Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիություն. 7-րդ ամիս

Հղիություն. 7-րդ ամիս

28 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 30)

Երեխան սկսում է ձեզ ավելի լավ հասկանալ: Նա զգում է, երբ դուք մերսում եք ձեր որովայնը Բրեկստոն-Հիքսի կծկացավերի ժամանակ: Թեև այդ կծկացավերը մի քիչ ցավոտ են երեխայի համար, սակայն նրան վնաս չեն պատճառում, քանի որ նա ապահով պաշտպանված է պտղաջրերով:

 

Երեխան արդեն սկսում է վարժեցնել իր թոքերը` ռիթմիկ բարձրացնելով կրծքավանդակը: Արդյունքում նա երբեմն պտղաջրեր է կուլ տալիս, որը զկրտոց է առաջացնում: Այժմ ձեր փոքրիկը բավականաչափ ճարպային հյուսվածքներ ունի և վաղաժամ ծննդաբերությունը նրա համար սարսափելի չէ:


Մենք հաճախ մտածում ենք, թե արգանդը մութ տեղ է, սակայն այն կարող է մութ լինել՝ կախված մոր գտնվելու վայրից: Դուք ավելի ու ավելի լավ եք հասկանում երեխայի քունն ու օրգանիզմի ցիկլերը: Սովորաբար թվում է, թե երեխան ուզում է քնել այն ժամանակ, երբ դուք ակտիվ եք, և ընդհակառակը, ակտիվություն ցուցաբերել, երբ դուք քնած եք: Դա երեխայի անքնության ցուցանիշ չէ, և նրա օրգանիզմի ցիկլերը կարող են ընդհանրապես չհամապատասխանել նրա ներարգանդային կյանքի ցիկլերին:


Երեխայի ակտիվությունը


Այժմ ուլտրաձայնային հետազոտությունը հիանալի ցույց է տալիս այն ամենը, ինչ անում է ձեր փոքրիկը: Նրա մոտ մշակվել է քնի և ակտիվության սեփական ռիթմը, սակայն թվում է, թե առավելագույն ակտիվություն նա դրսևորում է այն ժամանակ, երբ դուք փորձում եք քնել:


Ինչ է տեղի ունենում փոքրիկի հետ


27-րդ շաբաթ: Կապեր են հաստատվում ներզատիչ համակարգի և մակերիկամների` երեխայի արտաքին պայմաններին վարժվելու և կենսագործունեության համար պատասխանատու կառավարման ուղեղային կենտրոնների հետ:


26-րդ շաբաթ: Աճում են մկանները, ամրանում ու երկարում են ոսկրերը, հասունանում են թոքերը, նրանցում արտադրվում է հատուկ նյութ` սուրֆակտանտ, որն օգնում է փոքրիկի առաջին շնչին և կանխարգելում թոքերի փակվելը:


28-րդ շաբաթ:
Երեխան զբաղեցնում է ողջ արգանդախոռոչը, սակայն դեռ կարող է շրջվել, ինչպես կամենա: Նա արդեն եղունգներ ունի, սակայն դրանք դեռ մատների ծայրերին չեն հասնում:


29-րդ շաբաթ: Փոքրիկը կարողանում է ժպտալ և կկոցել աչքերը: Նրա աչքերը կիսաբաց են:


Հղիության 7-րդ ամիսԵրեխայի հասակն ու քաշը


Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 37,5 սմ


Քաշը՝ մոտ 1360-1400 գ:

 

Ձեր ճիշտ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը կօգնեն խուսափել թունավոր հղիությունից` հղիության երկրորդ կեսում:


Յոթերորդ ամսում արգանդի բարձրությունը ցայլոսկրից կազմում է 24 սմ և կարող է արձագանքել երեխայի շարժումներին` կծկացավերի տիպի լարվածությամբ, որոնք, սակայն, անցավ են: Դա յուրօրինակ մարզանք է, որով արգանդը պատրաստվում է ծննդաբերությանը: Պառկեք կողքի, հանգստացեք, թուլացեք, և ամեն ինչ կանցնի:


Նշանակալիորեն ավելանում է երեխայի կալցիումի պահանջը, սկսվում է կմախքի ինտենսիվ աճը: Կալցիումի պակասը ձեզ մոտ կարող է հանգեցնել մկաննների ջղաձգության (հատկապես գիշերները), փչանում են ատամները: Նախկինում բացակայող ատամների քանակով բժիշկներն անսխալ որոշում էին, թե քանի անգամ է կինը ծննդաբերել: Մեր օրերում հղիների համար նախատեսված համալիր դեղամիջոցներն ու ճիշտ սնունդը թույլ են տալիս խուսափել ատամնաբուժական խնդիրներից:


Ձեր գործողությունները


Հղիության 7-րդ ամիս Հղիության 7-րդ ամիս


Հղիությունը ֆիզիկական վարժություններից հրաժարվելու պատճառ չէ: Այժմ պետք է զբաղվել մկանների ամրացմամբ, որոնց վրա է ընկնում ծննդաբերության հիմնական ծանրությունը: Լավագույն միջոցը լողն է: Ջուրն օգնում է թուլանալ, հանգստացնում է հոդերի և ողնաշարի լարվածությունը: Լողավազանում վարժանքներն օգնում են ճիշտ շնչել, կառավարել սեփական մարմինը: Գտեք այնպիսի սպորտային ակումբ, որն առաջարկում է ջրային մարմնամարզություն` նախատեսված ապագա մայրերի համար: Լողի հետ միաժամանակ պետք է զբաղվել հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ, իսկ տանը կատարել Կեգելի վարժությունները` շեքի մկանների համար: Ներարգանդային կյանքի   յոթերորդ ամիսը կարելի է բնութագրել որպես մանկան զգայարանների կայացման շրջան: Նա տարբերում է որոշ հոտեր, համ է զգում և տեսողական ընկալում ունի: Դժվար է հավատալ, սակայն փորձերը հաստատում են, որ եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մոր փորին վառ լույս ուղղեն, ապա էկրանին երևում է, թե փոքրիկն ինչպես է ցնցվում և փոխում դիրքը: Յոթ ամսեկան փոքրիկը ոչ միայն լսում է, այլև լավ տարբերում ձայները, ինչպես նրանք, որոնցով մշտապես շրջապատված է` մոր սրտի բաբախյունը, նրա աղիների գալարակծկանքը, պորտալարի բաբախումը, այնպես էլ արտաքին ձայները:


Այն, որ երեխան լսում է և նույնիսկ «խոսում» ծնողների հետ, համոզվել են 700 ապագա ծնողներ, որոնք 1986 թ. ԱՄՆ-ում հատուկ ծրագրով անցել են երեխայի՝ ներարգանդային կյանքի շրջանի ուսուցում: Հղիության հինգերորդ ամսում փոքրիկի ուշադրությունը գրավում էին` օրական երկու անգամ թեթևակի խփելով մոր որովայնին: Երկու ամիս անց երեխան միշտ այդ շարժմանն արձագանքում էր շարժումով: Այս դպրոցի մասնակիցներից մեկը պարբերաբար այտը հպում էր կնոջ փորին և հստակ արտաբերում՝ «Փոքրիկ, ես քո հայրն եմ»: Ծննդից հետո երեխան միշտ ճանաչում էր այդ արտահայտությունը, իսկույն դադարում էր լացը և փորձում գլուխը թեքել ծանոթ ձայնի կողմը: Բոլոր երեխաները, որոնք «սովորել» էին այդ արտասովոր դպրոցում, իրենց հասակակիցներից ավելի շուտ են սկսել քայլել, խոսել, քիչ են լացել և կարողացել են երկար և ուշադիր լսել ծնողներին:


Այս ամենը վկայում է, որ ներարգանդային կյանքի ընթացքում երեխան արտաքին աշխարհից դրական ազդեցության կարիք ունի: Այդ պատճառով ձեր ապագա փոքրիկի համար հաճախակի դասական երաժշտություն միացրեք՝ Վիվալդի, Մոցարտ, Բախ... Առավել ևս` ըստ որոշ դիտարկումների, դասական երաժշտությունը հանգստացնում է, նպաստում, որ մոր սիրտը հանգիստ բաբախի: Չէ՞ որ բոլոր ձայների մեջ փոքրիկը հստակ առանձնացնում է մոր սրտի ռիթմիկ բաբախյունը, և քանի դեռ այդ բաբախը նորմալ է, երեխան իրեն անվտանգ է զգում: Նույնիսկ ծննդից հետո փոքրիկն արագ հանգստանում է, երբ մայրը վերցնում է նրան ձեռքերի վրա և սեղմում ձախ կրծքին՝ հնարավորություն տալով ունկնդրել սրտի ծանոթ «մեղեդին»:


Հղիության 7-րդ ամիսՅոթ ամսեկան պտուղն ակտիվ է ոչ միայն զգայարանների և շարժողական ռեակցիաների հետևանքով, այլև նա դառնում է իր սեփական աճի և հասունացման ակտիվ մասնակիցը:


Ինչպես արդեն ասվել է, հղիության ողջ ընթացքում պտուղը սերտորեն կապված է մայրական օրգանիզմին և ապրում է «մայր-ընկերք-պտուղ» բարդ համակարգի կանոններով: Այս համակարգի յուրաքանչյուր օղակ աշխատում է ոչ միայն իր, այլև մյուսների համար: Այժմ` հղիության վերջին շրջանում, պտուղն արդեն ամբողջությամբ կախված չէ մորից և ընկերքից, իրեն անհրաժեշտ բիոքիմիական շատ նյութեր ինքն է արտադրում, ինչպես օրինակ` հորմոնները: Այս ընթացքում մեծանում է աճի հորմոնի դերը, որն արտադրվում է մակուղեղի կողմից, նաև վահանաձև գեղձի, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի հորմոնները:


Արտադրվող հորմոնների և ֆերմենտների (նյութեր, որոնք ակտիվացնում և ուղղորդում են օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաները) շնորհիվ պտուղը ձևավորում է իր յուրօրինակ նյութափոխանակության համակարգը:


Այնուամենայնիվ դեռ վերջնական ինքնուրույնությունը շատ հեռու է: Նրա ներարգանդային զարգացումը մեծավ մասամբ պայմանավորված է նրան շրջապատող միջավայրով: Պտուղն ապրում է բաց երանգով ու թափանցիկ ամնիոտիկ հեղուկում, որի ծավալը յոթերորդ ամսում կազմում է 700 մմ, և իր կազմով հիշեցնում է արյունը, սակայն նրա հիմնական բաղադրամասը ջուրն է: Նրանում պարունակվում են նաև պտղի տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջներ:


Պտղաջրերը մշտապես թարմացվում են: Դա նման է լողավազանների հայտնի խնդրին, երբ խողովակի մի կողմից ջուրը հոսում է դեպի ավազան, մյուս կողմից՝ արտահոսում է: Այդպես էլ ամնիոտիկ հեղուկը՝ մշտապես արտադրվում է և կլանվում մանկան կողմից` մասամբ մաշկի միջոցով, մասամբ` մարսողության օրգանների և նույնիսկ` թոքերի: Համարվում է, որ օրական 3-4 անգամ տեղի է ունենում ամնիոտիկ հեղուկի ամբողջությամբ նորացում: Պտուղն անտարբեր չէ պտղաջրերի ինչպես ավելացման, այնպես էլ պակասեցման նկատմամբ:


Պտղաջրերի կազմից կարելի է պատկերացում կազմել պտղի հասունացման և նրա օրգանների գործառույթների մասին: Մասնավորապես, թոքեերի հասունացման նշան է համարվում ալվեոլներում սուրֆակտանտի (հատուկ նյութ, առանց որի թոքերի բազմաթիվ ալվեոլները չեն կարող բացվել և շնչել ) առկայությունը: Սուրֆակտանտի հիմնական բաղադրամասը ֆոսֆոլիպիդներն են, որոնց քանակությունը պտղաջրերում կարող է պատկերացում տալ, թե ինչպես է ընթանում թոքերի հասունացումը: Մեթոդներից մեկը` այնպիսի ֆոսֆոլիպիդների, ինչպիսին լեցիտինն ու սֆինգոմիելինն են, հարաբերակցության որոշումն է: Եթե, օրինակ, հարաբերակցությունը 1:5 է, ապա մասնագետները գալիս են եզրակացության, որ թոքերը պատրաստ չեն լիարժեք գործելու և վաղաժամ ծննդաբերության ելքը պտղի համար բարենպաստ չէ: Եթե մոր արյան ռեզուսը բացասական է, ապա պտղաջրերում պարունակվում են մոր օրգանիզմում արտադրվող հակամարմիններ` պտղի սպիտակուցի դրական ռեզուսի նկատմամբ: Այդ պատճառով բացասական ռեզուսով հղիների մոտ հեմոլիտիկ հիվանդության ախտորոշման համար նշանակվում է ամնիոցենտեզ:


Կինն այս ընթացքում պետք է խիստ ուշադիր լինի իր օրգանիզմի վիճակի և պտղի նկատմամբ: Հղիներն այս շաբաթների ընթացքում, որպես կանոն, դեռ աշխատում են, սակայն նրա աշխատանքն արդեն պետք է թեթև լինի: Պետք է աշխատել զերծ մնալ սթրեսներից և բացասական հուզումներից: Նույնիսկ ուսանողուհու համար այնպիսի սովորական իրավիճակը, ինչպիսին քննություն հանձնելն է, կարող է դառնալ սթրեսային գործոն ու հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Կինը պետք է զգուշանա որովայնի ստորին հատվածում ցավերից և արգանդի մկանների լարվածությունից: Դրանք կարող են հղիության ընդհատման առաջին նշանները լինել: Այդ դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:


Եթե ծննդաբերությունը, այնուամենայնիվ, սկսվում է, մի հուսահատվեք, յոթ ամսեկան երեխան բավականին կենսունակ է: Ժամկետից շուտ ծնվելու հետևանքով նա, իհարկե, թույլ է, դժվար է ինքնուրույն հարմարվել նոր կենսապայմաններին, սակայն ժամանակակից բժշկությունը նրան ապրելու հնարավորություն է տալիս:

Հղիության 7-րդ ամիս

Հեղինակ. Ըստ պրոֆ. Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչև ծնունդը» գրքի նյութերի
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պտղաջրերի մեծ քանակ. morevmankan.am
Պտղաջրերի մեծ քանակ. morevmankan.am

Պտղաջրերի ոչ նորմալ ավելցուկը հաճախ պտղի զարգացման շեղումների մասին է վկայում: Որպես ախտաբանություն ախտորոշվում է, եթե ՈՒՁ հետազոտությամբ հայտնաբերվում է, որ պտղաջրերը գերազանցում են 2 լիտրը...

Հղիություն, ծննդաբերություն
Ինչպե՞ս բարձրացնել հեմոգլոբինը հղիների մոտ. morevmankan.am
Ինչպե՞ս բարձրացնել հեմոգլոբինը հղիների մոտ. morevmankan.am

Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը բավականին տարածված ախտորոշում է հղիության երկրորդ եռամսյակում: Բժիշկները, հաճախ անգամ հեմոգլոբինի չնչին իջեցման դեպքում, հղիին խորհուրդ են տալիս հատուկ սննդակարգ, քանի որ լուրջ խնդիր է...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության 27-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 27-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 2/3-ն արդեն հաջողությամբ անցել է: Որովայնի մշտական ճնշումը ներքին օրգաններին, ոտքերի և գոտկատեղի ծանրաբեռնվածությունը հոգնածության զգացողություն են առաջացնում: Բայց ամեն շաբաթ, ապագա մոր համար, ավելի ու ավելի դժվար է...

Հղիություն, ծննդաբերություն
Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը
Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը

Հակաբեմնավորումը անցանկալի հղիությունից պաշտպանությունն է: Հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները բազմազան են: Հակաբեղմնաբորման միջոցները բաժանվում են երկու խմբի` կանանց և տղամարդկանց: Կանանց հակաբեղմնավորման միջոցները...

Առողջ կին
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ հորիզոնականում է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք...

Առողջ կին Ուռուցքաբանություն
Պտղաջրերի պակաս. morevmankan.am
Պտղաջրերի պակաս. morevmankan.am

Պտղաջրերի պակասն ավելի վտանգավոր է համարվում, քան ավելցուկը, բայց այն շատ ավելի քիչ է հանդիպում: Այն ախտորոշվում է, եթե պտղաջրերը 600 մլ-ից պակաս են: Այն բերում է թոքերի, ոսկրերի և պտղի այլ օրգանների թերզարգացման...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan

Վերջանում է երկրորդ եռամսյակը, որը համարվում է երեխային սպասելու ընթացքի ամենախաղաղ ժամանակը: 26-րդ շաբաթը երեխայի համար կարևոր է այնքանով, որ նա արդեն կենսունակ է դարձել: Վաղաժամ ծննդաբերության դեպքում, բժշկական ճիշտ խնամքի...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 25 շաբաթ. morevmankan
Հղիության 25 շաբաթ. morevmankan

Ժամանակն արագ է անցնում՝ հղիության 6 շաբաթներն արդեն մոտենում են ավարտին: Դեռ արագորեն քաշ եք ավելացնում, որովայնն ավելի է մեծանում, այն արդեն խանգարում է կռանալ, կոշիկները հագնել: Սա հրաշալի ժամանակ է մաքուր օդում...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Արտադրություն` սեռական օրգաններից. morevmankan
Արտադրություն` սեռական օրգաններից. morevmankan

Սեռական ուղիներից կարող են լինել ախտաբանական բնույթ կրող բնորոշ արտադրություններ, որոնք արտահայտվում են քանակի ավելացմամբ, գույնի փոփոխմամբ, կոնսիստենցիայով և հոտով...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հղիության 24 շաբաթ. morevmankan
Հղիության 24 շաբաթ. morevmankan

Շարունակվում է հղիության երկրորդ եռամսյակը՝ ամենահանգիստ և հարմարավետ շրջանը: Քանի դեռ ժամանակ կա, առանց շտապելու պետք է ընտրել ծննդատունը և հավաքել շտապ անհրաժեշտության իրերի պայուսակը...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 23- րդ շաբաթ
Հղիության 23- րդ շաբաթ

23 շաբաթում փոքրիկի մարմնի երկարությունը կազմում է մոտ 29 սմ, քաշը` մոտավորապես 510 գր: Հղիության այս շրջանում ապագա մայրը մշտապես լարված հետևում է իր մանկիկին, նրա շարժումններին: Երեխան արդեն մշակել է իր օրվա ռեժիմը...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Առողջ կին
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Առողջ կին
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը

Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...

Ախտորոշում ԿԻՆ: Հիվանդություններ
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Հղիություն, ծննդաբերություն Ալերգոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ