Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Արական սեռի հորմոն

Արական սեռի հորմոն

Ֆրանսիացի հայտնի մարդաբան և բժիշկ Բերտրանը «SANTE» («Առողջապահություն») ամսագրում տպագրված իր հոդվածում ընթերցողին մի օրիգինալ հարց է տալիս. - «Ո՞րն է տղամարդու և կնոջ միջև եղած հիմնական տարբերությունը» (ասես մենք այդ մասին չգիտենք - հեղինակ) և ապա շարունակում է. «գլուխս կտրել կտամ, եթե ճիշտ պատասխանեք»։

 

Իրականում տղամարդկանց և կանանց միջև եղած ամենակարևոր տարբերությունը արական հորմոն հանդիսացող տեստոստերոնն է

 

Տեստոստերոնի դերը տղամարդու կյանքում


2002 թ. «հորմոն» տերմինն իր ծննդյան 100-ամյակը նշեց։ Իսկ այդ տերմինի «հեղինակները» անգլիացի գիտնականներ Ուիլյամ Բեյլիսն ու Էռնեստ Սթարլինգն էին։ Նրանք էին, որ հայտնաբերեցին այն նյութը, որն առաջանում է մի օրգանում, սակայն ազդում է մեկ այլ օրգանի գործունեության վրա, մի հատկություն, որն իր արտացոլումն է գտել տեստոստերոն հորմոնի անվանման վրա (հունարեն` hormao «գրգռում եմ», «շարժման մեջ եմ դնում» արտահայտությունից)։

 

Մարդու օրգանիզմում հայտնաբերվել են մոտավորապես 30 հորմոններ, սակայն մենք պետք է խոսենք հենց արական հորմոնի` տեստոստերոնի մասին, որն, ի դեպ, արտադրվում է ամորձիների հատուկ բջիջների կողմից, և որի քանակով է «որոշվում», թե ուժեղ սեռի տվյալ ներկայացուցիչն իսկապե՞ս «իսկական տղամարդ» է, թե՞ ոչ։ ԱՄՆ-ի սոցիալական հիմնախնդիրների ֆեդերալ ինստիտուտի հոգեբան Ջիմ Դաբբսը նույնիսկ մշակել է հատուկ մի բանաձև, որով հնարավոր է սահմանել ուժեղ սեռի ներկայացուցիչների սեռական ուղղվածությունը (օրիենտացիան), վարվելակերպն ու կենսական առաջնայնությունները։ Եվ այսպես, ըստ պարոն Դաբբսի ենթադրությունների, բոլոր այն տղաները, որոնք չմուշկներ չեն քշում, խաղալիք-ատրճանակներով չեն խաղում և հասունանալով ձևավորվում են որպես «բարեպաշտ» տղամարդիկ, աչքի են ընկնում տեստոստերոնի ցածր քանակությամբ։ Մինչդեռ այս հորմոնի քանակության նույնիսկ 10-20%-ի նվազումը կարող է հանգեցնել սեռական ուղղվածության փոփոխության։

 

Միևնույն ժամանակ ուժային համարվող «իսկական տղամարդկային մասնագիտությունների տեր» տղամարդիկ աչքի են ընկնում տեստոստերոն հորմոնի ընդգծված ավելցուկով (զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատ, ալպինիստներ, դեսանտային զինվորներ, հեծանվորդներ և այլն)։ Եթե օրգանիզմը «գերակատարում է» տեստոստերոնի արտադրումը 10-20%-ով, ապա ենթագիտակցությունը ևս փոփոխության է ենթարկվում. ագրեսիվությունը շեշտակի աճում է, ինքնապահպանման բնազդը բթանում է, և տղամարդն իրեն «սուպերմեն» է պատկերացնում, իսկ կինը` տղամարդ։ Թույլ սեռի մոտ արական հորմոնները սինթեզվում են մակերիկամների կողմից։

 

Տեստոստերոնի մակարդակի ազդեցությունը տղամարդու առողջության վրա


Տղամարդու արժանի սկիզբը պահպանելու համար անհրաժեշտ տեստոստերոնի քանակությունը կազմում է 3501000g/մլ։ 37-40 տարեկանից հետո այն նվազում է տարին մոտավորապես 1%-ով։ Թվում է` կորուստը մեծ չէ. մինչդեռ կենսաթոշակային տարիքը ուժեղ սեռի ներկայացուցչի օրգանիզմը այս հորմոնի ավելի քան հինգերորդ մասն է կորցնում։

 

Սակայն առողջության հետ կապված անախորժությունները, որոնք պայմանավորված են «արիության» պակասի հետ, սպառնում են ոչ միայն թոշակառուներին։ Օրինակ, սրտաբանների և ներզատաբանների համատեղ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդ տարիքի տղամարդկանց մոտ սրտամկանի ինֆարկտի պատճառներից մեկը օրգանիզմում տեստոստերոնի ժամանակավոր պակասն է, որը կարող է լինել «ոչ ճիշտ» ապրելակերպի արդյունք։ «Պակասի փաստը» կարող է լինել շարունակական դեպրեսիայի, մշտական հոգնածության, մարմնի քաշի ավելացման, մկանների` ամբողջ ծավալով շարժվել «չցանկանալու», ինչպես նաև պոտենցիայի հետ կապված խնդիրների պատճառ։

 

Արժե՞ արդյոք թողնել այս ամենն ինքնահոսի։ Իհարկե` ո՛չ։ Եթե ձեր օրգանիզմի բավարարար քանակությամբ տեստոստերոն արտադրելու կարողության մեջ անգամ մի փոքր կասկած է առաջացել (ի դեպ, առաջացած կասկածը կարելի է ցրել արյան հետազոտության միջոցով), ապա անհրաժեշտ է շտապ համապատասխան միջոցներ ձեռնարկել։

 

Քնելուց առաջ ուտել 8-10 ցանկացած ընկույզի միջուկ:
Նրանք հարուստ են արգինինով` L-ամինաթթվով, որն անհրաժեշտ է տեստոստերոնի արտադրման համար։ Եվ ոչ միայն... Հյուսթոնի բժշկական կենտրոնի (ԱՄՆ) ուրոլոգները, շուրջ 9 շաբաթ հետևելով կամավորներին, որոնք օրական ստանում էին 500-1000 մգ L-արգինին, հայտնաբերեցին, որ այս նյութը նպաստում է արյան մեջ ազոտի օքսիդի առաջացմանը, իսկ վերջինս արագացնում է արյան ներհոսքը սպունգանման հյուսվածքների մեջ ու ապահովում լիարժեք էրեկցիա։ L-արգինինի օրական նորման (500 մգ) պարունակվում է մոտ 100 գ. պնդուկի, նուշի, գետնընկույզի և արևածաղկի սերմերի, կես բաժակ եփած ոսպի, լոբու և սոյայի մեջ։

 

Օրական 3 անգամ ընդունեք 1 ճաշի գդալ ծլած վարսակ:

Տարբերակ 1. վարսակի ամբողջական հատիկները (ոչ թե փաթիլները) տեղավորեք 4-6 անգամ ծալված թանզիվի շերտերի արանքում և թողեք, որպեսզի վարսակը ծլի։

 

Տարբերակ 2. դեղատնից գնեք ծիլերը կամ դրանցից պատրաստված կանաչ վարսակի հյութահանուկը։ Ամերիկացի գիտնականներն ընտրեցին տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող 20 տղամարդ և նրանց «հարկադրեցին» (ո՞վ կհամաձայնվեր կամավոր ըմպել այդ զզվանք առաջացնող հեղուկը) օրական ընդունել 300 մգ վարսակի հյութահանուկ։ Երեք շաբաթ անց փորձի բոլոր մասնակիցների մոտ հորմոնը «բարձրության վրա էր», իսկ սեռական ակտիվությունը բարձրացել էր 54%-ով։

 

Մի՛ մոռացեք բուսական յուղի մասին:
Նրա բաղադրության մեջ մտնում են մոնոչհագեցած ճարպաթթուներ, որոնց տղամարդու օրգանիզմը որպես «հիմք է ընդունում» տեստոստերոնի սինթեզի համար։ Հորմոնի «արտադրության խախտումներից» խուսափելու համար տղամարդու օրական սննդաբաժինը մոտավորապես 30%-ով պետք է բաղկացած լինի այդ յուղերից։

 

Սահմանափակե՛ք մսի օգտագործումը և մի՛ մոռացեք քաղցրավենիքի մասին:
Կալորիաների օրական ընդհանուր օգտագործման 16%-ից ավել կենդանական սպիտակուցների ավելցուկը և ածխաջրերի պակասը դանդաղեցնում են տեստոստերոնի առաջացումը։ Ավելի նախընտրելի են ձուկն ու թռչնի միսը, քան` տավարի, ոչխարի և խոզի։ Եթե դուք նստակյաց կենսակերպ եք վարում, և ձեր քաշը կազմում է մոտավորապես 80-90 կգ, ապա կենդանական սպիտակուցի 150 գ քանակությունը լիովին բավարար է (օրական 2 հավի դոշ և 200 գ պահածոյացրած թյուննոս)։

 

Նեխուրի արմատներով աղցանը հրաշքներ է գործում:
Ավստրիացի սննդաբան Դերեկ Դամպֆերի կարծիքով` այս թեթև նախուտեստը անփոխարինելի է ուժեղ սեռի ներկայացուցիչների համար։ Նեխուրի երկու մեծ արմատ եփե՛ք աղաջրի մեջ, սառեցրե՛ք, կիսե՛ք, գդալով հանե՛ք միջուկը, խառնե՛ք քերած խնձորի, մանր կտրատված աղ դրած վարունգի, 1 թեյի գդալ կապերսի և մսաղացով անցկացված եփած հավի դոշի հետ։ Ստացվածին ավելացրե՛ք աղ, համեմե՛ք մայոնեզով և կիտրոնի հյութով` ըստ ճաշակի։ Այս աղցանն ուտելուց կես ժամ անց սկսվում է տեստոստերոնի ակտիվ արտադրումը։

 

Ուշադրություն դարձրե՛ք ծովի բարիքներին:
Վերջիններս հարուստ են յոդով և այլ մակրո- ու միկրոէլեմենտներով (ցինկ, ֆոսֆոր, մանգան, կոբալտ, կրածին և երկաթ), որոնք խթանում են տեստոստերոնի սինթեզումը և սրում էրոտիկ ըմբռնումը։ Դեռ հին ժամանակներից հայտնի են ծովամթերքի բուժիչ հատկությունները։ Պլինիուս Ավագի «Բնական պատմության» մեջ հիշատակվում է, որ սիրո բուռն գիշերներից հետո հռոմեացի լեգիոներները վերականգնում էին ուժերը` ծովամթերք ըմբոշխնելով։ Չի բացառվում, որ Հռոմն իր բազմադարյան հզորության և հռչակավոր հաղթանակների համար պարտական է նաև տեստոստերոնի արտադրման հենց այս բնական խթանիչին։


Մի՛ մոռացեք կեսօրին մի փոքր ուտել:

Օրինակ վերցրե՛ք անգլիացի ջենթլմեններից, որոնք համոզված են, որ օրական 5 անգամ հստակ ժամանակացույցով սնվելը կյանքի ոսկե կանոնն է։ Մեծ Բրիտանիայում գրասենյակներում աշխատանքը ճաշի ժամին լիովին դադարում է։ Տեստոստերոնի արտադրման համար տղամարդու օրգանիզմը սնուցող նյութերի և կալորիաների անընդհատ ընդունման կարիք ունի։ Հստակ ժամերին չսնվելը կամ աշխատանքի բերումով տեղի ունեցող գործնական հանդիպումները, որոնց ընթացքում հնարավորություն չի լինում պատշաճ կերպով ուտելու, հանգեցնում են հորմոնալ պաշարների կտրուկ իջեցման։

 

Մի՛ չարաշահեք ոգելից խմիչքների օգտագործումը:
Էթիլային սպիրտը ճնշում է տեստոստերոնի սինթեզը։ Այս փաստը հաստատելու համար կարիք չկա որոշելու հորմոնալ սպեկտորը. բավական է միայն հետևել էրեկցիային։ Այս առումով «փորձառու» Շեքսպիրն իր «փորձերի» արդյունքներն ամփոփել է հետևյալ լակոնիկ արտահայտության մեջ. «Ոգելից խմիչքները միշտ մեծացնում են ցանկասիրությունը, բայց թուլացնում կատարման հավանականությունը»։

 

Ազատվե՛ք ավելորդ քաշից:
Օրգանիզմում ճարպերի ավելցուկը ժամանակի ընթացքում կարող է տղամարդուն դարձնել «միջին» սեռի էակ։ Ի դեպ, այսպիսի կերպարանափոխության մասին հիշատակումներ կան Պլատոնի «Երկխոսություններ»-ում։ Մարդուն, որն իր մեջ գտել է երկու սեռերի հատկանիշներ, հին հունական փիլիսոփան անվանել է անդրոգինոմ (հուն.` andros տղամարդ և gyne կին)։ Տհաճ անախորժություներին վերջ տալու համար Զևսը «կինատղամարդուն» երկատեց։ Սակայն աստված-շանթառաքին այդպես էլ չհաջողվեց մինչև վերջ բաժանել երկու կեսերը. տղամարդու օրգանիզմում միշտ արտադրվում է կանացի հորմոնների փոքր քանակություն, իսկ կանանց օրգանիզմում` տղամարդու։ Եթե ուժեղ սեռի ներկայացուցչի մարմնի զանգվածը 30%-ով գերազանցում է նորման, ապա տեստոստերոնի արտադրումը կանգ է առնում, և ավելանում է կանացի հորմոնների արտադրումը, որի ազդեցությամբ տղամարդու մարմնի կազմվածքը ձեռք է բերում նրան ոչ հատուկ «թմբլիկ» ձև։

 

Սակայն կալորիականությունը ավելի քան 1/6-ով նվազեցնելը, իսկ մարմնի քաշը չափից դուրս արագ տեմպերով «կրճատելը» ամենևին խորհուրդ չի տրվում (թույլատրելի սահմանը շաբաթական 1 կգ է)։ Խիստ սահմանափակումներն օրգանիզմն ընկալում է որպես քաղցի ազդանշան և խնայողության նպատակներով սահմանափակում է տեստոստերոնի արտադրումը։ Իսկ որքան այն քիչ է, այնքան դժվար է «վառել» ճարպը։

 

Ձե՛ռք բերեք ժենշենի թրմօղի:
Ընդունե՛ք այն 15-25 կաթիլ 2-4 շաբաթվա ընթացքում օրական 2-3 անգամ։ Անհրաժեշտության դեպքում մեկ ամիս անց կարող եք անցկացնել ևս մեկ կուրս։ Այս բույսի հրաշագործ հատկությունները հին ժամանակներից հայտնի են եղել չինացիներին, որոնք էլ այն անվանել են ժենշեն («կյանքի արմատ» կամ «մարդարմատ»)։ Գիտնականներն այս չինական «ֆիրմային» միջոցի մեջ հայտնաբերեցին առանձնահատուկ հատկություններ` գինսենոսիդներ, որոնք խթանում են տեստոստերոնի արտադրումը։ Սակայն ամեն ինչ չափի մեջ է լավ։ Թրմօղու երկարատև (4-6 շաբաթից ավելի) ընդունումը կարող է առողջ տղամարդու մոտ առաջացնել զարկերակային ճնշման բարձրացում։


Զբաղվե՛ք մկանների զարգացմանն ուղղված ուժային վարժություններով:
Ֆին գիտնականները պարզել են, որ տեստոստերոնի մակարդակը զգալիորեն բարձրանում է մարզագնդերով, ծանրաձողով կամ 85% առավելագույն ուժին համապատասխան (առավելագույն բեռնվածությունը, որը դուք կարող եք հաղթահարել մեկ մոտեցման ընթացքում) ծանրաբեռնվածությամբ մարզասարքի վրա պարապմունքներից հետո։ Ձգտե՛ք կատարել նվազագույնը 3 մոտեցում, ավելի լավ է` 5. այդպիսի ակտիվությունը խթանում է հորմոնների առավելագույն արտանետումը։ Այս ամենին ավելացրե՛ք համակցված ուժային վարժություններ, որոնք զարգացնում են մկանային որոշ խմբեր։

 

Մի՛ հրաժարվեք հանգստից:
Ամերիկացի ներզատաբաններն առողջ ապրելակերպի ջատագովներին նախազգուշացնում են, որ վտանգավոր է ամեն օր ֆիթնես ակումբներ հաճախել և այնտեղ 2 օր անընդմեջ միևնույն մկանային խմբերի համար նախատեսված ուժային վարժություններ կատարել։ Եթե օրգանիզմն ուժային վարժություններից հետո չի հասցրել լիովին լրացնել էներգետիկ պաշարները, ապա տեստոստերոնի արտադրումը կարող է նվազել ավելի քան 2 անգամ։

 

Մի՛ անտեսեք ձեր կենսառիթմերը:
Գերմանացի մարդաբանները հաստատեցին մի հետաքրքրաշարժ փաստ. տեստոստերոնն ուժեղացնում է էրեկցիան, իսկ էրեկցիան նպաստում է տեստոստերոնի սինթեզմանը։ Երբ Ձեր օրգանիզմում տեստոստերոնի «խոշոր» քանակություն է արտադրվում` փորձե՛ք սեռական, սպորտային և աշխատանքային ռեկորդներ սահմանել։ Օրվա ընթացքում դրա համար առավել բարենպաստ ժամանակահատվածներն են` ժամը 6-8-ը և 10-14-ը, իսկ ժամը 15-24-ը աշխատե՛ք ուժերը չլարել։ Այդ ընթացքում հորմոնալ «գործարանը» աշխատում է «փոքր պտույտներով»։ Հորմոններն առավել մեծ քանակությամբ արտադրվում են առավոտյան ժամերին (6-7-ը), իսկ տեստոստերոնն իր ամենացածր նիշին է հասնում երեկոյան ժամերին (19-20-ը)։

 

Տեստոստերոնը.

  • Հետևում է սպերմատոզոիդների արտադրմանը և դրանց բեղմնավորման կարողություններին։

  • Ապահովում է երկրորդային սեռական հատկություններն ու էրեկցիան։

  • Պահպանում է բարձր հետաքրքրությունը հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ։

  • Երկարեցնում է երիտասարդությունն ու ավելացնում կյանքի տևողությունը։

  • Ավելացնում է մկանային զանգվածը։

  • Ամրապնդում է ոսկրային հյուսվածքները:

  • Ակտիվացնում է նյութափոխանակությունը։

  • «Այրում է» ճարպերը։

  • «Լիցքավորում է» աշխուժությամբ և լավատեսությամբ։

  • Ձևավորում է տղամարդու բնավորությունը` հարձակողական, գործունյա, նախաձեռնող, ազատ, անվախ, մոլեգնոտ` հակված արկածների և հանպատրաստի գործողությունների։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 11-12-2007 (8-9)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am
Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Առողջ տղամարդ
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Անպտղություն
Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am
Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am

Քրոնիկական պրոստատիտի ժամանակ սերմնահեղուկի որակի վատացումն ապացուցված փաստ է։

Շագանակագեղձը հանդիսանում է հավելյալ սեռական գեղձ, որի հիմնական ֆունկցիան արտազատուկի արտադրումն է...

Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am

Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Առնանդամի ցավ. urolog.am
Առնանդամի ցավ. urolog.am

Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am

Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ուռուցքաբանություն
Ցավ ամորձիներում. urolog.am
Ցավ ամորձիներում. urolog.am

Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am

Սեռական բժշկությունը հատուկ ուղղություն չէ, հոգեբանության մաս է կազմում, սակայն կարևոր է թե՛ մարմնական և թե՛ հոգեբանական բժշկության ցանկացած ոլորտում բուժական և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ժամանակ...

Սեքսոլոգիա
Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am
Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ. urolog.am

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան տարածված հիվանդություն է տարեց մարդկանց շրջանում: Հատկապես հանդիպում է 40 տարեկանից հետո, այսպես՝ 60 տարեկան տղամարդկանց 50%-ից ավելին ունեն շագանակագեղձի...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Քուն, քնի խանգարումներ
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները...

Վարակաբանություն
Ուրեթրիտ (Urethrtis). urolog.am
Ուրեթրիտ (Urethrtis). urolog.am

Միզուկաբորբը դա միզուկի լորձաթաղանթի ախտահարումն է բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիայով: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում միզուկի այտուց և բորբոքում...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սկլերոտիկ որքին (lichen sclerosus). urolog.am
Սկլերոտիկ որքին (lichen sclerosus). urolog.am

Սկլերոտիկ որքինը սեռական օրգանների մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Հիվանդության պատճառները մինչև վերջ պարզ չեն:  Սակայն բուժման բացակայության դեպքում այն բերում է սեռական օրգանների սպիական փոփոխությունների առաջացման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ