Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման սկզբունքները (կլինիկական ուղեցույց բուժաշխատողների համար)

Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման սկզբունքները   (կլինիկական ուղեցույց բուժաշխատողների համար)

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 31­ի N 4 նիստի արձանագրային որոշմամբ հաստատված «Ընդդեմ գենդերային բռնության 2013 թվականի միջոցառումների ծրագրի» 4­րդ կետի՝ ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ­-ի Բնակչության հիմնադրամի համագործակցու­թյամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:


Ուղեցույցի համար հիմք են հանդիսացել ԱՀԿ-­ի և ՄԱԿ­-ի նյութերը: Կլինիկական ուղեցույցի դրույթները քննարկվել և հավանության
են արժանացել Մանկաբարձ­գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի կողմից և նախատեսված են բուժաշխատողների հա­մար:
Կլինիկական ուղեցույցը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. թիվ 2344–Ա հրամանով:

Աշխատանքային խմբի ղեկավար`
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ, պրոֆ. Ռ.Ա. Աբրահամյան

Աշխատանքային խմբի անդամ­ներ՝

Ավագյան Գ.Ս.

բ.գ.դ. Գրիգորյան Վ.Ֆ.

բ.գ.թ. Հարությունյան Ն.Վ.
Աղաջանյան Ա.Ս.

 

© ՄԱԿ­ի Բնակչության հիմնադրամ

 

ԳԼՈՒԽ 1. ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1.1. ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սեռական բռնության ենթարկված անձի (ՍԲԵԱ)՝ բժշկական կազմակերպություն դիմելու դեպքում պետք է իրականացվի նրա ընդհանուր վիճակի, կենսական կարևոր ֆունկցի­աների (գիտակցության, զարկերակային ճնշման, անոթազարկի, մարմնի ջերմաստիճանի, շնչառական շարժումների թվի, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գույնի) գնահատում:


2. Բուժաշխատողը պարտավոր է սեռական բռնության դեպքի մասին ծանուցել ոստիկանության տարածքային բաժան­մունք՝ ծանուցման մատյանում գրանցելով դիմելու ամսաթիվը, ժամը և ծանուցումն ընդունած ոստիկանի տվյալները:


3. Բոլոր դեպքերում, անկախ այն հանգամանքից, թե ՍԲԵԱ-­ն ինքնուրույն է դիմել կազմակերպություն, թե ուղեգրվել է իրավապահ մարմինների կողմից, հետազոտումը և հետևանքների կանխարգելումն իրականացվում է բժշկական կազմակերպությունների կողմից, սույն ուղեցույցով հաս­տատված ծավալով:


4. Նախքան հետազոտությունների դիմելը, անհրաժեշտ է ստանալ ՍԲԵԱ­-ի գրավոր տեղեկացված համաձայնությունը (ձևանմուշը ներկայացված է Հավելված 1­-ում):


5. Համաձայնությունը հաճախ կոչվում է «տեղեկացված համաձայնություն», քանի որ ենթադրվում է, որ ՍԲԵԱ-­ն (եթե երեխա է, ապա նրա ծնող(ներ)ը կամ իրավաբանական խնամակալը) պետք է տեղեկատվություն ստանան բոլոր կարևոր հարցերի շուրջ, և տեղեկացվածության պայմաններում պետք է օգնեն ՍԲԵԱ-­ին՝ տալ համաձայնություն ստանալու լավագույն բուժօգնություն:


6. Հետազոտությունից ստացված արդյունքների հիման վրա կազմվում է ՍԲԵԱ­-ի վարման անհատական պլան՝ ՍԲԵԱ­-ի մասնակցության և համաձայնության պայմաններում:


7. Կյանքին սպառնացող իրավիճակներում (արյունահոսություն, արտաքին, ներքին սեռական օրգանների, գանգուղեղի, որովայնի ներքին օրգանների վնասվածք, օրգանիզմի ընդհանուր թունավորում, հիպօքսիա և այլն) բժշկական կազմակերպություններում անմիջապես իրականացվում են առաջին բժշկական օգնություն և անհետաձգելի միջոցառումներ:


8. Տեղեկացված համաձայնության պայմաններում կազմակերպվում և տրամադրվում է անհրաժեշտ, այդ թվում՝ անհետաձգելի շտապ բուժօգնություն:


9. Եթե ՍԲԵԱ­-ի վիճակը թույլ չի տալիս ստանալ տեղեկացված համաձայնություն, ապա բուժօգնությունը իրականացվում է բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա:


10. Բուժաշխատողը տեղեկատվություն պետք է տրամադրի այն լեզվով, որը հասկանալի է հիվանդին կամ նրա ծնողին (խնամակալին):


11. Բուժաշխատողը պետք է համոզված լինի, որ ամեն ինչ պարզ է ՍԲԵԱ­ի (եթե երեխա է, ապա նրա ծնողի(ների) կամ իրավաբանական խնամակալի) համար:


12. Միաժամանակ կարևոր է ՍԲԵԱ­-ին հավաստիացնել, որ համաձայնությունը կամ անհամաձայնությունը բժշկական քննություն և օգնություն ստանալու վրա չեն ազդի:
 
13. Անհրաժեշտ է ՍԲԵԱ­-ին տեղեկացնել, որ բուժհաստատությունը պարտավոր է դեպքի մասին պարտադիր ծանուցել իրավապահ մարմիններին՝ նրանց կողմից հետաքննություն սկսելու համար, իսկ ՍԲԵԱ-­ի իրավունքն է համաձայնու­ թյուն տալ կամ հրաժարվել դատաբժշկական փորձաքննու­թյունից:


14. ՍԲԵԱ­-ի համաձայնության դեպքում իրավապահ մարմինների կողմից նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն:


15.Դատաբժշկական փորձագետը իրականացնում է զննում, հատուկ անամնեզի, գործի հանգամանքների պարզաբանում, իրեղեն ապացույցների (թուք, արյուն, մեզ, մազեր, հագուստի վրա կենսաբանական նյութեր) հավաքում:


16. Իրավապահ մարմինների որոշման հիման վրա որոշ դեպքերում բուժող բժիշկը կարող է ճանաչվել ժամանակավոր դատաբժշկական փորձագետ և իրականացնել փորձաքննություն ու իրեղեն ապացույցների հավաքագրում:


17. Եթե տվյալ բուժհաստատությունում անհնարին է իրականացնել անհրաժեշտ բուժօգնություն, ապա ՍԲԵԱ­-ի վիճակը կայունացնելուց հետո, համաձայն ՀՀ ԱՆ կողմից հաստատված կարգի, նրան անհրաժեշտ է ուղեգրել համապատաս­խան բուժհաստատություն` մասնագիտացված հիմնական բժշկական օգնություն ստանալու:

 

1.2. ՍԲԵԱ­Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՎԱԼՆԵՐԸ

1. Անհրաժեշտ է տրամադրել առաջնային (անհետաձգելի) կամ նեղ մասնագիտացված բուժօգնություն:

2. Բոլոր ՍԲԵԱ-­ների համար պարտադիր պետք է իրականաց­նել

  • հոգեսոցիալական խորհրդատվություն և աջակցություն,
  • ՍՃՓՎ, ՄԻԱՎ­ վարակի և հեպատիտ B-­ի կանխարգելում,
  • հղիության առաջացման կանխում,
  • ցավի ու այլ ախտաբանական դրսևորումների (ախտա­նիշների) կառավարում,
  • դատաբժշկական փորձագետի կողմից փորձաքննության իրականացում և իրեղեն ապացույցների հավաքագրում:

 

ԳԼՈՒԽ 2. ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒՄԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. ՍԲԵԱ­-Ի ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

Սեռական բռնության ենթարկված անձանց խորհրդատվությունն իրականացվում է հետևյալ սկզբունքների պահպանումով.

 

1. Խնդրեք ՍԲԵԱ­-ին նկարագրել, թե ինչ է տեղի ունեցել: Զրույցը վարեք նրա համար հարմարավետ ձևով, ցույց տվեք, որ դուք կարեկից եք նրան և պատրաստ եք ամեն կերպ աջակցել:


2. Մի ընդհատեք նրան որոշ մանրամասներ պարզելու համար, դրանք թողեք նրա կողմից պատմությունը ավարտելուց հետո:


3. Մի փորձեք միանգամից պարզել դեպքի մանրամասները, հարցախույզ անել, ինտիմ կյանքին վերաբերող հարցեր տալ, համբերատար լսեք նրան, մինչև նա ավարտի իր պատմությունը:


4. Վստահեցրեք ՍԲԵԱ­ին, որ նրա այցը և քննության արդյունքները բժշկական գաղտնիք են, և գաղտնիությունն երաշխավորվում է:


5. Բացատրեք նրան, որ նա կարող է ձեզ չպատմել այն, ինչը նրա համար տհաճ է վերհիշել: Սակայն նշեք, որ այդ լրացուցիչ հարցերը տրվում են վնասվածքների առկայությունը (եթե զոհը իգական սեռի է, ապա նաև հղիանալու ռիսկը), ՍՃՓՎ և ՄԻԱՎ վարակի ռիսկերը պարզելու նպատակով:


6. Եթե ՍԲԵԱ­-ն սկսում է խոսել դեպքի մասին, խրախուսվում է մանրամասնել դեպքը, ինչը պահանջվում է առողջության վրա սեռական բռնության հետևանքները գնահատելու համար:

7. ՍԲԵԱ-­ն հաճախ խուսափում է նկարագրել հարձակման մանրամասները, որոնք, մասնավորապես, ցավալի են կամ տրավմատիկ, սակայն կարևոր է, որ բուժաշխատողը կարողանա հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել:


8. Խորհրդատվության ընթացքում խրախուսեք նրան իր նախաձեռնությամբ տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ՝ տեղի ունեցածի համար առանց պատասխանատվություն կրելու:


9. Ստեղծեք փոխվստահության հարաբերություններ, որ­պեսզի ՍԲԵԱ­ն հասկանա, որ նա կարող է ապավինել ձեր աջակցությանը:


10. Ապահովեք լիարժեք վստահության և բարյացակամության մթնոլորտ: Փորձեք ստեղծել մտերմիկ փոխհարաբերություն: Փորձեք բռնել նրա ձեռքը կամ ձեր ձեռքը դրեք նրա ուսին: Սակայն եթե զգաք, որ դա ՍԲԵԱ­ի համար տհաճ է, ապա խուսափեք մարմնական շփումից:


11. ՍԲԵԱ­ի պատմությունը լսելիս ցուցաբերեք չեզոքություն, եղեք կարեկից, սակայն ոչ մի դեպքում չի կարելի մեղադրել նրան տեղի ունեցածի կապակցությամբ:


12. Համոզեք ՍԲԵԱ-­ին, որ նա մեղավոր չէ, և պետք է հաղթահարել սթրեսը, որի համար անհրաժեշտ է մոբիլիզացնել ուժերը և միջոցները:


13. Եթե ՍԲԵԱ-­ն որոշի դիմել ոստիկանությանը, օգնեք նրան դա անել:


14. Բացատրեք, թե ինչ է պլանավորվում հետազոտման յուրաքանչ յուր փուլում, ինչու է դա կարևոր ու անհրաժեշտ:

15. Համոզվեք, որ ՍԲԵԱ­-ն լիովին հասկացել է ձեր բացատրությունները անհրաժեշտ կանխարգելում ստանալու վերաբերյալ և բուժումը՝ սեռական բռնության հետևանքները կանխարգելելու համար:

16. Եթե ՍԲԵԱ­-ն երեխա է (մինչեւ 18 տարեկան), ապա փորձաքննությունը և խորհրդատվությունը իրականացնել ծնողի/խնամակալի համաձայնությամբ և ներկայությամբ:

 

ԳԼՈՒԽ 3. ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԱԶՈՏՈՒՄՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

3.1. ՍԲԵԱ­-Ի ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ

 

1. Սկսեք հետազոտումը անձնագրային տվյալների հավա­քագրումից:

2. Կատարեք բժշկական փաստաթղթերի ձևակերպումները՝ նշելով.

  • ՍԲԵԱ­-ի անունը, ազգանունը, հասցեն, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը,
  • բժշկական հետազոտությունն իրականացնող բուժաշ­խատողի անունը, ազգանունը և ստորագրությունը,
  • բուժհաստատություն դիմելու և քննության ճշգրիտ ամ­սաթիվը,
  • իրավապահ տարածքային ոստիկանություն դիմելու ամ­սաթիվը և ծանուցումն ընդունած ոստիկանի տվ յալները,
  • ՍԲԵԱ-­ի բառերով նկարագրեք բռնության դեպքը,
  • կլինիկական փորձաքննության արդյունքները, տրամադրված բժշկական օգնության ծավալները:


3. Անամնեզը հավաքելիս շատ կարևոր է ստանալ տվյալներ առողջական վիճակի մասին մինչ դեպքը և դեպքից հետո:


4. Անհրաժեշտ է մանրամասն տվյալներ հավաքել մարմնական, վերարտադրողական, ալերգոլոգիական և պատվաստում­ների անամնեզի, ՍՃՓՀ և ՄԻԱՎ վարակի, դեղանյութերի, այդ թվում բեղմնականխիչների և հակառետրովիրուսային պատրաստուկների ընդունման մասին:
 
5. Թույլ տվեք ՍԲԵԱ­ին ոչ միայն պատմել կատարվածի մա­սին, այլև հարցեր տալ:

6. Եթե տուժողն ունի փաստաթղթեր, ապա ուսումնասիրեք դրանք:


7. Անպայման պարզեք ներդրման տեղը (հեշտոց, ուղիղ աղիք, բերանի խոռոչ և այլն):


8. Տուժած տղամարդիկ նույնպես պահանջում են նույնպիսի կանխարգելում, ինչպես կանայք:

3.2. ՍԲԵԱ­-ԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Բժշկական կազմակերպություններում ՍԲԵԱ-­ին բժշկական օգնու­թյան տրամադրման համար անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերի, բժշկական պարագաների և դեղերի առկայությունը.


1. Անհրաժեշտ փաստաթղթեր.

• ամբուլատոր քարտ,
• հիվանդության պատմություն,
• ընդունելության և ծանուցման մատյաններ,
• բժշկական պատմագրի և զննման ձևանմուշը սեռական բռնություն դեպքում,
• պիկտոգրամ,
• տեղեկացված համաձայնագիր,
• ՍԲԵԱ­-ի վարման ուղեցույցը:

2. Հետազոտման և առաջին բուժօգնության համար անհրա­ժեշտ սարքավորումներ, բժշկական պարագաներ.


• գինեկոլոգիական բազկաթոռ,
• թախտ,
• ախտազերծված վիրաբուժական գործիքների հավաքա­ծու,
• տոնոմետր, ստետոսկոպ,
• ձեռնոցներ,
• հեշտոցային հայելիներ,
• տակաշոր, սավան,
• սանտիմետրային ժապավեն,
• թանզիֆե անձեռոցիկներ ու խծուծներ,
• վիրակապական նյութեր, կարանյութ, ասեղ,
• անտիսեպտիկ լուծույթներ,
• տեղային անզգայացնողներ, ներարկիչներ,
• մեզի հավաքման տարաներ և հղիության թեստեր:

3. Սեռական բռնության հետևանքների կանխարգելման հա­մար անհրաժեշտ միջոցներ

 

  • անհետաձգելի բեղմնականխման համար միջոցներ` լևո­նօրգեստել (1.5մգ), միֆեպրիստոն (200մգ) և պղինձ պարունակող ներարգանդային միջոցներ,
  • ՍՃՓՎ կանխարգելման համար (նվազագույնը` ազիտ­ րոմիցին, ցեֆտրիաքսոն և մետրոնիդազոլ` ավելացրած բենզատին, բենզիլ պենիցիլին, ցիպրոֆլոքսացին, դոք­սիցիկլին և էրիտրոմիցին) և վերքային վարակի բուժան համար (կո­ամօքսիկլավ, կլօքսացիլին) անտիբիոտիկներ,
  • ՄԻԱՎ­-ի նկատմամբ էքսպրես թեստ (2 տիպի),
  • հակառետրովիրուսային պատրաստուկներ (զիդովուդին 300 մգ և լամիվուդին 150 մգ, կոմբիվիր) ՄԻԱՎ­ վարակի հետկոնտակտային կանխարգելման համար,
  • ցավազրկող միջոցներ (օրինակ՝ պարացետամոլ, ոչ ստե­րոիդային հակաբորբոքային միջոցներ, իբուպրոֆեն),
  • լիդոկային (վերքերի ամբողջականությունը վերականգ­նելու համար),
  • անկսիոլիտիկներ (օրինակ՝ դիազեպամ, ֆենազեպամ, լորազեպամ),
  • պահպանակներ,
  • հակատետանուսային անատոքսին և հակատետանու­սային իմունոգլոբուլին (սառցե շղթայի ապահովումով),
  • Հեպատիտ В պատվաստանյութ (սառցե շղթայի ապահո­վումով),
  • առարկայական ապակիներ, փորձանոթներ, պոլիէթիլե­նային տոպրակներ, պինցետներ, շպատելներ:


3.3. ՍԲԵԱ­-Ի ԱՆԱՄՆԵԶԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Եթե ՍԲԵԱ­-ի վիճակը թույլ է տալիս, ապա հետազոտումը սկսեք տեղեկացված գրավոր համաձայնություն ստանալուց հետո: Եթե վիճակը պահանջում է իրականացնել անհետաձգելի բուժօգնություն` ապա դա կատարեք առանց համաձայնագրի:


2. Ընդհանուր բժշկական և սեռական օրգանների զննումը կարող է հայտնաբերել լուրջ վնասվածքներ, ինչը պահան­ջում է հոսպիտալացում կամ անհետաձգելի բուժօգնության տրամադրում:


3. Բժշկական զննումը և հետազոտումը պետք է կատարվի ըստ հաստատված սխեմայի: Հետազոտման արդյունքերը պետք է գրանցվեն բժշկական պատմագրի և սեռական բռնության զննման ձևանմուշում (տե՛ս Հավելված 2):

3.4. ՍԲԵԱ­-Ի ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՎ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ռուտին հետազոտությունների ծավալները.

  • արյան ընդհանուր հետազոտություն (ըստ ցուցումների),
  • մեզի ընդհանուր հետազոտություն (ըստ ցուցումների),
  • հղիության թեստավորում (ըստ ցուցումների),
  • արյան հետազոտություն սիֆիլիսի նկատմամբ (Վասսեր­մանի ռեակցիա),
  • ՄԻԱՎ­ի նկատմամբ կամավոր հետազոտություն նախա­ և հետթեստավորման խորհրդատվությունից հետո,
  • հետազոտություն հեպատիտ (В, С)­ի նկատմամբ,
  • քսուք միզասեռական համակարգի վարակների նկատ­մամբ (գոնոռեա, տրիխոմոնադներ, գարդներելա, սնկեր):


2. Ախտորոշիչ այլ մեթոդներ, ինչպիսիք են ռենտգենաբանական, գերձայնային, մագնիսառեզոնանսային և միջուկա­մագնիտային տամոգրաֆիան, որոնք կարող են օգտակար լինել ախտորոշելու որովայնի, գլխուղեղի վնասվածքներն ու կոտրվածքները:


3. Հղիության փաստի հաստատման կամ ժխտման համար անհրաժեշտ է տալ ստուգիչ հարցեր (տե՛ս Հավելված 3):

Սեռական բռնության բուժման և հետևանքների կանխարգելման արդյունավետությունը կախված է բուժհաստատություն դիմելու և միջոցառումները սկսելու ժամանակահատվածից. դեպքից անց՝ առաջին 72 ժամվա ընթացքում և 72 ժամ հետո:


Սեռական բռնության ենթարկված արական սեռի անձը պահանջում է նույն վակցինացիան (պատվաստումը), ՍՃՓՎ և ՄԻԱՎ­ վարակի նույն կանխարգելումը, ինչ կանայք:


ԳԼՈՒԽ 4. ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ


4.1. ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

1. Վերքերի և վնասվածքների դեպքում իրականացվում է.

  • ընդհանուր վիճակի գնահատում,
  • առաջին բուժօգնության տրամադրում,
  • անտիսեպտիկ լուծույթներով վերքի առաջնային մշակում ու մաքրում,
  • վերքից կեղտի, մահացած կամ վնասված հյուսվածքների հեռացում,
  • մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության վերա­կանգնում:


2. Մշակված վնասվածքներին կարեր կարելի է դնել առաջին 24 ժամվա ընթացքում:

3. 24 ժամից հետո վերքերի լավացումը կատարվում է երկրոր­դային լավացումով կամ դրվում է ուշ առաջնային կար:

4. Չի կարելի կարեր դնել կեղտոտված և վարակված վերքային մակերեսների վրա:


5. Նման դեպքերում նշանակել հակաբակտերիալ բուժում, ցա­վազրկողներ, օրինակ կո­ամիքսիկլավ:


4.2. ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

1. Փայտացման ինկուբացիոն շրջանը 3­21 օր է, բայց այն կա­րող է տևել ավելի երկար ժամանակ՝ անգամ ամիսներ:

2. Սովորաբար օգտագործվում է հակափայտացման անա­տօքսին (ՀՓԱ) և հակափայտացման իմունոգլոբուլին, որոնք շատ թանկ պատրաստուկներ են: Պատրաստուկնե­րը պետք է պահպանվեն սառնարանում:

3. Եթե կան մաշկի կամ լորձաթաղանթների վնասվածքներ, ապա հակափայտացման կանխարգելման դեպքում պետք է առաջնորդվել ՍԲԵԱ պատվաստումների պատմությունով:

4. Հակափայտացման անատոքսինի (ՀՓԱ) օգտագործման ցուցումներ.

 

  • Եթե ՍԲԵԱ­ն վստահ չէ կամ ստացել է եռավալենտից պակաս պատվաստում, որը չի պարունակում փայտաց­ման անատօքսին և դիմել է վնասվածքներով, նրան պետք է ներարկել անատօքսինի առաջին դեղաչափը: Երկրորդ դեղաչափը պետք է ստանա 4 շաբաթ անց, երրորդը՝ 6 ամսից մինչև մեկ տարվա ընթացքում:
  • Եթե ՍԲԵԱ-­ն ստացել է եռա-­ կամ քառավալենտ փայտացման անատօքսին պարունակող պատվաստանյութ և դիմել է վնասվածքներով, ապա ՀՓԱ ներարկումը ցուցված չէ, եթե.

    ա. վերքերը փոքր են ու մաքուր, անցել է ընդամենը 6 ժամ, և պատվաստանյութի վերջին դեղաչափի ստացումից անցել է ոչ ավելի, քան 10 տարի,
    բ. այլ վնասվածքների դեպքում, եթե վերջին պատվաս­տանյութի ստացումից անցել է 5 տարուց ավելի,
    գ. մինչև 7 տարեկան երեխաների համար նախընտրելի է հակափայտացման անատօքսինի փոխարեն կատարել պատվաստում՝ համաձայն պատվաստումների ազգային օրացույցի,
    դ. 7 տարեկանից բարձր տարիքային խմբերի երեխանե­ րի համար կատարվում է միայն հակափայտացման անատօքսին,
    ե. եթե ՍԲԵԱ-­ն չի ստացել լրիվ վակցինացիա, անկախ դեպքից անցած ժամանակահատվածից, անմիջապես պետք է կատարվի ՀՓԱ:

 

  • Կազմակերպեք նեղ մասնագիտական բուժօգնություն, այդ թվում՝ վիրաբույժի և ինֆեկցիոնիստի խորհրդատվություններ հակափայտացման իմունոգլոբուլինի ներարկման համար.

    ա. եթե կան փայտացման նշաններ,
    բ. առկա են լայնածավալ, կեղտոտված և չլավացող վեր­քեր:


4.3. ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

1. Անհրաժեշտ է որոշել հղիության հավանականությունը հարցերի միջոցով (Հավելված 3) և թեստավորել անձին հղիության նկատմամբ:


2. Հղիության կանխարգելման արդյունավետ միջոց է անհետաձգելի բեղմնականխումը լևոնորգեստրել (1,5 մգ) կամ միֆեպրիստոն (25­50 մգ) դեղերի միջոցով:


3. Վերոնշյալ դեղերը ցանկալի է տալ բռնաբարությունից հետո առաջին 72 ժամվա ընթացքում, երկրորդ դեղաչափը` առաջինը ընդունելուց 12 ժամ անց: Կարող է կիրառվել առավելագույնը 120 ժամվա (5 օրվա) ընթացքում:


4. Այդ դեղերի ընդունումը առկա հղիության վրա չի ազդում և չի կարող կանխարգելել հետագա հղիության առաջացումը:


5. ՍԲԵԱ-­ին տվեք խորհրդատվություն դեղերի կողմնակի երևույթների (սրտխառնոց) և ձախողման հնարավորության մասին:


6. Եթե սեռական բռնությունից հետո անցել է 120 ժամից ավելի, քննարկեք հղիության առաջացման կանխարգելման այլընտ­րանքային միջոցի` ներարգանդային պարույրի տեղադրման հարցը: Այն թույլ է տալիս ավելի քան 99% հավանականությամբ կանխել հղիությունը:
 
4.4. ՍԵՌԱԿԱՆ ճԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

1. Սեռական բռնությունից հետո անհրաժեշտ է նշանակել ՍՃՓՎ-­ների կանխարգելում.

  • Քսուք վերցնելը պարտադիր չէ, եթե այլ ցուցումներով դա չի պահանջվում, քանի որ դրա համար ծախսվում են չհիմնավորված ժամանակ և ռեսուրսներ: Բացի այդ սե­ռական բռնությունից անմիջապես հետո քսուքը տեղե­կատվական չէ, անգամ վարակի դեպքում այն կարող է լինել բացասական:
  • Անհրաժեշտ է ՍԲԵԱ-­ի մոտ կանխել ՍՃՓՎ­-ն՝ համապա­տասխան հակաբիոտիկներով բուժման միջոցով:
  • Վերջինիս նպատակը հիմնական հարուցիչներով հարուց­ված վարակների` խլամիդիոզի, գոնոռեայի, սիֆիլիսի, Հեպատիտ В-­ի, տրիխոմոնիասի կանխարգելումն է:
  • Անհրաժեշտ է նշանակել ազիտրոմիցին (1 գ) (խլամիդիո­ զի, սիֆիլիսի, փափուկ շանկրի, վեներական լիմֆոգրանուլոմատոզի, դոնովանոզի կանխարգելում), ցեֆիկսիմ (400 մգ)` ներս ընդունման №1 (գոնոռեայի կանխարգե­ լում), մետրոնիդազոլ (2 գ)` ներս ընդունման (տրիխոմոնի­ ասի, բակտերիալ վագինոզի կանխարգելում): Եթե առկա են կանդիդամիկոզային վուլվովագինիտի ախտանիշներ` կլոտրիմազոլային մոմիկներ՝ 6 հատ:
  • Եթե ՍԲԵԱ-­ն ունի ալերգիա պենիցիլինի նկատմամբ, ապա նշանակել դօքսիցիկլին (100 մգ), օրը 2 անգամ, 14 օր (խլամիդիոզի և սիֆիլիսի կանխարգելում) և ցիպրոֆլոքսացին 500 մգ (գոնոռեայի կանխարգելում):
  • Դօքսիցիկլինը և ցիպրոֆլոքսացինը հղիության դեպ­քում հակացուցված են, ուստի պենիցիլինի նկատմամբ ալերգիայի դեպքում հղիներին նշանակել էրիթրոմիցին (500 մգ), օրը 4 անգամ, 14 օր:
  • Եթե սեռական բռնության դեպքից անցել է 9 օր, ապա սիֆիլիսի կանխարգելման համար ազիտրոմիցինի փոխարեն նշանակել բենզատինբենզիլպենիցիլին (2,4 մլն)` միջմկանային ներարկման համար:
  • Հեպատիտ В-­ի նկատմամբ կատարել պատվաստում, եթե ՍԲԵԱ-­ն նախկինում չի պատվաստվել: Պատվաստումը հակացուցված չէ անգամ խրոնիկական հեպատիտի և ՄԻԱՎ վարակի դեպքում:
  • Հեպատիտ С-­ի և հերպեսային վարակի համար կանխար­գելում չկա:


Սեռական բռնության ենթարկված տղամարդկանց նշանակվում է ՍՃՓ և ՄԻԱՎ-ի նույն կանխարգելումը, ինչ կանանց:

2. ՄԻԱՎ­վարակի հետկոնտակտային կանխարգելում

  • Սեռական բռնության ենթարկված բոլոր անձանց ան­ հրաժեշտ է առաջարկել թեստավորում ՄԻԱՎ­-ի նկատմամբ կամավոր խորհրդատվության և թեստավորման պայմաններում, որպեսզի ՍԲԵԱ­-ն իմանա իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին:
  • ՄԻԱՎ-ի դրական պատասխանի դեպքում ՄԻԱՎ­ի հետ­ կոնտակտային կանխարգելում չի կատարվում:
  • Թեստավորումից հրաժարումը հակացուցում չէ հետկոնտակտային կանխարգելման համար:
  • ՄԻԱՎ­-ի հետկոնտակտային կանխարգելման նպատակով կոնտակտից հետո, որքան հնարավոր է շուտ, ցանկալի է մինչև 72 ժամը, սկսել հետկոնտակտային հակառետրովիրուսային կանխարգելումը (ԱՌՎԿ):
  • Այդ կանխարգելիչ բուժումը ներառում է ԱՌՎ երկու պատ­րաստուկ, որը պետք է ընդունել օրը երկու անգամ, 28 օր:
  • Հակառետրովիրուսային կանխարգելման համար նշանակվում են զիդովուդին (ZDV) 300 մգ, օրը 2 անգամ մեկական հաբ, 60 հաբ և լամիվուդին (3TC), 150 մգ, օրը 2 անգամ մեկական հաբ, 60 հաբ:
  • Այդ դեղերը ներկայումս ներկայացված են մեկ դեղաձևով՝ կոմբիվիր կամ դուօվիր (կոմբինացված հաբ, որը պարու­նակում է զիդովուդին (300 մգ) և լամիվուդին (150 մգ):
  • ՍԲԵԱ-­ին պետք է տրամադրել տեղեկատվություն պատրաստուկների կողմնակի ազդեցության, մասնավորա­պես ստամոքսաաղիքային և հեմատոլոգիական համա­կարգերի հնարավոր խանգարումների մասին:
  • Տրամադրել ՍԲԵԱ­ին պահպանակներ՝ անցանկալի հղիության կանխարգելման և ՄԻԱՎ վարակի տարածման կանխարգելման համար 3 ամսվա ընթացքում, մինչև ՄԻԱՎ կարգավիճակի վերջնական հաստատումը:

 

Սկզբնաղբյուր. ՄԱԿ բնակչության հիմնադրամ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

ԿԻՆ: Հիվանդություններ ԿԻՆ: Անպտղություն
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։

Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am

Արգանդի փողերի լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել առկա ախտաբանությունը և բուժական միջամտություններ կատարել: Մեթոդի արդյունավետությունը բարձր է, իսկ հյուսվածքների...

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am
Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am

Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը

Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության...

Հղիություն, ծննդաբերություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ