Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը:

Արգանդի միջնապատն անպտղության զարգացման գործում առաջնային գործոն չէ: Սակայն արգանդի միջնապատով հիվանդների մոտավորապես 40%-ը վերարտադրողական խնդիրներ ունեն` մանկաբարձական բարդությունների և սովորույթային կրելախախտերի ավելացման դեպքերով: Կլինիկապես ախտանիշները կարող են տատանվել չախտորոշված, անախտանիշ ընթացքից մինչև  վերարտադրողական վատ արդյունքների զարգացումը:

Վերարտադրողականության բարձրացման ընթացքում երբեմն տեղի է ունենում արգանդի միջնապատի պատահական հայտնաբերում: Արգանդի միջնապատի հատումը հիստերոսկոպիկ եղանակով էապես բարձրացնում է վիրահատությունից հետո հաջողված հղիությունների թիվը: Մեթոդն ունի բազմաթիվ առավելություններ` կարճ վիրահատական ընթացք, կարճ հոսպիտալիզացիա, հետվիրահատական կոնքի կպումային պրոցեսի ռիսկի նվազում,  փոքր ռիսկայնություն և հետագայում` բնական ծննդաբերական ուղիներով ծննդաբերության բարձր հաճախականություն:

Մեր կենտրոնում, արգանդի անոմալիաների ախտորոշման համար, «ոսկե ստանդարտ» է համարվում հիստերոլապարոսկոպիան: Լապարոսկոպիայի և հիստերոսկոպիայի զուգակցման առավելությունը հայտնի է: Այն ունի կրկնակի առավելություն, ինչպես կոնքի այնպես էլ արգանդի խոռոչի հասանելիության համար, օգնելով ճիշտ ախտորոշել և ձեռնարկել վճռական քայլեր` արգանդային անոմալիաների ախտորոշման դեպքերում: Եթե կա արգանդի միջնապատի` սոնոգրաֆիկ կամ անամնեստիկ կասկած, ապա այս վիրահատությունը  համարվում է «ոսկե ստանդարտ»` զույգի պտղաբերության բարձրացման գործում, որը տալիս է մեզ հնարավորություն վիրահատել և հեռացնել միջնապատը անմիջապես` խուսափելով կրկնակի հոսպիտալիզացիաներից: Բոլոր այն դեպքերում, երբ նախավիրահատական քննություններն լիարժեք կատարված են և առկա է վիրահատություն իրականացման համար հիվանդի իրազեկված համաձայնությունը` հնարավորություն է տալիս խուսափել կրկնակի վիրահատական հիստերոսկոպիկ միջամտություններից` խնայելով պացիենտի ժամանակն ու ֆինանսները: 

Ընդհանուր անզգայացման պայմաններում, միջնապատի հիստերոսկոպիկ հատումը իրականացվում է հատուկ բիպոլյար համակարգի միջոցով (Karl Storz), օգտագործելով ֆիզոլոգիական լուծույթ, որպես ընդլայնող միջոց` խուսափելու համար հնարավոր հիպոնատրիեմիայից: Հոսանքի հզորությունը տատանվում է 50 W-ից մինչև 200 W:  Աշխատանքային գործիքը ունի երեք տիպի էլեկտրոդային կոնֆիգուրացիաներ` պտուտակավոր (հյուսվածքների այրման համար), ասեղնաձև` կտրելու համար, և գնդիկանման` հյուսվածքների ճշգրիտ և արագ այրման, և փեղեկման համար:

Պտուտակավոր էլեկտրոդով հատում ենք միջնապատը դեպի վերև, մինչև երկու արգանդափողերի ելանցքերի հստակ վիզուալիզացիան:

Այս տեխնիկայի ապահովման դեպքում չկան բարդություններ կապված` արգանդի թափածակման, առատ արյունահոսության, հեղուկի ներծծման չարաշահման, կամ ջերմային այրվածքների հետ: Հետվիրահատական շրջանում բոլոր պացիենտները ստանում են հորմոնալ բուժում մեկից երկու ցիկլ` ապահովելու համար էնդոմետրիումի արագ աճ: Էնդոմետրիումը նախապատրաստվում է էստրոգենի աստիճանական բարձրացվող չափաբաժիններով սկսած ցիկլի 2_րդ կամ 3_րդ օրվանից` մաքսիմում մինչև  8մգ/օրական պլանավորելով ուտերոգեստանի (պրոգեստերոն) ընդունումը` 200մգ օրեկան երեք անգամ: Հետագայում բուժումը վարում են օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների մոտեցումներով կամ խորհուրդ է տրվում հղիանալ բնական ճանապարհով:

Արգանդի անոմալիաներով պացիենտների անպտղության էթիոլոգիան մնում է անորոշ: Արգանդի միջնապատի հետևանքով` փոքր ժամկետի հղիության կորուստի և անպտղության պատճառների մեխանիզմները հստակ չեն: Իմ պացիենտների մոտ միջնապատի հայտնաբերումը իրականացվում է վերարտադրողականության բարձրացման ընթացքում: Մենք դնում ենք ախտորոշումը ախտորոշիչ հիստերոլապարոսկոպիայի ընթացքում, ինչը տալիս է մեզ հնարավորություն վիրահատել և հատել միջնապատը անմիջապես հայտնաբերումից հետո, միևնույն վիրահատության ընթացքում: Մի քանի հոդվածներ, որոնք վստահեցնում են, որ ախտորոշիչ հիստերոլապարոսկոպիան ներկայումս ընդունված ամենաէֆֆեկտիվ մեթոդն է, զեկուցում են` «անպտուղ կանանց մոտ, միջնապատի հատումից հետո, հղիությունների գրանցման հաճախականությունը էապես բարձրանում է» (ESHRE-ESGE, ASRM): Հիստերոսկոպի հսկողությամբ միջնապատի հատումը ոչ միայն վերացնում է իմպլանտացիայի համար ստեղծված անհաջող դաշտը, այլև ազդում է էնդոմետրիումի ֆունկցիայի լավացման վրա, հնարավոր է արգանդի հատակի շարակցական հյուսվածքի ռե-վասկուլյարիզացիայի միջոցով, և զգալիորեն բարելավում է պտղաձվի ներդրման պրոցեսը` իմպլանտացիան:  Միջնապատը կազմված է` ֆիբրոէլաստիկ հյուսվածքից, անհամաչափ անոթավորմամբ, և միոմետրիալ ու էնդոմետրիալ անոթների հարաբերակցության փոփոխմամբ, ինչը բացասականորեն է անրադառնում պտղի պլացենտացիայի վրա: Ինչևէ, մեր արդյունքները համահուչ են այդ հոդվածներում հայտնաբերված վերարտադրողական արդյունքների հետ` միջնապատի հիստերոսկոպիկ ռեզեկցիայից առաջ և հետո գրանցվում է հղիությունների էական աճ: Գրականության մեջ վիժման և վաղաժամ ծննդաբերության հաճախականությաությունը` մինչև միջնապատի հատումը 88% և 9% է, համապատասխանաբար, իսկ կենդանածնությունը կազմել է ընդամենը 3%:  Միջնապատի հատումից հետո, տվյալները համապատասխանաբար կազմում են` 14%, 6% և 80%:  Grimbizis և ընկ., ռետրսպեկտիվ հետազոտել են միջնապատի հատումից առաջ և հետո, անպտուղ կանանց վերարտադրողական ստասուսը և հայտնաբերել են, որ միջնապատի ռեզեկցիան չի խանգարում պտղաբերությանը, երկուսի դեպքում էլ, երբ առկա է  ոչ_լրիվ և լրիվ միջնապատ:  Մեր արդյունքները ևս վկայում են այն մասին, որ հղիությունների տոկոսը շատ ավելի բարձր է միջնապատի հատումից հետո: Հետազոտությունների մեջ հետծննդյան արգանդի պատռվածքի ոչ մի դեպք չի արձանագրվել, որը հանդիսանում է առավել լուրջ բարդություններից կամ ընթացակարգի հետ կապված այլ բարդություններից որևէ մեկը, ինչպիսիք են հեղուկ/էլեկտրոլիտային հավասարակշռության խախտումը, ջերմային վնասվածքները կամ թափածակումը:

Եզրակացություն

Միջնապատի հիստերոսկոպիկ հատումը ապահով և արդյունավետ միջամտություն է: Բուժման այս տեսակը կարևոր է բարձր ռիսկայնությամբ հղիությունների համար, ինչպիսիք են` սովորույթային կրելախախտերը և անհայտ ծագման անպտղությունները Ավելին, հանդիսանալով պարզ, մինիմալ ինվազիվ, ցածր ռիսկայությամբ միջոցառում, հանդիսանում է «հումանիստական» մեթոդ պոլիպների, ներխոռոչային միոմաների, ինչպես նաև միջնապատի բուժման համար: Միջնապատը հանդիսանում է հղիության կորստի ամենամեծ պատճառը:

(ESHRE_ESGE, ASRM 2018թ.) 

Անժելա Գևորգի Լեխլյան,
վիրաբույժ-գինեկոլոգ «Նաիրի» բժշկական կենտրոնում

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...

ԿԻՆ: Հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Հղիության 19 շաբաթ. morevmankan
Հղիության 19 շաբաթ. morevmankan

Այս շաբաթն արդեն գրեթե հղիության կեսն է: Դա բավականին խաղաղ և հարմարավետ շրջան է ապագա մոր համար: Նա արդեն չի տառապում տոքսիկոզից, և դեռ չկան գոտկային շրջանի ցավեր, ստամոքսի այրոց և այլ անախորժ զգացողություններ...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ծննդաբերության ժամանակ պորտալարային արյունը պահպանելու 10 պատճառ. biostem.am
Ծննդաբերության ժամանակ պորտալարային արյունը պահպանելու 10 պատճառ. biostem.am

Ժամանակի ինչ-որ պահի ամեն մի ընտանիք վճիռ է կայացնում՝ ծննդաբերության ժամանակ պահպանել պորտալարային արյունը երեխայի կենսպահովագրության համար...

Հղիության 18 շաբաթը. morevmankan
Հղիության 18 շաբաթը. morevmankan

Մի փոքր էլ, և կհայտնվեք հղիության կեսում: Թերևս, հիմա սկսվում է ամենալավ ժամանակը. շրջապատողներն արդեն նկատում են մեծացած որովայնը, և այլևս կարիք չունեք հղիությունը գաղտնի պահել: Ավելի հավանական է, որ արդեն հիանալի կերպով զգում եք...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 17-րդ շաբաթը
Հղիության 17-րդ շաբաթը

Հղիության 17-րդ շաբաթում ՈՒՁՀ (ուլտրաձայնային) հետազոտությունն ապագա մայրերի համար ամեահուզիչ պահն է: Հղիությունը վերահսկող մանկաբարձ-գինեկոլոգը հաճախ է այս հետազոտությունը նշանակում` նախքան եռակի թեստը, իսկ հղի կանայք անհանգստանում են...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ձվաբջջի դոնորություն
Ձվաբջջի դոնորություն

ՄՄԱՊԳՀԿ-ում հաջողությամբ իրականացվում են «ձվաբջջի դոնորություն» և «փոխնակ մայրություն» ծրագրերը: Դոնորական ձվաբջիջների օգտագործումը խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց սեփական ձվաբջիջները ցածրորակ են կամ չի հաջողվում դրանք ստանալ...

Հղիություն, ծննդաբերություն
Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am
Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am

Էնդոմետրիոզը տարածված հիվանդություն է, հանդիպում է կանանց 10-25 %-ի մոտ [1, 2]: Էնդոմետրիոզը ձևաբանորեն և ֆունկցիոնալ առումով նորմալ էնդոմետրիումի նման հյուսվածքի աճն է՝ ուղեկցվելով տեղային էաստրոգենների բարձր առաջացմամբ...

Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am
Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am

Էնդոմետրիոզը տարածված հիվանդություն է, հանդիպում է կանանց 10-25 %-ի մոտ [1, 2]: Էնդոմետրիոզը ձևաբանորեն և ֆունկցիոնալ առումով նորմալ էնդոմետրիումի նման հյուսվածքի աճն է՝ ուղեկցվելով տեղային էաստրոգենների բարձր առաջացմամբ...

Ուռուցքաբանություն
Հղիության 16- րդ շաբաթ
Հղիության 16- րդ շաբաթ

Հղիության 16-րդ շաբաթում պետք է սպասել երեխայի առաջին շարժումներին: Իհարկե, ապագա մայրերից շատերն այդ շարժումները կզգան մի փոքր ավելի ուշ, սակայն արդեն հղիների մեծամասնությունը ձգտում է կենտրոնանալ և որսալ իր ներսում պտղի ակտիվության...

Հղիություն, ծննդաբերություն
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com

Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական  էնդոսկոպը  արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով...

ԿԻՆ: Հիվանդություններ
Եթե կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի միոմա՝ շատ մեծ չափի կամ վտանգավոր տեղակայման: Ի՞նչ անել. գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com
Եթե կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի միոմա՝ շատ մեծ չափի կամ վտանգավոր տեղակայման: Ի՞նչ անել. գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com

Հայաստանում միայն Նաիրի Բժշկական Կենտրոնում է կիրառվում արգանդային զարկերակների ներվիրահատական կլիպավորումը, ինչը թույլ է տալիս պրակտիկորեն վիրահատել ցանկացած չափի, քանակի  և տեղակայման միոմաները՝ պահպանել արգանդը...

Ուռուցքաբանություն
Փոխնակ մայրություն
Փոխնակ մայրություն

Անպտղության հաղթահարման մեթոդ է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ)...

Հղիություն, ծննդաբերություն
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com

Տարիքի հետ կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, և դրանից առաջնայինը դաշտանային ցիկլի դադարումն է, որը երբեմն կարող է լինել տիպիկ տարիքային շեմից շուտ, իսկ երբեմն էլ ուշանալ: Երկու դեպքում էլ դաշտանադադարն...

Առողջ կին
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ

Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ