Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուռուցքաբանություն

Քիմիաթերապիա. դիմանալ և ապաքինվել. oncology.am

Քիմիաթերապիա. դիմանալ և ապաքինվել. oncology.am

Քիմիաթերապիայի իրականացման ընթացքում հիվանդի ինքնազգացողությունն ու տրամադրվածությունն, անկասկած, անդրադառնում է հակաուռուցքային բուժման արդյունավետության վրա: Դեղորայքի ճիշտ ընտրությունը` ցիտոստատիկների ընդունման հետ կապված, թույլ կտա խուսափել լուրջ կողմնակի ազդեցությունների զարգացումից. հիվանդներն իրենց ավելի լավ կզգան, իսկ բուժումն առավել արդյունավետ կլինի:

Ո՞ւմ և ինչո՞ւ են նշանակում քիմիաթերապիա

Քիմիաթերապիան ուռուցքային հիվանդությունների բուժման կարևոր փուլ է: Ըստ ուռուցքի բնույթի, զարգացման փուլի և գործընթացի ագրեսիվության՝ հիվանդին նշանակում են տարբեր դեղերի զուգակցումներ, որոնք ուռուցքի դեմ առավել արդյունավետ են պայքարում: Քիմիաթերապիան կարող է նշանակվել ինչպես վիրահատական միջամտությունից կամ ճառագայթային բուժումից առաջ, այնպես էլ` վիրահատությունից հետո: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար հիվանդները պետք է անցնեն քիմիաթերապիայի մի քանի հաջորդական կուրսեր: Քիմիաթերապիայի համար կիրառվող դեղերը հաճախ տոքսիկ են հիվանդների համար և բերում են մի շարք կողմնակի ազդեցությունների զարգացման՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ախորժակի կորուստ, դյուրհոգնելիություն և այլն: Այս ամենը բացասաբար է անդրադառնում հիվանդի ֆիզիկական և հուզական վիճակի վրա, ով ստիպված է պայքարել ծանր հիվանդության դեմ:

Քիմիաթերապիայի բարդությունները

Ցիտոստատիկների ընդունման հետ կապված, լուրջ բարդություններից է նեյտրոպենիան՝ արյան մեջ նեյտրոֆիլների մակարդակի նվազումը: Նեյտրոֆիլների կոնցենտրացիայի իջեցումը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային, բակտերիալ և սնկային վարակների նկատմամբ: Ցիտոստատիկների ընդունման նման հետևանքները հաճախ բերում են քիմիաթերապիայի կուրսերի միջակայքերի հարկադրական մեծացման, դեղաչափի նվազեցման կամ բուժման ընդհատման: Այս ամենը բացասաբար է անդրադառնում բուժման արդյունավետության և հիվանդների ապրելիության վրա:

Ի՞նչ ընդունել բարդությունների ժամանակ

Քիմիաթերապևտիկ դեղերի իմունադեպրեսիվ, հեպատոտոքսիկ և նեֆրոտոքսիկ ազդեցությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ազօքսիմեր բրոմիդի ընդունում: Հիվանդների վիճակը կբարելավի նշված պատրաստուկի կարճատև կուրսը, որի տևողությունը չի գերազանցում տաս օրը:

Ուռուցքի իմունադեպրեսիվ ազդեցության կանխարգելման անհրաժեշտության դեպքում՝ ուռուցքի վիրահատական հեռացումից հետո հիվանդի վիճակի բարելավման համար, ինչպես նաև քիմիաթերապիայից և ճառագայթային բուժումից հետո վերականգնողական շրջանում, նշանակվում է ազօքսիմեր բրոմիդի երկարատև կուրս, որը կարող է տևել երկու ամսից մինչև մեկ տարի: Ազօքսիմեր բրոմիդը կարող է նշանակվել ցիտոստատիկների, հակաբիոտիկների և այլ դեղերի հետ միասին: Ազօքսիմեր բրոմիդի ներառումը ուռուցքային հիվանդների բուժման համալիրում թույլ է տալիս վարակային բարդությունների և կողմնակի ազդեցությունների զարգացման հետևանքով չփոփոխել բժշկի կողմից նշանակված քիմիաթերապիայի սխեման:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ավշային կանգ` կրծքագեղձի հեռացումից հետո. oncology.am
Ավշային կանգ` կրծքագեղձի հեռացումից հետո. oncology.am

Կրծքագեղձի հեռացումից հետո (մաստէկտոմիա) վերին վերջույթների այտուցի զարգացումը (լիմֆեդեմա) տարածված բարդություն է: Այս հիվանդության առաջացումը այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, քանի որ շատ բան կախված է...

Մետաստազներ. բուժումը հնարավոր է. oncology.am
Մետաստազներ. բուժումը հնարավոր է. oncology.am

Մեր օրերում քաղցկեղը դադարել է անբուժելի հիվանդություն համարվել: Սակայն շատ դեպքերում ուռուցքային պրոցեսը հայտնաբերվում է ուշ շրջանում, երբ հիմնական ուռուցքն արդեն մետաստազների տեսքով տարածվում է է այլ օրգաններ...

Ինչպե՞ս ընդունել սեփական նոր մարմինը. oncology.am
Ինչպե՞ս ընդունել սեփական նոր մարմինը. oncology.am

Ուոուցքաբանական բուժումները հաճախ ուղեկցվում են մասշտաբային վիրահատություններով: Օրգանի ամբողջական կամ մասնակի հարկադրված հեռացումը փրկում է հիվանդի կյանքը:  Սակայն այն հաճախ ընկալվում է...

Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am
Ցավը քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ուռուցքաբանների յուրաքանչյուր երկրորդ հիվանդը ցավ է ունենում: Քաղցկեղի տարածված ձևերով հիվանդների 80%-ն ուժեղ կամ չափավոր ցավեր է նշում: Նույնիսկ լիովին ապաքինումից հետո ցավային համախտանիշը կարող է...

Ցավ
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկն աճում է տարիքի հետ, փոխանցվում է ժառանգականությամբ և պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ թեստի միջոցով...

Առողջ կին
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am

Միզապարկն իրենից պարկ ներկայացնող մկանային օրգան է, որը կարող է  լայնանալ և կրճատվել: Այն նախատեսված է երիկամների կողմից արտադրված մեզը պահելու համար:  Միզապարկի քաղցկեղի զարգացման...

Միզային համակարգ
ՖԻԲՐՈՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ. ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ՖԻԲՐՈԶԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ «ՆԱԻՐԻ» ԲԿ-ՈՒՄ. nairimed.com
ՖԻԲՐՈՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ. ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ՖԻԲՐՈԶԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ «ՆԱԻՐԻ» ԲԿ-ՈՒՄ. nairimed.com

Նաիրի ԲԿ-ում կիրառվում է ոչ ինվազիվ եղանակով լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում, որն հանդիսանում է լյարդի բիոպսիայի այլըտրանքային եղանակ...

Ախտորոշում Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Երիկամի քաղցկեղ. urolog.am
Երիկամի քաղցկեղ. urolog.am

Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում...

Միզային համակարգ
Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոնները. oncology.am
Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոնները. oncology.am

Տարիքը  

Շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է, զգալիորեն ավելանալով 55 տարեկանից հետո...

Ուրո-անդրոլոգիա
Գործոններ և վիճակներ, որոնք մեծացնում են հիվանդացության հավանականությունն ապագայում. oncology.am
Գործոններ և վիճակներ, որոնք մեծացնում են հիվանդացության հավանականությունն ապագայում. oncology.am

Քաղցկեղի հստակ պատճառները դեռևս անհայտ են, սակայն կան գործոններ և վիճակներ, որոնք մեծացնում են հիվանդացության հավանականությունն ապագայում...

Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am
Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am

Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու:  Զարգացող երկրներում  միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...

Թվեր և փաստեր
Բիոպսիա. oncology.am
Բիոպսիա. oncology.am

Բիոպսիան (կենսազննումն) իրականացվում է  ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը պարզելու նպատակով: Հյուսվածքի նմուշը ենթարկվում է մանրէաբանական և հյուսվածաքիմիական հետազոտության...

Ախտորոշում
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը նպաստող հայտնի գործոններ և վիճակներ. oncology.am
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը նպաստող հայտնի գործոններ և վիճակներ. oncology.am

Տարիքը

Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է. 40 տարեկանից հետո կանայք յուրաքանչյուր տարի պետք է այցելեն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ