Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ակնաբանություն

Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է խողովակով արցունքի արտահոսքը: Եթե արցունքատար խողովակը խցանված է մնում, արցունքապարկը հեղուկով է լցվում, այտուցվում է եւ բորբոքվում, իսկ երբեմն ինֆեկցիա ձեռք բերում:

Արցունքատար խողովակների խցանում է հանդիպում 100 նորածնից 6-ի մոտ: Մեծահասակների մոտ արցունքատար խողովակների խցանումը հազվադեպ է պատահում եւ առաջանում է տարիքային փոփոխությունների ու վնասվածքների հետեւանքով:

Արցունքատար խողովակների խցանման առաջին ախտանշանները երեւան են գալիս արցունքահոսքի արտահայտվածության տարբեր աստիճանով: Արցունքատար խողովակների խցանումների դրսեւորումները կարող են վատանալ վերին շնչուղիների ինֆեկցիոն հիվանդություններից հետո: Արցունքատար խողովակների խցանման պատճառը մեծահասակների շրջանում, որպես կանոն, կապված է հիմնական հիվանդության կամ վնասվածքի հետ: Օրինակ՝ այն կարող է առաջանալ արցունքատար խողովակները ծածկող հյուսվածքների հաստացման, հյուսվածքների կազմության կամ քթոսկրի կառուցվածքի խանգարման հետեւանքով կամ քթի շրջանում կատարված վիրահատությունից հետո որպես բարդություն:

 

Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում
Եթե վարակումը տեղի է ունենում աչքի դրենաժային համակարգում, կարող է կարմրություն կամ այտուց առաջանալ աչքերի կամ քթի շուրջը: Դրանից բացի, աչքերի անկյուններում կարող է կուտակվել դեղնավուն արտադրություն, եւ կոպերը կարող են իրար կպչել: Ծանր դեպքերում ինֆեկցիան կարող է տարածվել կոպերի եւ աչքերի շուրջը գտնվող հատվածների վրա:

Դրանից բացի, ախտանշանները կարող են ավելի նկատելի լինել քամու, ցրտի եւ արեգակի վառ լույսի ազդեցությունից հետո:

Արցունքատար խողովակների խցանման ախտորոշումը կատարվում է հիվանդության պատմության եւ ֆիզիկական զննման հիման վրա: Դրանից բացի, կարող են օգտագործվել մի քանի թեստեր արցունքի քանակը չափելու եւ հայտնաբերելու համար, թե որքանով է նորմալ աչքերից արցունքի արտահոսքը:

Հայաստանում միայն «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում է կոնտրաստային դակրիոգրաֆիա կոչվող ինովացիոն մեթոդով ճշգրիտ որոշվում արցունքատար խողովակների նեղացման տեղադրությունը եւ աստիճանը:

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ներզատաբանություն
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...

Ախտորոշում
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com
Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com

Ասում են` խորհրդային անվանի ակնաբույժ Վ.Պ. Ֆիլատովի կլինիկայում տեղեկատվական ցուցանակի վրա փակցված բաղադրատոմսը հիվանդները գրառել ու կիրառել են: Եվ նրանց մոտ վերականգնվել է տեսողությունը: Այնքան ակնհայտ արդյունք է ստացվել...

Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է կոնտակտային լինզաների կաբինետը: Կոնտակտային լինզաները ակնոցների նկատմամբ շատ դեպքերում ունենում են անհերքելի առավելություններ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հետերոքրոմիա. այսպիսի աչքերով օժտված է Երկրի բնակչության 1%-ը. tert.am
Հետերոքրոմիա. այսպիսի աչքերով օժտված է Երկրի բնակչության 1%-ը. tert.am

Տարբեր գույնի աչքեր ունենալու յուրահատկությամբ բնությունն օժտել է մոլորակի ամբողջ բնակչության ընդամենը մեկ տոկոսին: Հետերոքրոմիա կոչվող երևույթը բացատրվում է աչքերից մեկի ծիածանաթաղանթի հատվածում...

Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Այստեղ առաջին անգամ Հայաստանում իսպանական Ֆերարա Ռինգ (FerraraRing, Spain) ընկերության հետ համատեղ իրականացվեց կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի  օղակների պատվաստում  կոչվող վիրահատությունը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ե՞րբ է արևն ավելի վտանգավոր աչքերի համար. 1in.am
Ե՞րբ է արևն ավելի վտանգավոր աչքերի համար. 1in.am

Ճապոնիայի և ԱՄՆ-ի մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքոմ պարզվել է, որ արևային ճառագայթումը աչքերի համար առավել վնասակար է առավոտյան 9-ին և կեսօրին` ժամը 2-3-ը: Հատկապես այդ ժամերին ...

Վարժություններ՝ աչքերի հոգնածության դեմ. 1in.am
Վարժություններ՝ աչքերի հոգնածության դեմ. 1in.am

healthinfo.ua-ն ներկայացնում է հատուկ վարժություններ աչքերի համար, որն ավելի լավ կառույգացնի, քան սուրճը: Նրանք, ովքեր ակնոցներ կամ լինզաներ են կրում, պետք է կատարեն դրանք հանելուց հետո...

Առաջին անգամ` Հայաստանում կոպերի և ակնակապճի մազանոթային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով
Առաջին անգամ` Հայաստանում կոպերի և ակնակապճի մազանոթային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով

Մազանոթային հեմանգիոման մանկական տարիքի անոթային նորագոյացություն է: Այն զարգանում է երեխայի կյանքի առաջին ամիսներին: Զարգացման առավել աճը նկատվում է մինչև մեկ տարեկան հասակը, որից հետո...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Կերատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահում դուք կարող եք գտնել որակյալ և հավաստագրված ակնոցներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահում դուք կարող եք գտնել որակյալ և հավաստագրված ակնոցներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը, գտնվում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջին հարկում: Այս համադրությունը հնարավորություն է տալիս այցելուներին անմիջապես մեկ վայրում, նախքան ակնոց...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Տեսողության տարբեր խանգարումների կորեկցիայի մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում: Հայաստանում՝ ի դեմս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ