Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան և վարքի խանգարումներ

Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ

Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ

«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով :


Առաջին հայացքից հիվանդը գանգատվում է այս կամ այն սեքսուալ խնդրից, բայց որոշակի ժամանակահատված հետո հիվանդի մոտ սկսում են ի հայտ գալ հոգեկան շեղման նշաններ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:


Նրա խոսքերով՝ երբ հիվանդները դիմում են սեքսուալ այս կամ այն խնդրով, առաջինը պետք է հասկանալ, թե այդ հիվանդության տակ թաքնված չէ՞ հոգեկան խանգարում: Մասնագետն ասաց նաև, որ այդպիսի հիվանդների մոտ խնդիրները դրսևորվում են մինչև 30-35 տարեկան հասակը.


«Ամենահաճախ հանդիպող հոգեկան հիվանդությունը՝ շիզոֆրենիան, երբեմն անհատի մոտ դրսևորվում է սեքսուալ գանգատներով: Հիվանդը սկսում է գանգատվել էրեկտիվ դիսֆունկցիայից: Որոշակի ժամանակահատված հետո սկսում են դրսևորվել սեքսուալ մի շարք խանգարումներ»:


Մասնագետի մեկնաբանությամբ՝ հաճախ այդպիսի հիվանդները տառապում են տարիներով, ժամանակի ընթացքում դա խորանում է, քանի որ բժիշկները չգիտեն հիվանդության արմատները: Հիվանդների մոտ սկսում են դրսևորվել սեներթոպատիկ համախտանիշներ՝ սեռական օրգաններում դիսկոմֆորտի զգացողություններ, որոնք որոշակի ժամանակահատված հետո արդեն անատոմիական շեղումների հիմք կարող են լինել.«Սկսում է զարգանալ պատրանքների, տեսողական կամ լսողական զառանցանքների փուլը, այն կարող է արտահայտվել անհիմն խանդի տեսարաններով, և դա կամաց-կամաց կարող է կրել պրոգրեսիվ բնույթ՝ կապված հիվանդության զարգացման հետ»:


Սևադա Հակոբյանն ասաց նաև, որ մեր իրականության մեջ հաճախ բարեկամները կամ մտերիմները չեն ուզում ընդունել, որ իրենց հարազատը հոգեկան հիվանդություն ունի, որը սկզբնական շրջանում դրսևորվում է սեքսուալ խանգարմամբ: Եթե բժիշկը փորձում է նրանց բացատրել կամ ուղղորդել ավելի լայնածավալ հոգեբուժական օգնության տրամադրմամբ, հիվանդը դա չի ընդունում: Հետագայում նա հրաժարվում է նաև ընկերների, հարազատների հետ շփումից: Մինչդեռ հիվանդության ժամանակին հայտնաբերման դեպքում հնարավոր է այն հեշտությամբ բուժել. «Նման դեպքերում անհրաժեշտ է հոգեբանի և սեքսապաթոլոգի համատեղ աշխատանք: Սկզբնական շրջանում դժվար է ախտորոշումը, սակայն կա մի բան՝ նման մարդիկ շատ ավելի խոցելի են սեփական սեռական օրգանների և սեռական ֆունկցիայի նկատմամբ: Այդ է պատճառը, որ հոգեկան խանգարումների սկզբնական նախանշանները սկսում են դրսևորվել սեռական խանգարումների միջոցով»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Աղբյուր. sexology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարանոյա
Պարանոյա

Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ  գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :

 

Զիգմունդ Ֆրեյդ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան առողջություն Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...

Հոգեկան առողջություն Սնունդը և առողջությունը
Զեկույց «Աուտիզմ» թեմայով
Զեկույց «Աուտիզմ» թեմայով

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...

Հոգեկան առողջություն
Ի՞նչ է հոգեթերապիան
Ի՞նչ է հոգեթերապիան

Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր  կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ  դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...

Բուժում Հոգեկան առողջություն
Ամենահանելուկային թմրանյութը
Ամենահանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:

Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...

Դեղամիջոցներ
Ափիոնային թմրամոլություն
Ափիոնային թմրամոլություն

Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...

Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)
Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...

Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները
Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...

Լուսնի հակառակ կողմը
Լուսնի հակառակ կողմը

Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...

Առողջապահության լրատու 12-13.2012
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին...

Հոգեկան առողջություն Առողջապահության լրատու 12-13.2012
Վախ, ինչպես հաղթահարել այն
Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...

Հոգեկան առողջություն Առողջապահության լրատու 6-7.2012
Աուտիզմ. 21-րդ դարի չբացահայտված հիվանդություն
Աուտիզմ. 21-րդ դարի չբացահայտված հիվանդություն

Յոթնամյա Մերիի ամենասիրած զբաղմունքը նկարչությունն  է: Սիրում է նկարել հատկապես գուաշով: Նա խուսափում է նայել մարդկանց աչքերին. հիմնականում մայրիկի հետ է շփվում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ