Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com

Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com

Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար:

Այնուամենայնիվ, տարբերակիչ ախտորոշման ժամանակ կրծքագեղձի քաղցկեղը միշտ պետք է խստորեն առանձնացնել կրծքագեղձի այս աուտոիմուն հիվանդություններից. գինեկոլոգ Անժելա Լեխլյան:

Համառոտ թվարկենք հիվանդությունների խումբը.

Դիաբետիկ մաստոպաթիա

Դիաբետիկ մաստոպաթիան հաճախ կրծքագեղձի անցավ, շոշափվող գոյացություն է, որը կարող է լինել նույն կրծքագեղձում` մեկ, կամ` բազմակի, կամ ի հայտ գալ երկու կրծքագեղձում: Դիաբետիկ մաստոպաթիայի մամոգրաֆիան առանձնահատուկ չէ և շատ հաճախ նմանակում է քաղցկեղին:  Այս պարագայում կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը նույնպես ախտորոշիչ դերակատարում չունի:

 

Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ
Դիաբետիկ մաստոպաթիա` շոշափվող գոյացության սոնոգրաֆիան ցույց է տալիս վատ ձևավորված զանգված` նման ցածր էխոգենությամբ օջախի, առանց այլ առանձնահատկությունների: 

Ախտորոշումը ճշգրտվում է բիոփսիայի հյուսվածքի միկրոսկոպիկ հետազոտությամբ: Դիաբետիկ մաստոպաթիան հանդիպում է առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդների 13% դեպքերում: Շատ ավելի քիչ են դեպքերը երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող տարեց կանանց շրջանում: Դիաբետիկ մաստոպաթիայի պատճառագիտությունը վատ է ուսումնասիրված, ինչևէ, այն երկրորդային, աուտոիմուն ռեակցիա է, աբնորմալ էքստրացելլուլյար ակկումուլյացիայի և ավելցուկ գլյուկոզիլացման, հիպերգլիկեմիայի արգասիկ են,  որը գործում է որպես նեոանտիգեններ: Սրանք լիմֆոիդ B-տիպի բջիջների պրոլիֆերացիայի և աուտոհակամարմինների ձևավորման արդյունք են: Բորբոքային ներհոսքը կազմված է լիմֆոցիտներից և պլազմատիկ բջիջների փոփոխական քանակից: Т- և B-բջիջների հայտնաբերման մարկերները ցույց են տալիս B-բջիջների գերակշռում: Դիաբետիկ մաստոպաթիայի զարգացումը` բորբոքային հիպերգլիկեմիկ ներսփռանքի վաղ փուլից մինչև առավել խորը փուլեր, բնորոշվում են ֆիբրոզի ավելացմամբ և ներսփռանքի պակասումով: Բիոփսիոն նյութում իզոլացված պերիդուկտալ մոնոնուկլեար ներսփռանքի բջիջների առկայությունը վկայում է այս հիվանդության վաղ փուլերի մասին, և հնարավորություն է տալիս դիաբետիկ հիվանդության վաղ ախտորոշման` կրծքագեղձի բիոպսիայի միջոցով:

 

Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ
Կրծքագեղձի բիոպսիան ցույց է տալիս դիաբետիկ մաստոպաթիայի ժամանակ լիմֆոցիտիկ մաստիտի պատկեր: Հեմատոքսիլին-էոզին: 400 x խոշորացված օրիգինալ պատկերներ:

Շաքարային դիաբետի կլինիկայի առկայության պարագայում` դիաբետիկ մաստոպաթիայի հեռացման անհրաժեշտություն չկա: Այս ախտորոշումը ծայրահեղ կարևորություն ունի դիաբետիկ մաստոպաթիայով հիվանդների հետագա վարման գործում, քանի որ հյուսվածքային բիոփսիան կարող է չպահանջվել կյանքի հետագա հսկողության ժամանակ` կրծքում նմանատիպ փոփոխություններ կրկին առաջանալու դեպքում: Դիաբետիկ մաստոպաթիայով հիվանդների հյուսվածքային բիոփսիաների թվի նվազեցումն, իր հերթին, բերում է երկարատև լավացող վերքերի և վերջիններիս հետագա ինֆեկցիոն բարդությունների նվազեցմանը, ինչը շատ հաճախ է հանդիպում այս հիվանդների շրջանում:

Դիաբետիկ մաստոպաթիան կարող է նաև կապված լինել վահանաձև գեղձի խնդիրների հետ: Ախտորոշված` թիրեոիդ միկրոսոմալ հակամարմիններով, առաջին տիպի ՇԴ_ով և Հաշիմոտոյի թիրեոիդիտով  հիվանդների մոտ, առկա են լիմֆոցիտիկ մաստոպաթիայի մի շարք դեպքեր: Սա ցույց է տալիս, որ կրծքի բիոպտատներում առկա պերիլոբուլյար բորբոքային ներսփռանքը կարող է հանդիսանալ աուտոիմուն թիրեոիդիտի վաղ ախտանիշ: Հիվանդության վաղ ախտորոշումը մեծ դրական անրադառծ կունենա  հիվանդի հետագա վարման վրա:

Սարկոիդոզ

Սարկոիդոզը համակարգային գրանուլոմատոզ բորբոքում է` անհայտ ծագման էթիոլոգիայի, որը կարող է տարածվել բազմաթիվ օրգաններում, օրինակ` լիմֆատիկ գեղձերում, թոքերում, մաշկում և հոդերում: Կուրծքը սարկոիդոզով ախտահարվում է հազվադեպ: Օջախը կրծքագեղձում կարող է լինել շոշափվող, կամ երևալ մամոգրաֆիկ նկարներում: Մամոգրաֆիան  ցույց են տալիս ասիմետրիկ խտության հանգույց կամ արխիտեկտոնիկայի այնպիսի խախտումներ, որոնք բնորոշ են չարորակ գոյացություններին:  Բոլոր հասանելի այլ հետազոտություններից զատ, անհրաժեշտ է բիոփսիա` ախտորոշումը հստակեցնելու համար, այն դեպքերում, երբ ժխտված են  իդիոպաթիկ գրանուլոմատոզ մաստիտը, տուբերկուլոզը, կատվի-ճանկռածքի հիվանդությունը (Bartonella henselae), սնկային վարակը և այլ աուտոիմուն հիվանդությունները: Հիմնական բուժումը կորտիկոստերոիդային է:

Լուպուս

Լուպուս-մաստիտը համակարգային լուպուս էրիթեմատոզ պրոֆունդուսի կամ լուպուս պեննիկուլիտիսի հազվադեպ դրսևորումներն են: Սա աուտոիմուն խանգարում է, որը բուժվում է իմունոսուպրեսիվ թերապիայի միջոցով: Կարող է հանդես գալ մեկ կամ բազմակի ենթամաշկային զգայուն կամ ցավոտ կրծքագեղձի գոյացությունների ձևով, որոնք հետագայում կարող են խոցոտվել:  Մամոգրաֆիկ հետազոտությունը հնարավոր է պատկերի կալցիֆիկացիայի դաշտեր: Միկրոսկոպիկ հետազոտությամբ բնորոշ է լիմֆոցիտիկ բլթային պանիկուլիտ` հանգուցային, տարածված կամ պերիդուկտալ լիմֆոպլազմատիկ ներսփռանքով: Հազվադեպ դեպքերում այս համակարգային հիվանդության առաջին դրսևորումը կարող է լինել լուպուս-մաստիտը: Բիոփսիայի քննության տվյալները նպաստում են համակարգային լուպուսի վաղ ախտորոշմանը: Կլինիկապես առկա է բուժական արդյունավետություն անտիմալարիալ դեղերից կամ կորտիկոստերոիդային թերապիայից:  Ոչ արդյունավետ դեղորայքային բուժման դեպքում բուժումը վիրահատական է:

Վեգեների գրանուլոմատոզ 

Վեգեների գրանուլոմատոզը կարող է հանդես գալ միակողմանի կամ երկկողմանի` կրծքագեղձի շոշափվող գոյացությունների տեսքով` մեռուկի, թարախակույտի ձևավորմամբ կամ խոցոտման առկայությամբ: Բնորոշ մամոգրաֆիկ դրսևորումներ չունի, և ախտորոշումը հիմնվում է կլինիկական արտահայտվածության և հյուսվածքի բիոփսիայի տվյալների վրա: Միկրոսկոպիան հաճախ ցույց է տալիս միջին տրամաչափի անոթների անոթաբորբի պատկեր` մեկտեղված մեռուկի և գրանուլոմատոզ ներսփռանքի հետ: Իմունասուպրեսիվ թերապիան հիմնական բուժման եղանակն է: Ոչ արդյունավետ դեպքում հնարավոր է կրծքագեղձի հեռացում` մաստէկտոմիա:

Հսկա-բջջային զարկերակաբորբ

Հանդիպում է հազվադեպ է: Հսկա-բջջային զարկերակաբորբն ախտահարում է դաշտանադադարային շրջանի կանանց` առաջացնելով կրծքագեղձի եզակի կամ բազմակի ուռուցքներ, որոնք  երբեմն ուղեկցվում են կարմրությամբ և ցավով: Վերջինս փոխկապակցված է ընդհանուր ախտանիշերի հետ` սուբֆեբրիլ ջերմություն, մկանացավ և հոդացավ: Տարբերակիչ ախտորոշումն իրականացվում է հյուսվածքների բիոփսիայի միջոցով: Երբեմն կլինիկական ախտանիշները և սոնոգրաֆիկ ճաճանչանման ախտանիշերի առկայությունը բավարար է հիվանդության ախտորոշման գործընթացում: Ախտահյուսվածքաբանական քննությունը ցույց է տալիս էլաստիկ թելիկների պատռում, հսկա-բջջային ներսփռանք և անոթների պատերի այտուց: Կորտիկոստերոիդները բուժման հիմնական ընտրությունն են:

Նոդոզա պոլիարտերիտ  

Հանդիսանալով  համակարգային բորբոքային խանգարում, Նոդոզա պոլիարտերիտը երբեմն կարող է գործընթացի մեջ ներգրավել կրծքագեղձի մաշկը և/կամ պարենքիման` նմանակելով չարորակ գործընթացին կամ բորբոքմանը` մաստիտին: Մամոգրաֆիա. հնարավոր է զարկերակների կալցիֆիկացիաների առկայություն կամ կարող է լինել նորմայի սահմաններում:

 

Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ
(A)                                                                               (B)
Երկկողմանի մամոգրաֆիան ցույց է տալիս զարկերակների բարորակ կալցիֆիկացիաններ: (A) Աջ մեդիոլատերալ թեք պատկեր, ցույց է տալիս զարկերակի կալցիֆիկացիա (սլաք)` և կրծքամկանը:  (B) Ձախ  մեդիոլատերալ թեք պատկեր, ցույց է տալիս զարկերակի կալցիֆիկացիա (սլաք):

Բիոպտատների միկրոսկոպիկ քննությունը ցույց է տալիս զարկերակների մկանային շերտի տրանսմուրալ (ամբողջ պատի ներգրրավմամբ), սեգմենտալ բորբոքում, բորբոքային ներսփռանք նկատվում է նաև ֆիբրինոիդ նեկրոզի օջախներում: Արդյունավետ է իմունասուպրեսիվ թերապիան` կորտիկոստերոիդներով:

Ամիլոիդոզ

Սա համակարգային ամիլոիդոզի հազվադեպ հանդիպող դրսևորում է կրծքագեղձում: Կարող է հանդես գալ որպես կրծքի գոյացություն կամ արտահայտվել մամոգրաֆիկ հետազոտությամբ:  Միկրոսկոպիկ քննությամբ առկա է հիալինային ամորֆ մատերիալ, որը ներկվում է կոնգո-կարմիրով, ինչը ախտորոշիչ գործոն է ամիլոիդոզի դեպքում:

Անժելա Գևորգի Լեխլյան, գինեկոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոն

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am
Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...

Սննդակարգեր
Ինչպե՞ս հայտնել վատ լուրը: Ուռուցքով հիվանդների հետ շփվելու ուղեցույց (SPIKES). oncology.am
Ինչպե՞ս հայտնել վատ լուրը: Ուռուցքով հիվանդների հետ շփվելու ուղեցույց (SPIKES). oncology.am

Ներածություն: Մենք ներկայացրել ենք «վատ լուրերի» հաղորդման ուղեցույցը` քաղցկեղով հիվանդներին նրանց հիվանդության մասին հայտնելու կարգը:  Այն պարզ է և գործնական, համապատասխանում է հրապարակված հետազոտությունների...

Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am
Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am

Էնդոմետրիոզը տարածված հիվանդություն է, հանդիպում է կանանց 10-25 %-ի մոտ [1, 2]: Էնդոմետրիոզը ձևաբանորեն և ֆունկցիոնալ առումով նորմալ էնդոմետրիումի նման հյուսվածքի աճն է՝ ուղեկցվելով տեղային էաստրոգենների բարձր առաջացմամբ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am

Լիմֆոստազն ավշի և հյուսվածքային հեղուկի քրոնիկական կամ ժամանակավոր կանգն է ենթամաշկային ճարպաբջջանքում և մաշկում...

Սրտանոթաբանություն
Եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, տղամարդը պետք է իմանա՝ ինչպես նրան օգնել. oncology.am
Եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, տղամարդը պետք է իմանա՝ ինչպես նրան օգնել. oncology.am

Կնոջ մոտ այս ախտորոշման հասատատումը կարող է ցնցել տղամարդուն և խնդիր դառնալ ոչ միայն նրա սիրելիի, այլև հենց իր համար: Գուցե նրան շատ քիչ բան է հայտնի հիվանդության մասին, և տղամարդը չգիտի՝ ինչպես օգնել կնոջը...

Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք,  որակյալ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո. oncology.am
Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո. oncology.am

Ուռուցքով հիվանդները հիմնականում ագրեսիվ բուժում են ստանում: Շատերը քիմիքթերապիան և ճառագայթային բուժումն ավելի ծանր են տանում, քան հենց հիվանդությունը: Իհարկե, այդպիսի բուժումը հյուծում է օրգանիզմը: Կլինիկայից դուրս գրվելուց հետո հիվանդներին...

Եթե կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի միոմա՝ շատ մեծ չափի կամ վտանգավոր տեղակայման: Ի՞նչ անել. գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com
Եթե կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի միոմա՝ շատ մեծ չափի կամ վտանգավոր տեղակայման: Ի՞նչ անել. գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com

Հայաստանում միայն Նաիրի Բժշկական Կենտրոնում է կիրառվում արգանդային զարկերակների ներվիրահատական կլիպավորումը, ինչը թույլ է տալիս պրակտիկորեն վիրահատել ցանկացած չափի, քանակի  և տեղակայման միոմաները՝ պահպանել արգանդը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ախտորոշումն` ուռուցք. առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին. oncology.am
Ախտորոշումն` ուռուցք. առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին. oncology.am

10 տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 20 անգամ: Հիվանդների 50%-ն իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ շրջանում, երբ նրանց օգնելն այդքան էլ հեշտ չէ: Ինչպե՞ս չհայտնվել այդ իրավիճակում...

Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը. oncology.am
Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը. oncology.am

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ՅՈԹ ՄՂՈՆԱՆՈՑ ՔԱՅԼԵՐՈՎ, իսկ հստակ տեղեկատվությամբ կայքերը մատչելի են գրեթե յուրաքանչյուրին, սակայն «քաղցկեղ» բառը շարունակում է վախեցնել...

Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ). oncology.am
Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ). oncology.am

1928 թվականի հունվարի 5-ին հույն գենետիկ Գեորգիոս Պապանիկոլաուն հայտարարեց, որ ստեղծել է անախտանիշ շրջանում քաղցկեղի հայտնաբերման եղանակ: Հեղինակի պատվին այդ քննությունը կոչվել է...

Պատմության էջերից
Ախտորոշումն ուռուցք: Առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին. oncology.am
Ախտորոշումն ուռուցք: Առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին. oncology.am

10  տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 20 անգամ: Հիվանդների 50%-ը իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ շրջանում, երբ նրանց օգնելն արդեն հեշտ չէ: Ինչպե՞ս չհայտնվել այդ իրավիճակում...

Կանցերոգեններ. ինչպիսի՞ տեսք ունեն. oncology.am
Կանցերոգեններ. ինչպիսի՞ տեսք ունեն. oncology.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացնում է կանցերոգենների ցանկը. նյութեր, որոնք առաջացնում են բջիջների մուտացիա և քաղցկեղի զարգացում: Այդ ցուցակը մշտապես աճում է, ահա նրա մի քանի կետերը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ