Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ստոմատոլոգիա

Ստոմատիտ

Ստոմատիտ

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է: Վերջինիս ծագման պատճառները շատ են և պայմանավորված են լորձաթաղանթը գրգռող որևէ գործոնով. ճառագայթային, քիմիական կամ այլ բնույթի վնասվածքներ, այրվածքներ և այլն, որոնց արդյունքում բերանի խոռոչում ի հայտ են գալիս լորձաթաղանթի կարմրություն, էռոզիաներ, խոցեր:

 

Առավել հաճախ ստոմատիտ զարգանում է այնպիսի սոմատիկ պաթոլոգիաների ֆոնի վրա, ինչպիսիք են էնդոկրին կամ ինֆեկցիոն հիվանդությունները (կարմրուկ, ջրծաղիկ, սիֆիլիս, պալարախտ և այլն), ստամոքսաղիքային կամ սիրտանոթային համակարգի հիվանդությունները: Շատ հաճախ ստոմատիտով հիվանդանում են նաև արյունաբանական, իմունային համակարգի հիվանդություններով, ալերգիայով, հիպովիտամինոզով տառապող հիվանդները:

 

«Առաջավորները» ստոմատիտներիշարքում


Վերջին ժամանակներում ստոմատոլոգիական պրակտիկայում առավել հաճախ հանդիպում են ինֆեկցիոն-ալերգիկ բնույթի և մասնավորապես աֆթոզ ստոմատիտները: Այս հիվանդությունը բնորոշ է 20-23 տարեկան մարդկանց: Վերջինիս պատճառ կարող են լինել ոչ միայն սննդային, դեղորայքային և մանրէային ծագման ալերգիկ հիվանդությունները, այլև ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարումները, շնչուղիների ինֆեկցիաները կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները: Աֆթոզ ստոմատիտի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև հիպովիտամինոզը, սթրեսը, սոմատիկ հիվանդությունների սրացումները: Ստոմատիտի ժամանակ բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա տեղ-տեղ առաջանում են աֆթաներ կամ բշտիկներ, որոնք այնուհետև պայթում են և 7-10 օրվա ընթացքում իսպառ վերանում: Աֆթաների, քերծվածքների կամ կարմիր եզրերով սպիտակավուն փառով պատված փոքրիկ խոցերի առաջացումն ուղեկցվում է սուր ցավով, ջերմության կտրուկ բարձրացմամբ, թքարտադրության խանգարումով, երբեմն նաև ավշահանգույցների մեծացմամբ: Հիվանդությունը կարող է ընթանալ սրացումներով` հատկապես գարնանը և աշնանը: 

 

Նմանատիպ կլինիկական դրսևորում ունի նաև հերպեսային ստոմատիտը: Վերջինս սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը սովորական հերպեսի վիրուսն է: Եթե նախկինում այն հայտնաբերում էին հիմնականում փոքր տարիքի երեխաների մոտ (վիճակագրական տվյալների համաձայն, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների 80%-ը բաժին է ընկնում մանկական տարիքին), ապա այսօր հերպեսային ստոմատիտն առավել հաճախ հանդիպում է թե° դեռահասների և թե° չափահաս մարդկանց մոտ: Վերջինս քրոնիկ աֆթային ստոմատիտից տարբերվում է ակնհայտ և ինտենսիվ կլինիկական դրսևորումներով. ջերմության կտրուկ բարձրացում, առավել արտահայտված ցավի ցգացողություն, բշտիկների քանակի ավելացում, որոնք շատ արագ պայթում և վերածվում են աֆթաների: Բացի դրանից, հիվանդների մոտ նկատվում է լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտի առկայություն: Հերպեսային ստոմատիտով հիվանդների մոտ պարանոցային և ծնոտային ավշահանգույցները մեծացած են: Ընդ որում, ցանավորվում է ոչ միայն լորձաթաղանթը, այլև մաշկը: Հերպեսային ստոմատիտի դեպքում ևս, ժամանակ առ ժամանակ, լինում են սրացումներ: Հիվանդության պատճառ կարող են դառնալ բերանի լորձաթաղանթի վնասվածքները, կարիեսը, գերսառեցումը, ինչպես նաև ամռանն արևի տակ երկար մնալը: 

 

Վարակածին հարուցիչներից առաջացող ստոմատիտներից կարելի է առանձնացնել Վենսանի խոցանեկրոզային ստոմատիտը: Այս հիվանդության հարուցիչներն են ֆուզոբակտերիաները և սպիրոխետան (պարույրամանրէ): Այդ միկրոօրգանիզմներից աննշան քանակությամբ կան նաև առողջ մարդու բերանի խոռոչում: Երբ օրգանիզմի դիմադրողականությունն ու լորձաթաղանթի հակազդելու ունակությունը թուլացած են, այդ միկրոօրգանիզմները դառնում են վարակունակ: Վենսանի ստոմատիտով հիվանդանում են հիմնականում 17-30 տարեկան տղամարդիկ, ովքեր չեն պահպանում բերանի խոռոչի հիգիենայի կանոնները: Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով (մինչև 38oC), սուր արտահայտված ցավերով, բերանից տհաճ նեխահոտով, լնդերի խոցոտմամբ և արտահայտված արյունահոսությամբ: Ընդ որում, խոցեր են առաջանում նաև այտերին և լեզվի լորձաթաղանթին, որոնք երբեմն կարող են հասնել մինչև 5-6սմ-ի: Բուժումն ուշացնելու դեպքում հնարավոր է նեկրոզի զարգացում: Հիվանդությունը, պարբերաբար հանդարտվելով և սրանալով, կարող է տևել տարիներ, իսկ հաճախ հանգեցնում է ատամների թափվելուն: 

 

Ստոմատոլոգիական պրակտիկայում հաճախ է հանդիպում նաև տոքսիկո-ալերգիկ (դեղորայքային) ստոմատիտը, որն ուղեկցվում է բազմաբնույթ էքսուդատիվ կարմրամաշկությամբ, կարմիր, տափակ որքինով և գայլախտով: Սակայն այս հիվանդությունները բավականաչափ ուսումնասիրված չեն և նույնիսկ արտահայտված կլինիկական դրսևորումների դեպքում դրանց ախտորոշումը բավականին դժվար է: 

 

Տեղին է հիշատակել նաև վնասվածքային ստոմատիտի մասին: Լայն տարածում ունեցող այս հիվանդության առաջացման պատճառ կարող են լինել լորձաթաղանթի մեխանիկական վնասվածքները, օրինակ. ատամներից, պրոթեզներից, ատամնաքարերից, ինչպես նաև տաք կերակուրներից առաջացած վնասվածքները: Վնասվածքի տեղում նախ առաջանում է բորբոքում, այտուցվածություն, այնուհետև` էռոզիաներ և ցավոտ խոցեր, ավելի ծանր դեպքերում այն կարող է վերածվել նույնիսկ չարորակ նորագոյացության: 

 

Երկարատև ազդեցության արդյունքում առաջացած վնասվածքների դեպքում (ծխախոտամոլություն, ատամի պրոթեզավորում, տարբեր մետաղներով ատամնաշապիկի առկայություն և այլն) հաճախ զարգանում է լեյկոպլակիա հիվանդությունը, որը պետք է տարբերել բերանի խոռոչի լորձաթաղանթի չարորակ նորագոյացություններից: 

 

Վնասվածք առաջացնող գործոնի, օրինակ, պրոթեզի երկարատև ազդեցությունը, կարող է հանգեցնել նաև լորձաթաղանթի հիպերտրոֆիայի (գերաճի) և լորձաթաղանթի վրա պապիլոմաների առաջացման: 

 

Վարակածին սնկերը հաճախ առաջացնում են սնկային ստոմատիտ: Վերջինս պայմանավորված է իմունային համակարգի թուլացմամբ և դիսբակտերիոզով: 

 

Ինչպե՞սբուժելստոմատիտը


Եթե դեղատուն է այցելել «բերանի ցավից» գանգատվող որևէ հաճախորդ, հարկավոր է պարզել ցավի երկարատևությունը, այլ գանգատների առկայությունը` սարսուռ, թուլություն, ավշահանգույցների մեծացում և այլն: Եթե այդ ախտանիշները առկա են 7 օրից ավելի, հաճախորդին պետք է խորհուրդ տալ անհապաղ այցելել ատամնաբույժի: Ամեն դեպքում կարելի է խորհուրդ տալ որևէ հականեխիչ լուծույթով բերանի խոռոչի ողողումներ: Ժամանակակից հականեխիչ (անտիսեպտիկ) լուծույթները հակաբորբոքային, հակասնկային, ցավազրկող և հակաայտուցային ազդեցություն ունեն: Հիվանդին անպայման հարկ է զգուշացնել. եթե 3 օր ողողումներ անելուց հետո հիվանդության ախտանշանները չեն անցնում` դիմել ատամնաբույժի: 

 

Բուժումը պայմանավորված է ստոմատիտի ծանրության աստիճանից: Հիվանդության թեթև ձևի դեպքում կարելի է սահմանափակվել բուժման տեղային միջոցներով: Հականեխիչ լուծույթով պարտադիր ողողումներին զուգահեռ կարելի է կիրառել տեղային ազդեցության դեղորայքային միջոցներ, ինչպես նաև երկարատև ազդեցության տարբեր քսուքներ, դոնդողներ և ցողացիրներ: Բորբոքումը վերացնելու նպատակով հաճախ նշանակում են հակամանրէային և ոչ ստերոիդ հակաբորբոքային դոնդողներ կամ քսուքներ, որոնց բաղադրության մեջ կա ինդոմետացին կամ դիկլոֆենակ: Հերպեսային ստոմատիտի բուժման ժամանակ օգտագործում են ացիկլովիր պարունակող հակավիրուսային քսուքներ: Ապաքինման ընթացքն արագացնելու համար նշանակում են մեֆենամին պարունակող քսուք և այլն: Եթե ստոմատիտն ուղեկցվում է սնկային վարակով, կարելի է նշանակել նիստատին պարունակող քսուք: Ստոմատոլոգիական պրակտիկայում լայն կիրառություն ունեն նաև հակամանրէային ազդեցության դեղահաբերը: 

 

Եթե հիվանդությունը ծանր կամ միջին ծանրության է, ապա բուժման տեղային միջոցներին զուգահեռ, կարելի է նշանակել նաև պոլիվիտամիններ և իմուն համակարգը խթանող միջոցներ: Բարդացած ստոմատիտի բուժման ժամանակ օգտագործում են գլյուկոկորտիկոստերոիդներ կամ հակաբիոտիկներ, հակահիստամինային դեղամիջոցներ: Եթե ստոմատիտը զարգացել է մեկ այլ հիվանդության ֆոնի վրա, ապա բուժումը պետք է իրականացվի հիմնական հիվանդության բուժմանը զուգահեռ: 

 

Հարկ է հիշեցնել հիվանդին, որ ստոմատիտի բուժման ընթացքում` մինչև լիարժեք ապաքինումը, ցանկալի է սննդակարգից բացառել կծու և թթու ճաշատեսակները, հում բանջարեղենն ու միրգը: Սնունդը պետք է լինի ջրալի և ոչ տաք: 

 

Բուժման ճիշտ կազմակերպման դեպքում բորբոքային ախտանշանները վերանում են 3-7 օրվա ընթացքում, սակայն լորձաթաղանթը կատարելապես վերականգնվում է 10-20 օրվա ընթացքում (կախված հիվանդության բնույթից և ծանրության աստիճանից): Լավացման նշանների բացակայությունը անհանգստության տեղիք պետք է տա. այդ դեպքում որևէ սպեցիֆիկ վարակ կամ ուռուցքային պաթոլոգիա բացառելու նպատակով անհրաժեշտ է կատարել հյուսվածքաբանական ախտորոշում: 

 

Ստոմատիտների ճիշտ ախտորոշում և բուժում հնարավոր է միայն տարբեր մասնագիտության բժիշկների օժանդակությամբ. ատամնաբույժ, թերապևտ, գաստրոէնթերոլոգ, էնդոկրինոլոգ: Բերանի խոռոչի լորձաթաղանթը օրգանիզմի «հայելին է» և նրա փոփոխությունները հաճախ «արտացոլում են» տարբեր օրգան-համակարգերի վիճակը: 

 

Ստոմատիտների կանխարգելման կանոնները


  • Ատամները մաքրել օրը 2 անգամ, նվազագույնը` 3 րոպե:

  • Ամեն օր քնելուց առաջ ատամնաթելով մաքրել-մշակել ատամների արանքները:

  • Ամեն անգամ ուտելուց հետո բերանը ողողել գոնե պարզապես ջրով:

  • Տարին 2 անգամ այցելել ատամնաբույժին:

  • Վատ չէր լինի վերջ տալ այնպիսի վատ սովորություններին, ինչպիսիք են` ծխելը, եղունգները կամ գրչակոթը կրծելը:

  • Հոգ տանել առողջության մասին, ամրացնել իմունային համակարգը, հնարավորինս կանխել, իսկ արդեն առկայության դեպքում` բուժել մարսողական և սիրտանոթային համակարգի հիվանդությունները և այլն:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 9 (547) 12.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am
Ատամների փառն ընդմիշտ վերացնող բնական միջոց. openblog.am

Այս բնական հականեխիչ միջոցը ո՛չ միայն կվերացնի ատամների փառը, այլ նաև կկանխարգելի բերանի խոռոչի բազմաթիվ հիվանդություններ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Անձնական խնամք
Ատամների ճերմակեցում տնային պայմաններում. newsfull.ru
Ատամների ճերմակեցում  տնային պայմաններում. newsfull.ru

Գաղտնիքը բացահայտելուց հետո ինքդ պարբերաբար կարող ես ճերմակեցնել ատամները տնային պայմաններում...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում
ՆՈՐՈՒՅԹ ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում

ՏԵԼԻԱ ՍՏՈՄ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնն առաջարկում է ծառայություններ ապառիկ տարբերակով՝ 0% կանխավճար և 0% տոկոսադրույք...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am
Քրքումի փոշուց պատրաստված մածուկ` ատամների սպիտակեցման համար. tert.am

Քրքումը զարմանահրաշ բույս է` օժտված բազմաթիվ բուժական հատկություններով: Ինչպես գրում է healthylifeland.com-ը` քրքումի փոշին հիանալի սպիտակեցնող միջոց է ատամների և մաշկի համար...

Անձնական խնամք
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am
Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը. tert.am

Աշխարհում հնագույն բժշկական համակարգերից մեկը տիբեթյանն է, որն իրենց մշակույթի կենտրոնական մասն է կազմում: Այն զգալի զարգացումներ է ապրել դարերի ընթացքում: Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` տիբեթցի...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու հակացուցումները. avanta.am
Ճերմակափայլ ատամների առավելություներն ու  հակացուցումները. avanta.am

Այսօր գեղեցիկ ու ճերմակ ատամները ոչ միայն առողջ լինելու նախապայման են, այլև մարդու բարեկեցության առաջին նախադրյալներից են, որի վառ ապացույցը համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ մինչ իրենց հայտնի դառնալը և դրանից...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ