Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Համակարգային հիվանդություններ

Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա» ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը:

–   Որո՞նք են ռեւմատոլոգիական գանգատները եւ ո՞ր դեպքում են մարդիկ այցելում բժշկի:

–   Ռեւմատոլոգին այցելելու հիմնական ախտանշանը հոդացավերն են, սակայն մեր մասնագիտությունն ավելի խորը շերտեր ունի եւ հնարավոր է, որ մարդը չունենա հոդային գանգանտներ, բայց բացահայտվի ռեւմատոլոգիական խնդիր, այս պարագայում այլ մասնագետներն են ուղղորդում մեզ մոտ: Ռեւմատոլոգիական խնդիրները կարող են դրսեւորվել հոդային ցավով, այտուցով, հոդի շրջանում կարմրությամբ ու մկանային կարկամությամբ: Սովորաբար, ռեւմատոլոգիական խնդիրներն ուղեկցվում են սպեցիֆիկ եւ ընդհանուր դրսեւորմամբ: Օրինակ՝ ընդհանուր գանգատներից են մարմնի թուլության զգացումը, բարձր ջերմությունը, քաշի նվազումը եւ ախորժակի անկումը: Այս գանգատները հնարավոր է չուղեկցվեն հոդային խնդիրներով: Իսկ սպեցիֆիկ տարածված գանգատներց են ուղեկցվող հոդի ցավը, մկանային կարկամությունը, հոդի շրջանում կարմությունը, այտուցը, ֆիզիկական շարժումների սահմանափակումը, մաշկի ցանավորումը, իսկ վասկուլիտների դեպքում կարող են առաջանալ տրոֆիկ խոցեր:

–   Հայաստանում տարածված ռեւմատոլոգիական խնդիրների պատկերն ինչպիսի՞ն է:

–   Հայաստանում տարածված է հոդերի բորբոքային, նյութափոխանակության եւ դեգեներատիվ դեստկրուտիվ փոփոխություններով ընթացքող հիվանդությունները: Լայն տարածում ունեն ռեւմատոիդ արթրիտը, օստիոարթրիտը եւ օստիոպորոզը: Օստեոպորոզն առավել շատ տարածված է 55 տարեկանն անց կանանց շրջանում, որի հիմնական պատճառը դաշտանադադարն է: Այս խնդիրներն անհանգստացնում են նաեւ 65-ն անց տղամարդկանց:

–   Որո՞նք են ռեւմատոլոգիական խնդիրների առաջացման պատճառները:

–   Առավել շատ ապրելակերպը կարող է ռեւմատոլոգիական խնդիրների պատճառ լինել: Օրինակ. սակավաշարժությունը, սթրեսը, մարմնի ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Իսկ հիվանդություններից շաքարային դիաբետն ու աթերոսկլերոզը կարող են առաջացնել ռեւմատոլոգիական խնդիրներ: Նշյալ հիվանդությունները պատճառահետեւանքային կապ են: Ռեւմատոլոգիական խնդիրների առանցքային դերն առողջ ապրելակերպն է: Մարմնի ավելցուկ զանգվածը կարող է նպաստել օստեոարթրիտների եւ օստեոխոնդրոզի զարգացմանը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ անառողջ ապրելակերպը հակացուցված է ռեւմատոլոգիական խնդիրներով մարդկանց, քանի որ նշյալ գործոնները կարող են առավել խորացնել ու բարդացնել հիվանդությունը: Ռեւմատոլոգիական խնդիրներով մարդկանց ՝ հատկապես բորբոքային գործընթացների զարգացման պարագայում, չի կարելի ֆիզիոթերապեւտեիկ բուժում իրականացնել, այն կարող է բերել հիվանդության սրացման:

–   Ո՞ր սննդատեսակներն են օգտակար ոսկրային համակարգի համար:

–   Օստեպորոզի դեպքում շատ օգտակար է բանջարեղենը, ընդեղենը, կաթնամթերքը, հավկիթը, ձկնեղենը եւ ոչ յուղոտ միսը: Ցանկալի է այս սննդատեսակներն օգտագործել հում կամ շոգեխաշած, քանի որ վիտամինները պահպանվում են հենց շոգեխաշած վիճակում: Պետք է խուսափել յուղոտ սննդատեսակներից: Առհասարակ, ռեւմատոլոգիական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սննդացանկում ներառել կալցիումով հագեցած սննդատեսակներ:

–   Ռեւմատոլոգիական հիվանդությունների բուժման ընթացքում ո՞ր մասնագետների հետ եք համագործակցում:

–   Բուժման ընթացքում համագործակցում ենք օրթոպետ-վնասվածքաբանների, էնդոկրինոլոգների, նյարդաբանների, ակնաբույժների եւ անոթային վիրաբույժների հետ:

–   Եղանակային պայմանները կարո՞ղ են նպաստել ռեւմատոլոգիական խնդիրների սրացմանը:

–   Խոնավ կլիմայական պայմանները բարենպաստ չեն ռեւմատոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդներին:

–   Հայաստանի եղանակային պայմանները բարենպա՞ստ են:

–   Մեր կլիման բարվոք է այդ հիվանդների համար:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:

Ռևմատոիդ  արթրիտը  աուտոիմուն  ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com
Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...

Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Մանկական հիվանդություններ
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Մաշկաբանություն
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...

Բժշկի ընդունարանում
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...

Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com
Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com

Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում  են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...

Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Մանկական հիվանդություններ Գենետիկա
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...

Գենետիկա
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի...

Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Գենետիկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blognews.am
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blognews.am

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռևմատիզմ. սեզոնային սրացում
Ռևմատիզմ.  սեզոնային սրացում

Ռիսկի գործոնները

Ռևմատիզմը մարդկությանը շատ վաղուց է հայտնի: Դեռ հին եգիպտական ձեռագրերում ու Հիպոկրատի աշխատանքներում նկարագրված են եղել այս հիվանդության ախտանիշները...

Թերապիա Առողջապահության լրատու 18-19.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ