Ուռուցքաբանություն
Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար. oncology.am

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններն են: Այնուամենայնիվ, «ըստ մեծության` երկրորդ թշնամուն» պետք է դեմքով ճանաչել, որպեսզի բժշկին ժամանակին դիմել ՝ օգնության համար:
Նոր ախտորոշված քաղցկեղների մեծ մասը կարելի է բուժել, ընդ որում, որքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան վերջինիս հաղթահարման շանսերն ավելի մեծ են: Հարկ է հիշել, որ քաղցկեղի շատ տեսակներ սկզբնական շրջանում անախտանիշ են զարգանում, սակայն հիվանդությունը հատկապես վտանգավոր է դառնում, երբ արհամարհվում են հիվանդության դրսևորումները, քանի որ դրանք չեն ընկալվում որպես քաղցկեղը վկայող ախտանիշ: Այդ պատճառով որոշ ախտանիշների առաջացման կամ երկար պահպանման դեպքում անհրաժեշտ է դիմել ուռուցքաբանի խորհրդատվության` ուռուցքային հիվանդությունը բացառելու նպատակով:
Որո՞նք են քաղցկեղի գլխավոր ախտանիշներն ու նշանները
- Մշտական հազ
Այն թոքերի, գլխի և պարանոցի քաղցկեղի նշան է: Եթե հազը տևում է ամսից ավելի կամ լորձի մեջ արյան բծեր կան, անհրաժեշտ է դիմել բժշկի: - Աղիների գործունեության խանգարում
Գանգատներից ցանկացածի դեպքում, որը տևում է մի քանի օր և հնարավոր չէ բացատրել սննդակարգի փոփոխություններով, հարկ է դիմել բժշկի, այդ թվում կղանքի ձևի փոփոխության, լուծի, փորկապության կամ մշտական կանչերի դեպքում: - Կղանքում` արյուն
Հիմնականում այս նշանը բացատրվում է թութքով, սակայն անհրաժեշտ է հետազոտվել՝ աղիների քաղցկեղը բացառելու համար: - Անբացատրելի սակավարյունություն (ցածր հեմոգլոբին և էրիթրոցիտներ)
Քաղցկեղի շատ տեսակներ կարող են սակավարյունություն առաջացնել, սակայն հաճախ այդպես դրսևորվում է աղիների և ստամոքսի քաղցկեղը, ուստի սակավարյունության պատճառների որոնման դեպքում խորհուրդ է տրվում իրականացնել կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա: - Կրծքում կարծրացումների առաջացում կամ պտուկից` արտադրություն
Կրծքում կարծրացումների մեծ մասը բարորակ է: Սակայն ցանկացած նորագոյացություն պետք է հետազոտվի:
Եթե պտուկից արտադրություն կա կամ վերջինիս գույնը արյուն է հիշեցնում, խորհուրդ է տրվում անպայման դիմել բժշկի: - Կարծրացումներ` ամորձիներում
Ամորձիներում անցավ կամ տհաճ ուռուցքը կարող է չարորակ լինել: Հարկ է դիմել բժշկի նաև այն դեպքում, երբ ամորձիներից մեկը փոխվել է չափերով: - Միզարձակման խանգարումներ
Հաճախացած միզարձակումը, քիչ քանակությամբ մեզը և միզապարկի ֆունկցիայի փոփոխությունը հաճախ միզատար ուղիների վարակի ախտանիշ են, սակայն կարող են վկայել նաև քաղցկեղի մասին:
Հաճախացած միզարձակումը տղամարդկանց մոտ կարող է լինել շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշ: - Արյուն մեզի մեջ
Արյունամիզություն կարող է առաջանալ միզուղիների վարակի, երիկամներում` քարի, և այլ պատճառների հետևանքով: Սակայն մեզի մեջ արյան ցանկացած դրսևորում լուրջ հետազոտվելու պատճառ է: Որոշ մարդկանց մոտ այն միզապարկի կամ երիկամների քաղցկեղի ախտանիշ է: - Խռպոտություն
Ձայնի փոփոխությունը, որը շնչառական վարակի հետևանքով չի առաջացել կամ շարունակվում է ավելի քան երեք-չորս շաբաթ, կարող է լինել կոկորդի քաղցկեղի առաջին նշանը: - Ավշային հանգույցների մեծացում
Հիմնականում ավշային հանգույցները մեծանում են տարած հիվանդություններից հետո: Սակայն, եթե ավշային հանգույցը (կամ հանգույցների խումբը) մեծացած մնում են 3-4 շաբաթ և ավելի, անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել: - Գորտնուկի կամ խալի արտաքին տեսքի փոփոխություն
Գույնի, չափերի փոփոխությունը, անհավասար եզրերը, մաշկի թեփոտումը կամ արյան արտազատումը կարող են խոսել չարորակ գոյացության մասին: Խորհուրդ է տրվում դերմատոսկոպիայի իրականացում և օնկոդերմատոլոգի խորհրդատվություն: Այդպիսի գոյացությունները կոսմետոլոգիական կաբինետներում լազերով հեռացնել չի կարելի: - Կլման դժվարություններ
Դժվարացած կլման ակտը տարածված խնդիր է` հատկապես տարեցների մոտ, և ունի բազմաթիվ պատճառներ: Սակայն խորհուրդ է տրվում գաստրոսկոպիայի իրականացում՝ կերակրափողի քաղցկեղը բացառելու նպատակով: - Կանանց մոտ` արյունահոսություն կամ արտասովոր արտադրություն
Արյունահոսությունը (հատկապես դաշտանադադարի ժամանակ), սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրությունը, արտադրության ծավալի ավելացումն ու երկարատևությունը կարող գինեկոլոգիական լուրջ հիվանդությունների նշաններ լինել: Պահանջվում է գինեկոլոգի կամ օնկոգինեկոլոգի պարտադիր խորհրդատվություն: - Քաշի անսպասելի կորուստ, ուժեղացած գիշերային քրտնարտադրություն
Այս ախտանիշները կարող են լինել քաղցկեղի մի քանի տեսակների դեպքում: - Չապաքինվող խոցեր
Վերքերը, սովորաբար, արագ են լավանում: Եթե մաշկի մակերեսը չի ապաքինվում, հարկ է դիմել բժշկի: Բժիշկը պետք է գնահատի նաև բերանի խոռոչի չապաքինվող խոցերը և լնդերի, լեզվի կամ նշիկների վրա մշտական սպիտակ կամ կարմիր բծերը: - Գլխացավեր
Ուժեղ գլխացավերը, որոնք չեն անցնում սովորական ցավազրկողների ընդունումից հետո և տարբերվում են սովորականից, կարող գլխուղեղի ուռուցքի նշան լինել: Նման ձևով կարող են դրսևորվել նաև անևրիզմաները: Անպայման դիմել բժշկի: - Մեջքի ցավեր, որովայնի փքվածություն և լուծ
- Սրանք առօրյա կյանքի սովորական ախտանիշներ են, որոնք հաճախ կապված են սննդի ընդունման, մկանային կծկանքների կամ լարվածության հետ, սակայն դրանք կարող են դիտվել նաև ձվարանների քաղցկեղի, մարսողական համակարգի ուռուցքների ժամանակ:
Կարևո՛ր է
Քաղցկեղը, հաճախ, հատուկ ախտանիշներ չունի և «քողարկվում» է քրոնիկական հիվանդությունների դիմակի տակ: Հիվանդությունը վաղ հայտնաբերելու և այն հաղթահարելու առավելագույն շանսեր ստանալու համար, խորհուրդ է տրվում կանոնավոր անցնել սքրինինգային հետազոտություններ: Կլինիկական ուռուցքաբանը կարող է խորհուրդ տալ սքրինինգի անհատական պլան` հաշվի առնելով տարիքը, անձնական և ընտանեկան անամնեզը, ռիսկի գործոնները, բժիշկը խորհուրդ կտա, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել և որքան հաճախ:
Քաղցկեղի դեմ պայքարի լավագույն տարբերակը կանխարգելումն է (ռիսկի գործոնների նվազումը կամ վերացումը, պապիլոմաների հեռացումը, քրոնիկական հիվանդությունների բուժումը) և վաղ հայտնաբերումը:


Կարդացեք նաև

Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...



Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ հորիզոնականում է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք...



Շատ կանայք համոզված են, որ մամոգրաֆիան վնասակար է։ Սակայն իրականում ավելի վտանգավոր է չիմանալ հիվանդության մասին, երբ այն արդեն առաջացել է։ Կրծքագեղձի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է...



Երբ հնչում է ուռուցքաբանական ախտորոշում, հիվանդի և նրա հարազատների մոտ հազարավոր հարցեր են առաջանում։ Իհարկե, կարելի է փորձել պատասխանները գտնել տարբեր կայքերում, սակայն համացանցի տեղեկատվությունը միշտ չէ...



Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Այս մասին հաճախ զգուշացնում են ծխողներին և կանոնավոր ֆլյուորոգրաֆիայից խուսափող մարդկանց։ Ընդ որում, քչերը գիտեն, թե հետազոտության որ մեթոդներն են...



Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...



Շոկը, ցրված լինելը և վախն այն առաջին զգացողություններն են, որոնք ունենում է մարդը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «Ինչու՞ հենց ես։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հետո։» — մտքերն ու հույզերը հորդում են ինչպես ցունամի և լցնում ուղեղը...



Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...



Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը կարող է...



Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...



«Նաիրի» ԲԿ-ում ներկայում կատարվում է նաև երկշերտ (dual-plane) էնդոսկոպիկ մամոպլաստիկա (կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն)։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայության...



Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...



Մենք շատ բաներ ենք հիշում, ինչպիսիք են պատմական ամսաթվերը, դերասանների անունները և երգերի տեքստերը։ Գիտենք մեր սիրած մարդկանց սովորությունները, որքան կալորիա է պարունակում մի կտոր տորթը և այլն։ Կարող ենք հինգ տարեկան երեխային...



Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը