Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը. oncology.am

Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը. oncology.am

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ՅՈԹ ՄՂՈՆԱՆՈՑ ՔԱՅԼԵՐՈՎ, իսկ հստակ տեղեկատվությամբ կայքերը մատչելի են գրեթե յուրաքանչյուրին, սակայն «քաղցկեղ» բառը շարունակում է վախեցնել: Ուռուցքի շատ տեսակներ դեռ վաղուց դադարել են մահվան դատավճիռ հանդիսանալ, հատկապես վաղ ախտորոշման դեպքում: Այնուամենայնիվ, ուռուցքային հիվանդությունների մասին կան հսկայական քանակությամբ միֆեր, ենթադրություններ, սարսափելի պատմություններ, և մենք փորձել ենք հերքել դրանցից տասը: 
 
1. Այժմ մեզ մոտ քաղցկեղի համաճարակ է :

Իսկապես, զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները բնակչության մահվան պատճառների մեջ գրավում են առաջին տեղերից մեկը, զիջելով միայն սիրտ-անոթային հիվանդություններին կամ նույնիսկ առաջ անցնելով վերջիններից: Այնուամենայնիվ քաղցկեղը բավականին հազվադեպ հիվանդություն է, որի տարբեր տեսակները յուրաքանչյուր տարի ախտորոշվում են 100 հազար մարդուց միայն մի քանի տասնյակի մոտ: Բանն այն է, որ ուռուցքը զարգանում է մեկ բջջում տեղի ունեցող մի շարք գենետիկական մուտացիաների հետևանքով, այդ մուտացիան բերում է  նրա անդադար բաժանման՝ շրջանցելով օրգանիզմի արգելակման ազդակները:


Բջիջներն ապոպտոզի նկատմամբ կայուն են դառնում  (այսպես է կոչվում նրանց «ծրագրավորված» մահը), ուռուցքի մեջ սկսում են ընդգրկվել նոր արյունատար անոթներ, ապա ուռուցքը թափանցում է այլ օրգաններ և հյուսվածքներ՝ տալով մետաստազներ:  Հաճախ այս ամենը տևում է տարիներ և տասնյակ տարիներ: Ըստ վիճակագրության չարորակ ուռուցքով մարդկանց  77 %-ի մոտ քաղցկեղն առաջանում է 55 տարեկանից հետո:  Զարմանալի չէ, որ այն երկրներում, որտեղ մարդկանց բացարձակ մեծամասնությունը հաղթահարում է այդ շեմը, ուռուցքային հիվանդությունները լայնորեն տարածված են:
 
2. Նախկինում մարդիկ քաղցկեղով չէին հիվանդանում:

«Քաղցկեղ » տերմինը առաջացել է դեռևս մ.թ.ա. հինգերորդ դարում Հիպոկրատի շնորհիվ: Չարորակ ուռուցքի հետքեր տարբեր ժամանակներում հայտնաբերել են Հին Եգիպտոսի, Պերուի և Չիլիի մումիաների մոտ, հին հռոմեացիների ոսկրերում, Անգլիայի և Պորտուգալիայի միջնադարյան գերեզմանոցներում: Նեապոլի թագավոր  Ֆերդինանտ I-ը հինգ հարյուր տարի առաջ մահացել է  հաստ աղու բարձիթողի քաղցկեղից, իսկ հայտնի սկիացի մարտիկի մոտ, ում հարուստ գերեզմանը գտել են 2001 թվականին ներկայիս Տիվայի Հանրապետության տարածքում, եղել է շագանակագեղձի քաղցկեղ:  Այլ կերպ ասած, քաղցկեղը մարդկանց ախտահարել է վաղուց, և նույնիսկ մեր հեռավոր նախնիները նրանից չեն խուսափել: Հայտնի միակ կանամյան մարդու (Homo kanamensis) մնացորդների և մեկ այլ դեռևս չանվանակոչված նախամարդու մոտ հայտնաբերվել են ոսկրային հյուսվածքի չարորակ ուռուցքի՝ օստեոսարկոմայի նշաններ: Ամենահամեստ հաշվարկներով նկարագրվել է մոտ 200 հանածո ուռուցքի դեպք: Հարկ է նշել, որ շատ մնացորդներ մասամբ են պահպանվել միայն, իսկ ուռուցքային հիվանդությունների թիրախային որոնումները նրանցում չեն իրականացվում նույնիսկ հիմա:
 
3. Նախկինում մարդիկ քաղցկեղով ավելի հազվադեպ էին հիվանդանում:

Դժվար է այս կետը անաչառորեն հաստատել կամ հերքել: Բացի այդ, բժշկության ձեռքբերումները մարդկանց հնարավորություն են տվել ապրել մինչև քաղցկեղ, ծխելու և ճարպակալման զանգվածային տարածումը ևս իրավիճակը չի բարելավել: Սակայն չի կարելի հաստատել, որ նախկինում քաղցկեղը չափազանց հազվադեպ է հանդիպել: Անգլիացի հնէաբան Տոնի Վալդրոնն ուսումնասիրել է 1901-1905 թթ.-երը մահերի ռեգիստրը և պարզել է, որ  քաղցկեղի նշանների հայտնաբերման հավանականությունը տղամարդկանց ոսկրային մնացորդներում կազմում է 0–2 %, իսկ կանանց մոտ՝ 4–7 %:  Ընդ որում ոսկրերում կարելի է գտնել միայն անմիջականորեն ոսկրերի առաջնային ուռուցքները, որոնք կազմում են բոլոր ուռուցքային հիվանդությունների 0,2 %-ից քիչ, ինչպես նաև քաղցկեղի որոշ այլ տեսակների մետաստազները: Փափուկ հյուսվածքների ուռուցքները միայն պահպանված կմախքի մնացորդներում, որպես կանոն, հնարավոր չէ արդեն հայտնաբերել:


Ավելի ուշ նույն արդյունքներն են ստացել նաև Մյունխենի գիտնականները. հատուկ սարքավորման շնորհիվ նրանք հայտնաբերել են քաղցկեղի հինգ դեպք եգիպտական գերեզմանոցի 905 կմախքի միջից և տասներեք դեպք Գերմանիայի միջնադարյան գերեզմանոցի 2547 աճյունների մնացորդներից:  Գալիս ենք հետաքրքիր եզրահանգման. թեև կյանքը Հին Եգիպտոսում և միջնադարյան Եվրոպայում տարբեր էր, քաղցկեղով մարդիկ հիվանդանում էին միատեսակ:
 
4. Քաղցկեղը երիտասարդացել է :

Վիճակագրության տեսանկյունից դա ճիշտ է. համաձայն Ուռուցքային հիվանդությունների ուսումնասիրման միջազգային գործակալության՝ վերջին քսան տարվա ընթացքում քաղցկեղի տարածվածությունը երեխաների մոտ աճել է 13 %-ով:  Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան  թվում է, և, բարեբախտաբար, քաղցկեղը երեխաների մոտ շարունակում է մնալ չափազանց հազվադեպ հիվանդություն (տարեկան 100 հազար երեխայից մոտ 14 դեպք):
Գիտնականները հակված են համարելու, որ տարածվածության այդպիսի մեծացումը առաջին հերթին պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ և բարձր տեղեկատվությամբ: Հնարավոր է ապագայում այդ թվերն ավելի մեծանան. ներկայիս տվյալները ընդգրկում են Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երեխաների  100 %-ը և Աֆրիկայի ու Ասիայի միայն 5 %-ը: Ավելի աղքատ երկրներում քաղցկեղը երեխաների մոտ հավանաբար ուղղակի չի ախտորոշվում:
 
5. Վայրի կենդանիները քաղցկեղով չեն հիվանդանում :

Քաղցկեղով հիվանդանում են բոլոր կենդանիները՝ և վայրի, և տնային, և հատկապես լաբորատոր: Հաճախ ուռուցք ախտորոշվում է տնային կենդանիների մոտ, դրանք շատ են և անասնաբուժական վերահսկողություն են անցնում:  Բացի այդ, հենց նրանք են հաճախ դառնում մոտ ազգակցական խաչասերումներների զոհ, ինչը մեծացնում է արատավոր գեների փոխանցման հավանականությունը սերունդներին: Վայրի կենդանիների մոտ ուռուցքային հիվանդություններ նույնպես լինում են: Ավստրալիայի պարկավոր կաթնասուններ Թասմանիայի հրեշների պոպուլյացիան գտնվում է ոչնչացման եզրին, քանի որ քաղցկեղը նրանց մոտ էվոլյուցիայի է ենթարկվել  և կարող է տարածվել խայթոցների միջոցով: Երկու անգամ զանգվածային տարածվել է միֆն այն մասին, որ կան կենդանիներ, որոնք քաղցկեղով չեն հիվանդանում: Առաջին անգամ, երբ գիտնականները նկատեցին, որ աճառային հյուսվածքը անոթներ չի պարունակում, և որոշեցին, որ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ընկճում են անոթների աճը: Չարորակ ուռուցքների կարևորագույն գիծը նոր արյունատար անոթների ձևավորումն է, այդ պատճառով գիտնականնները որոշեցին ուսումնասիրել աճառային հյուսվածքի համապատասխան հատկությունները: Ճիշտ է, միֆը ստեղծել են խաբեբաները, ովքեր շուկան լցրել են շնաձկան հաբերով. շնաձկան կմախքը բաղկացած է բացառապես աճառից:

Երկրորդ անգամ միֆի զոհ դարձավ գիտական հանրությունը: Ուշադրություն գրավեցին ոչ մեծ կրծողներ մերկ գետնափորերը, որոնք առանձնանում են կյանքի ֆենոմենալ երկարատևությամբ, մինչև երեսուն տարի: Այդ կապակցությամբ ռուս գիտնականները նույնիսկ հեղինակավոր պարգև ստացան՝ քաղցկեղի նկատմամբ մերկ գետնափորերի կայունության մեխանիզմը բացահայտելու համար, սակայն երկու տարի հետո ուռուցքային հիվանդություն հայտնաբերվեց նաև այս կրծողների մոտ:
 
6. Քաղցկեղով կարելի է վարակվել:

Չափազանց գայթակղիչ տեսությունը, որ քաղցկեղը վարակիչ հիվանդություն է, անցյալ դարի վաթսունական թվականներին ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտին արժեցավ հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք իզուր ծախսվեցին: Իրականում այժմ հայտնի է, որ կան վիրուսներ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի որոշ տեսակների առաջացմանը. մարդու պապիլոմա վիրուսն առաջացնում է արգանդի վզիկի, հետանցքի, առնանդամի և ըմպանի քաղցկեղ, հեպատիտ  С-ի վիրուսը՝ լյարդի քաղցկեղ, իսկ Էպշտեյն-Բարի վիրուսը՝ Բերկիտի լիմֆոմա: Մարդիկ քաղցկեղով կարող են վարակվել միայն դոնորից ռեցիպիենտին ուռուցքային բջիջների ուղղակի փոխանցման դեպքում, օրինակ օրգանների փոխպատվաստման ժամանակ: Ճիշտ է, նույնիսկ այս դեպքերի երկու երրորդ ավարտվում է նրանով, որ նոր տիրոջ իմունային համակարգը ոչնչացնում է փոխպատվաստված ուռուցքը:
 
7. Քաղցկեղի հիմնական պատճառները քիմիական քաղցկեղածիններն են:

Ժամանակին բակտերիոլոգ Բրյուս Էյմսը բակտերիաների կիրառմամբ  թեստ ստեղծեց, որը հնարավորություն տվեց ուսումնասիրել քիմիական նյութերի ազդեցությունը գենետիկական ապարատի վրա, այսինքն որոշել այդ նյութերի քաղցկեղածինությունը: Քիմիական քաղցկեղածինների մասին խոսակցությունները հանրային մեծ ռեզոնանս առաջացրին և ազդեցին արդյունաբերության բոլոր բնագավառների վրա:  Ճիշտ է, ավելի ուշ Էյմսը մասնակիորեն վերակենդանացրեց  արհեստական քիմիական միացությունները և պարզվեց, որ բնական նյութերը նույնպես կարող են օժտված լինել այդ հատկություններով: Մեկ բաժակ սուրճի մեջ պարունակվող 28 բնական նյութերից 19-ը բուսական քաղցկեղածին է:  Ճիշտ է, դրանք կարող են ուռուցքի առաջացման բերել միայն հսկայական քանակության դեպքում և հնարավոր է միայն լաբորատոր կենդանիների մոտ: Քիմիական քաղցկեղածիններին արդարացնում է նաև ամերիկյան Պրիպյատի՝ Սիրո ջրանցք քաղաքի պատմությունը`կառուցված թունավոր նյութերի թափոնների վրա: Երեսուն տարվա ընթացքում իրականացված ռետրոսպեկտիվ հետազոտությունները նախկին բնակիչների մոտ ուռուցքային հիվանդությունների բռնկում չհայտնաբերեցին: Չերնոբիլի բնակիչների և լիկվիդատորների մոտ նույնպես ոչինչ չգտան, չհաշված երեխաների և դեռահասների մոտ առավել հաճախ հանդիպող վահանաձև գեղձի քաղցկեղը, որի զարգացումը կապված էր աղետից հետո առաջին ամիսներին ռադիոակտիվ յոդով սննդի աղտոտմամբ: Իրականում հիմնական քաղցկեղածինները վաղուց հայտնի են. դրանք են ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ծխախոտի և ալկոհոլային ըմպելիքների բաղադրիչները: Ռիսկի այլ կարևոր գործոններ են ճարպակալումը և որոշ վարակներ: Ծխախոտի ծխի քրոնիկական ազդեցությունը և կենսակերպի այլ տարրերն ավելի կարևոր են, քան կոսմետիկայում ինչ-որ պարաբեններ, որոնց քաղցկեղածին լինելը ցուցադրվել է միայն լաբորատորիայում:
 
8. Դեղագործական ընկերությունների համար շահավետ չէ քաղցկեղի դեմ դեղամիջոց ստեղծել:

Քաղցկեղի դեմ միասնական դեղամիջոց գտնելն անհնար է թեկուզ նրա համար, որ այն իրենից ներկայացնում է հիվանդությունների հսկայական խմբի ընդհանուր անվանում: Ավելին, միայն կրծքագեղձի քաղցկեղն իրենից ներկայացնում է հարյուրավոր տարբեր հիվանդություններ: Քաղցկեղն  անհատական է, ինչպես անհատական է յուրաքանչյուր առանձին մարդու օրգանիզմը, ինչպես մատնահետքը: Ուռուցքաբանության ներկայիս տենդենցը այսպես կոչված պրեցիզիոն (ճշգրիտ) բժշկությունն է, որը թույլ է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել անհատական դեղամիջոց կամ բուժման սխեմա՝ հիմնվելով որոշ բիոմարկերների վրա:  Դեղերի մշակման մեջ ներդրվում են միլիարդավոր դոլարներ, և դեղագործական ընկերությունների համար այն այնուամենայնիվ շահավետ է ինչպես ֆինանսական տեսանկյունից, այնպես էլ հեղինակության: Շատ չարորակ ուռուցքների համար արդեն գոյություն ունի արդյունավետ բուժում, սակայն վերոնշյալ պատճառներով պայմանավորված այն բոլորի համար հարմար չէ:
 
9. Մենք ոչ մի կերպ չենք չառաջադիմել քաղցկեղի բուժման մեջ:


Վերջին տաս-քսան տարիների ընթացքում ուռուցքային հիվանդություններից ընդհանուր մահացությունը տարբեր տարիքային խմբերում յուրաքանչյուր տարի նվազել է 1 %-ով, և այդ միտումը նկատվում է ողջ աշխարհում: Բացառություն է համարվում թոքի քաղցկեղը կանանց մոտ՝ հանդիսանալով   «կանացի» ծխախոտի յոթանասունականների նորաձևության հետևանք, ինչպես նաև լյարդի քաղցկեղը՝ որպես հեպատիտ С վիրուսային վարակի զանգվածային տարածման հետևանք:
 
10. Քաղցկեղին հնարավոր չէ հաղթել:

Իհարկե ավելի լավ է կանխել, քան հաղթել: Ուռուցքային հիվանդությունների կանխարգելումն իր մեջ ներառում է  մի շարք պարզ պահանջներ. անհրաժեշտ է բացառել ծխելը, նվազեցնել ալկոհոլի և կարմիր մսի կիրառումը, ուտել բավարար քանակությամբ մրգեր և բանջարեղեն, հետևել մարմնի քաշին, լինել ֆիզիկապես ակտիվ և մաշկը պաշտպանել արևային այրվածքներից:

Վաղ շրջանում քաղցկեղը բուժվում է, ճիշտ է, այն դժվար է հայտնաբերել, քանի որ ոչ մի կերպ չի դրսևորվում: Քաղցկեղի կանխարգելման ֆոնդի կայքում կարելի է անհատական ռիսկերի թեստավորում անցնել և հասկանալ, երբ է պետք դիմել ուռուցքաբանին:  Ավելի ուշ շրջանում քաղցկեղը հաճախ հնարավոր չէ բուժել, սակայն շատ դեպքերում բուժումը թույլ է տալիս կանխել հիվանդության առաջընթացը: Ուռուցքային հիվանդությունը դառնում է քրոնիկական, և մարդիկ ապրում են դրանով տասնյակ տարիներ. այնպես որ որոշ իմաստով քաղցկեղին մենք հաղթել ենք:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am
Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am

Էնդոմետրիոզը տարածված հիվանդություն է, հանդիպում է կանանց 10-25 %-ի մոտ [1, 2]: Էնդոմետրիոզը ձևաբանորեն և ֆունկցիոնալ առումով նորմալ էնդոմետրիումի նման հյուսվածքի աճն է՝ ուղեկցվելով տեղային էաստրոգենների բարձր առաջացմամբ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am

Լիմֆոստազն ավշի և հյուսվածքային հեղուկի քրոնիկական կամ ժամանակավոր կանգն է ենթամաշկային ճարպաբջջանքում և մաշկում...

Սրտանոթաբանություն
Եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, տղամարդը պետք է իմանա՝ ինչպես նրան օգնել. oncology.am
Եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, տղամարդը պետք է իմանա՝ ինչպես նրան օգնել. oncology.am

Կնոջ մոտ այս ախտորոշման հասատատումը կարող է ցնցել տղամարդուն և խնդիր դառնալ ոչ միայն նրա սիրելիի, այլև հենց իր համար: Գուցե նրան շատ քիչ բան է հայտնի հիվանդության մասին, և տղամարդը չգիտի՝ ինչպես օգնել կնոջը...

Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք,  որակյալ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com

Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո. oncology.am
Ուշքի գալ. վերականգնում բուժումից հետո. oncology.am

Ուռուցքով հիվանդները հիմնականում ագրեսիվ բուժում են ստանում: Շատերը քիմիքթերապիան և ճառագայթային բուժումն ավելի ծանր են տանում, քան հենց հիվանդությունը: Իհարկե, այդպիսի բուժումը հյուծում է օրգանիզմը: Կլինիկայից դուրս գրվելուց հետո հիվանդներին...

Եթե կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի միոմա՝ շատ մեծ չափի կամ վտանգավոր տեղակայման: Ի՞նչ անել. գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com
Եթե կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի միոմա՝ շատ մեծ չափի կամ վտանգավոր տեղակայման: Ի՞նչ անել. գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com

Հայաստանում միայն Նաիրի Բժշկական Կենտրոնում է կիրառվում արգանդային զարկերակների ներվիրահատական կլիպավորումը, ինչը թույլ է տալիս պրակտիկորեն վիրահատել ցանկացած չափի, քանակի  և տեղակայման միոմաները՝ պահպանել արգանդը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ախտորոշումն` ուռուցք. առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին. oncology.am
Ախտորոշումն` ուռուցք. առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին. oncology.am

10 տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 20 անգամ: Հիվանդների 50%-ն իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ շրջանում, երբ նրանց օգնելն այդքան էլ հեշտ չէ: Ինչպե՞ս չհայտնվել այդ իրավիճակում...

Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ). oncology.am
Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ). oncology.am

1928 թվականի հունվարի 5-ին հույն գենետիկ Գեորգիոս Պապանիկոլաուն հայտարարեց, որ ստեղծել է անախտանիշ շրջանում քաղցկեղի հայտնաբերման եղանակ: Հեղինակի պատվին այդ քննությունը կոչվել է...

Պատմության էջերից
Ախտորոշումն ուռուցք: Առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին. oncology.am
Ախտորոշումն ուռուցք: Առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին. oncology.am

10  տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 20 անգամ: Հիվանդների 50%-ը իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ շրջանում, երբ նրանց օգնելն արդեն հեշտ չէ: Ինչպե՞ս չհայտնվել այդ իրավիճակում...

Կանցերոգեններ. ինչպիսի՞ տեսք ունեն. oncology.am
Կանցերոգեններ. ինչպիսի՞ տեսք ունեն. oncology.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացնում է կանցերոգենների ցանկը. նյութեր, որոնք առաջացնում են բջիջների մուտացիա և քաղցկեղի զարգացում: Այդ ցուցակը մշտապես աճում է, ահա նրա մի քանի կետերը...

Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com
Արգանդի միոմայի վիրահատությունը՝ սկզբից մինչեւ վերջ. erebunimed.com

Ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանը հենց վիրահատության ընթացքում ներկայացնում է` ինչպես է կատարվում բժշկության մեջ առավել նոր` էմբոլիզացիայի եղանակը: Այս միջամտությամբ հնարավոր է առանց կտրվածքների, ներանոթային ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վիրաբուժություն
Ավշային կանգ` կրծքագեղձի հեռացումից հետո. oncology.am
Ավշային կանգ` կրծքագեղձի հեռացումից հետո. oncology.am

Կրծքագեղձի հեռացումից հետո (մաստէկտոմիա) վերին վերջույթների այտուցի զարգացումը (լիմֆեդեմա) տարածված բարդություն է: Այս հիվանդության առաջացումը այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, քանի որ շատ բան կախված է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ