Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո. oncology.am

Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո. oncology.am

Ուռուցքով հիվանդները հիմնականում ագրեսիվ բուժում են ստանում: Շատերը քիմիքթերապիան և ճառագայթային բուժումն ավելի ծանր են տանում, քան հենց հիվանդությունը: Իհարկե, այդպիսի բուժումը հյուծում է օրգանիզմը: Կլինիկայից դուրս գրվելուց հետո հիվանդներին երկարատև վերականգնում է սպասվում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական:

Ճիշտ սնուցում

Չարորակ ուռուցքների համակցված բուժումից հետո օրգանիզմի վերականգնումը երկարատև և ծանր գործընթաց է, որն առանց մասնագետների օգնության գրեթե անհնար է: Համալիր վերականգնման մեջ մտնում են ֆիզիոթերապիան, բուժական ֆիզկուլտուրան և հոգեթերապիան: Այս ամենը թույլ է տալիս կանխել հիմնական բարդությունները և բարելավել կյանքի որակը:

Ագրեսիվ բուժումից հետո արագ վերականգնվելու և քիչ կողմնակի ազդեցություններ ստանալու նպատակով խորհուրդ է տրվում քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման ընթացքում հաճախ լինել մաքուր օդում և լիարժեք սնվել: Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը պետք է լինի 1:1:4: Անհրաժեշտ է բավարար քանակությամբ հեղուկներ ընդունել՝ օրական 2-2,5լ, շատ շարժվել: Բուժական ֆիզկուլտուրան թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել կյանքի որակը, բարելավել ինքնազգացողությունը, հաղթահարել դեպրեսիան: Ապացուցված է, որ բուժական ֆիզկուլտուրան՝ աէրոբ ծանրաբեռնվածությամբ (արագ քայլ, վազք և այլն) բարձրացնում է լեյկոցիտների, թրոմբոցիտների և հեմոգլոբինի  մակարդակը պոլիքիմիաթերապիայի ֆոնին: Նույնը կարելի է ասել նաև ծանր վիրահատական միջամտության մասին: Բացառություն է կազմում բուժական ֆիզկուլտուրան: Այն կախված է վիրահատական բուժման տեսակից և ծավալից:

Նախավերականգնողական շրջան

Այժմ ուռուցքաբանության մեջ առավել արդիական է նախավերականգնողական շրջանը, վերականգնողական բուժումն իրականացվում է չարորակ նորագոյացության ախտորոշման պահից մինչև բուժման ավարտը: Դա օգնում է ավելի արագ վերականգնվել: Վիրահատությունից 1-2 շաբաթ առաջ սկսվում է բուժական ֆիզկուլտուրան (շնչառական մարմնամարզություն, կազդուրիչ մարմնամարզություն), մերսում: Վիրահատությունից առաջ դա լավացնում է սիրտ-անոթային և շնչառական համակարգի աշխատանքը, հնարավորություն տալիս հիվանդին շնչել: Այն ուղղված է ներ- և հետվիրահատական սիրտ-անոթային և վարակիչ հիվանդությունների բարդությունների կանխարգելմանը: Հիվանդների հետ մշակվում է նաև բուժական ֆիզկուլտուրայի կոմպլեքսը, որը պետք է իրականացվի վիրահատությունից հետո: Անհրաժեշտության դեպքում հիվանդին սովորեցնում են քայլել հենակներով, քայլակներով, ուղղահայաց դիրքին անցնելու ճիշտ եղանակին: Այդ ժամանակ աշխատանքին միանում է նաև հոգեբանը, որը թույլ է տալիս վիրահատական բուժման գնալ համապատասխան տրամադրությամբ: Քիմիաթերապիայի դեպքում հիվանդները սկսում են զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով: Հնարավոր է վերջինիս ինչպես ինքնուրույն իրականացումը, այնպես էլ` հատուկ խմբերում:

Այդ ամենից զատ, իրականացվում է հիվանդների հոգեբանական և սննդային աջակցություն: Յուրաքանչյուր շաբաթ դիտարկվում են հնարավոր կողմնակի ազդեցությունները, որոնք շտկվում են ինչպես դեղերով, այնպես էլ ֆիզիոթերապիայի եղանակներով (ինհալացիա, ցածր հաճախության մագնիսաբուժություն, ցածր ինտենսիվության լազերաբուժություն և այլն):

Ճառագայթային բուժման ժամանակ բուժական ֆիզկուլտուրայի հետ միասին, առաջին սեանսից սկսած, նշանակվում է մագնիսա-լազերային բուժում: Այդպիսով, իրականացվում է ճառագայթման հետևանքով մաշկային բարդությունների առաջացման կանխարգելում: Գլխի և պարանոցի շրջանի ճառագայթման դեպքում նշանակվում է ցածր ինտենսվության լազերաբուժություն, որը նվազեցնում է այնպիսի բարդությունների առաջացումը, ինչպիսիք են` ճառագայթային մուկոզիտը և ստոմատիտը:

Հետվերականգնողական շրջան

Ըստ Ուռուցքաբանության ամերիկյան միության տվյալների, միայն բուժական ֆիզկուլտուրան բավարար չէ ծանր կատեգորիայի հիվանդների լիարժեք վերականգնման համար: Ռեաբիլիտացիան, բացի բուժական ֆիզկուլտարան, պետք է իր մեջ ներառի ինչպես ֆիզիոթերապիա, այնպես էլ` հոգեթերապիա:

Բուժումից հետո արագ վերականգնմանը կարող է նպաստել հենց հիվանդը: Ճիշտ սնուցումը, ռեժիմին հետևելը, ֆիզիկական ակտիվությունը թույլ կտան բարելավել ինքնազգացողությունը: Ցանկացած քաղցկեղային հիվանդություն պահանջում է խիստ սննդակարգ: Պետք չէ դրա մասին մոռանալ նաև բուժման ավարտից հետո: Սնուցմանը վերաբերող խորհուրդները տալիս է օնկոլոգ-ռեաբիլիտոլոգը:

Ընտանիքի և հոգեբանի աջակցությունը

Ծանր բուժումից հետո արագ վերականգնվելուն նպաստում են դրական հույզերը և հաղթանակի վրա կենտրոնացումը: Ընտանիքը ևս շատ կարևոր դեր է խաղում վերականգնման հարցում: Պետք չէ մոռանալ հոգեբանական օգնության մասին: Հիվանդներին խորհուրդ է տրվում փորձել ապրել նորմալ կյանքով և չմտածել հնարավոր կրկնությունների մասին: Այդպիսի վախերի առկայությունը նորմալ է, քանի որ հիվանդը շատ բաների միջով է անցել, հիվանդությունն առաջացել է անսպասելի: Այնպիսի զգացողություն է, որ հիվանդությունն է ղեկավարում հիվանդին, և հարկ է նորից ամեն ինչ հսկողության տակ վերցնել: Հարկ է ձգտել օպտիմալացնել կյանքը, փորձել առաջարկել այն, ինչ նա կարող է անել տվյալ պահին: Առաջին հերթին այցելել բժշկին, սակայն ոչ ավելի հաճախ քան պետք է. կես տարին մեկ անգամ: Բժշկին պետք է տալ հուզող բոլոր հարցերը, ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, տագնապը հանել, և հասկանալ, թե ինչ պետք է անել այնուհետև:

Հետո օնկոհոգեբանները գնահատում են հիվանդի ռեսուրսները, պարզում, թե ինչը կարող է նրան աջակցել և հենարան դառնալ: Միգուցե ցանկանում են նկարել սովորել, զբաղվել ձիասպորտով, որևէ այլ տեղ հաճախել: Բուժումից հետո այդ ցանկություններն իրականացնելու իսկական ժամանակն է, այսինքն, պետք է հիվանդն ապրի ինքն իր համար: Շատ հիվանդներ այդ ժամանակ սկսում են գործել, նկարել, կարել: Ստեղծագործելը ուրախություն է բերում և շեղում է տխուր մտքերից՝ յուրահատուկ զգացողություն առաջացնելով:

Եթե հիվանդն ի վիճակի է, հարկավոր է հնարավորինս շուտ աշխատանքի դուրս գալ, թեկուզ կես դրույքով: Չարժե տանը նստել, այդպես հիվանդը հեշտությամբ դեպրեսիայի մեջ կարող է ընկնել, կյանքն ավարտված համարել և այլևս ոչ մի լավ բան սպասի: Հարկ է դիմել հոգեբանի խորհրդատվության, կամ միանալ աջակցության խմբերին: Հիվանդը շփվում է նրանց հետ, ովքեր արդեն անցել կամ նոր են սկսում այդ ճանապարհը: Շատերի համար կարևոր է հասկանալ, որ նրանք միասին են և ոչ միայնակ:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ժամանակին հետազոտվել` նշանակում է ապրել. oncology.am
Ժամանակին հետազոտվել` նշանակում է ապրել. oncology.am

Շատ կանայք համոզված են, որ մամոգրաֆիան վնասակար է։ Սակայն իրականում ավելի վտանգավոր է չիմանալ հիվանդության մասին, երբ այն արդեն առաջացել է։ Կրծքագեղձի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է...

Հիվանդը և բժիշկը` մեկ թիմում. oncology.am
Հիվանդը և բժիշկը` մեկ թիմում. oncology.am

Երբ հնչում է ուռուցքաբանական ախտորոշում, հիվանդի և նրա հարազատների մոտ հազարավոր հարցեր են առաջանում։ Իհարկե, կարելի է փորձել պատասխանները գտնել տարբեր կայքերում, սակայն համացանցի տեղեկատվությունը միշտ չէ...

Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ. oncology.am
Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ. oncology.am

Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Այս մասին հաճախ զգուշացնում են ծխողներին և կանոնավոր ֆլյուորոգրաֆիայից խուսափող մարդկանց։ Ընդ որում, քչերը գիտեն, թե հետազոտության որ մեթոդներն են...

Շնչառական համակարգ
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ներզատաբանություն
Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք. oncology.am
Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք. oncology.am

Շոկը, ցրված լինելը և վախն այն առաջին զգացողություններն են, որոնք ունենում է մարդը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «Ինչու՞ հենց  ես։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հետո։» — մտքերն ու հույզերը հորդում են ինչպես ցունամի և լցնում  ուղեղը...

Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար. oncology.am
Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար. oncology.am

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններն են...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ
Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Վարակաբանություն
Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին. oncology.am
Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին. oncology.am

Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը կարող է...

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան. nairimed.com
Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում ներկայում կատարվում է նաև երկշերտ  (dual-plane) էնդոսկոպիկ մամոպլաստիկա (կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն)։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ պլաստիկ վերականգնողական  և էսթետիկ վիրաբուժության ծառայության...

Ախտորոշում
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Քաղցկեղը կանխելը հեշտ է. oncology.am
Քաղցկեղը կանխելը հեշտ է. oncology.am

Մենք շատ բաներ ենք հիշում, ինչպիսիք են պատմական ամսաթվերը, դերասանների անունները և երգերի տեքստերը։ Գիտենք մեր սիրած մարդկանց սովորությունները, որքան կալորիա է պարունակում մի կտոր տորթը և այլն։ Կարող ենք հինգ տարեկան երեխային...

Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am
Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...

Սննդակարգեր
Ինչպե՞ս հայտնել վատ լուրը: Ուռուցքով հիվանդների հետ շփվելու ուղեցույց (SPIKES). oncology.am
Ինչպե՞ս հայտնել վատ լուրը: Ուռուցքով հիվանդների հետ շփվելու ուղեցույց (SPIKES). oncology.am

Ներածություն: Մենք ներկայացրել ենք «վատ լուրերի» հաղորդման ուղեցույցը` քաղցկեղով հիվանդներին նրանց հիվանդության մասին հայտնելու կարգը:  Այն պարզ է և գործնական, համապատասխանում է հրապարակված հետազոտությունների...

Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am
Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am

Էնդոմետրիոզը տարածված հիվանդություն է, հանդիպում է կանանց 10-25 %-ի մոտ [1, 2]: Էնդոմետրիոզը ձևաբանորեն և ֆունկցիոնալ առումով նորմալ էնդոմետրիումի նման հյուսվածքի աճն է՝ ուղեկցվելով տեղային էաստրոգենների բարձր առաջացմամբ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ