Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Գլխավոր
Տեսասրահ

Կայացան Կարինե Առուստամյանի և Դոնարա Ալագյոզյանի դասախոսությունները` նվիրված վերարտադրողական տարիքի կանանց մոտ հակաբեղմնավոերիչների կիրառմանը

Կայացան Կարինե Առուստամյանի և Դոնարա Ալագյոզյանի դասախոսությունները` նվիրված վերարտադրողական տարիքի կանանց մոտ հակաբեղմնավոերիչների կիրառմանը

«Միդիանան» եւ «Լինդինետը»՝ որպես իդեալական հակաբեղմնավորիչներ. բուժում և բեղմնականխում.
Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը, շարունակելով դեղամիջոցներին նվիրված դասախոսությունների շարքը, դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հերթական դասախոսության ժամանակ ներկայացրեց երկու նոր դեղամիջոցներ` «Միդիանան» եւ «Լինդինետ 30-ը»:  Վերջիններս մոտ մեկ տարի է, ինչ կան հայաստանյան շուկայում:


«Միդիանայի» կիրառման հնարավորությունների մասին զեկույցով հանդես եկավ բ.գ.դ., պրոֆ.Կարինե Առուստամյանը: Նա ելույթը սկսեց` շնորհակալություն հայտնելով գիտնական Գեորգի Պինկուսին, ով 1960 թ. ստեղծել է առաջին օրալ հակաբեղմնավորիչը, որից հետո կանայք կարողացան հսկել իրենց վերարտադրողական ֆունկցիան: Նա նշեց` մարդկության ողջ պատմության ընթացքում իրար զուգահեռ ընթացել են երկու կարեւոր գործընթացներ. մեկը` ծնելիություն ևանցանկալի  հղիության կանխում։ Ընթանում է նաեւ մեկ այլ կարևոր  գործընթաց` օրեցօր կատարելագործել հակաբեղմնավորիչ միջոցները:

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Առուստամյան

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Առուստամյան

Մասնագետը կարեւորեց հակաբեղմնավորիչների ընդունումը` ներկայացնելով հետազոտության արդյունքներ, որոնք ցույց են տալիս` ամեն տարի բեղմնականխումը հնարավորություն է տալիս խուսափելու 22 մլն չպլանավորված հղիությունից, 25 մլն հղիության արհեստական ընդհատումներից, ինչպես նաեւ կանխում է 150.000 մայրական մահացության դեպքեր: Կարինե Առուստամյանի խոսքով` չնայած նրան, որ հակաբեղմնավորիչները նման դրական արդյունքների կարող են հանգեցնել, այնուամենայնիվ, կանայք հաճախ են խուսափում այդ միջոցների օգտագործումից` տարբեր պատճարներով։


Կ. Առուստամյանը նշեց` հակաբեղմնավորիչը, առհասարակ, պետք է ունենա դաշտանային ցիկլի կանոնավոր հսկողություն հատկություն, եւ փաստեց, որ «Միդիանայի» ազդեցության տակ, վեցերորդ ամսում 20.787 կանանց մոտ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, դաշտանը կրճատվել է միջինը հասնելով չորս օրվա, նվազել է դաշտանային արյան քանակը: Նա հավաստիացրեց, որ այս գործոնները հետագայում կանանց մոտ չեն կարող առաջացնել խնդիրներ կապված պտղաբերության հետ: Ավելին,  «Միդիանան», օրինակ, կիրառվում է ձվարանային պոլիկիստոզ համախտանիշով տառապող կանանց բուժման նպատակով: Շարունակելով ներկայացնել «Միդիանայի» առավելությունները` Կ. Առուստամյանը նկատեց. կանայք հաճախ չեն օգտագործում հակաբեղմնավորիչներ` խուսափելով քաշի ավելացումից, իսկ տվյալ դեպքում հետազոտությունները ցույց են տվել, որ նման դեպքեր գրեթե չեն գրանցվել, քանի որ քաշի ավելացումն աննշան տոկոս է կազմում, ավելին` «Միդիանան» կիրառվում է նախադաշտանային համախտանշով տառապող կանանց մոտ` այտուցվածությունը, քաշի ավելացումը, տրամադրության անկումը և այլ ախտանիշներ կանխելու նպատակով:

Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հերթական դասախոսության ժամանակ ներկայացրեց երկու նոր դեղամիջոցներ` «Միդանան» եւ «Լինդինենտը»  

Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հերթական դասախոսության ժամանակ ներկայացրեց երկու նոր դեղամիջոցներ` «Միդիանան» եւ «Լինդինետը»

 

 

Միդիանան»` որպես հակաբեղմնավորիչ միջոց, առաջին հերթին, կանանց համար պաշպանվածություն է, հնարավորինս կրճատում է  է դաշտանի տեւողությունը, արյան կորուստը եւ, ապահովում բարձր հակաբեղմնավորիչ հատկություն, և միաժամանակ  հնարավորություն է տալիս բուժելու կանանց մի շարք հիվանդություններ ու համախտանիշներ, փոխարենը տալով նրանց առողջ մնալու,, մայրանալու, և ինչու չէ` նաև գեղեցկանալու հնարավորություն: 

–   Տիկի՛ն Առուստամյան,  ե՞րբ չի կարելի օգտագործել դեղամիջոցը, ի՞նչ հակացուցումներ կան:

–   Գոյություն ունեն դեղամիջոցի օգտագործման չափորոշիչներ. ցանկացած բժիշկ պետք է օգտվի այդ չափորոշիչներից` դեղամիջոցը նշանակելուց առաջ:  Միայն նման դեպքերում է հնարավոր խուսափել բոլոր բարդություններից:

 

Բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Առուստամյանը և ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանը   ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան
Բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Առուստամյանը և ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանը   ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան


–   Այսինքն՝ դեղամիջոցն անգամ բեղմնականխման համար օգտագործելու դեպքում անհրաժեշտ է բժշկի խորհրդատվությո՞ւն:

–   Բեղմնականխման ցանկացած մեթոդ ընտրելու դեպքում պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ եւ ընտրել տվյալ զույգին հարմար մեթոդ:

–   «Միդիանայի» գործնական կիրառությունը Ձեր պրակտիկայում ավելի հաճախ բուժակա՞ն նպատակով է, թե՞ բեղմնականխման:

–   Իմ մասնագիտությունն այնպիսինն է, որ հիմնականում նշանակում եմ բուժական նպատակով:

Կայացան Կարինե Առուստամյանի և Դոնարա Ալագյոզյանի դասախոսությունները` նվիրված վերարտադրողական տարիքի կանանց մոտ հակաբեղմնավոերիչների կիրառմանը

 Կայացան Կարինե Առուստամյանի և Դոնարա Ալագյոզյանի դասախոսությունները` նվիրված վերարտադրողական տարիքի կանանց մոտ հակաբեղմնավոերիչների կիրառմանը

 

Ամփոփելով դասախոսությունը` Կ. Առուստամյանը նշեց, որ ցանկացած դեղամիջոց նշանակելու դեպքում հաշվի են առնվում թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, եւ բժշկի ամենակարեւոր պարտականությունն է ամեն ինչ անել` հիվանդին չվնասելու համար: «Երեւի բոլորի մոտ հարց է առաջանում՝ կա՞ արդյոք կապ օրալ հակաբեղմնավորիչների եւ քաղցկեղի միջեւ: Դիտարկումները թույլ են տալիս ենթադրել, որ օրալ հակաբեղմնավորիչների օգտագործումը չի մեծացնում քաղցկեղի զարգացման ռիսկը, այսինքն` եթե մի կին օգտագործում է օրալ հակաբեղմնավորիչներ` բուժական կամ բեղմնականխման նպատակով, իսկ մյուսը` ոչ, նրանք քաղցկեղի զարգացման ռիսկերը նույնն են»,- ասաց Կարինե Առուստամյանը:

 

բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյան

Բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյան

«Լինդինետ» դեղամիջոցի մասին խոսեց բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյանը: Նա նշեց, որ մինչեւ հիմա կար «Լինդինետ 20», որը նույնպես օգտագործվում էր ե՛ւ որպես հակաբեղմնավորիչ, եւ բուժական նպատակով, սակայն հիմա Հայաստանում գրանցված է արդեն «Լինդինետ 30», ուստի կարիք կա առանձնացնելու` որը երբ օգտագործել… Խոսքը վերաբերում է հատկապես տարիքային խմբերին. դեղամիջոցն օգտագործվում է հիմնականում դաշտանային ցիկլի ժամանակ ի հայտ եկած ցավային համախտանիշների բուժման նպատակով: «Լինդինետ 20»-ը խորհուրդ է տրվում օգտագործել երիտասարդ կանանց, իսկ «Լինդինետ 30» -ը՝ ավելի հասուն տարիքում. վերջինս լիարժեք կոմպենսացնում է ցավային համախտանիչը, որով տարիներ շարունակ տառապում են շատ կանայք ու կորցնում աշխատունակությունը: Բացի այդ. «Լինդինետ 30»-ը ցուցված է էնդոմետրիոզի բուժման համար` ելնելով նրանում պարունակվող հեստագենային կոմպոնենտի` հեստոդենի առանձնահատկություններից:

 

Դ. Ալագյոզյանի խոսքով` լիարժեք բուժման համար պետք է օգտագործել վեցից տասներկու ամիս: Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայումս հակաբեղմնավորիչների օգտագործումը բուժական նպատակներով սկսել է լայն տարածում գտնել:

 

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

 «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության

ներկայացուցչությունը Հայաստանում

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

RAYA

07.12.2012

SAT HAJELI NORUYT VORI HAMAR PETQ E SNORHAKAL LINENQ KAZMAKERPICHNERIN MARDKANCH AVELI MOTIKICH CANOTACHNELU E IRAZEK PAHELU HAMAR **GITES EV HEST E OGTVEL CARAYUTYUNICH

Կարդացեք նաև

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

ԿԻՆ: Հիվանդություններ ԿԻՆ: Անպտղություն
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։

Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am

Արգանդի փողերի լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել առկա ախտաբանությունը և բուժական միջամտություններ կատարել: Մեթոդի արդյունավետությունը բարձր է, իսկ հյուսվածքների...

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am
Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am

Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը

Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության...

Հղիություն, ծննդաբերություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ