Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Համակարգային հիվանդություններ

Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին: Բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի խորհուրդները բոլորի համար է:

–   Ո՞վ է ռևմատոլոգը:

–   Ռեւմատոլոգը բժիշկ-թերապեւտ է, ով զբաղվում է այն հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ, որոնց ժամանակ տեղի է ունենում շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումներ: Այդ շարքին են պատկանում հատկապես հոդերի ախտահարումով ընթացող հիվանդությունները:

–   Որո՞նք են ռևմատոլոգիական հիվանդությունների առաջացման և զարգացման պատճառները եւ ովքե՞ր են ռիսկային խմբում:

–   Ռեւմատոլոգիական մի շարք հիվանդությունների առաջացման պատճառներն անհայտ են: Կան հիվանդություններ, որոնք անմիջականորեն կապված են ժառանգականության հետ. որքան ծանրաբեռնված է ժառանգականությունը ռևմատալոգիական հիվանդություններով այնքան մեծ է ռևմատալոգիական հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:

–   Ի՞նչ կապ կա եղանակի և ռևմատոլոգիական հիվանդությունների միջև:

–   Ռեւմատոլոգիական հիվանդությունները քրոնիկական բնույթով ընթացող հիվանդություններ են, այդ պատճառով նման հիվանդություններն ունենում են հիվանդության սրացման շրջաններ: Ընդ որում, սրացման շրջանները, սովորաբար, սեզոնային բնույթ են կրում, ուստի եղանակային պայմանների փոփոխություների նկատմամբ կարող են դրսեւորվել բարձր զգայունություն: Օրինակ, արթրիտներով ուղեկցվող հիվանդությունների սրացում առավել ցայտուն դիտվում է հատկապես գարնանը եւ աշնանը:     
  
–   Կապ կա՞, արդյոք, մագնիսական փոթորիկների և ռևմատոլոգիական հիվանդությունների միջև:

–   Ինչպես բոլոր քրոնիկական հիվանդությունների ժամանակ, այնպես էլ ռեւմատոլոգիական հիվանդությունների դեպքում մագնիսական փոթորիների օրերին հիվանդներն առավել զգայուն են եւ, հնարավոր է, հիվանդության սրացում գրանցվեն:

–   Ի՞նչ ախտանշաններով են դրսեւորվում ռևմատոլոգիական հիվանդությունները:

–   Ախտանշանները բազմաթիվ են: Հիմնական գանգատներն են` հոդի ցավ, հոդի շրջանում այտուց, մկանային կարկամություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլության զգացում, ախորժակի անկում եւ այլն:  

–   Ի՞նչ հետազոտություններ է նշանակում ռևմատոլոգը:

–   Հիվանդության ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել մի շարք հետազոտություններ` արյան ընդհանուր հետազոտություն, ռևմոփորձեր, իմունnոլոգիական հետազոտություններ, ռենտգեն հետազոտություն և այլն:    

               
–   Որո՞նք են ժամանակակից բուժման մոտեցումները:

–   Ռեւմատոլոգիական հիվանդությունների բուժումը հիմնականում դեղորայքային է, բուժում են գլյուկոկորտիկոստերոիդներով, ցիտոստատիկներով եւ բիոլոգիական դեղորայքով, որոնք ընկճում են հիվանդության զարգացմանն ու սրացմանը նպաստող ախտաբանական գործընթացները:

–   Ինչպիսի՞ն է սննդակարգը ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ:

–   Եթե, օրինակ, ախտորոշվել է պոդագրա, անհրաժեշտ է հատուկ սննդակարգ պահպանել: Այս հիվնադությունը բնորոշ է տղամարդկանց եւ կարող է սրվել յուղոտ սնունդ ընդունելու եւ ալկոհոլը չարաշահելու դեպքում: Նման հիվանդներին հակացուցված է լոբազգիների, ալկոհոլի, տապակած եւ յուղոտ սննդատեսակների օգտագործումը: Օստիոպորոզների եւ արթրիտների ժամանակ սննդակարգը պետք է հագեցած լինի կալցիումով (կաթնամեթերք, ընդդեղեն, քունջութև այլն): Նշված սննդամթերքի հետ անհրաժեշտ է օգտագործել վիտամին D եւ կալցիում: Մնացած դեպքերում հատուկ սննդակարգ չի պահանջվում:

–   Ինչպե՞ս կանխարգել ռևմատոլոգիական հիվանդությունները:

–   Առհասարակ, ռեւմատոլոգիական հիվանդությունները կանխարգելելի չեն: Խնդիրն ավելի շատ կապված է ժառանգականության եւ տարիքային առանձնահատկությունների հետ: Պարզապես պետք է հետեւել ֆիզիկական ակտիվությանը՝ հատկապես 50-ն անց տարիքային խմբի մարդիկ:

 

Անհրաժեշտ է շատ քայլել, հետեւել մարմնի քաշին. ավելցուկ քաշը օստեոարթրիտի առաջացման նախապայմանն է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:

Ռևմատոիդ  արթրիտը  աուտոիմուն  ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com
Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...

Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Մանկական հիվանդություններ
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Մաշկաբանություն
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...

Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...

Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com
Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com

Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում  են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...

Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Մանկական հիվանդություններ Գենետիկա
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...

Գենետիկա
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի...

Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Գենետիկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blognews.am
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blognews.am

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռևմատիզմ. սեզոնային սրացում
Ռևմատիզմ.  սեզոնային սրացում

Ռիսկի գործոնները

Ռևմատիզմը մարդկությանը շատ վաղուց է հայտնի: Դեռ հին եգիպտական ձեռագրերում ու Հիպոկրատի աշխատանքներում նկարագրված են եղել այս հիվանդության ախտանիշները...

Թերապիա Առողջապահության լրատու 18-19.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ