Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ակնաբանություն

Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com

Ակադեմիկոս Ֆիլատովի կախարդական խառնուրդը. ankakh.com

Ասում են` խորհրդային անվանի ակնաբույժ Վ.Պ. Ֆիլատովի կլինիկայում տեղեկատվական ցուցանակի վրա փակցված բաղադրատոմսը հիվանդները գրառել ու կիրառել են: Եվ նրանց մոտ վերականգնվել է տեսողությունը: Այնքան ակնհայտ արդյունք է ստացվել, որ բաղադրատոմսն իմացողները կանոնավոր օգտագործել են պատրաստված խառնուրդը:

Հալվեի 100 գ հյութը, 500 գ մանրացրած ընկույզը, 300 գ մեղրն ու 3-4 կիտրոնի հյութը լավ խառնել և ուտել 1 դ. գդալ` օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Պետք է կիրառել այնքան ժամանակ, մինչև զգալի բարելավում լինի: Ի դեպ, այս խառնուրդը ո՛չ միայն տեսողությունն է բարելավում, այլև ընդհանուր կազդուրիչ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:


Կարևոր է մի բան հիշել. հալվեն պետք է առնվազն 2-3 տարեկան լինի:


Դրա համար հարկավոր է օգտագործել բույսի ստորին ու միջին տերևները, գագաթին ձեռք չտալ, բայց վերին հատվածից ևս 3-4 տերև պոկել, ապա լվանալ եռման ջրով, հեռացնել ատամիկները, մանրացնել մնացածը, լավ տրորել ու հյութաքամիչով կամ երկտակ թանզիվով քամել:


Ակադեմիկոսը խորհուրդ էր տալիս լվացած տերևներն իսկույն չկտրատել, այլ ափսեով դնել սառնարանը 10-12 օր: Հալվեի տերևներում նման պայմաններում առաջանում է նյութ, որը ստացել է «կենսածին խթանիչ» անվանումը: Այն խթանում է բջիջների կենսագործունեությունը: Դրանից հետո հալվեի տերևները կրկին լվանում են ու կատարում վերոնշյալը:


Պետք է հիշել. տվյալ խառնուրդը պետք չէ շատ երկար օգտագործել, քանի որ կարող է գրգռել աղիքների լորձաթաղանթն ու բորբոքում առաջացնել:


Տարիքի հետ ի՞նչ է պատահում տեսողությանն ու աչքերին


Ծննդյան պահից երեխաները շատ զգայուն են լույսի նկատմամբ, չեն կարողանում հայացքը կենտրոնացնել օբյեկտների վրա կամ տարբերակել գույները: Երեխայի տեսողությունը շարունակում է զարգանալ ծննդյան առաջին մի քանի ամիսների ընթացքում:


Առաջին ամսում նրանց տեսողությունը սկսում է կենտրոնանալ 1 մ հեռավորության վրա գտնվող որոշակի օբյեկտի վրա: 4-րդ ամսում երեխան հստակ տարբերում է իրերը, որոնք գտնվում են սենյակի հակառակ կողմում: Բացի այդ, երեխան լիովին տարբերում է գույներն ու երանգները:


Տեսողության ստուգումն առաջին անգամ


Մանկաբույժը կարող է ստուգել երեխայի տեսողությունը կյանքի առաջին տարում պլանային ստուգման ժամանակ: Իսկ տեսողական խնդիրներ, ինչպիսիք են կարճատեսությունը կամ հեռատեսությունը, երեխայի մոտ կարող են հայտնաբերվել կյանքի 3-րդ տարում:


Պետ՞ք է, որ երեխան ակնոց դնի


Դպրոցահասակ տարիքի երեխաներից 4-ից մեկը տեսողական խնդիր ունի, հիմնականում` կարճատեսություն, սակայն նրանց միայն մեկ երրորդն է դիմում ակնաբույժի: Մասնագետների մեծ մասը կարծում է, որ տեսողությունը լրջորեն պետք է ստուգել դպրոց ընդունվելուց առաջ, քանի որ հետագայում խնդիրը կարող է խորանալ: Իսկ ընդհանրապես, տեսողությունը հարկ է ստուգել երկու տարին մեկ:


Ի՞նչ է նշանակում «ծույլ աչք»


Ամբլիօպիան կամ «ծույլ աչքի» համախտանիշը հանդիպում է 100 երեխայից 2-3-ի մոտ: Դա առաջանում է այն ժամանակ, երբ ուղեղի ու աչքերից մեկի նյարդային ազդակները լիարժեք չեն գործում: Երեխաների մեծ մասին բուժում են մեկ աչքին կապ դնելով կամ այլ մեթոդներով:


Շլությունն առաջանում է այն ժամանակ, երբ աչքերից մեկը շեղվում է տեսողական առանցքից: Հատուկ ակնոցը, վիրահատությունը կարող են շտկել խնդիրը:


Համակարգիչ ու աչքերի գերլարվածություն


Համակարգչի, սմարթֆոնի ու տեսախաղերի ժամանակ էկրանին սևեռուն ու երկարատև հայացքը կարող է աչքերի գերլարվածություն, չորություն ու հոգնածություն առաջացնել: Այդ լարվածությունը թուլացնելու համար պետք է մոնիտորը տեսադաշտում լինի 60 սմ հեռավորության վրա: Լավ կլինի կիրառել նաև սեղանի լամպեր, էկրանի փայլը նվազեցնելու համար ու աչքերին հանգստություն պարգևել աշխատանքի յուրաքանչյուր 2 ժամը մեկ: Դրա համար հարկավոր է պարզապես հայացքը հառել մոնտիտորից ավելի հեռուն գտնվող օբյեկտներին:


Մեծե՛ր, պահպանեք տեսողությունը


Առողջ մեծերը մինչև 40 տարեկան տեսողական խնդիրներ չեն ունենում: Աչքերի առողջությունը պահպանելու համար պետք է արևապաշտպան ակնոց դնել, ցանկալի է` ուլտրամանուշակագույն պաշտպանությամբ: Պետք է միշտ պաշտպանական ակնոց դնել նաև սպորտային խաղերի, մեխանիկական սարքավորումների կամ քիմիկատներով աշխատելու ժամանակ:


Ակնոց ընթերցանության համար՛


Ընթերցանության համար անպայման ակնոց դնելու պահանջը միջին տարիքի ամենաառաջին նշաններից է: Մինչև 40-45 տարեկանը հնարավոր է, որ տարբեր ֆունկցիաների համար տարբեր ակնոցներ պահանջվեն: Դա նորմալ երևույթ է այդ տարիքի համար, իսկ այդ փոփոխությունը կոչվում է պրեսբիօպիա: Նման դեպքերում արդյունք է տալիս երբեմն լազերային վիրահատությունը:


Ի՞նչ է պրեսբիօպիան


Մինչև 40 տարեկանն աչքի բյուրեղիկը շատ ճկուն է ու այդ հատկության շնորհիվ աչքը կարողանում է ինչպես մոտ, այնպես էլ հեռադիր իրերի վրա տեսողությունը կենտրոնացնել: Պրեսբիօպիայի առաջին ախտանշանն այն է, որ ճաշացանկը կամ գրքի տեքստը տեսնելու համար փոքր-ինչ ստիպված եք գիրքը կամ տվյալ օբյեկտը հեռացնել:


Տարիքային հիվանդություններն ու տեսողությունը


Որոշ հիվանություններ, ինչպիսին, օրինակ, շաքարային դիաբետն է կամ արյան բարձր ճնշումը, կարող է ազդել տեսողության ու աչքերի առողջության վրա:


Դիաբետը հասուն մարդկանց կուրության հիմնական պատճառն է: Ազդում է նաև դիաբետիկ ռետինոպաթիան (ցանցաթաղանթի արյունատար անոթների վնասումը): Արյան բարձր ճնշումը կարող է վնասել աչքի արյունատար անոթներն ու նյարդերը, ինչը կարող է հանգեցնել տեսողության ամբողջական կորստի:


Կատարակտ ու գլաուկոմա


Կատարակտն ու գլաուկոման կարող է ցանկացած տարիքում առաջանալ, սակայն հիմնականում այդ հիվանդությունների տարիք է համարվում 60-ը և դրանից հետո: Կատարակտը աչքի բյուրեղիկի մգացումն է, խամրումը: Այն հեշտությամբ կարելի է հեռացնել ու փոխարինել հատուկ բյուրեղիկով:

 

Գլաուկոման աչքի ոսպնյակի կապտավուն մթագնումն է, որը տարբեր անուններով է հայտնի` «սև, դեղին կամ կանաչ ջուր»: Հիմանական ախտանշանը ներակնային ճնշման բարձրացումն է: Գլաուկոման բուժվում է ներակնային ճնշումն իջեցնող դեղորայքով, աչքի կաթիլներով կամ վիրաբուժական եղանակով:


Մակուլյար դիստրոֆիա


Սա ևս 60 ու ավելի տարիքի մարդկանց աչքի հիվանդություն է ու կարող է տեսողության մասնակի կորստի պատճառ դառնալ: Խոնավ մակուլյար դիստրոֆիան զարգանում է այն ժամանակ, երբ անցանկալի արյունատար անոթներ են գոյանում աչքի մեջ: Հիանդությունը բուժվում է դեղորայքով: Այդ դիստրոֆիան նվազ ընդգծված արտահայտություն ունի ու հատուկ բուժում չի պահանջվում: Սակայն վիտամինները կարող են դանդաղեցնել դրա զարգացումը:

Սնունդն ու տեսողությունը


Ճիշտ սնվելն օգնում է աչքերի առողջությանը: Սակայն որոշ սննդատեսակներ վնասում են տեսողությունը:


Լյուտեինը, օմեգա-3-ը, ճարպաթթուները, C, E վիտամինները կօգնեն պաշտպանելու աչքերի առողջությունը: Պետք է հետևել, որ սննդաբաժնում բավարար քանակությամբ ցիտրուսներ լինեն, կանաչ ու տերևավոր բանջարեղեն, ընկույզ ու յուղոտ ձուկ: Ձկան ու տերևավոր բանջարեղենի կիրառումը կարող է կանխել տարիքային մակուլյար դիստրոֆիան:

Իսկ պայծառատես Վանգան առողջությունը պահպանելու համար խորհուրդ էր տալիս զուսպ լինել, շատ ուտելուց խուսափել:


«Դա շատ հեշտ է, ես ոչ մի առանձնահատուկ բաղադրատոմս չունեմ, ու յուրաքանչյուր ոք լավ գիտի, թե ինչ պետք չէ անել: Առաջին հերթին` շատ չուտել: Մթերքն առանց այդ էլ վատն է դարձել մեծ քանակությամբ պարարտանյութերի պատճառով, իսկ մարդու բոլոր օրգաններն են տուժում ավելորդ սննդից: Եթե մեզ պետք լիներ շատ ուտել, ապա բնությունը մեզ 2 ստամոքս կտար, իսկ մեկի համար այդ ամենը չափազանց շատ է:


Ավելի շատ սպիտակ սնունդ կերեք: Հաճախակի անտառային խոտերից թեյ խմեք: Կրճատեք սննդի մեջ ճարպերի քանակը: Նա, ով առողջ է, աստիճանաբար պետք է նվազեցնի մսի քանակն ու, ի վերջո, հրաժարվի դրանից: Գոնե շաբաթական մեկ անգամ խաշած ցորեն կերեք ու անպայման ջուր խմեք ուժեղ լինելու համար: Մի՛ ծխեք:


Մարդը պետք է առաջին հերթին հոգ տանի իր հոգեկան առողջության մասին, ապրի իր, մարդկանց ու շրջակա միջավայրի հետ ներդաշնակության մեջ: Բարությունն է կարևորագույն որակը: Յուրաքանչյուրն այս կյանքում իր առաքելությունն է անում, ենթարկվում տիեզերական ռիթմին ու կարգուկանոնին: Դրա խանգարումը հանգեցնում է այնպիսի հետևանքների, որոնց համար մարդկությունն, ուշ թե շուտ, պետք է վճարի: Ու վճարում է արդեն հիմա»:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ներզատաբանություն
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...

Ախտորոշում
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է կոնտակտային լինզաների կաբինետը: Կոնտակտային լինզաները ակնոցների նկատմամբ շատ դեպքերում ունենում են անհերքելի առավելություններ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հետերոքրոմիա. այսպիսի աչքերով օժտված է Երկրի բնակչության 1%-ը. tert.am
Հետերոքրոմիա. այսպիսի աչքերով օժտված է Երկրի բնակչության 1%-ը. tert.am

Տարբեր գույնի աչքեր ունենալու յուրահատկությամբ բնությունն օժտել է մոլորակի ամբողջ բնակչության ընդամենը մեկ տոկոսին: Հետերոքրոմիա կոչվող երևույթը բացատրվում է աչքերից մեկի ծիածանաթաղանթի հատվածում...

Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. հերթական նորամուծություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Այստեղ առաջին անգամ Հայաստանում իսպանական Ֆերարա Ռինգ (FerraraRing, Spain) ընկերության հետ համատեղ իրականացվեց կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի  օղակների պատվաստում  կոչվող վիրահատությունը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ե՞րբ է արևն ավելի վտանգավոր աչքերի համար. 1in.am
Ե՞րբ է արևն ավելի վտանգավոր աչքերի համար. 1in.am

Ճապոնիայի և ԱՄՆ-ի մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքոմ պարզվել է, որ արևային ճառագայթումը աչքերի համար առավել վնասակար է առավոտյան 9-ին և կեսօրին` ժամը 2-3-ը: Հատկապես այդ ժամերին ...

Վարժություններ՝ աչքերի հոգնածության դեմ. 1in.am
Վարժություններ՝ աչքերի հոգնածության դեմ. 1in.am

healthinfo.ua-ն ներկայացնում է հատուկ վարժություններ աչքերի համար, որն ավելի լավ կառույգացնի, քան սուրճը: Նրանք, ովքեր ակնոցներ կամ լինզաներ են կրում, պետք է կատարեն դրանք հանելուց հետո...

Առաջին անգամ` Հայաստանում կոպերի և ակնակապճի մազանոթային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով
Առաջին անգամ` Հայաստանում կոպերի և ակնակապճի մազանոթային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով

Մազանոթային հեմանգիոման մանկական տարիքի անոթային նորագոյացություն է: Այն զարգանում է երեխայի կյանքի առաջին ամիսներին: Զարգացման առավել աճը նկատվում է մինչև մեկ տարեկան հասակը, որից հետո...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Կերատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահում դուք կարող եք գտնել որակյալ և հավաստագրված ակնոցներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահում դուք կարող եք գտնել որակյալ և հավաստագրված ակնոցներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը, գտնվում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջին հարկում: Այս համադրությունը հնարավորություն է տալիս այցելուներին անմիջապես մեկ վայրում, նախքան ակնոց...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Տեսողության տարբեր խանգարումների կորեկցիայի մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում: Հայաստանում՝ ի դեմս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ