Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ստոմատոլոգիա

Ատամների խնամքը

Ատամների խնամքը

Վերջերս գործընկերներիս հետ միասին բարեգործական առաքելությամբ եղանք Երևանի կրթօջախներից մեկում, որի սաների և ուսուցիչների հետ զրուցեցինք ստոմատոլոգիայի բնագավառին վերաբերող և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Արդյունքում կրկին համոզվեցինք, որ անհրաժեշտ է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել ատամների խնամքին վերաբերող կարևոր խնդրի վրա:

 

Անհերքելի է ատամների կարևոր դերն ու նշանակությունը մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Հարցը միայն այն չէ, որ բնականոն աճած և առողջ վիճակում գտնվող ատամները որոշակիորեն ապահովում են մարդու վայելուչ տեսքը և նորմալ խոսակցական ակտը: Սննդի մշակման և մարսման գործընթացն անհնարին է առանց դրանց: Ատամների հիվանդությունները բացասաբար են անդրադառնում որոշ օրգան-համակարգերի գործունեության վրա:

 

Հնագույն ժամանակներից սկսած, մարդկային հասարակության զարգացմանը համընթաց կատարելագործվել են ատամների խնամքի և դրանց արտաքին տեսքի բարելավման, հիվանդությունների կանխարգելման ձևերն ու եղանակները:

 

Սխալ և վատ խնամվող, առավել ևս բոլորովին անուշադրության մատնված ատամների մակերեսին ատամնափառ է գոյանում, որը բաղկացած է լինում թքի մեջ պարունակվող լորձից, աղերից, ինչպես նաև սննդանյութերի մնացորդներից ու մանրէներից: Մաքրման տարբեր միջոցներով ատամնափառը հեռացնելուց հետո այն 2-6 ժամը մեկ նորից է գոյանում: Երկար ժամանակ պահպանվելով` ատամնափառը ենթարկվում է ինչպես մեխանիկական, այնպես էլ քիմիական փոփոխության` աստիճանաբար վերածվելով ատամնաքարերի: Վերջիններս տարբեր աստիճանի հանքայնացված զանգվածներ են, կազմված օրգանական (10-30%) և անօրգանական (70-90%) նյութերից, ունեն կարծր խտություն և ատամից ավելի մուգ գույն, ամուր կպչում են ատամների հիմնականում հետին մակերեսին: Դրանք տեղակայվում են ատամների ոչ միայն ազատ` վերլնդային հատվածներում, այլև լինդ-ատամնային գրպանիկներում, մեխանիկորեն գրգռում են հարևան հյուսվածքներին, նպաստում դրանց բորբոքմանը (պարադոնտիտ), ատամների շարժվելուն և կորստին:

 

Ատամների և բերանի լորձաթաղանթի վատ խնամքի հետևանք է նաև կարիեսը, որն ատամների բակտերային հիվանդություն է և արտահայտվում է դրանց հյուսվածքի քայքայումով. ընդունած սննդի մնացորդները երկար ժամանակ չհեռացվելով ատամների մակերեսից, միջատամնային ճեղքերից, նպաստավոր միջավայր են դառնում բերանի խոռոչում գտնվող մանրէների համար: Դրանք բազմանալով` արտադրում են տարբեր թթուներ, որոնք նախ տեղ-տեղ քայքայում են ատամների արծնը, ապա նրա ստորադաս ատամնային հյուսվածքը` հանգեցնելով խոռոչի գոյացման: Երբ քայքայման գործընթացը հասնում է ատամի նյարդին` հիվանդությունն ուղեկցվում է ցավերով, որոնք կարող են անտանելի դառնալ: Եթե կարիեսը նախնական փուլում չի հայտնաբերվում և ժամանակին չի բուժվում, ատամը ոչ միշտ է հաջողվում փրկել: Բացի այդ, կարող են առաջանալ ավելի լուրջ բարդություններ, այդ թվում` օրգանիզմի ինքնաթունավորում:

 

Այստեղից հետևում է, որ ատամները պահանջում են ամենօրյա հետևողական խնամք:Նախ, անհրաժեշտ է դրանք մաքրել համապատասխան խոզանակով և մածուկով ինչպես առավոտյան` լվացվելիս, այնպես ուշ երեկոյան` քնելուց առաջ: Ըստ որում, մածուկով խոզանակը պետք է հորիզոնական և ուղղահայաց շարժումներով շփել ատամնաշարերի ինչպես առաջային ու հետին, այնպես էլ միմյանց շփվող մակերեսներին: Այդպես միջատամնային ճեղքերը լավ են մաքրվում: Այնուհետև պետք է բերանը ողողել ջրով (ցանկալի է գոլ)` ատամի մածուկի մնացորդները հեռացնելու համար: 

 

Օրվա ընթացքում, յուրաքանչյուր անգամ սնվելուց հետո, նույնպես չպետք է մոռանալ բերանը ողողել սովորական կամ հանքային ջրով, կամ որոշ բույսերի (թեյի, վարդի, ուրցի, երիցուկի) թուրմերով: Օգտակար է նաև շաքար չպարունակող ծամոնը: Առանձին դեպքերում, մասնավորապես մսով ճաշատեսակ ուտելուց հետո, կարիք է լինում ձողիկներ օգտագործել: Սակայն պետք է խուսափել պատահական տեղերից վերցրած ձողիկներից (ծառերի ճյուղեր, լուցկու հատիկներ, բույսերի ցողուններ, ձկան փշեր և այլն), քանի որ դրանց մակերեսին գտնվող զանազան մանրէները, վիրուսները, սնկերը ախտահարում են ինչպես լնդերը, այնպես էլ ատամները: Եվ, ընդհանրապես, ձողիկները, թեկուզ հատուկ պատրաստված, կոպտորեն հրվելով ատամների արանքը, տեղաշարժում են վերջիններիս, քերում դրանց և լնդերի մակերեսը, երբեմն անգամ արյունահոսություն առաջացնում: Այս տեսակետից ավելի հարմար է ֆլոսը (հատուկ թել բռնիչով կամ առանց դրա): Օգտագործվում են նաև սուպերֆլոսներ, որոնց թելի մակերեսը ծածկված է սպունգի նուրբ շերտով, որի շնորհիվ ատամներն ավելի լավ են մաքրվում: Ֆլոսը պետք է անցկացնել միջատամնային ճեղքի մեջ, սղոցաձև շարժումներով սահեցնել ատամների միմյանց դարձած մակերեսով` առջևից հետ և վերից վար կամ հակառակը:

 

Ֆլոսը հնարավորություն է տալիս նաև հայտնաբերել ատամների մինչ այդ չնկատված վնասվածքները` ատամնաքարեր, կարիես, ուշադրություն դարձնելով թելի ոչ սահուն շարժմանը կամ նրա կտրվելուն:

 

Անհրաժեշտ է առավելագույնս խուսափել այնպիսի վնասակար սովորություններից, ինչպիսիք են ատամներով ընկույզ կամ պնդուկ կոտրելը, քնելուց առաջ կոնֆետ կամ քաղցրավենիք ուտելը, քաղցր հյութեր խմելը և այլն: Ատամի արծնի «թշնամիներից» են նաև թթու սննդա-նյութերը, եթե դրանք ուտելուց հետո բերանը չի ողողվում կամ չեզոքացնող ծամոն չի օգտագործվում:

 

Լավ խնամված և առողջ ատամներն ապահովում են օրգանիզնի բնականոն գործունեությունը, իսկ տիրոջը պարգևում գեղեցիկ ժպիտ:

Հեղինակ. Էդուարդ Ա. Դանիելյան «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջի դասախոս-ստոմատոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am

Այս բնական հականեխիչ միջոցը ո՛չ միայն կվերացնի ատամների փառը, այլ նաև կկանխարգելի բերանի խոռոչի բազմաթիվ հիվանդություններ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Անձնական խնամք
Ատամների ճերմակեցում տնային պայմաններում. newsfull.ru
Ատամների ճերմակեցում  տնային պայմաններում. newsfull.ru

Գաղտնիքը բացահայտելուց հետո ինքդ պարբերաբար կարող ես ճերմակեցնել ատամները տնային պայմաններում...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում

ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնն առաջարկում է ծառայություններ ապառիկ տարբերակով՝ 0% կանխավճար և 0% տոկոսադրույք...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am

Քրքումը զարմանահրաշ բույս է` օժտված բազմաթիվ բուժական հատկություններով: Ինչպես գրում է healthylifeland.com-ը` քրքումի փոշին հիանալի սպիտակեցնող միջոց է ատամների և մաշկի համար...

Անձնական խնամք
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am

Աշխարհում հնագույն բժշկական համակարգերից մեկը տիբեթյանն է, որն իրենց մշակույթի կենտրոնական մասն է կազմում: Այն զգալի զարգացումներ է ապրել դարերի ընթացքում: Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` տիբեթցի...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու հակացուցումները. avanta.am
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու  հակացուցումները. avanta.am

Այսօր գեղեցիկ ու ճերմակ ատամները ոչ միայն առողջ լինելու նախապայման են, այլև մարդու բարեկեցության առաջին նախադրյալներից են, որի վառ ապացույցը համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ մինչ իրենց հայտնի դառնալը և դրանից...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ