Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Գլխավոր
Տեսասրահ

Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին

Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին

Դեկտեմբերի 11-ին` «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» դեղագործական ընկերության հովանավորությամբ, կայացավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտա-գործնական գիտաժողովը` «Մանկաբարձության ու գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» թեմայով:


Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ պրոֆ. Տատյանա Զնամենսկայան, Վրաստանի «Պտղի բժշկության հիմնադրամ»-ի նախագահ, Պերինատալ բժշկության համաշխարհային ասոցիացիայի վարչության անդամ բ.գ.դ. Ալեքսանդր Պապիտաշվիլին, Թբիլիսիի ընտանեկան բժշկության բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի ղեկավար բ.գ.դ. Գ. Տվլտվաձեն, Բժշկական գենետիկայի և պրենատալ ախտորոշման միջշրջանային կենտրոնի գլխավոր բժիշկ, Ուկրաինայի Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ պրոֆ. Նիկոլայ Վերոպոտվելյանը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆ. Կ. Առուստամյանը, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան, ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ պրոֆ. Կ. Բաբայանը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի  նորածնային բաժնի ղեկավար բ.գ.թ.Պ. Մազմանյանը, «Մալաթիա» ԲԿ կանանց կոնսուլտացիայի վարիչ բ.գ.թ. Ի. Պերսոյանը, Շենգավիթ ԲԿ բժշկուհի բ.գ.թ. Ռ. Վարդանյանը, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Գ. Մարտիրոսյանը, Սեռական առողջության և ընտանիքի պլանավորման կենտրոնի բժիշկ, բ.գ.թ. Ա. Բեգլարյանը:

 

Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին

Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին

 


Հայ մասնագետներն իրենց գիտական և պրակտիկ գործունեության իրենց փորձով կիսվեցին արտասահմանյան գործընկերների հետ` միաժամանակ տեղեկանալով նրանց հասած հաջողություններին ու վերջին նորություններին:


Ուկրաինայի Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Վերոպոտվելյանը մեզ հետ զրույցում պատմեց իր զեկույցների արդիականության մասին. «Ես այսօր հանդես կգամ երկու զեկույցով, որոնցից առաջինը վերաբերում է հղիության 11-14 շաբաթ ժամկետում բնածին արատների գերձայնային պրենատալ ախտորոշման հնարավորություններին: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հղիության ամենավաղ շրջանում հայտնաբերել այնպիսի արատներ, որոնք անհնար էր ախտորոշել նախկինում, կամ` հնարավոր էր, բայց հղիության շատ ավելի ուշ ժամկետներում : Արագ ախտորոշումը, բնականաբար, բարձրացնում է բուժման արդյունավետությունը, թույլ է տալիս շատ արագ կողմնորոշվել` ընդհատե՞լ հղիությունը, թե՞` ոչ: Երկրորդ զեկույցս վերաբերում է պտղի հեմոլիտիկ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին: Սա լուրջ հիվանդություն է, որը վաղ շրջանում չախտորոշելու դեպքում, պտղին կորցնելու հավանականաությունը բարձրանում է դեռևս հղիության ընթացքում: Զեկույցիս նպատակն է. այս հիվանդության ախտորոշման ու բուժման ժամանակակից ուղիների բացահայտումը»:

 

Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին Վրաստանի «Պտղի բժշկության հիմնադրամ»-ի նախագահ, Պերինատալ բժշկության համաշխարհային ասոցիացիայի վարչության անդամ բ.գ.դ. Ալեքսանդր Պապիտաշվիլի Ուկրաինայի ԲԳԱ Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Տատյանա Զնամենսկայա

Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին, «Մանկաբարձության ու գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» թեմայով

 

Վրաստանի «Պտղի բժշկության հիմնադրամ»-ի նախագահ, Պերինատալ բժշկության համաշխարհային ասոցիացիայի վարչության անդամ բ.գ.դ. Ալեքսանդր Պապիտաշվիլի

 

Ուկրաինայի ԲԳԱ Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Տատյանա Զնամենսկայա

 


Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Տատյանա Զնամենսկայայի համագործակցությունը Հայաստանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ նոր չէ: Նա շատ բան ուներ կիսելու իր հայ գործընկերների հետ: Համագործակցության մասին պատմեց մեզ հետ զրույցում:


–  Կներկայացնե՞ք Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի գործառույթները:


–  Ասոցիացիան ունի մոտ 1600 անդամ և 27 մասնաճյուղ: Հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին բժշկական օգնության ցուցաբերումն է, հատկապես խոսքը վերաբերում է մինչև մեկ կգ քաշով լույս աշխարհ եկած երեխաներին: Աշխատանքների գլխավոր ուղղություններն են. նորածնային բժշկության ճյուղերի զարգացմանը նպաստելը, նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումներն ուսումնասիրելը, հասարակության շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների  մակարդակի բարձրացումը և այլն:

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Արտամարմնային բեղմնավորման բաժնի ղեկավար բ.գ.դ. պրոֆեսոր Գեորգի  Օկոև Բժշկական գենետիկայի և պրենատալ ախտորոշման միջշրջանային կենտրոնի գլխավոր բժիշկ, Ուկրաինայի Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Վերոպոտվելյան Թբիլիսիի ընտանեկան բժշկության բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի ղեկավար բ.գ.դ. Գ. Տվլտվաձե

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Արտամարմնային բեղմնավորման բաժնի ղեկավար բ.գ.դ. պրոֆեսոր Գեորգի  Օկոև

 

Ուկրաինայի Բժշկական գենետիկայի և պրենատալ ախտորոշման միջշրջանային կենտրոնի գլխավոր բժիշկ, Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Վերոպոտվելյան

 

Թբիլիսիի ընտանեկան բժշկության բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի ղեկավար բ.գ.դ. Գ. Տվլտվաձե

 


–  Համագործակցության ի՞նչ եզրեր ունեք հայկական կազմակերպությունների հետ:


–  Հայաստանում համագործակցում ենք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ: Համատեղ աշխատանքների թվին կարող եմ դասել այն ամսագիրը, որը պատրաստվում է լույս ընծայել մեր ասոցիացիան, և որի աշխատանքներին մասնակցելու կհրավիրենք մեր հայ գործընկերներին: Նույն կերպ հայկական պարբերականներում հաճախ է տպագրվում մեր կողմից ուղարկված նյութեր: Այսինքն՝ գտնվում ենք տեղեկատվական փոխանակման մշտական գործընթացում: Նման հոդվածների փոխանակումը նպաստում է ոլորտի խնդիրների համատեղ քննարկմանը:


–  Ինչպե՞ս կգնահատեք այս ու նմանատիպ գիտաժողովները:


–  Նման գիտաժողովների հիմնական առավելությունը փորձի փոխանակումն է: Հայաստանի մասնագետները բավական լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում և քննարկումները հնարավորություն են տալիս բացահայտել նորն ու փոխանակել ձեռք բերած փորձը:

 

Գիտաժողով «Մանկաբարձության ու գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» թեմայով Բ.գ.դ. պրոֆեսոր Գեորգի  Օկոևը և Ուկրաինայի Բժշկական գենետիկայի և պրենատալ ախտորոշման միջշրջանային կենտրոնի գլխավոր բժիշկ Նիկոլայ Վերոպոտվելյանը «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյան

Գիտաժողով «Մանկաբարձության ու գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» թեմայով

 

 

Բ.գ.դ. պրոֆեսոր Գեորգի  Օկոևը և Ուկրաինայի Բժշկական գենետիկայի և պրենատալ ախտորոշման միջշրջանային կենտրոնի գլխավոր բժիշկ Նիկոլայ Վերոպոտվելյանը

 

«ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյան

 

 


Գիտաժողովի նշանակությունն իբրև փորձի փոխանակման հարթակ ընդգծեց նաև հովանավոր կազմակերպության` «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանը: «Գիտաժողովի նպատակն էր դժվար ախտորոշվող ու բուժվող հիվանդությունների շուրջ քննարկման ծավալումը, օտարերկրյա բժիշկների ներգրավումն ու մեր բժիշկներին նրանց փորձին ծանոթացնելը: Ու, իհարկե, սա հիանալի հնարավորություն է նրանց փորձին ծանոթանալու համար: Ինչ վերաբերում է մեր դեղագործական կազմակերպությանը, ասեմ, որ ունենք բազմաթիվ դեղամիջոցներ` կապված հենց այսօր քննարկվող հիվանդությունների բուժման հետ: Հիմնականում խոսքը վերաբերում է «Վիլպրաֆեն» ու «Յունիդոքս սոլյուտաբ» դեղամիջոցներին», - ընդգծեց Միքայել Թովմասյանը:

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

ԿԻՆ: Հիվանդություններ ԿԻՆ: Անպտղություն
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։

Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am

Արգանդի փողերի լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել առկա ախտաբանությունը և բուժական միջամտություններ կատարել: Մեթոդի արդյունավետությունը բարձր է, իսկ հյուսվածքների...

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am
Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am

Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը

Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության...

Հղիություն, ծննդաբերություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ