Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Վիրահատական միջամտությունը չի կարող նպաստել ուռուցքի տարածմանը. Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. oncology.am

Վիրահատական միջամտությունը չի կարող նպաստել ուռուցքի տարածմանը. Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. oncology.am

Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Սակայն ուռուցքաբանությունը որպես գիտություն ձևավորվել է վերջին հարյուրամյակում և բուռն զարգացում ապրել: Հայաստանում որպես մասնագիտացված  կենտրոն` արդեն երկար տարիներ իր գործունեությունն է ծավալում Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը:

Ոլորտի հիմնախնդիրներին, այսօրվա զարգացումներին տեղեկանալու նպատակով այցելեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոն և զրուցեցինք կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի և կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Մինասյանցի հետ:

 
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն ՏանանյանԻնչպես ներկայացրեց պարոն Տանանյանը, տարեկան 30-35 հազար քաղաքացի է դիմում Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Յուրաքանչյուր տարի ստացիոնար բուժում է ստանում մոտ 11 հազար մարդ, կատարվում է 3500-4000 վիրահատություն, 4500-5000 քիմիաթերապիա, 1200-1500 ճառագայթային բուժում. «Մեզ մոտ տարեկան 20-25 հազար ռենտգեն հետազոտություն է իրականացվում, օրական միայն 60-80՝ թոքերի և այլ օրգանների ռենտգեն», — ասաց տնօրենը:


Ինչ վերաբերում է նրան, թե քաղցկեղի որ տեսակն է գերակշռում, կենտրոնի փոխտնօրեն Մինասյանցը տեղեկացրեց, տարիներ ի վեր և՛ հիվանդության, և՛ մահացության ցուցանիշով առաջին տեղում թոքերի քաղցկեղն է: Պարոն Մինասյանցը դա բացատրում է հիվանդների ուշ դիմելիությամբ. «Խնդիր է նաև թոքի քաղցկեղի բուժումը, որը համարվում է ագրեսիվ ուռուցք: Ցավոք, պացիենտներ դիմում են ուշացած» - ասում է նա:


Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ պարոն Մինասյանցը հավաստիացրեց, որ, թեպետ հիվանդացության առումով այն 2-րդ կամ 3-րդ հորիզոնականում է, սակայն կրծքագեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշը նվազել է մինչև 5-րդ կամ 6-րդ հորիզոնականը: Դա արդյունք է բուժման եղանակների արդիականացման և վիրահատությունների որակի բարձրացման. «Սակայն վերջերս Հայաստանում կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ոչ մասնագիտական կենտրոնների գործունեության արդյունքում մահացության ցուցանիշը որոշ չափով բարձրացել է», - ասաց պարոն Մինասյանցը, - «Եթե մենք խոսում ենք չարորակ ուռուցքի բուժման մասին, ապա խոսքը միայն վիրահատությանը չի վերաբերվում. պետք է ապահովել որակյալ հետազոտություն, վիրաբուժական միջամտություն, թիրախային թերապիա, ճառագայթային բուժում, որից հետո` նաև հիվանդի հսկողություն»:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Անդրեյ ՄինասյանցԻնչպես նշում է ուռուցքաբանը, յուրաքանչյուր հիվանդին համալիր հետազոտություն է կատարվում, ու նրա խնդրին տեղյակ են լինում և՛ ֆիզիոթերապևտը, և՛ ճառագայթային բուժում իրականացնող մասնագետը, և՛ այլ ուղղվածության մասնագետներ: Սակայն, որպես օրինակ, պարոն Մինասյանցը ներկայացնում է, որ ճառագայթային բուժման ժամանակակից սարքավորում առկա է միայն իրենց կենտրոնում: Արդյունքում տարբեր բժշկական կենտրոններում իրականացված բուժումը չի կարող տալ այն արդյունքը, ինչը` մեկ բուժհաստատությունում: Բացի այդ, գործում են ուղեցույցներ յուրաքանչյուր չարորակ ուռուցքի բուժման համար. «Ուղեցույցներին չհետևելը տանում է բուժման որակի վատացման, մինչդեռ այսօր կան բուժհաստատություններ, որտեղ ուղեցույցներն ուշադրության կենտրոնում չեն» — նշում է պարոն Մինասյանցը:


Այն նկատառմանը, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բժշկական այդ ոլորտում մասնագիտացված կլինիկա է, սակայն հաճախ քաղցկեղով հիվանդների հարազատները խույս են տալիս՝ դրանով իսկ թաքցնելով հիվանդությունը հիվանդից, պարոն Մինասյանցը լուրջ խնդիր համարեց. «Հիմա մի քիչ մոտեցումները փոխել ենք և հարցնում ենք հիվանդի հարազատներին` ցանկանո՞ւմ են արդյոք, որ հիվանդն իմանա իր ախտորոշման մասին, թե՝ ոչ: Եթե հարազատը համաձայնվում է, ապա հիվանդը տեղեկացվում է: Մենք ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ, ովքեր երբ տեղեկացվել են ախտորոշման մասին, այլևս չեն ցանկացել բուժվել: Դժվար է միանշանակ պատասխանել՝  որն է ճիշտ: Օրինակ, Եվրոպայում և Ամերիկայում ընդունված է սկզբունք, ըստ որի նրանք պարտավոր են հիվանդին տեղյակ պահել ախտորոշման մասին և թե ինչքան է նրան մնացել ապրելու և որքան է բուժման հավանականությունը: Այս դեպքում մարդը կկարողանա պլանավորել իր կյանքը … Հայաստանում կան կենտրոններ, որտեղ տեղեկացնում են հիվանդին, մենք տեղեկացնում ենք նրա հարազատին, ընդ որում, հարազատներից 10-ից 1-2-ն են համաձայնվում հիվանդին տեղեկացնել»:


Ինչպես ցավով նշում է պարոն Մինասյանցը, ուռուցքաբանությունն ամենաթանկ ոլորտն է բժշկության մեջ, որը հիմնականում պայմանավորված է դեղերով: Տարեց-տարի նոր դեղեր են ի հայտ գալիս` նշանակետային քիմիոթերապիայով բուժման համար, և օրինակ, կան թիրախային դեղեր, որոնց մեկ սրսկման գինը սկսվում է միլիոններից ու նախապես պարզ չէ ընդունման ժամկետը. «Ցավոք, մեզ մոտ պետպատվերը թանկարժեք դեղերի չի ներառում, և այն մնում է հիվանդի ու նրա հարազատնեերի ուսերին:


ԱՊՀ երկրների շրջանակում գործող ուռուցքաբանական ազգային կենտրոնները մշտապես տարեկան համաժողով են անցկացնում, որտեղ ներկայացվում են նաև յուրաքանչյուր երկրում ոլորտի վիճակագրական տվյալները: Պարոն Մինասյանցը հավաստում է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդության բուժման ցուցանիշները համահունչ են ԱՊՀ երկրների առաջատար կենտրոնների ցուցանիշներին: «Այլ բան է, որ մեզ մոտ, ցավոք, դիմելիության ցուցանիշներն են խնդիր. մեզ դիմում են, երբ հիվանդությունն 3-րդ, 4-րդ փուլում է, երբ բուժման հավանականությունը նվազագույն է: Վաղ փուլում հայտնաբերելու դեպքում խոսքը գնում է ոչ թե կյանքը երկարացնելու, այլ լիարժեք բուժման մասին», - շեշտում է պարոն Մինասյանցը:


Կենտրոնում բուժվում են ո՛չ միայն չարորակ հիվանդությունները: Պարոն Մինասյանցի խոսքերով` վիրահատությունների 20-30 տոկոսը բարորակ ուռուցքներն են: Խոսելով ուռուցքների առաջացման պատճառների մասին, պարոն Մինասյանցը նշում է, որ, սովորաբար, ուռուցքների 70 տոկոս դեպքերում պատճառները պարզ են. 35 տոկոսն առաջանում է ծխելու, 35 տոկոսը` սննդի պատճառով. «Կարող եմ կոչ անել` վարել առողջ ապրելակերպ, չծխել, ճիշտ սնվել:Կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես 35-40 տարեկանից հետո, հետազոտվի և ավելի հաճախ դիմի սքրինինգային հետազոտությունների` եթե անգամ գանգատ չունի, որովհետև որքան շուտ ախտորոշվի քաղցկեղը, այնքան ավելի բարձր է բուժման հավանականությունը»:


Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատում են փորձառու և հանրապետությունում ու դրանից դուրս հեղինակություն վայելող բժիշկներ, և մեր բանախոսները փաստում են, որ շատ հիվանդներ իրենց են դիմում նաև այդ պարզ պատճառով:

 

Կենտրոնը պարբերաբար համալրվում է նաև նոր, ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն է տալիս է՛լ ավելի արդյունավետ դարձնել հիվանդների բուժումն ու սպասարկումը: Ասվածի ապացույցն է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության հետ համագործակցությունը, որի հովանավորությամբ հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել նորագույն շարժական ռենտգեն սարք, անեսթեզիայի սարքավորում, տարբեր բժշկական մոնիտորներ, նորագույն էնդոսկոպներ:


Վերջերս կենտրոնը համալրվել է նոր` Toshiba նկերության հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարքով: Ինչպես տեղեկացրեց կենտրոնի տնօրեն պարոն Տանանյանը, սարքի առավելությունը և՛ հիվանդի, և՛ բժշկի նվազագույն ճառագայթվելն է: Սարք որակի առումով ունի առավելություններ. բարձր տեսանելիությունը, որը թույլ է տալիս տարբեր օրգաններում անգամ փոքր չափի մետաստազները հայտնաբերել. «Հուսանք, որ բարեգործությունը կլինի շարունակական»,- հավելում է պարոն Տանանյանը:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ունի նաև խնդիրներ. բերակարգման խնդիր կա, վերջին 35 տարիներին կենտրոնում հիմնանորոգում չի կատարվել: Թեպետ վերջին 6 ամիսների ընթացքում վերանորոգման որոշ աշխատանքներ են կատարվել, կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը հուսով է, որ այս տարվանից իրենց տնտեսած միջոցներով և ՀՀ առողջապահության նախարարության օգնությամբ կսկսեն վերանորոգման աշխատանքներ իրականացնել:

 

Հեղինակ. Հասմիկ Հովհաննիսյան
Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ