Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Համակարգային հիվանդություններ

Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը

Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը

Պատմությունը: Բացահայտվել են այդ հիվանդությունների բազմաթիվ պատճառային և ռիսկի գործոններ, սակայն մինչև օրս հայտնի չեն ախտաբանական այն օղակները, որոնք իրենց դրսևորումներն են ստանում կոնկրետ հիվանդության շրջանակում։

 

Այդ տեսակետից չափազանց հետաքրքիր են օրգանիզմի պաշտպանական (իմուն) համակարգի գործառույթների փոփոխությունները` ի պատասխան բորբոքում առաջացնող արտաքին և ներքին գործոնների։


Թվենք առաջին հայացքից իրարից խիստ տարբերվող մարդու մի քանի հիվանդություններ` աթերոսկլերոզ, չարորակ նորագոյացություններ և պարբերական հիվանդություն (ամբողջ աշխարհում ավելի ճանաչված Միջերկրածովյան ընտանեկան տենդ անվանումով)։ Դրանց միավորում է բորբոքային, իմուն և վաղաժամ ծերունական փոփոխությունների ընդհանրությունը։ Կարելի է հիմնավորված համարել դրանց դասելը ծերացման հիվանդությունների շարքին։


Արագընթաց աթերոսկլերոզի և նորագոյացությունների արդյունքում զգալիորեն վնասվում են բոլոր տեսակի անոթները, հյուծվում է օրգանիզմի պաշտպանունակությունը։ Պարբերական հիվանդության ժամանակ ևս տեղի են ունենում նման փոփոխություններ` առավելապես ախտահարելով երիկամները (շարակցական հյուսվածքը)։ Որպեսզի ավելի պարզ դառնա պարբերական հիվանդության խնդրի կարևորությունը, անդրադառնանք պատմությանը։


Ակադեմիկոս Լևոն Անդրեասի Հովհաննիսյան, սրտաբան, պրոֆ. Վարդան Մարգարի ԱվագյանՀայ էթնոսի պատմության ամբողջ ընթացքում այն ենթարկվել է բազմաթիվ բորբոքային ախտերի ազդեցությանը։ Ապրելով մարդկության բնօրրանում` Միջագետքում, հայ ազգը ձևավորվել է յուրահատուկ աշխարհագրական և կլիմայական միջավայրում, շփվել և գոյատևել է որոշակի ազգերի և ցեղախմբերի հետ գոյակցության պայմաններում։ Դարեր շարունակ Միջագետքում տարածված են եղել տուբերկուլոզը և մալարիան, որոնց հարուցիչների դեմ հայերի և այլ ազգերի գեների նաև ամբողջ օրգանիզմի մակարդակով ձևավորվել են յուրահատուկ պաշտպանական փոփոխություններ։ Վերջերս առաջ է քաշվել շատ հետաքրքիր տեսություն, ըստ որի, նշված պաշտպանական փոփոխություններից է պարբերական հիվանդության ի հայտ գալը։ Լինելով ի սկզբանե թեթև, անգամ աննկատ ընթացքով բորբոքային ախտ` այն կարող էր օգնել մարդուն լարել ընդհանուր պաշտպանունակությունն ու որոշակի քանակությամբ արտադրվող բորբոքային նյութերի միջոցով վնասազերծել վտանգավոր վարակային պատճառային գործոնները։


Միջնադարի հայ բժշկապետ մեծն Մխիթար Հերացին, ով ուսումնասիրել է XII դարի Կիլիկյան Հայաստանի բորբոքային ախտերը և հիշատակել դրանց մասին «Ջերմանց մխիթարություն» հանճարեղ աշխատությունում, առաջին անգամ կողք-կողքի նկարագրել է տենդային մի քանի վիճակներ, որոնցից ժամանակակից բժիշկը կարող է առանձնացնել համեմատաբար բարվոք ընթացքով պարբերական հիվանդությունը։ Միջնադարում դժվար էր պատկերացնել, որ բորբոքային հիվանդությունների թիվը կարող էր հասնել տասնյակների-հարյուրների և, որ այդ ժամանակահատվածում լայնորեն տարածված էին աթերոսկլերոզն ու նորագոյացությունները, քանզի մարդիկ հիմնականում մահանում էին երիտասարդ տարիքում վարակներից ու վնասվածքներից։


Պարբերական հիվանդության մասին մեզ հայտնի կարևորագույն գիտական աղբյուրներից է 1938թ. «Խորհրդային բժշկություն» հանդեսում Հայաստանի թերապիայի և սրտաբանության հիմնադիր, ակադեմիկոս Լևոն Անդրեասի Հովհաննիսյանի և սրտաբան, պրոֆ. Վարդան Մարգարի Ավագյանի հրապարակումը, որտեղ մեծանուն գիտնականն երը բարձրաձայնում էին այն մասին, որ հայ ազգը տառապում է անբացատրելի «նոր» բորբոքային ախտով, որն ընթացքով նման էր Հայաստանում այդ տարիներին մոլեգնող մալարիային։ Նկարագրելով հիվանդության դրսևորումները` գիտնականները եզրահանգեցին այն մտքին, որ ախտի պատճառն ինչ-որ վարակային գործոն է, որի դեմ հնարավոր է պայքարել համապատասխան միջոցներով։ Հետագայում այդ վարակային տեսությունը բազմիցս վերանայվեց, բուժման համար կիրառվեցին բազմաթիվ հակաբորբոքային, իմուն համակարգը կարգավորող և հակամալարիային դեղեր, որոնք ժամանակավոր դրական արդյունքիհետ մեկտեղ, տևական կիրառելու դեպքում հանգեցնում էին կողմնակի լուրջ ազդեցությունների։ Այնուամենայնիվ,սկզբնական հետազոտությունները լուրջ հիմք ստեղծեցին պարբերական հիվանդության տարածվածության, ախտորոշման և բուժման ուղղությամբ Հայաստանում կազմակերպվող ուսումնասիրությունների համար։ Գնահատելով անցած ուղին և արժանին մատուցելով հայ բժշկության նվիրյալներին, պարբերական հիվանդությունը իրավամբ կարելի է անվանել Հովհաննիսյան-Ավագյանի հիվանդություն։


Ներկան


Մեր օրերում պարբերական հիվանդությունը հայտնի է որպես քրոնիկական բորբոքային ժառանգական հիվանդություն, որը դրսևորվում է պարբերաբար կրկնվող կարճատև (2-3, երբեմն` մինչև 7 օր) գրոհներով։ Գրոհներիհիմնական թիրախը ներքին օրգանները պատող շճաթաղանթներն են։ Առաջանում են որովայնի, կրծքավանդակի,հոդերի սաստիկ ցավեր, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում (մինչև 39-41օC)։ Որոշ դեպքերում բորբոքվում են նաև մաշկն ու մկանները։


Գրոհներից հետո բոլոր ախտաբանական դրսևորումներն անհետանում են և հիվանդները համարվում են գործնականորեն առողջ։ Հիվանդությունը հաճախ ի հայտ է գալիս վաղ մանկական տարիքում։ Սկզբնական շրջանում գրոհները եզակի են, սակայն ժամանակի ընթացքում դառնում են պարբերական, հաճախանում են ու կարող են ընդունել անընդհատ կրկնվող ընթացք` խիստ վատթարացնելով հիվանդի կյանքի որակն ու գործունեությունը։ Սակայն ամենավտանգավորը հիվանդության յուրահատուկ բարդության` կպումային հիվանդության պատճառով առաջացածաղիքների անանցանելիությունն է և երիկամների ամիլոիդային ախտահարումը, որը հանգեցնում է երիկամայինանբավարարության։ Ամիլոիդոզը բորբոքման, սպիտակուցային փոխանակության խանգարման և իմուն տեղաշարժերի արդյունքում արյան մեջ որոշ բորբոքային միջնորդանյութերի կուտակման հետևանք է։ Բորբոքային և ամիլոիդային ախտահարումները կարող են վնասել անոթները սիրտը, լյարդը, մակերիկամները։ Սրտի և անոթների ախտահարումը պարբերական հիվանդության և ամիլոիդոզի ժամանակ նման է աթերոսկլերոզին, ինչը վերջերս մի շարք գիտնականների, այդ թվում նաև մեր ուշադրության կենտրոնում է` բուժման յուրահատուկ միջոց առաջարկելու ակնկալիքով։


Տարիներ շարունակ պարբերական հիվանդությունը դիտարկվում էր որպես հայերի, արաբների և հրեաների անբուժելի հիվանդություն։ Հայաստանում այն դրոշմվել էր«երևանյան» և «հայկական» անվանումներով, որոնք ահ ու սարսափ էին առաջացնում հիվանդների և բժիշկների շրջանում։ Նախորդ դարի լայնածավալ հետազոտություններն ապացուցեցին, որ հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է և ունի որոշակի աշխարհագրական տարածվածություն։ Հիվանդացության էպիկենտրոնը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանն է, որն ընդգրկում էԿենտրոնական և Արևելյան Անատոլիան, Հայաստանը, Արաբական երկրներն ու Իրանը։


 

Ցավով պետք է նշել, որ ժառանգական տեսության բացահայտումը որոշ «բժիշկների» կողմից ընդունվեց հիմք` հիվանդության դեմ լայնածավալ պայքար կազմակերպելու` չամուսնանալու և զավակ չունենալու հիվանդներին տրվող «բուժական» խորհրդի միջոցով։ Անհեթեթությունը հասնում էր նրան, որ ցանկություն հայտնվեց այդ «գործի» մեջ ներքաշել կրոնը։ Սակայն Աստծո կամոք, 1972թ. ԱՄՆում Գոլդֆինգերն ու Դինարելլոն, հենվելով սեփական դիտարկումների և փորձի վրա, առաջարկեցին պարբերական հիվանդությունը բուժել կոլխիցին դեղով, որը, լինելով ցիտոստատիկ միջոց, օժտված էր նաև հզոր հակաբորբոքային, շարակցահյուսվածքային կպումները տարրալուծող, իմուն համակարգի և, մասնավորապես, մակրոֆագերի գործառույթները, ինչպես նաև ամիլոիդ նյութի արտադրությունը կարգավորող հատկություններով։ Սկսվեց պարբերական հիվանդության կոլխիցինով բուժման դարաշրջանը։ Ապացուցվեց, որ կոլխիցինով հնարավորինս շուտ սկսված, ամենօրյա, տարիների ընթացքում կանոնավոր բուժումը հիվանդներին զերծ է պահում բազմաթիվ բարդություններից և, համեմատած այլ դեղերի հետ, անվնասէ։ Կարևորվեց հիվանդության վաղ ախտորոշման և առողջ ապրելակերպի հանգամանքը։ Ինչպես ինսուլինը շաքարային դիաբետի դեպքում, այնպես էլ կոլխիցինը պարբերական հիվանդության դեպքում կենսական նշանակություն ունի։ Իհարկե, տվյալ պարագայում անմիտ և անմարդկային է հիվանդներին ամուսնանալուց ու զավակ ունենալուց հետ պահելու խորհուրդը, որը ոմանք դեռևս համարում են խնդիրը լուծելու միջոց։


Ինչ արդյունք տվեց կոլխիցինի համատարած կիրառումն արտերկրներում, մասնավորապես՝ Իսրայելում։ Հուրախություն հրեաների, այնտեղ խիստ հազվադեպ է ամիլոիդոզը, իսկ ազգը, իր գեներում կրելով պարբերական հիվանդությունը, շարունակում է իր գոյությունը և արձանագրում ազգաբնակչության աճ։ Ինչ եղավ Հայաստանում։ XX դարի 70-ականների վերջերից Հայաստան ներկրվեց կոլխիցին դեղը։ Չունենալով պարբերական հիվանդության ախտորոշման չափանիշներ, սակայն որոշ տեղեկություններ ունենալով կոլխիցինի հրաշագործությունների մասին, այն աջ ու ձախ նշանակվում էր որոշ «բժիշկների» կողմից «փորացավերով», «հոդացավերով», լյարդի և երիկամների հիվանդություններով տառապող անձանց։ Իհարկե, դրանցից ոմանք պարբերական հիվանդությամբ տառապողներն էին, ում կոլխիցինը կօգներ միայն կանոնավոր օգտագործման դեպքում։ Իսկ մյուսները պարբերական հիվանդություն չունեին։ Հայտնի է, որ Հայաստանում մինչև վերջին մի քանի տարիները կոլխիցինը խիստ սուղ քանակով էր մուտք գործում դեղատներ ու համապատասխան բժշկական կենտրոններ։ Արդյունքում, դեղի կարիք ունեցողներին հնարավոր չէր լիարժեք բուժել։ Կիրառվում էին կոլխիցինի ցածր դեղաչափեր, այն էլ դեղ չլինելու պատճառով, ստիպված, դադարներով, ինչը հետագայում ապացուցվեց, որ խիստ վտանգավոր է։ Ի վերջո, թյուր կարծիք ստեղծվեց, թե կոլխիցինը հայազգի հիվանդների շրջանում չի կարող դրական արդյունք տալ։


Պարբերական հիվանդությունը, ունենալով ժառանգական փոխանցման առանձնահատկություններ, կապված է նաև միջավայրի տարբեր գործոնների հետ։ Նախքան կոլխիցին կիրառելը, հիմք ընդունելով այն դիտարկումը, որ որոշ բնակավայրերում հիվանդության գրոհները հազվադեպ են կամ անհետանում են, խորհուրդ էր տրվում ժամանակավոր կամ մշտական փոխել հիվանդների բնակավայրը։
Նկատվել էր, որ հիվանդության հերթական գրոհի նախանշանների շրջանում ինքնաթիռում գտնվող հիվանդների մոտ գրոհ չի առաջանում։ Հետագայում դրան տրվեց բացատրություն, որը կապում էր այդ բարենպաստ փոփոխությունն օրգանիզմի հարմարվողականության համակարգերի ակտիվացման հետ։ Այդ տեսանկյունից պարզ է դառնում նաև գրոհների նվազումը վիրահատություններից
Պարբերական հիվանդության 2-րդ միջազգային համաժողովի հայ մասնակիցների խումբը (Անթալիա, Թուրքիա, 2000թ.) Պրոֆեսոր Դինարելլոն (ԱՄՆ) Պարբերական հիվանդության 5-րդ միջազգային համաժողովի հայ մասնակիցների խումբը (Հռոմ, Իտալիա, 2008թ.)
հետո, հղիության ընթացքում, Հայաստանի բարձր և միջին լեռնային գոտիներից ցածրադիր գոտիներ, մասնավորապես, Ռուսաստան տեղափոխվելուց հետո։ Միջավայրի գործոնների կարևոր դերի մասին է վկայում այն, որ Հայաստանի հայերի շրջանում լայնորեն տարածված է ամիլոիդոզը, իսկ Կալիֆոռնիայի հայերի շրջանում, որոնք ունեն նույն ժառանգականությունը, ամիլոիդոզ գրեթե չի հանդիպում։ Հետաքրքիր է, որ պարբերական հիվանդությունը հազվադեպ երևույթ է Իրանի հայերի շրջանում։


Պարբերական հիվանդության ընթացքի վրա զգալի ազդեցություն է թողնում սննդակարգը։ Դժվարամարս ճարպերով և սպիտակուցներով առատ սնունդը հաճախ հրահրում է հիվանդության գրոհները և, հակառակը, կենդանական ծագման սննդի սահմանափակումը, վիտամիններով հարուստ մրգեղենի և բանջարեղենի հաճախակի ու մեծ քանակությամբ օգտագործումը բարենպաստ է։


Բուժման համար անհրաժեշտ է հավասարակշռված, համալիր մոտեցում, ինչը պետք է ներառի կոլխիցին, սննդակարգ, գենետիկական մի շարք գործոնների հետ կապված խորհրդատվություն և, հավանաբար, աշխատանքի ու բնակության վայրի ճիշտ ընտրություն

 

Ներկայումս պարբերական հիվանդության դեղորայքային բուժման առավել արդյունավետ, ստուգված և ոչ թանկ միջոցներից է կոլխիցինը։ Իսկ արդեն իսկ ամբողջ աշխարհում մեծ թափ են ստացել իմուն համակարգի, մասնավոր ապես ինտերլեյկին-1-ի վրա ազդող նոր դեղերի փորձարկումները։ Ի տարբերություն կոլխիցինի, նոր դեղերն ունեն ազդեցության նեղ դաշտ, սակայն դրա հաշվին` քիչ կողմնակի ազդեցություններ։ Սակայն այդ նոր դեղերի արդյունավետությունը դեռ պետք է ապացուցվի երկար տարիների կիրառման արդյունքում։

 

Այսպիսով, վերջին տասնամյակի հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերական հիվանդությունը բուժելի և կառավարելի է


Դա ամրագրվել է փորձագետների կողմից միջազգային վերջին համաժողովներում։ Դրանցից են 2000թ. Անթալիայում (Թուրքիա) և 2008թ. Հռոմում (Իտալիա) կայացած պարբերական հիվանդության միջազգային համաժողովները, որտեղ խնդրի  գիտագործնական լուծման շրջադարձային որոշումներ ընդունվեցին։ Նախ, հստակեցվեց պարբերական հիվանդության գենի և դրա տասնյակ մուտացիաների դերը, առանձնացվեց ինքնաբորբոքային հիվանդությունն երի նոր խումբ (օրգանիզմում արտադրվող անհայտ բորբոքային միջնորդանյութերի հետ կապված), որին դասվում է նաև պարբերական հիվանդությունը, հստակեցվեց իմուն տեղաշարժերի առանձնահատկությունը և նոր իմունակարգավորիչ դեղերի կիրառման հեռանկարը։ Հիվանդության ախտորոշման տեսակետից ընդգծվեց երկու կլինիկական չափանիշների կարևորությունը` բարձր տենդով, շճաթաղանթների բորբոքումով ընթացող գրոհի առկայությունն ու կոլխիցինի դրական ազդեցությունը։ 1997թ. գիտնականների միջազգային և ֆրանսիական խմբերի կողմից հիվանդության առաջին երեք մուտացիաները հայտնաբերելուց հետո շատերը կարծում էին, որ պարբերական հիվանդության ախտածագման և հավաստի ախտորոշման հարցը վերջնականորեն լուծված է։ Սակայն անցած տարիներին կայացած համաժողովները հերքեցին այդ թյուր կարծիքը։ Ներկայումս հիվանդության ախտորոշումը կլինիկական է, այլ ոչ գենետիկական։ Հիվանդության գենը և դրա տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մուտացիաները բարդ կապի մեջ են այլ գեների ու տարաբնույթ միջավայրային գործոնների հետ։ Չենք զարմանա, եթե մոտակա ժամանակներս բացահայտվեն պարբերական հիվանդության և ամիլոիդոզի հետ կապված նոր գեներ։

 

Համաժողովներում քննարկումների արդյունքում հստակեցվեց, որ կոլխիցինն արդյունավետ է օրը 1-2 մգ դեղաչափով կանոնավոր, ամբողջ կյանքի ընթացքում կիրառելիս։ Պարբերական հիվանդությունից բացի, այդ դեղը կարող է օգտագործվել նաև մի շարք այլ դեպքերում, այդ թվում անոթային հիվանդությունների և անգամ աթերոսկլերոզի բուժման համալիրում։ Անշուշտ, դեռևս շատ բացեր կան գիտության տվյալ բնագավառում, սակայն հուսադրող է այն, որ ժամանակակից մարդու համար վտանգավոր բորբոքային հիվանդությունների բացահայտման ուղղությամբ լուրջ քայլեր են արվում։

Հեղինակ. Արմեն Յուրիի ԳԱՍՊԱՐՅԱՆ, բ.գ.թ., դոցենտ
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.
5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.

Հարգելի գործընկերներ,
Քանի որ ստացել ենք բազմաթիվ հաղորդագրություններ գործընկերներից այն մասին, որ չեն հասցրել առ 15.04.2019թ. ժամկետում մուտքագրել թեզիսները, կազմկոմիտեն որոշեց ևս մեկ անգամ երկարաձգել թեզիսների ընդունման ժամկետը...

Աֆորիզմներ ըստ իմաստի Թվեր և փաստեր Ախտորոշում Բուժում Առողջ երեխա Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Երեխայի սնուցումը Հոգեկան առողջություն Կանխարգելում Սեռական կյանք Սեր, հարաբերություններ, ընտանիք Սնունդը և առողջությունը Վիտամիններ և միներալներ Մարմնամարզություն և սպորտ Ծերություև և երկարակեցություն Դեպքեր, բացահայտումներ Ալգորիթմեր Թեստեր Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Առողջ կին ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Առողջ տղամարդ Դեղամիջոցներ Դեղագործի բառարան Դեղագործական շուկա Դեղաբույսեր Մանկական հիվանդություններ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Իմունաբանություն Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Համակարգային հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Ընդհանրացնող հոդվածներ Կլինիկական դեպքեր Այլ հոդվածներ Ինտենսիվ թերապիա Մանկական հիվանդություններ Բուժման մեթոդներ Ախտորոշիչ մեթոդներ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրո-անդրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Իմունաբանություն Ցավ Ճարպակալում Հիշողություն, հիշողության խանգարումներ Քուն, քնի խանգարումներ Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15) Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1) Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2) Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5) Ֆարմացևտ պրակտիկ 9.2007 (6) Ֆարմացևտ պրակտիկ 10.2007 (7) Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9) Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10) Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12) Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13) Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14) Առաջին նախաբժշկական օգնություն Իրադարձություններ Հայաստանում Մազերի խնամք Միջազգային իրավունք Հրատապ թեմա Հայաստանում Բժշկի ընդունարանում Հանրահռչակ բժիշկերի կյանքից ՀՀ սահմանադրութուն ՀՀ օրենքներ ՀՀ որոշումներ ՀՀ հրամաններ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Այլ ախտանիշներ ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ ԼՈՒՐԵՐ: Հիգիենա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Ձեռքերի խնամք Դեմքի խնամք Մարմնի խնամք Առողջ և գեղեցիկ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում Բժիշկ-արվեստագետ Աշխատավայրում Առաջին բժշկական օգնություն Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38) Իրադարձություններ աշխարհում Պատմության էջերից Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Ասոցիացիաներ Ես ԿԻՆ: Ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար Լրահոս երեխաների մասին Անպտղություն Ես և աշխատանքը Ես և կարիերան ԼՈՒՐԵՐ: Սթրես ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ   ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա) ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ Միզային համակարգ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2009 (39) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2009 (37) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2008 (34) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2007 (32) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2007 (30) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16) Լուրեր Խրատներ, խորհուրդներ Ասույթներ Փշոտ մտքեր Դեղագործական ընկերություններ Միջոցառումներ Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1) Առողջապահություն 1.2011 Առողջապահություն 3.2010 Առողջապահություն 2.2010 Առողջապահություն 3.2011 Առողջապահություն 4.2009 Առողջապահություն 3.2009 Առողջապահություն 2.2009 Առողջապահություն 1.2009 Մտածում են մեծերը Դեղագործական ընկերություններ Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2011 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2009 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2008 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 Առողջապահության լրատու 3.2010 Առողջապահության լրատու 2.2010 Առողջապահության լրատու 1.2011 Առողջապահության լրատու 1.2010 Կանխարգելում և բուժում տանը Կանխատեսումներ Արվեստագետ Դեղաբանի մոտ ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ Բժշկական պարագաներ Էսթետիկ բժշկություն Բժշկական պարագաներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009 Ախտաբանական անատոմիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010 Բժշկության մասին Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2010 Ալերգոլոգիա Ալերգոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45) Նեֆրոլոգիա Պլաստիկ վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2011 (46 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48) Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011 Անեսթեզիոլոգիա Թերապիա Ֆիզիոթերապիա Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա ԼՈՒՐԵՐ: Անեսթեզիոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա Վեներաբանություն ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն Գիտե՞ք, որ... Թերապիա Շնչառական համակարգ Վեներաբանություն Անեսթեզիոլոգիա Ֆիզիոթերապիա Բժիշկներ ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011 Հանգստի ժամին Կանաչ աշխարհ Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ Առողջապահություն 2.2011 Առողջապահություն 4.2011 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2012 (49) Առողջապահության լրատու 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012 Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս Առողջապահություն 1.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51) ... ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ Հայաստանի բժշկագիտություն 1.2007 ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը Առողջապահության լրատու 4-5.2012 Առողջապահության լրատու 6-7.2012 Առողջապահության լրատու 8-9.2012 Առողջապահության լրատու 10-11.2012 Առողջապահության լրատու 12-13.2012 Հիշարժան տարեթվեր Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին Հայաստանի բժշկագիտություն 2.2007 Հայաստանի բժշկագիտություն 3.2007 Հայաստանի բժշկագիտություն 4.2007 Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ Ամեն ինչ տոն օրերի մասին Հայաստանի բժշկագիտություն 1.2008 Հայաստանի բժշկագիտություն 2.2008 ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 3.2008 Դեղագործական շուկան Հայաստանում Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52) Հայաստանի բժշկագիտություն 4.2008 Անձնական խնամք Հայաստանի բժշկագիտություն 1.2009 Անատոմիա և ֆիզիոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 2.2009 Հայաստանի բժշկագիտություն 3.2009 Հայաստանի բժշկագիտություն 4.2009 Հայաստանի բժշկագիտություն 1.2010 Հայաստանի բժշկագիտություն 2.2010 Հայաստանի բժշկագիտություն 3.2010 Հայաստանի բժշկագիտություն 4.2010 Հայաստանի բժշկագիտություն 1.2011 Հայաստանի բժշկագիտություն 2.2011 Հայաստանի բժշկագիտություն 3.2011 Հայաստանի բժշկագիտություն 4.2011 Առողջապահություն 1.2012 Առողջապահություն 2.2012 Դեղագիտություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2013 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2) Առողջապահության լրատու 14-15.2012 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 2.2008 (3) Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2009 (3) Առողջապահության լրատու 16-17.2012 Առողջապահության լրատու 18-19.2012 Առողջապահության լրատու 1-2.2013 Առողջապահության լրատու 3-4.2013 Հայաստանի բժշկագիտություն 1.2012 Հայաստանի բժշկագիտություն 2.2012 Հայաստանի բժշկագիտություն 3.2012 Հայաստանի բժշկագիտություն 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2008 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2008 Վնասակար սովորություններ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2010 Սննդակարգեր Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012 Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր ԼԱՊՏԵՐԻԿ մանկական հանդես Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ Հայ բժիշկերի կյանքից ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում Թվեր և փաստեր Հայաստանից Հոգեբանի մոտ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2013 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2014 (57) Առողջապահություն 4.2010 Առողջապահություն 3.2012 Առողջապահություն 4.2012 Առողջապահություն 1.2013 ՄԱԲՀ. Նորություններ ՄԱԲՀ. Հրատարակումներ Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում Շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Ալերգոլոգիական Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:

Ռևմատոիդ  արթրիտը  աուտոիմուն  ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com
Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...

Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Մանկական հիվանդություններ
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Մաշկաբանություն
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...

Բժշկի ընդունարանում
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...

Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...

Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com
Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com

Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում  են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...

Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Մանկական հիվանդություններ Գենետիկա
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...

Գենետիկա
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի...

Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Գենետիկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blognews.am
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blognews.am

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am
Ռևմատիզմ. բուսաբուժություն. blog.1in.am

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռևմատիզմ. սեզոնային սրացում
Ռևմատիզմ.  սեզոնային սրացում

Ռիսկի գործոնները

Ռևմատիզմը մարդկությանը շատ վաղուց է հայտնի: Դեռ հին եգիպտական ձեռագրերում ու Հիպոկրատի աշխատանքներում նկարագրված են եղել այս հիվանդության ախտանիշները...

Թերապիա Առողջապահության լրատու 18-19.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ