Ուռուցքաբանություն
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների համար) կենսակերպի և հիվանդության միջև կապը չի հաստատվել՝ հնարավոր է դրա համար գիտնականներից ավելի շատ ուսումնասիրություններ են պահանջվում:
Նշենք, թե կենսակերպի ո՞ր գործոնները կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա:
Ալկոհոլ
Ալկոհոլի կիրառումը միշտ բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Առաջին հերթին, այն ազդում է հորմոնային ֆոնի վրա: Բարձրանում է էսթրոգենի և այլ հորմոնների մակարդակը, ինչի ֆոնին էլ ուռուցք է առաջանում:
Բացի այդ, ալկոհոլը հայտնի քաղցկեղածին է: Այն բերում է բջիջների վնասման, որն էլ կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը:
Ֆիզիկական ակտիվություն
Առողջ կենսակերպը և ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:
Սա բացատրվում է նրանով, որ կանոնավոր, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները նպաստում են հորմոնների մակարդակի կարգավորմանը: Ինչպես նաև, կան տվյալներ, որոնք վկայում են, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը (ինչպես հիվանդությունից առաջ, այնպես էլ` ախտորոշումից հետո) կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ավելացնում է ապրելիությունը:
Քաշը
Ավելորդ քաշի առկայությունը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը հետդաշտանադադարի շրջանում:
Ճարպակալման հետ կապված, բարձրանում է ինսուլինի մակարդակը, ինչպես նաև ավելանում է այն հորմոնների քանակը, որոնք խթանում են քաղցկեղի աճը: Բացի այդ, ճարպային հյուսվածքը և վերջինիս բորոքումը կարող են նպաստել առողջ բջիջներում գենետիկական փոփոխությունների առաջացմանը:
Ընտանիքում վերոնշյալ հիվանդության առկայությունը
Որոշ գեներ (մասնավորապես BRCA1, BRCA2) բարձրացնում են հիվանդության զարգացման ռիսկը: Սակայն այդպիսի ժառանգական գենետիկական գործոնները պատասխանատու են կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի ընդամենը 5-10%-ի համար:
Կրծքով կերակրում
Երեխային կրծքով կերակրումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Սնուցում
Մեծ քանակությամբ տարատեսակ մրգերով, բանջարեղենով, լոբազգիներով, ամբողջական հացահատիկային մթերքով հարուստ սննդակարգը նպաստում է առողջ քաշի պահպանմանը և, հետևաբար, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազմանը:
Կարևոր է հիշել
Կրծքագեղձի քաղցկեղն այսօր լավ է ենթարկվում բուժման: Եթե հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում, ապա կանանց 98%-ը կարող է լիովին ապաքինվել: Մի՛ մոռացեք կանոնավոր անցնել սքրինինգային հետազոտությունները (ԳՁՀ` մինչև 40 տարեկանը և մամոգրաֆիա` 40-ից հետո), որոնց շնորհիվ քաղցկեղը կարելի է ժամանակին ախտորոշել:
Եթե ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ կամ կրծքում առաջացել են կասկածելի պնդացումներ, դիմեք կլինիկական ուռուցքաբաններին: Բուժումը կնշանակվի՝ հաշվի առնելով հիվանդի անհատական առանձնահատկությունները: Օնկոպլաստիկ վիրահատությունները թույլ են տալիս ո՛չ միայն հեռացնել ուռուցքը, այլ նաև պահպանել կնոջ գրավչությունը:
22.08.2019 Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
20.09.2022
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
