Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ստոմատոլոգիա

Եթե լնդերն արյունահոսում են

Եթե լնդերն արյունահոսում են

Լնդերի հիվանդությունների ոչ ժամանակին բուժումը կարող է հանգեցնել ատամների կորստի: Դրա համար պարօդոնտոլոգիայի հարցերում կանխարգելումը նշանակալի դեր է կատարում:

 

Ժամանակակից ստոմատոլոգիան ամբողջ ուժերն ուղղում է, որպեսզի կանխարգելի, այլ ոչ թե բուժի լնդերի հիվանդությունները: 

 

Լնդերի խնդիրների պատճառները

 

Եթե լնդերն ուռչած են, կարմրած, ցավոտ են դարձել, և հատկապես, եթե արյունահոսում են, ապա դրա պատճառները կարող են բազմազան լինել: Եվ շատ կարևոր է ճշգրիտ ու ժամանակին այդ պատճառը որոշել: Հիմնական պատճառներից կարող են լինել բերանի խոռոչի ոչ ճիշտ  խնամքը, ատամնաքարերի առաջացումը, հորմոնային խանգարումները (սեռական հասունության ժամանակաշրջանում,  էնդոկրինային հիվանդությունների դեպքում, օրինակ, շաքարային դիաբետ), որոշ դեղպատրաստոկների ընդունումը (հատկապես բարձր է ռիսկը էպիլեպսիայի բուժման, ստենոկարդիայի, հիպերտենզիայի դեպքում): Լնդերի  հիվանդությունը հաճախ զարգանում է ոչ լիարժեք կամ ոչ ճիշտ սնվելու հետևանքով (կանանց մոտ դա հաճախ նյարդային անորեքսիան է, իսկ տղամարդկանց մոտ` քրոնիկական ալկոհոլիզմը): Բացի այդ, լնդերի արյունահոսություն կարող է հրահրվել օրգանիզմում C վիտամինի անբավարարությունից: Այս երևույթը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քանի որ նրանք վիտամիններով հարուստ մրգեր ու բանջարեղեն շատ քիչ են օգտագործում: Դրան գումարած ծխողները (դա նույնպես առավել հաճախ տղամարդկանց է վերաբերում) վիտամին C-ի մշտապես անբավարարություն ունեն: Լնդերի խնդիրների կարող են հանգեցնել վիրուսային հիվանդությունները (հերպես, Էպշտեյն-Բարի, մարդու պապիլոմայի վիրուսները, ցիտոմեգալովիրուսը), սնկային հիվանդությունները (հաճախ` կանդիդոզը): Բերանի խոռոչում կարող են դրսևորվել մաշկային հիվանդություններ` հարթ որքին, էրիթեմա, կարմիր գայլախտ և այլն: Հազվադեպ, սակայն հանդիպում են նաև ստոմատոլոգիական նյութերից ալերգիա հրահրող լնդերի հիվանդություններ: Լնդերը հնարավոր է վնասել մեխանիկական (բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամք), քիմիական (ատամները սպիտակեցնելիս, կոկաինի օգտագործումից), ջերմային (չափից ավելի տաք թեյի, սուրճի օգտագործումից) ճանապարհով: Կան նաև լնդերի հիվանդությունների այլ պատճառներ ևս, կապված քրոնիկական,ժառանգական հիվանդությունների հետ: Եվ միայն լիարժեք հետազոտությունից հետո փորձառու բժիշկը կարող է որոշել դրա պատճառը:

 

Բուժումը

 

Լնդերի բուժումը պետք է վստահել մասնագետներին: Ինքնաբուժումը, ինչպես նաև ձգձվող բուժումը, կարող է աղետալի արդյունքների հանգեցնել: Հիվանդության սկզբնական փուլերում լնդերը բավական շատ տհաճություններ են պատճառում. դա և լնդերի արյունահոսությունն է, և ուտելու կամ խմելու ժամանակ ցավոտությունը, շատ տաք կամ շատ սառը ըմպելիքների նկատմամբ սուր ռեակցիան, բերանի տհաճ հոտը և տհաճ համը: Բժիշկը, զննումից հետո ախտորոշում է հիվանդությունը (գինգվիտ, պարօդոնտիտ և այլն), սակայն բուժումը հնարավոր է միայն լրացուցիչ հետազոտություններից հետո, այդ թվում նաև հիվանդի առողջական մասին տեղեկությունները, մասնավորապես, սիրտ-անոթային կամ ինֆեկցիոն հիվանդությունների, շաքարային դիաբետի, օստեոպորոզի, վտանգավոր սովորությունների, ալերգիայի առկայության մասին: Հավանական է, որ լնդերի հիվանդությունն անհրաժեշտ լինի միաժամանակ անցկացնել այլ մասնագետների հետ համատեղ, որովհետև լնդերի արյունահոսությունը և հիվանդության այլ ախտանշաններն ընթանում են իմունիտետի իջեցման պատկերի վրա, որոշ քրոնիկական հիվանդությունների, ոչ ճիշտ կենսակերպի հետևանքով:

 

Ռիսկի խումբը և կանխարգելումը

 

Քրոնիկական, նույնիսկ մրսածության հիվանդությունները (դրանք թուլացնում են իմունիտետը), վտանգավոր սովորությունները, ոչ ճիշտ սնունդն ու կենսակերպը, սթրեսներին դիմակայել չկարողանալը մարդուն ինքնաբերաբար տանում են լնդերի հիվանդությունների զարգացման ռիսկի խմբին: Եվ ստացվում է, որ կանխարգելումը տառացիորեն վերաբերում է բոլորին: Սովորական կանխարգելումն իր մեջ ներառում է բերանի խոռոչի հիգիենայի լավացում, ատամների համար առողջ սնունդ և ատամնաբույժին պարբերաբար այցելություններ: Երկրորդական կանխարգելումը կայանում է բերանի խոռոչի հիվանդությունների որոշման և բուժման, ատամների մաքրման մեջ: Դրան հետևում է  լիարժեք բուժումն ու բարդությունների կանխարգելումը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. otvetkak.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am

Այս բնական հականեխիչ միջոցը ո՛չ միայն կվերացնի ատամների փառը, այլ նաև կկանխարգելի բերանի խոռոչի բազմաթիվ հիվանդություններ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Անձնական խնամք
Ատամների ճերմակեցում տնային պայմաններում. newsfull.ru
Ատամների ճերմակեցում  տնային պայմաններում. newsfull.ru

Գաղտնիքը բացահայտելուց հետո ինքդ պարբերաբար կարող ես ճերմակեցնել ատամները տնային պայմաններում...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում

ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնն առաջարկում է ծառայություններ ապառիկ տարբերակով՝ 0% կանխավճար և 0% տոկոսադրույք...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am

Քրքումը զարմանահրաշ բույս է` օժտված բազմաթիվ բուժական հատկություններով: Ինչպես գրում է healthylifeland.com-ը` քրքումի փոշին հիանալի սպիտակեցնող միջոց է ատամների և մաշկի համար...

Անձնական խնամք
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am

Աշխարհում հնագույն բժշկական համակարգերից մեկը տիբեթյանն է, որն իրենց մշակույթի կենտրոնական մասն է կազմում: Այն զգալի զարգացումներ է ապրել դարերի ընթացքում: Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` տիբեթցի...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու հակացուցումները. avanta.am
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու  հակացուցումները. avanta.am

Այսօր գեղեցիկ ու ճերմակ ատամները ոչ միայն առողջ լինելու նախապայման են, այլև մարդու բարեկեցության առաջին նախադրյալներից են, որի վառ ապացույցը համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ մինչ իրենց հայտնի դառնալը և դրանից...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ