Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ստոմատոլոգիա

Մեզ հաճախ են վախեցնում կարիեսով, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է առաջանում այն և ինչպես կանխարգելել. avanta.am

Մեզ հաճախ են վախեցնում կարիեսով, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է առաջանում այն և ինչպես կանխարգելել. avanta.am

Ինչպե՞ս զերծ մնալ այս հիվանդությունից. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-թերապևտ Յուլյա Գադակչիյանը:


Շատերն են լսել կարիեսի մասին, սակայն քչերը գիտեն, թե ինչ է այն իրենից ներկայացնում:


–   Կարիեսը ամենատարածված հիվանդություններից է, որով տառապում է մեզանից գրեթե յուրաքանչյուրը: Այն ատամների հիվանդություն է, որի զարգացմանը նպաստում է մանրէների ագրեսիվ ազդեցությունը, այլ կերպ ասած, դրանց կենսագործունեության արտազատուկները, ինչը և քայքայում է ատամի էմալային շերտը՝ առաջացնելով ատամների կարծր հյուսվածքի նեկրոզ: Եթե կարիեսը չբուժվի, կարող են առաջանալ մի շարք բարդություններ, այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել և ճիշտ ժամանակին դիմել բժշկի:


Կարիեսի առաջացման պատճառները կարո՞ղ են տարբեր լինել:


–   Երբեմն սննդի օգտագործումից հետո մեր ատամներին մնում են սննդի մանր մնացորդներ, որոնց ժամանակին չհեռացնելը հանգեցնում է բակտերիաների՝ ստրեպտոկոկերի առաջացման: Այս բակտերիաներն առանձնահատուկ են նրանով, որ կլանում են գլյուկոզան՝ առանձնացնելով կաթնաթթուն, և թքի բաղադրությունը դարձնում են առավել թթու՝ դրանով իսկ ազդելով ատամի հանքային շերտերի վրա. արդյունքում էմալը կորցնում է իր հանքանյութերն ու ամրությունը: Կարիեսի զարգացմանը նպաստում են նաև օրգանիզմի պաշտպանողական համակարգին ուղեկցող հիվանդություններն  ու արտաքին գործոնները՝ սնունդը, ատամների հիգիենան, ժառանգականությունը, օրգանիզմի առողջական վիճակը, ֆտորի անբավարարությունը, քաղցրի չարաշահումը, ինչպես նաև սթրեսային իրավիճակները: Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում շատ օգտագործել բանջարեղեն, միրգ, քիչ՝ աղեր, ճարպեր պարունակող սննդամթերք, ձավարեղեն, պանիր, գետնանուշ, կաթնամթերք և, իհարկե, հետևել հիգիենայի կանոններին:


Ինչպե՞ս հասկանալ, որ մարդն ունի կարիես:


–   Դա շատ պարզ կարելի է բացահայտել նույնիսկ տնային պայմաններում, քանի որ կարիեսի առաջացման հիմնական նախանշաններն են՝ ատամների վրա մուգ կետեր , ատամի մակերեսի կոշտացում, թույլ ատամնացավ, ատամների գերզգայունություն, բերանի խոռոչի տհաճ հոտ: Կարիեսը կարող է խորությամբ վնասել ատամը և հասնել ատամի նուրբ հատվածին, որտեղ գտնվում են նյարդերն ու անոթները, այդ աստիճանի ախտահարումն արդեն ուղեկցվում է սուր ցավով և կոչվում է պուլպիտ: Կլինիկական պայմաններում  կարիեսի ախտորոշումը կատարվում է նախնական զննմամբ, ինչպես նաև ռենտգենաբանական հետազոտությամբ, որի շնորհիվ կարելի է բացահայտել նաև թաքնված կարիեսը:


Ինչպե՞ս է բուժվում  կարիեսը:


–   Կարիեսի բուժման ընթացքի պլանավորումը մեծապես պայմանավորված է ինչպես խոռոչի խորությունից, այնպես էլ նրա տեղակայումից: Բարդացած շրջանում կարիեսի բուժումը լուրջ աշխատանք է և որպես կանոն անցկացվում է մի քանի փուլերով։ Կարիեսի և նրա բարդությունների բուժման կարևորագույն մաս է նաև ատամի գեղագիտական վերականգնումը, որի նպատակով ներկայումս կիրառվում են լուսակարծրացող կոմպոզիտային նյութեր՝ հնարավորություն տալով լիարժեք բուժել ախտահարված ատամը, ինչպես նաև նրան հաղորդել բնական տեսք:

Սկզբնաղբյուր. avanta.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am

Այս բնական հականեխիչ միջոցը ո՛չ միայն կվերացնի ատամների փառը, այլ նաև կկանխարգելի բերանի խոռոչի բազմաթիվ հիվանդություններ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Անձնական խնամք
Ատամների ճերմակեցում տնային պայմաններում. newsfull.ru
Ատամների ճերմակեցում  տնային պայմաններում. newsfull.ru

Գաղտնիքը բացահայտելուց հետո ինքդ պարբերաբար կարող ես ճերմակեցնել ատամները տնային պայմաններում...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում

ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնն առաջարկում է ծառայություններ ապառիկ տարբերակով՝ 0% կանխավճար և 0% տոկոսադրույք...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am

Քրքումը զարմանահրաշ բույս է` օժտված բազմաթիվ բուժական հատկություններով: Ինչպես գրում է healthylifeland.com-ը` քրքումի փոշին հիանալի սպիտակեցնող միջոց է ատամների և մաշկի համար...

Անձնական խնամք
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am

Աշխարհում հնագույն բժշկական համակարգերից մեկը տիբեթյանն է, որն իրենց մշակույթի կենտրոնական մասն է կազմում: Այն զգալի զարգացումներ է ապրել դարերի ընթացքում: Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` տիբեթցի...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու հակացուցումները. avanta.am
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու  հակացուցումները. avanta.am

Այսօր գեղեցիկ ու ճերմակ ատամները ոչ միայն առողջ լինելու նախապայման են, այլև մարդու բարեկեցության առաջին նախադրյալներից են, որի վառ ապացույցը համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ մինչ իրենց հայտնի դառնալը և դրանից...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ