Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեքսոլոգիա

Սեռական ձեռնապահությունը` որպես առողջությունը պահպանելու մեթոդ

Սեռական ձեռնապահությունը` որպես առողջությունը պահպանելու մեթոդ

Վերջին ժամանակները շատ է խոսվում  սեռական ձեռնապահության`ժուժկալության կամ աբստինենցիայի  մասին: Շահարկվում է այն փաստը, որ այն կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը, սակայն շատերը տեղյակ չեն, որ սեռական աբստինենցիան նաև համարվում է ընտանիքի պլանավորման կամ, ավելի հասկանալի, անցանկալի հղիությունից պաշտպանվելու բնական մեթոդներից մեկը:

 

Բացի դրանից, այն ցուցված է որոշ ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակների ժամանակ, քանի որ ուղղված է պահպանելու մարդու սեռական և  այլ օրգան- համակարգերի առողջությունը:

 

Աբստինենցիայի ցուցումներն են`

 

1.    Սեռական ճանապարհով փոխանցվող ենթադրյալ կամ գոյություն ունեցող հիվանդությունների : Պետք է հիշել, որ յուրաքանչյուր նոր չպաշտպանված սեռական կապ հղի է սեռավարակով: Դրանից հետո ժամանակավոր ձեռնպահ մնալը սեռական կապերից կանխում է վարակի փոխանցումը, մինչև տվյալ անձը կդիմի բժշկի, կհաստատվի կամ կհերքվի վարակի առկայությունը և կկատարվի համապատասխան բուժում:

 

2.    Սեռական օրգանների վրա կատարվող վիրահատություններից ` վազէկտոմիայից, պերինեոպլաստիկայից, էպիզիոտոմիայից, արգանդի պարանոցի կոնիազացիայից հետո ընկած ժամանակահատված: Վիրահատական վերքի նորմալ սպիացման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, մոտովորապես 40 օր:

 

3.    Փոքր կոնքի օրգանների, արտաքին սեռական օրգանների և միզային ուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ: Այստեղ գործում է հիվանդ օրգանին հանգիստ է պետք օրենքը: Տվյալ վիճակների ժամանակ սեռական ակտը կսրացնի ցավային սինդրոմը ` ավելի խորացնելով բորբոքային պրոցեսը:

 

4.    Դիսպարեունիայի` ցավոտ սեռական ակտի ժամանակ:Ամեն սեռական ակտ հոգեհուզական հիմք է ստեղծում հաջորդի համար ,եթե այն բացասական է ` հաճախ առաջանում է արատավոր օղակ: Եթե սեռական ակտը ցավոտ է կամ ուղեկցվում է դիսկոմֆորտի զգացողությամբ, պետք է դիմել սեքսոլոգի և գինեկոլոգի` պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:

 

5.    Պոստկոիտալ արյունահոսություն – սեռական հարաբերությունից հետո դիտվող արյունային արտադրություն կամ արյունահոսություն: Այն կարող է լինել տարբեր ախտաբանական վիճակների միակ ախտանիշը, ուստի անհրաժեշտ է ևս դիմել մասնագետի`  մինչ այդ օգտվելով աբստինենցիայի մեթոդից:

 

6.    Կլիմակտերիկ շրջանի ատրոֆիկ վագինիտների ժամանակ: Դաշտանադադարի շրջանում սեռական օրգաններում դիտվում են ինվոլյուցիոն` հետաճի պրոսեցներ: Այս ամենը բերում է հեշտոցի լորձաթաղանթի ատրոֆիկ փոփոխությունների, և որպես հետևանք հեշտոցը դառնում է հեշտ խոցելի միկրովնասվածքների նկատմամբ, որոնք հաճախ են դիտվում սեռական հարաբերության ժամանակ: Միկրովնասվածքներով էլ մեծացնում են վարակի ներթափանցման հավանականությունը և վագինիտի առաջացումը: Այս ամենից խուսափելու համար կարելի է դիմել մասնագետի և լուծում գտնել նշանակված տեղային  հատուկ կրեմների տեսքով:

 

7.    Հղիության երրորդ եռամսյակի վերջին շրջանում, հետծննդյան և  հղիության արհեստական կամ ինքնաբեր ընդհատմանը հաջորդող ժամանակահատվածներում: Առաջինի դեպքում կանխվում է վաղաժամ ծննդաբերության վտանգը, իսկ վերջին երկուսի դեպքում էլ որոշ ժամանակ է պետք, որպեսզի սեռական օրգանները վերականգնեն իրենց նախկին վիճակը, այս դեպքում սեռական ժուժկալությունը կանխարգելում է նաև վարակի ներթափանցումը :

 

8.    Սրտամկանի  ինֆարկտից հետո ընկած ժամանակաշրջան: Այպես կանխվում է ինֆարկտի կրկնվելու հավանականությունը:

 

9.    Ենթադրվող կամ հաստատված ալերգիա` գերզգայունություն, սերմի նկատմամբ: Գոյություն ունի չբերության իմունոլոգիական ձև,որի ժամանակ կնոջ օրգանիզմում, ավելի կոնկրետ ` արգանդի պարանոցում հակամարմիններ են առաջանում տղամարդու սերմի նկատմամբ: Այս դեպքում բուժման ժամանակ  կիրառվում է սեռական ձեռնպահության մեթոդը:

Սկզբնաղբյուր. Sexology.am
Լուսանկարը. webgorlovka.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեռական կյանք
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեռական կյանք
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեռական կյանք
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեռական կյանք
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեռական կյանք
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեռական կյանք
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեռական կյանք
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեռական կյանք
Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեռական կյանք
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Ուրո-անդրոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Հղիություն, ծննդաբերություն
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ