Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ստոմատոլոգիա

Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների մոտ նկատվում է հիվանդացության ավելացում ավելի քան 2 անգամ։


1880-ական թվականներից սկսած բազմաթիվ գիտնականներ փորձել են գիտականորեն բացատրել խոցային հիվանդությունների առաջացման մեխանիզմները։ Այս տարիների ընթացքում առաջարկվել է խոցային հիվանդությունների առաջացման մի քանի տասնյակի հասնող տեսություններ։Տարբեր տեսություններ առաջարկում էին տարբեր բուժումներ պայմանավորված խոցը առաջացնող գործոնով։ Գաստրիտի և խոցային հիվանդությունների  նկարագրություն ենք գտնում Գի Դը Մոպասանի 1886 թվականին գրված «Մոնտ Օրիոլ» ռոմանում։ Այդ ռոմանում արտացոլվում է խոցային հիվանդությունների բուժման այն ժամանակվա մոտեցումները։


Մինչ 1983 թ․ ոչ մի տեսության մեջ փորձ չէր կատարվել խոցային հիվանդությունը կապել բակտերիալ գործոնի հետ , քանի որ կարծում էին որ ստամոքսի բարձր թթվայնության պատճառով այնտեղ ոչ մի բակտերիա գոյատևել չի կարող։ 1983 թ․-ին B.Marshall-ը և J. Warren-ը ստամոքսում բացահայտեցին Helicobacter pylori բակտերիան , ինչը լիովին փոխեց պատկերացումները ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների առաջացման էթիոպաթոգենեզի վերաբերյալ։ Ներկայումս հաստատված է Helicobacter pylori-ի դերը քրոնիկական գաստրիտի, ստամքսի , 12-մատնյա աղու խոցի ,մալտոմայի և ստամոքսի քաղցկեղի առաջացման էթիոպաթոգենեզում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Helicobacter pylori-ին դասել է կանցերոգեն միկրոօրգանիզմների շարքին։ Կան տվյալներ որ Helicobacter pylori-ին կարող է հանգեցնել անեմիայի , կորոնար անոթների աթերոսկլերոզի։ Կան հետազոտություններ որտեղ ապացուցվում է որ HP-ին կարող է առաջացնել կարիես։


HP-ի բացահայտումից հետո դեռ երկար ժամանակ այն գտվում էր միայն մանրէաբանների և գաստրոէնտերոլոգների հետաքրքրության տիրույթում։ Միայն վերջերս HP-ին հայտնվեց նաև ստոմատոլգների հետաքրքության ոլորտում։ Բերանի խոռոչը հանդիսանալով մարսողական համակարգի սկզբնական բաժինը մշտապես ենթարկվում է արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների և զանազան մանրէների և տոքսիկ նյութերի ազդեցությանը։ Նախկինում հոտազոտման միջոցների անկատարությամբ պայմանավորված բերանի խոռոչում HP չէր հայտնաբերվում կամ հայտնաբերվում էր շատ չնչին քանակներով ,ինչը թույլ էր տալիս կարծել որ բերանի խոռոչը հանդիսանում է տրանիզտոր հատված HP-ի համար , որի միջով այն անցնում էր մարսողական համակարգի հաջորդ բաժիններ։Գտնում էին որ բերանի խոռոչում չկան նպաստավոր պայմաններ HP-ի կենսագործունեության համար։


Այժմ HP-ի հայտնաբերման համար օգտագործում են PCR , ուրեազային , ֆլագելինային ռեակցիաները և կուլտուրալ մեթոդը։ Վերը նշված մեթոդներով HP-ին հայտնաբերվում է լնդային գրպանիկներում , բերանային հեղուկում , ատամնավահանիկում։


Ատամնային վահանիկը կարելի է ներկայացնել որպես «հասունացած» ատամնափառ,որում առկա են հանքայնացման նշաններ։

 

Ատամնային վահանիկը իրենից ներկայացնում է բարդ բազմամանրէային մինչև 200 մկմ հաստությամբ գոյացություն, որտեղ տարբեր տվյալներով առկա է 500 տարբեր տեսակի միկրոօրգանիզմներ։Ատամնային վահանիկի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ գտնվող միկրոօրգանզիմները կայուն են հակամիկրոբային պրեպարատների նկատմամբ։


Այսպիսով ատամնային վահանիկում գտնվող H. pylori-ին «պաշտպանված» է հակաբակտերիալ պրեպարատների ազդեցությունից։Հակաբիոտիկների օգտագործման արդյունքում աղեստամոքսային տրակտից անգամ H.pylori-ի էռադիկացիայից հետո,ատամնային վահանիկում այնուամենայնիվ այն պահպանված է քանի որ  «անհասանելի» է հակաբիոտիկ միջոցների համար։


Այսպիսով ատամնավահանիկում առկա H. pylori-ին կարող է երկրորդային վարակման և հիվանդության կրկնման պատճառ հանդիսանալ։


Ենթադրվում է, որ բերանի խոռոչում գտնվելով H.pylori-ին կարող է հանգեցնել նաև պարոդոնտի ախտահարումների։ Սակայն հետազոտությունները փաստում են որ պարոդոնտիտի սուր ընթացքի դեպքում H.pylori-ին էական ազդեցություն չունի պարոդոնտիտի էթիոպաթոգենոզում։ Քանի որ սուր պարոդոնտիտի դեպքում ախտաբանական լնդագրպանիկները դեռևս ձևավորված չեն ապա H.pylori-ի կենսագործունեության համար չկան նպաստավոր պայմաններ։ Այլ պատկեր է դիտվում քրոինիկ պարոդոնտիտի դեպքում։Քրոնիկ պարոդոնտիտի դեպքում ախտաբանական լնդային գրպանիկներում հատկապես թարախային արտադրությամբ գրպանիկների դեպքում ստեղծվում են նպաստավոր պայամներ (ջերմություն,խոնավություն) H.pylori-ի կենսագործունեության համար։Հետազոտությունները փաստում են որ որքան մեծանում է ախտաբանական լնդագրպանիկի խորությունը անյաքան մեծանում են H.pylori-ի քանակությունը և ուժեղանում է այդ բակտերիաների կենսագործունեությունը։


Այսպիսով բերանի խոռոչում առկա H.pylori-ին ստամոքսի խոցի ստանդարտ բուժման ժամանակ լիովին էռադիկացիայի չի ենթարկվում բերանի խոռոչից ինչը կարող է ռեինֆեկցիայի և հիվանդության ռեցիդիվների հանգեցնել։


Վերը նշվածը հաստատելու համար կատարվել է մեկ տասնյակից ավելի հետազոտություններ։ Քննարկենք այդ հետազոտություններից մի քանիսը․


Կատարվել է աղեստամոքսային տրակտի խոցային հիվանդություններ ունեցող պացինետների հետազոտություն ովքեր ունեին նաև 1-ին և 2-րդ աստիճանի պարոդոնտիտ։ Հետազոտվող պացիենտներին բաժանել են 3 խմբի։ 3 խմբի պացիենտներն էլ ստացել են հակահելիկոբակտերային և հակախոցային բուժում հետևյալ սխեմայով՝

 

  • պրոտոնային պոմպի ինհիբիտոր ( Օմեպրազոլ )- 20մգ օրը 2 անգամ
  • կլարիտրոմիցին - 500մգ օրը 2 անգամ
  • մետրանիդազոլ - 400մգ օրը 3 անգամ

 

Այս սխեմայով դեղերը ստացել են 7 օր , որից հետո 4 շաբատ տևողությամբ ստացել են օմեպրազոլ օրը 40մգ։


Այդ 3 խմբից 1-ի խմբին ընդհանուր էռադիկացիոն բուժման հետ միաժամանակ ցուցվել էր կատարել բերանի խոռոչի սովորական հիգիենիկ խնամքի միջոցառումենր։


2-րդ խմբի հիվանդներին էռադիկացիոն բուժումից առաջ կատարել էին ստոր և վերլնդային ատամաքարերի հեռացում և էռադիկացիոն բուժման ժամանակ ցուցվել է օրը 2 անգամ կատարել խոզանակով ատամների մաքրում և տրիկլոզան պարունակող հեղուկներով օրը 2 անգանմ ողողումներ , յուրաքանչյուր ողողում պետք է կատարվեր 60 վայրկյան։


3-րդ խումբ  հիվանդների մոտ էռադիկացիոն բուժումից առաջ կատարել էին ստոր և վերլնդային ատամաքարերի հեռացում և էռադիկացիոն բուժման ժամանակ ցուցվել է օրը 2 անգամ կատարել խոզանակով ատամների մաքրում և տրիկլոզան պարունակող հեղուկներով օրը 2 անգանմ ողողումներ , որից հետո պատրաստվել է ինդիվիդուալ կապպա , դեղանյութի ներմուծման համար։ Էռադիկացիոն բուժման հետ միաժամանակ կատարվել է գեներալիզացված պարոդոնտիտի բուժում հետևյալ սխեմայով՝ մետրանիդազոլի 1 %-անոց ջրային լուծույթ (մետրոգիլ) - 2մլ օրը 2 անգամ 30 րոպե տեևողւթյամբ 7 օր շարունակ կապպայի միջոցով կատարվում է ապլիկացիա


250մգ կլարիտրոմիցին պարունակող սուսպենզիա ( կլացիդ 5մլ ) - 2մլ օրը 2 անգամ 30 րոպե տևողությամբ օրը 2 անգամ 7 օր շարունակ

Գաստրոէնտերոլոգիական բուժումից հետո հետազոտվողների 3 խմբում էլ կատարվել է բերանի խոռոչում Helicobacter Pylori-ի դետեկցիա PCR-ի միջոցով։ Որպես զննման նյութ վերցվել է լնդագրպանիկի և ատամնավահանիկի պարունակությունը։

 

  • 1-ին խմբի  մոտ հիվանդների 75%-ի մոտ Helicobacter Pylori-ի նկատմաբ PCR ռեակցիան դրական է։
  • 2-ին խմբի  մոտ հիվանդների 40%-ի մոտ է Helicobacter Pylori-ի նկատմաբ PCR ռեակցիան դրական ։
  • 3-րդ խմբի մոտ Helicobacter Pylori-ի նկատմաբ PCR ռեակցիան բացասական է։


Ըստ մեկ այլ հետազոտության տվյալների բերանի խոռոչում Helicobacter Pylori-ի նկատմաբ PCR ռեակցիան դրական լինելու դեպքում ռեցիդիվների հավանականությունը կազմում է 45% իսկ PCR ռեակցան բացասական լինելու դեպքում ռեցիդիվների հավնականությունը կազմում է ընդամենը 3%;


Այս ամենից կարելի է կատարել հետևյալ հետևությունները՝


ախտաբանական լնդագրպանիկները կարող են հանդիսանալ ռեզերվուար Helicobacter Pylori-ի հաամար
Helicobacter Pylori-ի ստանդարտ էռադիկացիոն բուժումը չի բերում բերանի խոռոչից Helicobacter Pylori-ի էռադիկացիային ։


Ռուսական և արևմտյան հետազատությունների տվյալները փաստում են որ ստամոքսի և 12-մատնյա աղու խոց ունեցող պացիենտների 75-90%-ը ունեն նաև այս կամ այն չափով արտահայտված պարոդոնտի բորբոքային-դիստրոֆիկ ախտահարումներ, ինչը էլ ավելի է կարևորում համտեղ կոմբինացված բուժման անրաժեշտությունը։


Վերլուծելով արևմտյան և ռուսական բազմաթիվ հետազոտությունների տվյալներ կարելի է փաստել որ որոշակի տերբերություն առկա է %-ային առումով սակայն բոլորի մոտ էլ եզրակացությունը միանշանակ  է՝ բերանի խոռոչը հանդիսանում է ռեզերվուար Helicobacter pylori-ի համար և կարող է հանգեցնել ռեինֆեկցման և հիվանդության ռեցիդիվի պատճառ հանդիսանալ։


Այսպիսով միայն գաստրոէնտերոլոգիական բուժումը չի կարող հանգեցնել լիարժեք բուժման , միայն միջդիսցիպլինար՝ գաստրոէնտերոլոգների և ստոմատոլոգների կողմից կատարված համատեղ բուժումը կարող է հանգեցնել լիարժեք արդյունքի խոցի կրկնման մինիմալ հավանականությամբ։

Սկզբնաղբյուր. Աշոտ Օթարյան, Ստոմատոլոգիական պոլիկլինիկա №1 (Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am

Այս բնական հականեխիչ միջոցը ո՛չ միայն կվերացնի ատամների փառը, այլ նաև կկանխարգելի բերանի խոռոչի բազմաթիվ հիվանդություններ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Անձնական խնամք
Ատամների ճերմակեցում տնային պայմաններում. newsfull.ru
Ատամների ճերմակեցում  տնային պայմաններում. newsfull.ru

Գաղտնիքը բացահայտելուց հետո ինքդ պարբերաբար կարող ես ճերմակեցնել ատամները տնային պայմաններում...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում

ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնն առաջարկում է ծառայություններ ապառիկ տարբերակով՝ 0% կանխավճար և 0% տոկոսադրույք...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am

Քրքումը զարմանահրաշ բույս է` օժտված բազմաթիվ բուժական հատկություններով: Ինչպես գրում է healthylifeland.com-ը` քրքումի փոշին հիանալի սպիտակեցնող միջոց է ատամների և մաշկի համար...

Անձնական խնամք
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am

Աշխարհում հնագույն բժշկական համակարգերից մեկը տիբեթյանն է, որն իրենց մշակույթի կենտրոնական մասն է կազմում: Այն զգալի զարգացումներ է ապրել դարերի ընթացքում: Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` տիբեթցի...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու հակացուցումները. avanta.am
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու  հակացուցումները. avanta.am

Այսօր գեղեցիկ ու ճերմակ ատամները ոչ միայն առողջ լինելու նախապայման են, այլև մարդու բարեկեցության առաջին նախադրյալներից են, որի վառ ապացույցը համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ մինչ իրենց հայտնի դառնալը և դրանից...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ