Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Արգանդի քաղցկեղ. oncology.am

Արգանդի քաղցկեղ. oncology.am

Ի՞նչ է արգանդի քաղցկեղը: Ընդհանուր տեղեկություններ հիվանդության մասին

Արգանդի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որը զարգանում է արգանդի էպիթելիալ հյուսվածքներից և կարող է տարածվել այլ օրգաններ: Ներկայում արգանդի քաղցկեղը կանանց մոտ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ըստ համաշխարհային վիճակագրության՝ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 200-250 հազար կնոջ մոտ արգանդի քաղցկեղ է ախտորոշվում: Հիվանդությունն առավել հաճախ զարգանում է 55 տարեկանն անց կանանց մոտ, մինչև 40 տարեկան երիտասարդ կանանց մոտ հազվադեպ է արգանդի քաղցկեղ ախտորոշվում:

Արգանդի քաղցկեղ. պատճառները և զարգացման գործոնները

Գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք կարող են նպաստել արգանդի քաղցկեղի զարգացմանը: Այս հիվադության առաջացման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձր է այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն ծննդաբերել:


Արգանդի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոններից առանձնացնում են հետևյալները.

  • Էնդոմետրիումի հյուսվածքների ակտիվ աճ: Էնդոմետրիումի հյուսվածքների հիպերպլազիան արգանդի մակերեսային բջիջների քանակի աճն է: Հիպերպլազիան քաղցկեղ չէ, սակայն որոշ պարագաներում հիպերպլազիան կարող է վերածվել չարորակ ուռուցքի: Ծանր և առատ դաշտանը հաճախ նման իրավիճակի նշան է:
  • Ճարպակալում:  Հայտնի է,  որ ավելորդ քաշով կանայք առավել հակված են արգանդի քաղցկեղի զարգացմանը:
  • Վերարտադրողական և դաշտանային անամնեզ: Արգանդի քաղցկեղը հաճախ առաջանում է այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն ծննդաբերել, ում դաշտանն սկսվել է մինչև 12 տարեկանը կամ շարունակվել է 55 տարեկանից հետո:
  • Էսթրոգեններով երկարատև հորմոնային բուժում: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձր է այն կանանց մոտ, ովքեր երկարատև ընդունել են միայն էսթրոգեն (առանց պրոգեստերոնի)` որպես փոխարինող հորմոնային բուժում:
  • Տամօքսիֆենի երկարատև ընդունում, որը նշանակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ:
  • Փոքր կոնքի օրգանների ճառագայթային բուժում:
  • Ժառանգական  նախատրամադրվածություն: Արգանդի քաղցկեղով ընտանեկան պատմության առկայությունը մեծացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը սերունդների և հարազատների մոտ:


Հիվանդության տեսակները: Արգանդի քաղցկեղի դասակարգումը

Տարբերում են արգանդի քաղցկեղի հետևյալ ձևաբանական տեսակները.

  • Ադենոկարցինոմա,
  • տափակբջջային քաղցկեղ,
  • տափակբջջային գեղձային քաղցկեղ,
  • լուսաբջջային ադենոկարցինոմա,
  • շճային քաղցկեղ,
  • լորձային քաղցկեղ,
  • չտարբերակված քաղցկեղ:


Արգանդի քաղցկեղի ախտանիշները: Ինչպե՞ս է դրսևորվում հիվանդությունը

Արգանդի քաղցկեղի առանձնահատկությունն այն է (ի տարբերություն այլ չարորակ հիվանդությունների), որ վերջինս, որպես կանոն, արդեն նկատելի է դառնում հիվանդության զարգացման շատ վաղ շրջանում: Դա հնարավորություն է տալիս ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել և լիովին ապաքինման հույս ունենալ: Ամենատարածված ախտանիշը հեշտոցային արյունահոսությունն է:

 

Դաշտանադադարում գտնվող կանանց մոտ ցանկացած արյունահոսություն ախտաբանական է, և անհրաժեշտ է բժշկի դիմել:

 

Նախադաշտանադադարում գտնվող կանայք պետք է խորհրդակցեն բժշկի հետ, եթե արյունահոսությունն առաջանում է դաշտանների միջակայքում: Հայտնի են հեշտոցային արյունահոսության այլ պատճառներ ևս, որոնք երբեմն բարորակ բնույթ են կրում, սակայն, ամեն դեպքում, պետք է բժշկի մոտ հետազոտվել:  Հիվանդության ուշ փուլերում կարող է նաև ցավ լինել:

Հիվանդի գործողություններն արգանդի քաղցկեղի դեպքում

Կասկածելի ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և հետազոտվել: Ախտորոշման հաստատման դեպքում անհրաժեշտ է անհապաղ բուժում սկսել: Պետք է կատարել բժշկի բոլոր նշանակումները, քանի որ արգանդի քաղցկեղը վաղ շրջանում կարելի է լիովին բուժել:


Արգանդի քաղցկեղի ախտորոշումը

Արգանդի քաղցկեղի ախտորոշումն իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումների իրականացումը.

  • գինեկոլոգիական հետազոտման ժամանակ վերցված քսուկի բջջաբանական հետազոտություն,
  • Արյան հետազոտություն (արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություններ, արյան մեջ օնկոմարկերների որոշում),
  • արգանդի ուլտրաձայնային հետազոտություն,
  • հիստերոսկոպիա՝ արգանդի խոռոչի զննում հիստերոսկոպի օգնությամբ,
  • ֆլուորեսցենտային ախտորոշում,
  • մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
  • այլ ախտորոշիչ միջոցառումներ (բժշկի հայեցողությամբ):


Արգանդի քաղցկեղի բուժումը

Արգանդի քաղցկեղի բուժման նպատակը ո՛չ միայն ուռուցքի հեռացումն է, այլ նաև հիվանդության կրկնության կանխարգելումը: Այդ պատճառով արգանդի քաղցկեղի բուժման ժամանակ տարբեր բուժական միջոցառումներ են իրականացվում: Այդպիսի համալիր մոտեցումն առավել արդյունավետ է:

Արգանդի քաղցկեղի բուժման հիմնական եղանակները

  • Վիրահատական միջամտություն: Արգանդի քաղցկեղի վիրահատության ծավալը որոշվում է հիվանդության ծանրության աստիճանով, հաշվի է առնվում նաև ուռուցքի չափը, կառուցվածքը և աճի տեսակը: Քաղցկեղի առաջին փուլում իրականացվում է արգանդի և հավելումների (փողեր և ձվարաններ) հեռացում, երկրորդ փուլում իրականացվում է ընդլայնված հիստերէկտոմիա՝ արգանդի, ձվարանների, տեղային ավշային հանգույցների միաժամանակ հեռացում՝ կոնքի բջջանքի և հեշտոցի վերին երրորդի հետ միասին: Ուշ շրջանում վիրահատական միջամտությունը հաճախ կրում է պալիատիվ (ամոքիչ) բնույթ և ուղղված է արգանդի քաղցկեղի բարդությունների վերացմանը (օրինակ` արյունահոսության դադարեցմանը): Հիվանդության սկզբնական շրջանում հնարավոր է փոփոխված հյուսվածքների լապարոսկոպիկ մեթոդով հեռացում:  Այսպիսի վիրահատություններն իրականացվում են որովայնի ոչ մեծ անցքերի միջոցով: Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները տարբերվում են ոչ մեծ արյան կորստով և քիչ վնասումով:
  • Ճառագայթային բուժում:  Ճառագայթային բուժումն իրականացվում է արգանդի քաղցկեղի ցանկացած փուլում: Այս թերապևտիկ եղանակը կարելի է կիրառել ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ` վիրահատությունից հետո: Նախավիրահատական շրջանում ճառագայթային բուժումը կիրառվում է ուռուցքի չափերի փոքրացման նպատակով, որպեսզի վիրաբույժն ավելի հեշտությամբ վիրահատի: Վիրաբուժական միջամտությունից հետո ճառագայթային բուժումն իրականացվում է վիրահատությունից հետո մնացած չարորակ բջիջների ոչնչացման նպատակով: Սա անհրաժեշտ է իրականացնել, քանի որ մնացած չարորակ բջիջները կարող են նորից ուռուցքային աճ տալ: Այն դեպքերում, երբ վիրահատական բուժումն անհնար է, ճառագայթային բուժումը կարող է դիտարկվել որպես բուժման հիմնական տեսակ:



Ներկայում արգանդի քաղցկեղի ժամանակ կիրառվում է ճառագայթային բուժման երկու տարատեսակ՝ արտաքին ճառագայթում և բրախիթերապիա: Արտաքին ճառագայթման դեպքում ճառագայթումն իրականացվում է մեծ սարքավորման միջոցով, որը ճառագայթերն ուղղում է դեպի թիրախային օրգան: Ճառագայթային բուժման յուրաքանչյուր միջոցառումը տևում է մի քանի րոպե: Ուռուցքի չափերով պայմանավորված՝ այն կարող են իրականացնել մի քանի շաբաթ՝ շաբաթական 5 օր: Բրախիթերապիան ներքին ճառագայթային բուժումն է: Տվյալ դեպքում ուռուցքի շրջանում պատվաստվում են ռադիոակտիվ պատիճներ, որոնք որոշ ժամանակի ընթացքում ճառագայթում են ուռուցքը: Բրախիթերապիայի կուրսից հետո պատիճը հեռացնում են: Բրախիթերապիայի առավելությունը քիչ կողմնակի ազդեցություններն են, մինչդեռ արտաքին ճառագայթումը հաճախ սրտխառնոց, փսխում, լուծ և միզարձակման խանգարումներ է առաջացնում:

  • Քիմիաթերապիա: Քիմիաթերապիայի ժամանակ կիրառվում են ցիտոստատիկ դեղեր, որոնք քայքայում են չարորակ ուռուցքի բջիջները: Հիվանդության կրկնության կանխարգելման նպատակով քիմիաթերապիան կիրառվում է ուռուցքի վիրահատական հեռացումից հետո: Հիվանդության ծայրահեղ փուլերում քիմիաթերապիան իրականացվում է ճառագայթային բուժման հետ միասին:
  • Քիմիաթերապիան հիմնականում իրականացվում է ներերակային մեթոդով: Որպես կանոն, այն ցիկլերով է իրականացվում՝ ամբուլատոր և ստացիոնար պայմաններում: Քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունների սպեկտրը հիմնականում պայմանավորված է քիմիաթերապևտիկ դեղի տեսակով:
  • Հորմոնային բուժում: Ինքնուրույն տարբերակով հորմոնային բուժում ստանում են երիտասարդ կանայք, ովքեր ցանկանում են պահպանել պտղաբերությունը և իրականացնել վերարտադրողական ֆունկցիա, ընդ որում, միայն առաջին փուլում, քանի դեռ ուռուցքը դուրս չի եկել էնդոմետրիումի սահմաններից և կանացի սեռական հորմոնների (էսթրոգենի և պրոգեստերոնի) նկատմամբ պարունակում է ռեցեպտորներ: Այս բուժումն իրականացվում է միայն խոշոր ուռքուցքաբանական կենտրոններում:


Արգանդի քաղցկեղի բարդությունները

Արգանդի քաղցկեղը ծանր չարորակ հիվանդություն է: Եթե այն ժամանակին  չբուժվի, ապա կբարդանա մետաստազներով` ի վերջո հանգեցնելով մահվան:

Արգանդի քաղցկեղի կանխարգելումը

Արգանդի քաղցկեղի կանխարգելման հիմնական մեթոդներից մեկը հիպերէսթրոգեն վիճակի վերացումն է: Հաշվի առնելով այն փաստը, որ էսթրոգենների բարձր մակարդակը բերում է  էնդոմետրիումի գերաճի, արգանդի խոռոչի պատերի քերումից հետո անհրաժեշտ է պրոգեստերոններով համապատասխան հորմոնային բուժում իրականացնել:

Հիշե՛ք, վաղ ախտորոշումը հիվանդության հաջող բուժման գրավականն է: Այդ պատճառով կանոնավոր կանխարգելիչ զննումները հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում, երբ հնարավոր է ուռուցքը հեռացնել ամբողջությամբ՝ առանց առողջության համար լուրջ հետևանքների:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները. oncology.am
Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն նոր թվային մամոգրաֆով եւ տոմոսինթեզով՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ. կոլոռեկտալ քաղցկեղ. oncology.am
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ. կոլոռեկտալ քաղցկեղ. oncology.am

Կոլոռեկտալ քաղցկեղով պացիենտների վարման համար մշակված ուղեցույցները հաստատվել են առողջապահության նախարարության կողմից...

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ. մանկական ուռուցքաբանություն. oncology.am
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ. մանկական ուռուցքաբանություն. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքանության կենտրոնի մանկական բաժանմունքի մասնագետների կողմից մշակվել և առողջապահության նախարարության կողմից հաստատվել են ուղեցույցներ...

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ. կրծքագեղձի քաղցկեղ. oncology.am
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ. կրծքագեղձի քաղցկեղ. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մշակվել և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվել են կլինիկական ուղեցույցներ...

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ. oncology.am
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ. oncology.am

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղը երկար ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ: Դա բավականին հազվադեպ հիվանդություն է, որը հանդիպում է չարորակ ուռուցքով հիվանդների 1%-ի մոտ: Ուռուցքը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Կոկորդի քաղցկեղ. oncology.am
Կոկորդի քաղցկեղ. oncology.am

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը բնորոշվում է կոկորդի հյուսվածքներից չարորակ գոյացությունների առաջացմամբ...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելումը. oncology.am
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելումը. oncology.am

Համաձայն Քաղցկեղի ամերիկյան միության վերջին գնահատականի՝ ԱՄՆ-ում 2009 թվականին գրանցվել է...

Հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բ.գ.թ. բժիշկ-սոնոգրաֆիստ Լ. Շաքարյանի հետ. oncology.am
Հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բ.գ.թ. բժիշկ-սոնոգրաֆիստ Լ. Շաքարյանի հետ. oncology.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները. izmirlianmedicalcenter.com
Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները. izmirlianmedicalcenter.com

Պոլիպը լորձաթաղանթի մակարդակից վեր գեղձային էպիթելի ծավալվելն է լայն սնկանման կամ ճյուղավորված նեղ ոտիկի, երբեմն էլ լայն հիմքի վրա...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Քիմիաթերապիային վերաբերող հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը. oncology.am
Քիմիաթերապիային վերաբերող հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը. oncology.am

Ուռուցքային հիվանդությունների բուժման եղանակներից մեկի՝ քիմիաթերապիային վերաբերող հարցերին պատասխանում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ...

Բժշկի ընդունարանում
Նախաքաղցկեղային հիվանդություն. oncology.am
Նախաքաղցկեղային հիվանդություն. oncology.am

Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի դեմ պայքարը հիմնված է ինչպես նախաքաղցկեղային, այնպես էլ ուռուցքային գործընթացի վաղ ձևերի կանխարգելման,  ժամանակին հայտնաբերման և բուժման վրա...

Սարկոմա. ճշմարտությունը հազվադեպ եվ վտանգավոր հիվանդության մասին. oncology.am
Սարկոմա. ճշմարտությունը հազվադեպ եվ վտանգավոր հիվանդության մասին. oncology.am

Ի՞նչ է սարկոման. Սարկոման չարորակ նորագոյացությունների բավականին մեծ խումբ է, որոնք ձևավորվում են շարակցական հյուսվածքի բջիջներից: Սարկոման կարող է առաջանալ ոսկրային հյուսվածքում (օստեոսարկոմա)...

Քաղցկեղի ամենատարածված ախտանիշները. oncology.am
Քաղցկեղի ամենատարածված ախտանիշները. oncology.am

Քաղցկեղի տարբեր տեսակներ դրսևորվում են որոշակի ախտանիշներով: Քաղցկեղը կարող է դրսևորվել այս կամ ախտանիշով, սակայն կան ախտանիշներ, որոնք բնորոշ են քաղցկեղի զարգացման գրեթե բոլոր ձևերին: Դրանցից են մշտական ցավի առկայությունը...

Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հաստ աղիքի քաղցկեղ. izmirlianmedicalcenter.com
Հաստ աղիքի քաղցկեղ. izmirlianmedicalcenter.com

Հաստ աղիքի (կոլոռեկտալ) քաղցկեղը միավորում է կույր աղիքի, խթաղու, ուղիղ աղիքի, ինչպես նաև հետանցքային ուղու տարբեր ձևի, տեղակայման և հյուսվածքաբանական կառուցվածքի չարորակ էպիթելային ուռուցքները...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ