղամարդկանց անպտղության պատճառները տարբեր են, հետազոտվելու համար առաջին հերթին կարող եք հանձնել սերմնահեղուկի անալիզ, դա կոչվում է սպերմոգրամմա, որի միջոցով կարելի է պարզել սերմնահեղուկը որակական և քանակական հատկանիշներով համապատասխանում է նորմայի սահմաններին, թե ոչ, բացի այդ հարկավոր է նաև սերմնահեղուկի բակտերիոլոգիական անալիզ, պարզելու համար կա ինֆեկցիա, թե ոչ:: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ մանրամասն ներկայացված է ինչպես պետք է հանձնել սերմնահեղուկի անալիզը.

 

http://medportal.ru/enc/analysis/man/

Aram

22.12.2015

Es patrastvum em amusnanal u naxqan amusnanals..kuzey stugvel..imanal anptxutyan xndir ka te voch....es aprum em hayastanic durs kxndrey manramasn grel inch analizner en petq hancnel...ste chen asum ...naxapes mersi

Մեդ-Պրակտիկ

15.05.2015

Հարգելի Anna, բարև Ձեզ: Սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակի նվազման պատճառները տարբեր են` հորմոնալ խանգարումներ, սեռական գեղձերի արյունամատակարարման խանգարումներ, թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի ազդեցություն, ինֆեկցիաներ, իմունիային համակարգի խանգարումներ և այլն: Հարկավոր է նախ պարզել պատճառը, կախված պատճառից պրոցեսը կարող է լինել դարձելի և ոչ դարձելի: 

Anna

09.05.2015

BAREV DZEZ,ANUNS Anna E,ES ARDEN 1 TARI E INCH AMUSNACAC EM,EV EREXA CHEM UNENUM,ES EV AMUSINS ANCEL ENQ HETAZOTUTYUNNER,INC MOT borboqum kar, DEXER HNDUNECI,BJSHKI NSHANAKMAMB AMUSINSEL ER XMUM AJD NUJN IM DEXERIC .DRANIC HETO EL CHHXIACA.DRANIC HETO AMUSNUS MOT BJSHKI HETAZOTUTYNNERI ARDYUNQUM PARZ E DARCEL VOR HNARAVOR E SERMNABJIJNER SHAT QICH EH . BACAKAYUTYUN.DA INCHIC KAROX E LINEL,DA ARDYOQ HNARAVOR E BUJEL TE VOCH?NAXAPES SHNORHAKALUYUN.

Մեդ-Պրակտիկ

15.04.2015

Հարգելի MARIAM, բարև Ձեզ: Նման ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ են բազմաթիվ հետազոտություններ: Եթե այնուամենայնիվ ախտորոշումը հաստատվում է հարկավոր է փորձել գտնել պատճառը, որոնք կարող են լինեն բնածին և ձեռքբերովի: Որոշ դեպքերում հնարավոր է համապատասխան բուժումների միջոցով արդյունքի հասնել, իսկ որոշ դեպքերում, օրինակ բնածին արատների դեպքում ցավոք հնարավոր չի լինի վերականգնել սեռական օրգանների ֆունկցիան:

MARIAM

13.04.2015

BAREV DZEZ,ANUNS MARIAM E,ES ARDEN 1 TARI E INCH AMUSNACAC EM,EV EREXA CHEM UNENUM,ES EV AMUSINS ANCEL ENQ HETAZOTUTYUNNER,INC MOT AMEN INCH KARGIN E,ISK AMUSNUS MOT BJSHKI HETAZOTUTYNNERI ARDYUNQUM PARZ E DARCEL VOR HNARAVOR E SERMNABJIJNERI BACAKAYUTYUN.DA ARDYOQ HNARAVOR E BUJEL TE VOCH?NAXAPES SHNORHAKALUYUN.

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի Կարեն, Մեգասպերմին դեղամիջոցը ցուցված է օգտագործել 3-6 ամիս: Դեղամիջոցի ընդունման տևողությունը  որոշում է բժիշկը:  

Կարեն

23.07.2014

Ինչքան կարելի է օգտագործել մեգասպերմինը:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...

Առողջ տղամարդ
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am

Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...

Առողջ տղամարդ
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am

Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...

Ախտորոշում
Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am
Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am

Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ
Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ

Ի՞նչ գործունեություն,  գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:


Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները

Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...

Ախտորոշում
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել

Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...

Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am
Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am

Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am

Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։

Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...

Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am
Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am

Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...

Առողջ տղամարդ
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am

Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ:  Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Առողջ տղամարդ
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Առողջ տղամարդ
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ կին Առողջ տղամարդ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ