Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիություն. 1-ին ամիս

Հղիություն. 1-ին ամիս

Բեղմնավորում

Ձեր հղիության ժամկետի  մանկաբարձական հաշվարկն սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից: Կանացի սեռական գեղձերը՝ ձվարանները, տեղակայվում են արգանդի երկու կողմերում՝ փոքր կոնքի խոռոչում: 

 

Ձվարաններում են արտադրվում ձվաբջիջներն ու կանացի սեռական հորմոնները՝ որոնցով էլ պայմանավորված է սեռական պատկանելությունն ու  սեռական օրգանների նորմալ գործունեությունը:


Յուրաքանչյուր ամիս ձևավորվում են մոտ 20 ֆոլիկուլ,  սակայն նրանցից կարող է հասունանալ միայն մեկը, հետևաբար, ձվարանում առաջանում են այսպես կոչված երկրորդային ֆոլիկուլներ, իսկ հետո՝ գրաֆյան  բշտիկ,  որը պատրաստ է բեղմնավորման, երբ ձվաբջիջը ձվարանից արտամղվում է ֆալոպյան փողեր:


Հզիություն. 1-ին ամիսՀղիության առաջին ամիս

 

Ձվարանը պարունակում է ֆոլիկուլների հսկայական քանակություն, որոնցում ձվաբջիջները սպասում են իրենց «հերթին»: Յուրաքանչյուր ամիս ձվարաններից մեկում սկսում է հասունանալ ֆոլիկուլ, որը դաշտանային ցիկլի 14-րդ   օրը պայթում է՝ ազատելով ձվաբջջին: Երբեմն ձվարաններում հասունանում են 2-3 ձվաբջիջներ, և բեղմնավորման դեպքում կարող է լինել բազմապտուղ հղիություն:  Ձվաբջիջը 200 միկրոն (միլիմետրի1/1000 մասը) շրջանագծով շրջանաձև տեսք ունի: Նրանում տեղակայված է ցիտոպլազմայով շրջապատված միջուկը, որը պարունակում է սկզբնական շրջանում սաղմի զարգացման համար անհրաժեշտ սննդարար նյութերի և ֆերմենտների մեծ պաշար:   

 

Փոքրիկի զարգացման առաջին շաբաթը


Դաշտանային ցիկլի մոտավորապես 14-րդ օրը ջվաբջիջը հասունանում է և պատրաստ է բեղմնավորման: Այն դուրս է գալիս արգանդից և ընկնում արգանդափողի մեջ, որտեղ պահպանում է կենսական ակտիվությունը մինչև 24 ժամ: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է և արգանդի արտաթորության հետ  դուրս գալիս  հաջորդ դաշտանի ժամանակ:

 

հղիության առաջին ամիսՀղիության առաջին ամիսԲեղմնավորում


46 քրոմոսոմները  ապահովում են յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու թելադրում սաղմի զարգացման պայմաննները:


Սերմնահեղուկում պարունակվում է ձվաբջջի թաղանթը լուծող նյութ, որը հնարավորություն է տալիս սպերմատազոիդին  ներթափանցել ձվավաբջիջ, որից հետո մեկ այլ սպերմատազոիդ չի կարող ներթափանցել:  Սպերմատազոիդը լուծվում է ձվաբջջի հետ և ձևավորվում միաբջիջ սաղմը՝ զիգոտ:


Սպերմատոզոիդներ

 

Սեռական հարաբերության ժամանակ  կնոջ հեշտոց են ներթափանցում մոտ 300-500 մլն սպերմատազոիդներ, որոնց մեծ մասը մահանում է: Սակայն նրանցից առավել ակտիվներն ու շարժունակները ձգտում են առաջ՝ դեպի արգանդափողում իրենց սպասող ձվաբջիջը: Նրանց սպասում է դժվար ճանապարհ, հաղթահարում են արգանդի վզիկը, էնդոմետրիայի ծալքերով շարժվում առաջ, գտնում արգանդի փողը և ձգտում դեպի ձվաբջիջը: Դա խոչընդոտներով լի ճանապարհ է, և միայն ամենատոկուն սպերմատազոիդն է կարողանում կարճ ժամկետում (2 ժամից ոչ ավելի) հասնել իր նպատակին: Նրանց շարժվելուն օգնում է ձվաձև գլխին կպած երկար, ալիքաձև պոչիկը, որը նրանց որոշակի նմանություն է տալիս շերեփուկի  հետ:


Բեղմնավորումը
ամենից հաճախ կատարվում է արգանդափողի միջին հատվածում, ձվաբջիջը շրջապատվում է մոտ 400-500 սպերմատազոիդներով: Նրանցից յուրաքանչյուրի գլխիկում գտնվող  հատուկ բշտիկը  լցված է ֆերմենտներով, որոնք քայքայում են ձվաբջջի թաղանթը, որպեսզի նրանցից մեկը ներթափանցի, և դա հաջողվում է միայն լավագույնին: Սպերմատազոիդի՝ ձվաբջիջ ներթափանցելուց անմիջապես հետո, վերջինիս թաղանթը անհաղթահարելի է դառնում այլ սպերմատազոիդների համար:


ԲեղմնավորումԲեղմնավորումԲեղմնավորում

 

Ներթափանցելով ձվաբջիջ՝ սպերմատազոիդը կորցնում է լարան-պոչիկը, որը նրան այլևս պետք չէ: Սպերմատազոիդի գլխիկում գտնվում է 23 քրոմոսոմ պարունակող միջուկը, որոնք միաձուլվում են ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ, այսպես ձևավորվում է զիգոտը՝ մարդկային սաղմի առաջին բջիջը:

 

Բեղմնավորված ձվաբջջի ներսում,  բացի սեփական միջուկից, երևում է նաև սպերմատազոիդի միջուկը, այս բջիջները պարունակում են գենետիկ ամբողջական ինֆորմացիան, որը երեխան ժառանգում է ծնողներից:


Ծնողներից յուրաքանչյուրից երեխային փոխանցվող 23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը պայմանավորող քրոմոսոմը միշտ X է, իսկ հայրականը կարող է լինել կամ` X, կամ` Y, եթե X քրոմոսոմը միաձուլվում է  մյուս X քրոմոսոմի հետ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե X-ը միաձուլվում է Y-ի հետ, ապա ձևավորվում է արական սեռի սաղմ X Y քրոմոսոմներով: 


Մարդկային ձվաբջջի տրամագիծը մոտավորապես 0.15 մմ է, սպերմատազոիդինը՝ մոտ  0.005 մմ, իսկ բեղմնավորված ձվաբջիջը կշռում է մոտավորապես 5*10-9 գ, այսինքն, ինն ամսվա ընթացքում ձեր փոքրիկը բազմապատկում է իր քաշը գրեթե միլիարդ անգամ:


Ֆոլիկուլը, որի միջից դուրս է եկել ձվաբջիջը, վերափոխվում է ժամանակավոր գեղձի՝ դեղին մարմնի, դա հորմոնալ ազդանշան է արգանդի համար, որ իր խոռոչում շուտով կհայտնվի ձվաբջիջը:

 

ԲեղմնավորումԲեղմնավորումԲեղմնավորում

 

Դեղին մարմնի խնամքն իր վրա է վերցնում ձվարանը, որն այս պահից սկսած և հետագա տաս շաբաթների ընթացքում պետք է արտադրի հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ պրոգեսթերոն և էսթրոգոն հորմոնները:


Բեղմնավորված ձվաբջիջը
սկսում է արգանդափողով շարժվել դեպի արգանդ` փողի մկանների կրճատման և թարթչավոր էպիթելերի թավիկների շարժման հաշվին, միաժամանակ այս ընթացքում այն շարունակվում է կիսվել՝ անընդհատ բազմապատկելով բջիջների քանակը: Բջիջների բազմապատկման գործընթացը շարունակվում է ֆալոպյան փողով ներքև շարժվելու ողջ ընթացքում:


ԲեղմնավորումԲեղմնավորում

 

Ձվարանից դուրս գալով՝ ձվաբջիջն ընկնում է ձագարաձև  ծայրով ֆալոպյան փողի մեջ: Փողի լորձաթաղանթում գտնվող մանրադիտակային թավիկները նպաստում են ձվաբջջի շարժմանը: Այս ուղին տևում է մոտ երեք օր, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, այն մեկ օրվա ընթացքում մահանում է և քայքայվում, իսկ մնացորդներն արգանդից անջատված լորձաթաղանթի հետ դուրս են գալիս դաշտանային ցիկլի ժամանակ:


Երկբջջանի էմբրիոնըՉորսբջջանի էմբրիոնըՈւթբջջանի էմբրիոնը

 

Բեղմնավորումից հետո 4-րդ օրը բեղմնավորված ձվաբջիջը փոխում է արտաքին տեսքը՝ նմանվելով  մոշի, որը լցված է հեղուկով: Այս փուլում տեղի է ունենում ապագա երեխայի ներքին օրգանների սաղմնային ձևավորումը՝ սկսվում է սաղմի զարգացման փուլը՝ էմբրիոգենեզը: 4-րդ օրը մոշաձև մարմինը շարունակում է ֆալոպյան փողով իր ուղին՝ կրկնելով սպերմատազոիդի ճանապարհը՝ այս անգամ հակառակ ուղղությամբ: Ձվաբջջի հետագա մասնատման արդյունքում ստեղծվում է բջիջների համալիր՝ բլաստոմերներ, որոնց արտաքին շերտը կոչվում է տրոֆոբլաստ: Այս բջիջները ֆերմենտների շնորհիվ լուծում են արգանդի լորձաթաղանթը, և ձվաբջիջը պատվաստվում է վերջինիս մեջ: Դա տեղի է ունենում բեղմնավորման 5-6-րդ օրը: Տրոֆոբլաստից հետագայում ձևավորվում է ընկերքը, ամնիոտիկ հեղուկն ու պտղի թաղանթը: Այս ընթացքում շարունակվում է բջիջների բաժանման գործընթացը. արտաքին բջիջներից ստեղծվում է տրոֆոբլաստը, կենտրոնական բջիջներից ձևավորվում է սաղմնային ելունդը, որից մի քանի օր անց հայտնվում է ամնիոտիկ պարկը, պորտալարը, ապա՝ սաղմը:


Գնալով մեծացող ձվաբջիջն այս փուլում կոչվում է բլաստոցիստ (բլաստ՝ ծիլ բառից), քանի որ ապագա սաղմը շրջապատող տրոֆոբլաստը տերև է հիշեցնում:

 

Արգանդում տեղավորվելը

 

Բեղմնավորումից հետո մոտավորապես 4-րդ օրը ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ: Այս ընթացքում այն իրենից ներկայացնում է հեղուկով լի գունդ, որը, չնայած իր աննշան չափերին, մոտ հարյուր բջիջ է պարունակում: Հաջորդ օրերին ձվաբջիջը շարժվում է արգանդի ներսում:

 

5-րդ օր՝ բլաստոցիստ: Արգանդի լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բլաստոցիստին, քանի որ դաշտանի ցիկլի առաջին օրվանից այն հաստացել է, ծալքերի հաշվին մեծացրել իր մակերեսը, ծածկվել արյունատար անոթների ցանցով, ակտիվացրել գեղձերի աշխատանքը, որպեսզի գլիկոգենի պաշար հավաքի: Այս ամենն արվել է պոտենցիալ զիգոտան ընդունելու և սնելու համար (իսկ եթե բեղմնավորում չի կատարվում, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և արգանդի մկանների կրճատման հաշվին դուրս մղվում, այս գործընթացը հենց դաշտանային ցիկլն է):


 

Փոքրիկ բլաստոցիստը «օգտվում է հյուրընկալությունից», նրա ծայրամասային բջիջները լուծում են արգանդի լորձաթաղանթը և հարմար տեղավորվում վերջինիս մեջ: Լորձաթաղանթին ամուր կպչելու համար բլաստոցիստը հատուկ թելեր է արտադրում, որոնք, թափանցելով լորձաթաղանթ՝ էնդոմետրիա, հյուսվում են նրա մազանոթների  և բջիջների հետ` միաժամանակ սնվելով նրանցից: Բլաստոցիստի պատվաստման գործընթացը տևում է մոտ 40 ժամ: Բլաստոցիստի՝ արգանդում ամրանալուց անմիջապես հետո, տրոֆոբլաստի բջիջները սկսում են արտադրել մարդու խորիոնիկ գենադոտրոպին, որը, ընկնելով արյունատար համակարգ, հաղորդում է օրգանիզմին հղիության մասին. արդյունքում սկսվում են մոր օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները,  որոնք անհրաժեշտ են սաղմի բարենպաստ զարգացման համար:

 

8-րդ օրը սաղմնային ելունդը վերափոխվում է դեղնուցային պարկի և ամնիոտիկ խոռոչի, որը շրջապատված է ամնիոնոմ կոչվող թաղանթով ու լցված է ամնիոտիկ հեղուկով:


Այս փուլում հնարավոր է մի բլաստոցիստի ներսում սաղմի՝ երկու զիգոտի բաժանվելը (առայժմ անհայտ պատճառներով) և երկու սաղմերի ձևավորումը: Այսպես ձևավորվում են միաբջիջ երկվորյակները: Կախված նրանից, թե ինչքան վաղ է կատարվել այս բաժանումը, միաբջիջ երկվորյակները կարող են ունենալ ընդհանուր ընկերք, կամ, յուրաքանչյուրն իրենը` մի ամնիոտիկ բշտիկ երկուսի համար կամ առանձին:

 

1-ին (մանկաբարձական` 3-րդ) շաբաթը


Փոքրիկն այլևս նման չէ տափակ սկավառակի, այն վերափոխվում է 1,5 - 2,5 մմ երկարությամբ գլանիկի:

 

Պատվաստումը (Իմպլանտացիա): 1-ին (3-րդ) շաբաթվա վերջում բեղմնավորված ձվաբջիջը սկսում է տեղավորվել արգանդի լորձաթաղանթի մեջ, որը կոչվում է պատվաստում (իմպլանտացիա): Սաղմի արտաքին բջիջների թավիկներn ամրանում են արգանդի պատերին, և բեղմնավորման գործընթացն ավարտված է: Սաղմի արտաքին բջիջների մազիկները ներթափանցում են արգանդը պատող էպիթելի շերտի մեջ և միանում մոր արյունատար անոթների հետ, որպեսզի ձևավորեն ընկերքը: Այլ բջիջներ վերաճում են պորտալարի և թաղանթի, որ պաշտպանում է պտուղը: Ներքին բջիջները բաժանվում են 3 շերտի և սկիզբ են տալիս տարբեր օրգանների ու հյուսվածքների:

 

2-րդ (մանկաբարձական` 4-րդ) շաբաթ


Այս շաբաթվա ընթացքում բեղմնավորված ձուն սկսում է վերածվել սաղմի: Սկսում են ձևավորվել 3 տեսակի սաղմնաշերտեր, որոնք սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների ձևավորման համար: Ներքին շերտը (эндодерма) պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի ձևավորման համար: Միջին շերտից (мезодерма) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, սիրտը և արյունատար անոթները: Արտաքին շերտը (эктодерма) ձևավորում է մաշկը, մազերը, աչքերի ոսպնյակները, ատամների արծնապակին, նյարդային համակարգը: Ապա յուրաքանչյուր շերտի բջիջներ իրենց տեղն են զբաղեցնում: Ձևավորվում է սաղմի արցունքի կամ կաթիլի նման նուրբ գլխիկը: Ժամանակակից սարքավորումներով կարելի է տեսնել բեղմնավորված ձուն և մի կանաչ մարմին, որը սնում է պտղին, մինչև որ ընկերքը կսկսի ամբողջությամբ գործել և իր վրա կվերցնի սնելու և պաշտպանելու դերը:

 

3-րդ (մանկաբարձական` 5-րդ) շաբաթ

 

Բջիջների բաժանման մեջ կա հստակ տրամաբանություն: Արդեն կարելի է պատկերացնել, թե որտեղ կլինեն ոտքերը, գլխիկը, մեջքը, որովայնը: Տարբերակելի է մեջքի լարը և  դրա երկայնքով` այսպես կոչված, նյարդային խողովակը: Դա ողնաշարի և ողնուղեղի նախատիպն է: Տեսանելի է, թե ինչպես` ընդլայնվելով վեր, նյարդափողը տափականում է, դա կլինի գլխուղեղի առջևի մասը:Սաղմի կենտրոնում երևում է հյուսվածքների մի կծիկ, որտեղ կլինի սիրտը: Աստիճանաբար սկսում են ձևավորվել նաև արյունատար անոթները:

 

 3 շաբաթական հղիությունԱրյան շարժումը սրտում պտղի մոտ


Այս ժամանակ արդեն կարելի է տարբերակել, թե սաղմի մոտ որտե՛ղ կլինի գլխիկը, որտե՛ղ` ոտքերը: Սաղմը С տառի նման կորանում է: Նյարդային փողի երկայնքով սկսում են ձևավորվել հյուսվածքի հատվածներ, որոնք կոչվում են սոմիտներ: Դրանցից հետագայում առաջանում է մկանային հյուսվածքը և այլ հյուսվածքային համակարգեր: Սաղմը երկու թաղանթով պաշտպանված է: Մեծ պղպջակ հիշեցնող գոյացությունը կոչվում է դեղնուցային պարկ. Այստեղ ձևավորվում են սաղմի արյունային բջիջները:


Կարևոր նորություն է, որ սիրտն այս շաբաթում սկսում է բաբախել: Զարմանալի է, որքան շատ բան է կատարվում այսքան արագ: Տրանսվիգինալ ուլտրաձայնը մոտավորապես ցույց է տալիս ձվաբջջի և կանաչ մարմնի 90%-ը: Այժմ կարելի է տարբերակել երեխայի գլուխը պոչիկից: Շաբաթվա վերջում ֆոլաթթվի ընդունումը կխթանի նյարդածալքերի առաջացմանը և դրանց միացմանը: Արդեն խոսքը վերաբերում է սաղմին, որի միջին երկարությունը 1,5-2,5 մմ է:

 

4-րդ (մանկաբարձական` 6-րդ) շաբաթ


Նյարդային փողն արդեն պատվել  է հյուսվածքով, և նրա ծայրին սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքիկի երկու կողմերում սկսում է ձևավորվել երկու պնականման ձևեր, յուրաքանչյուրում սկավառականման պիգմենտ:  Դա տեսողական պղպջակներն են, որոնց վիճակված է դառնալ երեխայի աչիկները` բավականին բարդ օրգաններ: Սաղմի սիրտը սկսում է բաբախել բեղմնավորումից 21 օր անց: 

 

4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն

 

Սկսում է կատարվել գլխուղեղի հինգ հատվածների ձևավորումը, տեսանելի են դառնում գանգի մի քանի նյարդեր: Նկատելի են պտղի ձեռքերը և ոտքերը, սկսվել է աչքերի, շրթունքների և քթի ձևավորումը: Ողնուղեղն իր զարգացումով առաջ է անցնում մարմնի մնացած օրգաններից, ինչի արդյունքում առաջանում է պոչ, որը անհայտանում  է սաղմի հասակի երկարումից հետո: Թաղանթը սկսում է ապահովել սաղմի սնունդը: Գունավոր դոպլերոմետրի օգնությամբ տեսանելի է, թե ինչպես է աշխատում սիրտը 5շաբաթ 4 օրականում, որն սկսում է արյուն մղել: Սաղմն իր արյան շրջանառության շնորհիվ սկսում է ընկերք ձևավորել, որը հղիության ողջ ընթացքում մորից սնունդ է տալու երեխային: Սիրտը սկսում է կատարել վայրկյանում 60-90 բաբախյուն, իսկ մեկ ամսվա ընթացքում հաճախականությունը հասնում է 180-ի, ապա քչանում` մինչև 140-160: Ուլտրաձայնային հետազոտությամբ  սիրտը նկատելի կլինի միայն 12-14 շաբաթում, իսկ սրտի մանրամասն ուսումնասիրությունը հնարավոր կլինի միայն 20-24 շաբաթում: Այս նկարում ուլտրաձայնային ազդանշանն արտացոլվում է պտղի արյան բջիջներից: Գույնն արտացոլում է արյան շարժման էներգիան: Որքան արագ են շարժվում բջիջները, այնքան պարզ է գույնը: Հղիության նման վաղ ժամկետում արդեն կարելի է գնահատել սաղմի կենսունակությունը:

 

Հղիության առաջին ամիս (4 շաբաթական)

 

Տե′ս նաև` ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

 

Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արտադրություն` սեռական օրգաններից. morevmankan
Արտադրություն` սեռական օրգաններից. morevmankan

Սեռական ուղիներից կարող են լինել ախտաբանական բնույթ կրող բնորոշ արտադրություններ, որոնք արտահայտվում են քանակի ավելացմամբ, գույնի փոփոխմամբ, կոնսիստենցիայով և հոտով...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հղիության 24 շաբաթ. morevmankan
Հղիության 24 շաբաթ. morevmankan

Շարունակվում է հղիության երկրորդ եռամսյակը՝ ամենահանգիստ և հարմարավետ շրջանը: Քանի դեռ ժամանակ կա, առանց շտապելու պետք է ընտրել ծննդատունը և հավաքել շտապ անհրաժեշտության իրերի պայուսակը...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 23- րդ շաբաթ
Հղիության 23- րդ շաբաթ

23 շաբաթում փոքրիկի մարմնի երկարությունը կազմում է մոտ 29 սմ, քաշը` մոտավորապես 510 գր: Հղիության այս շրջանում ապագա մայրը մշտապես լարված հետևում է իր մանկիկին, նրա շարժումններին: Երեխան արդեն մշակել է իր օրվա ռեժիմը...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Առողջ կին
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Առողջ կին
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը

Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...

Ախտորոշում ԿԻՆ: Հիվանդություններ
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Հղիություն, ծննդաբերություն Ալերգոլոգիա
Հղիության 21-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 21-րդ շաբաթ. morevmankan

21 շաբաթում կնոջ քաշը կարող է շատ ավելացած լինել` համեմատած հղիության սկզբնական շրջանի հետ: Իրանը դառնում է լայն, լայնանում են ազդրերը, մեծանում են կրծքագեղձերը, լավ արտահայտված է որովայնը: Ժամանակն է մտածել զգեստապահարանի լրացման...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 20-րդ շաբաթ. morevmankan

20-րդ շաբաթը հղիության հասարակածն է: Արդեն գտնվում եք երեխայի հետ հանդիպման ճանապարհի ուղիղ մեջտեղում: Պտղի խաղն արտահայտված է ավելի ցայտուն, նա շատ ակտիվ պտտվում է, հարվածում, շրջվում, ինչպես նաև...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...

ԿԻՆ: Հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Հղիության 19 շաբաթ. morevmankan
Հղիության 19 շաբաթ. morevmankan

Այս շաբաթն արդեն գրեթե հղիության կեսն է: Դա բավականին խաղաղ և հարմարավետ շրջան է ապագա մոր համար: Նա արդեն չի տառապում տոքսիկոզից, և դեռ չկան գոտկային շրջանի ցավեր, ստամոքսի այրոց և այլ անախորժ զգացողություններ...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Ծննդաբերության ժամանակ պորտալարային արյունը պահպանելու 10 պատճառ. biostem.am
Ծննդաբերության ժամանակ պորտալարային արյունը պահպանելու 10 պատճառ. biostem.am

Ժամանակի ինչ-որ պահի ամեն մի ընտանիք վճիռ է կայացնում՝ ծննդաբերության ժամանակ պահպանել պորտալարային արյունը երեխայի կենսպահովագրության համար...

Հղիության 18 շաբաթը. morevmankan
Հղիության 18 շաբաթը. morevmankan

Մի փոքր էլ, և կհայտնվեք հղիության կեսում: Թերևս, հիմա սկսվում է ամենալավ ժամանակը. շրջապատողներն արդեն նկատում են մեծացած որովայնը, և այլևս կարիք չունեք հղիությունը գաղտնի պահել: Ավելի հավանական է, որ արդեն հիանալի կերպով զգում եք...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...

ԿԻՆ: Հիվանդություններ Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Հղիության 17-րդ շաբաթը
Հղիության 17-րդ շաբաթը

Հղիության 17-րդ շաբաթում ՈՒՁՀ (ուլտրաձայնային) հետազոտությունն ապագա մայրերի համար ամեահուզիչ պահն է: Հղիությունը վերահսկող մանկաբարձ-գինեկոլոգը հաճախ է այս հետազոտությունը նշանակում` նախքան եռակի թեստը, իսկ հղի կանայք անհանգստանում են...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ