Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Ուռուցքաբանության ոլորտում անհրաժեշտ է թիմային մոտեցում. Հայկուհի Գյոկչյան

Ուռուցքաբանության ոլորտում անհրաժեշտ է թիմային մոտեցում. Հայկուհի Գյոկչյան

Հայկական առողջապահությունը շարունակում է մնալ ավելի շատ հիվանդ բուժող, քան առողջություն պահպանող համակարգ: Արդյո՞ք ֆինանսապես ավելի ձեռնտու չէ պահպանել սեփական քաղաքացիների առողջությունը ապահովագրության միջոցով, կանխարգելիչ ծրագրերի իրականացմամբ և ունենալ ավելի շատ առողջ քաղաքացիներ, քան հաշմանդամության ու մահացության աճող ցուցանիշներ:

 

Առողջապահության կազմակերպման թերի կողմերի, Հայաստանում ուռուցքաբանության զարգացման միտումների ու քիմիաթերապիայի նորարարական բուժման մեթոդների մասին «Երևակը» զրուցել է Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտ, «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Հայկուհի Գյոքչյանի հետ:


Ի՞նչն է խանգարում մեր առողջապահությանը, իրոք, լինել առողջներին առողջ պահող համակարգ:

 

– Խանգարում են սքրինինգային ծրագրերի պակասը, տարածված հիվանդությունների դեմ անցկացվող կանխարգելիչ միջոցառումների և պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի բացակայությունը: Օրինակ, մի շարք սոցիալական խմբերի համար գործող բժշկական ապահովագրությունն արդեն բավականին դրական արդյունքներ է գրանցել: Դրա հաշվին կատարված հետազոտությունների ժամանակ վաղ փուլում հայտնաբերվել են ինչպես կրծքագեղձի ու արգանդի վզիկի, այնպես էլ թոքի ու հաստ աղիքի քաղցկեղի մեծաթիվ դեպքեր: Ի դեպ, կրծքագեղձի, թոքի և հաստ աղիքի քաղցկեղները Հայաստանում տարածվածությամբ գրավում են առաջին երեք տեղերը: Վերջին երկուսը նախկինում եզակի դեպքերում էին առաջին կամ երկրորդ փուլում հայտնաբերվում: Այնպես որ, պետք է ընդլայնել ապահովագրության գործընթացը: Առողջապահությունը, նախևառաջ, առողջության պահպանություն պետք է լինի, որը հետխորհրդային տարածքում և, մասնավորապես` Հայաստանում, պարզապես չկա:


Պետք է պատշաճ ուշադրություն դարձնել նաև մարզային բնակչության առողջության պահպանման հարցերին: Այժմ բուժամբուլատորիաների օպտիմիզացիայի գործընթացներ են ընթանում, ինչը ճիշտ մոտեցում չեմ համարում: Արդյո՞ք գյուղի բժշկին գործազուրկ դարձնելով և բժշկական ծառայությունը գյուղացուց կիլոմետրերով հեռացնելով՝ կբարելավվի առողջապահության վիճակը գյուղերում: Կարծում եմ, որ առողջապահության համար տրամադրված ֆինանսները պետք է առավել արդյունավետ կառավարվեն ու ճիշտ բաշխվեն:

Դուք 2014-2016թթ. եղել եք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտը, այժմ Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտն եք: Ոլորտի զարգացմանը նպաստող ի՞նչ քայլեր եք առաջարկում:


–   2018 թ. քաղաքապետարանի ծրագրում ընդգրկել ենք կոլոռեկտալ կամ հաստ աղու քաղցկեղի սքրինինգային ծրագրի անցկացումը: Ինչպես ասացի, քաղցկեղի այս տեսակը Հայաստանում ամենատարածվածների եռյակում է: Ի դեպ, այն նաև հիմնականում շատ ուշ է հայտնաբերվում իր տեղակայության պատճառով և ակնհայտ ախտանշաններ չունի կրծքագեղձի կամ թոքի քացկեղի նման: 56% դեպքերում հիվանդները դիմում են կոլոռեկտալ քաղցկեղի 4-րդ փուլում, իսկ 4-րդ փուլը նշանակում է ոչ թե բուժում, այլ պայքար կյանքի յուրաքանչյուր օրվա համար: Սքրինինգային ծրագիրը նախատեսում ենք իրականացնել տեղամասային ուռուցքաբանների հետ, ովքեր կառանձնացնեն թիրախային ընտանիքներին (ընտանիքներ, որոնք ունեն կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդ, ժառանգական պոլիպոզ, կոլիտներ, դիսբակտերիոզ ունեցող անդամներ), նրանց կբաժանեն թեստեր, որոնք որոշում են կղանքում արյան առկայությունը: Թեստի դրական պատասխանի դեպքում ռիսկի խմբում հայտնված պացիենտները կհետազոտվեն, և հիվանդության առկայության դեպքում վաղ կախտորոշվեն ու լիարժեք կբուժվեն:


Բացի այդ, իմ ջանքերով և «Էրեբունի» ԲԿ ղեկավարության աջակցությամբ հրատարակել ենք ESMO-ի ուղեցույցներից մեկը՝ «Սնուցումը և քաղցկեղը» գիրքը: Այն քիմիաթերապիայի ընթացքում որոշված սննդակարգի ուղեցույց է, որը պարունակում է նաև քաղցկեղով չհիվանդանալու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների նկարագրություն: Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի հետ միասին այդ գիրքը սկսել ենք բաժանել պոլիկլինիկաների ուռուցքաբաններին, որպեսզի նրանք ստեղծեն ուռուցքաբանի դպրոցներ իրենց տեղամասերում և իրենց հսկողության տակ գտնվող հիվանդների հետ քննարկեն նրանց սննդակարգի ու ճիշտ ապրելակերպի հարցերը: Ի դեպ, ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ լինելու տարիներին իմ ջանքերով ու միջոցներով տպագրել եմ ESMO-ի ևս 4 ուղեցույց և անվճար տարածվել մեր ուռուցքաբանների շրջանում:

 

–   Իսկ ի՞նչ մակարդակում է այսօր ուռուցքաբանությունը Հայաստանում, ինչու՞ են մարդիկ երբեմն նախընտրում արտերկրում բուժվել:

 

–   Ունենք առանձին հրաշալի ուռուցքաբաններ, վիրաբույժներ ու քիմիաթերապևտներ, բայց չունենք այդ ներուժը միասնականացնող մեխանիզմներ: Պետք է մի կողմ դնել անձնական նկրտումներն ու համակրանքները, միավորվելով աշխատել որպես պրոֆեսիոնալների հզոր թիմ: ՀՀ գլխավոր մասնագետ լինելու ընթացքում որոշ չափով ինձ հաջողվել էր դա ապահովել, առ այսօր, չնայած որ ես հիմա Երևանի գլխավոր քիմիաթերապևտն եմ, ինձ զանգում են մարզային բուժկենտրոններից, տարբեր խնդիրների շուրջ խորհրդակցում ինձ հետ: Այսօր մենք ուռուցքաբանության մեջ թիմ չունենք: Դա սխալ կադրային քաղաքականության արդյունք է: Իսկ ինչ վերաբերում է արտերկրում բուժվելուն. երբ մարդ գնում է տեղական որոշ կենտրոններ և բախվում կոպիտ վերաբերմունքի, բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնում, հետազոտությունները ձգձգվում են, դրան գումարած՝ որևէ անփորձ բժշկի հսկողության տակ է հայտնվում, ապա բնական է, որ պիտի հիասթափվի ու մեկնի: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ուռուցքով հիվանդը չի մտածում դեղ գնելու մասին. ամեն ինչ ապահովում է պետությունը կամ ապահովագրությունը, անգամ Վրաստանում քաղցկեղով հիվանդի բուժման ծախսերի 80%-ը ստանձնում է պետությունը: Եթե ամփոփեմ՝ ուռուցքաբանության զարգացումը խթանելու համար անհրաժեշտ են պետական հոգածություն, առողջապահություն՝ պրոֆիլակտիկ միջոցառումներով, սքրինինգային ծրագրերով, և քաղցկեղով հիվանդների բարձրորակ ու հնարավորինս անվճար բուժսպասարկման կազմակերպում:


–   Դուք նաև «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարն եք: Բաժանմունքը կարճ ժամանակ է, ինչ գործում է: Ինչպե՞ս եք գնահատում բաժանմունքի աշխատանքը:


–   Բաժանմունքը ստեղծվել է 2016 թ. ապրիլի 18-ին: Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ապահովված են պացիենտների հարմար կեցությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ ամենակարևորը. մեր բաժանմունքը տարածաշրջանում տարբերվում է Paxman Cool Sculp սարքավորմամբ: Այն սարքին միացված սիլիկոնե սառեցվող գլխարկ է, որն իջեցնում է գլխամաշկի ջերմաստիճանը, սահմանափակում արյան հոսքը դեպի մազային ֆոլիկուլներ և այդպիսով նաև պաշտպանում մազը քիմիաթերապևտիկ դեղորայքի ազդեցությունից՝ 75-80%-ով կրճատելով մազաթափությունը: Կանանց համար ծանր է ոչ այնքան հիվանդության ու բուժման ընթացքը, որքան հենց մազաթափության փաստը: Ու այս գլխարկը մեծ հոգեբանական աջակցություն է:


Բաժանմունքն իր կարճատև գործունեության ընթացքում արդեն ունեցել է շուրջ 2850 հիվանդ: Սա բավական մեծ ծանրաբեռնվածություն է՝ հաշվի առնելով, որ մեր թիմը փոքր է, ընդամենը՝ 10 աշխատակից: Բաժանմունքի հաջող գործունեության հիմքը մեր որդեգրած մուլտիդիսցիպլինար մոտեցումն է, որը նախատեսում է յուրաքանչյուր պացիենտի հիվանդության քննարկում վիրաբույժի, ճառագայթաբանի, ուռուցքաբան-քիմիաթերապևտի մասնակցությամբ, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար բուժման ճիշտ ռազմավարության մշակում, նաև ամբողջական դիագնոստիկայի կազմակերպում հենց «Էրեբունի» ԲԿ-ում, որը հագեցած է հետազոտական ախտորոշիչ բոլոր ծառայություններով:


–   Ի՞նչ դեր ունի հոգեբանական ճիշտ մոտեցումը քաղցկեղով հիվանդ պացիենտների հանդեպ:


–   Լավ հարց տվեցիք, որովհետև Հայաստանում հոգեբանությանը լուրջ ուշադրություն չեն դարձնում: Ընդհանրապես ուռուցքային հիվանդությունները համարվում են պսիխոսոմատիկ հիվանդություններ. եթե կա ուռուցքային խնդիր, ուրեմն կա հոգեբանական խնդիր՝ տևական սթրես, վիրավորվածություն կյանքից կամ կոնկրետ անձից, բացասական չարտահայտված հույզեր, ներքին չլուծված խնդիրներ: Այսպիսի մարդկանց օրգանիզմում հաճախ են զարգանում ուռուցքներ: Դա բացատրվում է այսպես. տևական սթրեսները թուլացնում են իմունիտետը: Իսկ ուռուցքային բջիջներ բոլորիս մոտ էլ ժամանակ առ ժամանակ ստեղծվում են, բայց քանի որ մեր իմունիտետը ուժեղ է՝ անմիջապես ճանաչում է այդ աննորմալ բջջին ու վերացնում, իսկ թույլ իմունիտետը պարզապես «հանձնվում է»: Այնպես որ հոգեբանական աջակցությունը ուռուցքաբանի կողմից շատ կարևոր է: Ես 6 ամիս հաճախել եմ Մ. Մադաթովի նեյրոլինգվիստիկայի դասընթացներին: Դրանք ինձ օգնել են բացահայտել խոսքի ուժն ու ազդեցությունը: Իր մի խոսքով բժիշկը կարող է բուժել հիվանդին, մի խոսքով՝ սպանել: Հիվանդը հույսով սպասում է բժշկի խոսքին: Քաղցկեղ ախտորոշումը միայն բավական է, որ մարդը հոգեբանորեն վատ տրամադրվի: Ես հիվանդի հետ խոսելիս չեմ հնչեցնում քաղցկեղ բառը, մարդիկ չեն ուզում դա լսել, գիտեն, բայց չեն ուզում լսել: Բայց ես համարում եմ, որ հիվանդը պետք է իմանա իր ախտորոշումը, նրանից ոչինչ պետք չէ թաքցնել, որքան էլ դժվար լինի: Դրա համար ես մանրամասն խոսում նրա հետ, սպիտակ թղթի վրա նկարում եմ իր հիվանդությունը՝ գոյացությունը, բուժման փուլերը, որ հիվանդը նաև վիզուալ պատկերացում կազմի՝ ինչ է կատարվում իր օրգանիզմում, և դեպի ուր ենք մենք գնում: Ի դեպ, քաղաքապետարանի հաստատմանն ենք հանձնել ծրագիր, որով նախատեսվում է հիմնել Քաղցկեղով հիվանդների սոցիալ-բժշկական, իրավական և հոգեբանական աջակցության հանրապետական ծառայություն, որտեղ կընդգրկվեն բուժված հիվանդներ, ովքեր լրատվամիջոցներով, տարբեր ակցիաների շրջանակներում կխոսեն իրենց հիվանդության հաղթահարման ու բուժման մասին՝ ցույց տալու համար, որ քաղցկեղը դատավճիռ չէ: Պարզապես պետք է մտածել, որ անելանելի իրադրություն չկա, միշտ կարելի է նվազագույնը 3 ուղի գտնել: Շատ կարևոր է, որ բժիշկը հիվանդին ասի՝ ես քեզ հետ եմ, քո կողքին, բայց դու էլ ինձ պիտի օգնես հիվանդության հաղթահարման համար: Ու հավատացեք մարդիկ շատ գնահատում են, երբ զգում են, որ իսկապես իրենց կողքին ես:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ. oncology.am
Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ. oncology.am

Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Այս մասին հաճախ զգուշացնում են ծխողներին և կանոնավոր ֆլյուորոգրաֆիայից խուսափող մարդկանց։ Ընդ որում, քչերը գիտեն, թե հետազոտության որ մեթոդներն են...

Շնչառական համակարգ
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է...

Ներզատաբանություն
Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք. oncology.am
Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք. oncology.am

Շոկը, ցրված լինելը և վախն այն առաջին զգացողություններն են, որոնք ունենում է մարդը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «Ինչու՞ հենց  ես։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հետո։» — մտքերն ու հույզերը հորդում են ինչպես ցունամի և լցնում  ուղեղը...

Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար. oncology.am
Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար. oncology.am

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններն են...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ
Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Վարակաբանություն
Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին. oncology.am
Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին. oncology.am

Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը կարող է...

Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am
Ինչպե՞ս է կենսակերպն ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա. oncology.am

Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան. nairimed.com
Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում ներկայում կատարվում է նաև երկշերտ  (dual-plane) էնդոսկոպիկ մամոպլաստիկա (կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն)։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ պլաստիկ վերականգնողական  և էսթետիկ վիրաբուժության ծառայության...

Ախտորոշում
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Քաղցկեղը կանխելը հեշտ է. oncology.am
Քաղցկեղը կանխելը հեշտ է. oncology.am

Մենք շատ բաներ ենք հիշում, ինչպիսիք են պատմական ամսաթվերը, դերասանների անունները և երգերի տեքստերը։ Գիտենք մեր սիրած մարդկանց սովորությունները, որքան կալորիա է պարունակում մի կտոր տորթը և այլն։ Կարող ենք հինգ տարեկան երեխային...

Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am
Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...

Սննդակարգեր
Ինչպե՞ս հայտնել վատ լուրը: Ուռուցքով հիվանդների հետ շփվելու ուղեցույց (SPIKES). oncology.am
Ինչպե՞ս հայտնել վատ լուրը: Ուռուցքով հիվանդների հետ շփվելու ուղեցույց (SPIKES). oncology.am

Ներածություն: Մենք ներկայացրել ենք «վատ լուրերի» հաղորդման ուղեցույցը` քաղցկեղով հիվանդներին նրանց հիվանդության մասին հայտնելու կարգը:  Այն պարզ է և գործնական, համապատասխանում է հրապարակված հետազոտությունների...

Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am
Էնդոմետրիոզը միզապարկի քաղցկեղի դիմակի տակ. oncology.am

Էնդոմետրիոզը տարածված հիվանդություն է, հանդիպում է կանանց 10-25 %-ի մոտ [1, 2]: Էնդոմետրիոզը ձևաբանորեն և ֆունկցիոնալ առումով նորմալ էնդոմետրիումի նման հյուսվածքի աճն է՝ ուղեկցվելով տեղային էաստրոգենների բարձր առաջացմամբ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am

Լիմֆոստազն ավշի և հյուսվածքային հեղուկի քրոնիկական կամ ժամանակավոր կանգն է ենթամաշկային ճարպաբջջանքում և մաշկում...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ