Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Վալգուսային ձևախախտում՝ հալուքս վալգուս (Hallux valgus). Գուրգեն Բախտամյան. izmirlianmedicalcenter.com

Վալգուսային ձևախախտում՝ հալուքս վալգուս (Hallux valgus). Գուրգեն Բախտամյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է հալուքս վալգուսը

Հալուքս վալգուսը հիվանդություն է, որի ժամանակ ոտնաթաթի առաջին մատը ծռվում է և շեղվում դեպի մյուս մատները:
Ժողովրդական լեզվով դրանց հաճախ կոճեր են անվանում:

Որո՞նք են հիվանդության պատճառները և դրան նպաստող հիվանդություններն ու գործոնները:

Այս հիվանդության պատճառը ճնշող մեծամասնության դեպքերում մնում է անհայտ: Քիչ դեպքերում պատճառ են հանդիսանում ռևմատիկ հիվանդությունները`ռևմատոիդ պոլիարթրիտը, երբ ախտահարվում են հոդի թաղանթները և աճառները, կամ գլխուղեղի կաթվածը, որի արդյունքում մկանային սպազմ է առաջանում:

Կան նաև այլ նպաստող գործոններ՝մարմնի ծանր քաշը, ծանրաբեռնված աշխատանքը, նեղ, բարձրակրունկ կոշիկները և այլն, չնայած հիվանդությունը գրեթե նույնքան հաճախությամբ հանդիպում է նաև ոտաբոբիկ ցեղերի մոտ:

Ինչպե՞ս է հիվանդությունը զարգանում:

Որոշ դեպքերում շեղված ոսկրի գլխային հատվածը լինում է ցցված ու ավելի խոշոր, քան կա իրականում և գերաճի տպավորություն է թողնում, թեև, հատկապես մեծահասակ կանանց մոտ, միաժամանակ իսկապես նաև գերաճ է լինում:

Հաճախ առաջին մատը թեքվելով՝ ճնշում է նաև երկրորդ մատին և նրան նույնպես շեղում, ապա`երրորդին և այլն:

Հալուքս վալգուսը դժվարացնում է կոշիկ կրելը, ոտնաթաթի առաջին հատվածը լայնանում է և, քանի որ առաջին մատի հոդի աշխատանքը խախտված է, աստիճանաբար ցավեր են սկսվում և զարգանում է աճառների մաշվածություն՝ արթրոզ:
Ծանրաբեռնված աշխատանքը, նեղ կոշիկներ կրելն արագացնում են գործընթացը:

Հիվանդության բարդությունները

Ցավոք, hallux valgus-ն ունի սկիզբ, բայց չունի վերջ՝ գործընթացը միայն դեպի վատն է ընթանում:

Շատ ժամանակ երիտասարդ կանանց մոտ հարթաթաթությունը զուգակցվում է հալուքս վալգուսի հետ, թեև առայժմ վիճելի հարց է`արդյո՞ք հարթաթաթությունը նպաստում է առաջին մատի ծռվածությա՞նը, թե՞ դա զուգադիպություն է:

Ովքե՞ր են առավել հակված այս հիվանդությանը:

90 տոկոսից ավելի դեպքերում այս երևույթն արտահայտված է ակտիվ կանանց մոտ՝ 30-50 տարեկանում: Տղամարդկանց մոտ լինում է հազվադեպ, իսկ առկայության դեպքում այն թեթև է արտահատված  և հեշտ է այդ խնդրի հետ ՛՛ապրել՛՛: Դրան նպաստում է նաև այն, որ տղամարդկանց կոշիկները կանացի կոշիկներից ավելի ազատ ու լայն են:

Այս հիվանդությունը նույն հաճախականությամբ է հանդիպում և՛ զարգացած, և՛ հետամնաց երկրներում:

Ինչպե՞ս ախտորոշել:

Ախտորոշումը կատարվում է արտաքին զննումով և հաստատվում է ռենտգեն հետազոտությամբ: Ռենտգենն անհրաժեշտ է նաև վիրահատական ռազմավարությունը որոշելու համար:

Որո՞նք են բուժման մեթոդները

Բուժումը միայն վիրահատական է, որևէ այլ արդյունավետ բուժում չկա: Ֆիքսատորների օգտագործման արդյունավետությունը ժամանակավոր  է, որովհետև դրանք չկրելուց հետո մատները կրկին վերադառնում են նախկին դիրքին:

Վիրահատության 100-ից ավելի տարբերակներ կան: Տարբեր երկրներում, տարբեր բժիշկներ տարբեր մոտեցումներ են նախընտրում: Բայց վիրահատության հիմնական ընթացքը նույնն է՝  շեղումները շտկվում են, գերաճը տաշվում է և ապա ջլերը, կապաններն են կարգավորվում:

Հալուքս վալգուսի ժամանակ վիրահատությունը կոսմետիկ վիրահատություն չէ, գեղեցկության համար չէ. Ցուցումներում  գեղեցկությունը վերջին տեղում է: Այստեղ կարևորը ֆունկցիայի վերականգնումն է: Վիրահատության օգնությամբ այս հիվանդությունը շտկելը նաև կանխում է արթրոզը:

Վիրահատությունից հետո դեռ 6-8 շաբաթ տևում է ուղղված ոսկրերի կպչելու պրոցեսը: Մոտավորապես 2-3 ամիս հետո արդեն կարելի է  ակտիվ կյանքի անցնել:

Վիրահատությունից հետո լինո՞ւմ են բարդություններ:

Վիրահատության բարդություններից է այդ խնդրի կրկնությունը` 5-10 տոկոս դեպքերում:

Գուրգեն Բախտամյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի վիրաբույժ

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Բժշկի ընդունարանում
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Առաջին նախաբժշկական օգնություն
Հարթաթաթություն. հարցազրույց Գուրգեն Բախտամյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարթաթաթություն. հարցազրույց Գուրգեն Բախտամյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Կա հարթաթաթության երկու տեսակ՝ պատանեկան և մեծահասակների (30-40 տարեկանից հետո): Հարթաթաթությունը, որպես կանոն, բնածին չի լինում, և մինչև 7-8 տարեկանը նման ախտորոշում ընդհանրապես...

Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Մանկական հիվանդություններ
Ոտնաթաթի առաջին մատի «կոճ». հալլուքս վալգուս (hallux valgus կամ bunion). izmirlianmedicalcenter.com
Ոտնաթաթի առաջին մատի «կոճ». հալլուքս վալգուս (hallux valgus կամ bunion). izmirlianmedicalcenter.com

1. Ի՞նչ է ոտնաթաթի առաջին մատի «կոճը»:

 

Ոտնաթաթի առաջին մատի «կոճ» դա լատիներեն` հալլուքս վալգուսն է ( hallux valgus կամ bunion), այսինքն, առաջին մատի շեղում դեպի երկրորդ մատը...

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Միջոցառումներ
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում փորձեցինք ստանալ 40 տարեկանն անց կանանց մտահոգող...

Առողջ կին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր ավանդական դարձած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացը...

Առողջ կին Իրադարձություններ Հայաստանում
Արթրոզ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Արթրոզ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ծնկան հոդի արթրոզ և արթրիտ, ինչո՞ւմն է տարբերությունը:

Արթրիտը հոդի բորբոքումն է, իսկ արթրոզը հոդի ձևախեղումն է, աճառների մաշվածությունը և այլն: Ներկայում արթրոզը և արթրիտն...

Մենիսկոպաթիաներ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Մենիսկոպաթիաներ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է մենիսկը:

Մենիսկը ծնկան հոդի ներհոդային օրգաններից է, որն ապահովվում է ծնկան հոդի կայունությունը և պաշտպանում աճառները` մաշվելուց...

Եթե կան հոդերի հետ կապված խնդիրներ
Եթե կան հոդերի հետ կապված խնդիրներ

Շատերը, «արթրոզ» ախտորոշումը լսելով` սարսափում են` պատկերացնելով շարժումների սահմանափակում կամ, որ ավելի ահավոր է, «կալանք» 4 պատի մեջ, հաշմանդամություն: Ինչո՞ւ, որովհետև արթրոզը կամ հոդաբորբը նորմալ շարժումը խոչընդոտող ցավ է...

Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում: ՀՏՀ 1
Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում: ՀՏՀ 1

Օստեոպորոզի ուսուցողական կենտրոնում, որը բացվել է  2017 թվականի հուլիսին շարունակվում են ուսուցողական oստեոպորոզի ժամանակակից խնդիրները թեմայով դասընթացները։ Կենտրոնի նպատակն է  հասցնել բժիշկներին հիվանդության բուժման և կանխարգելման նորագույն մեթոդները...

Ի՞նչ չուտել, եթե հոդացավեր ունեք. 168.am
Ի՞նչ չուտել, եթե հոդացավեր ունեք. 168.am

Հոդացավերը մեծ անհարմարություն են պատճառում, երբեմն կարող են նաև շարժվելու դժվարություններ առաջացնել։ Ցավը բացասաբար է ազդում հիվանդի հոգեկան վիճակի վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ հոդացավերի հիմնական պատճառներն են...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Կեֆիրն ու կարտոֆիլը՝ արթրիտի դեմ. 168.am
Կեֆիրն ու կարտոֆիլը՝ արթրիտի դեմ. 168.am

Կեֆիրն ու կարտոֆիլը կարող են օգնել արթրիտի դեպքում։ Fithacker.ru-ն գրում է, որ այս երկու բաղադրիչների համադրությամբ միջոցը պատրաստելու համար հարկավոր է միջին չափի կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ