Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Քաղցկեղի առաջացման մասին հուշող 8 անսպասելի ախտանիշ. tert.am

Քաղցկեղի առաջացման մասին հուշող 8 անսպասելի ախտանիշ. tert.am

Այս փոփոխություններն օրգանիզմում հաճախ  աննշան խնդիրների տեղ ենք  ընդունում, սակայն դրանց ետևում ավելի լուրջ առողջական խնդիր կարող է թաքնված լինել:

 

Քաղցկեղն այն հիվանդությունն է, որը միշտ անակնկալի է բերում: Այս մասին գրում է fithacker.ru-ն և ներկայացնում այն նախանշաններն ու աշխտանիշները, որոնք կարող են հուշել քաղցկեղի առաջացման մասին:

 

1. Մեջքի ցավ

 

Մեջքի «նորմալ» ցավն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ արտասովոր ֆիզիկական վարժանքից, սակայն, երբ ցավը հայտնվում է հանկարծակիորեն և երկար ժամանակ չի անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի: Ցավի ամենավտանգավոր տեսակը կարող է մատնանշել ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրները կամ քաղցկեղի առկայությունը,  իսկ մեջքի վերին հատվածում ցավը խոսում է թոքերի քաղցկեղի մասին: Մեջքի ներքևի հատվածի ցավը մատնանշում է շագանակագեղձի ուռուցք տղամարդկանց մոտ:

 

2. Հազ և հևոց

 

Հազի և հևոցի պատճառն առանջնահերթ կապում են սրտի խնդիրների հետ, հատկապես՝ եթե մարդը ծխում է, բայց երկարատև ու անբուժելի հազի պատճառը կարող է թոքերի քաղցկեղը լինել:

 

3. «Տարօրինակ եղունգներ»

 

Եղունգի գույնի և ձևի փոփոխությունը կարող է մատնանշել մի քանի հիվանդությունների ի հայտ գալը: Եթե եղունգները գունատվել են, դարձել են գրեթե սպիտակ, ապա հեռու չեն լյարդի հետ կապված խնդիրները: Տարօրինակ սև գծերը եղունգների տակ խոսում են մաշկի քաղցկեղի մասին: Եթե մատների ծայրերն ավելի հաստ են դարձել և եղունգները ձևափոխվել են, ապա հնարավոր է՝ քաղցկեղ  է առաջանում թոքերում:

 

4. Մարմնի ջերմաստիճանը

 

Առողջ օրգանիզմի ջերմաստիճանը պետք է լինի 36.6 աստիճան: Եթե այն 37 աստիճանից անցել է և, ամենակարևորը, չի իջնում շաբաթներ շարունակ, անրաժեշտ է արյան հետազոտություն իրականացնել: Վտանգ կա, որ չարորակ բջիջներ են առաջանում ավշային համակարգում:

 

5. Քաշի նվազում

 

Քաշի բնականոն  կորուստ կարող է լինել միայն երկու պարագայում` ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության և դիետաների արդյունքում, կամ երկարատև էմոցիոնալ ու հոգեկան լարվածության հետևանքով: Իսկ եթե քաշը նվազում է՝ ոչինչ չանելով, դա նշանակում է, որ չարորակ բջիջներ են առաջացել օրգանիզմում, ամենայն հավանականությամբ՝ զարգանում է թոքերի կամ վահանաձև գեղձի քաղցկեղ:

 

6. Հանկարծակի հոգնածություն

 

Աշխատունակության անկումը, մշտական հոգնածությունը և երկարատև վատ տրամադրությունը ևս ազդանշաններ են, որոնք կարող են հուշել օրգանիզմում տեղի ունեցող բացասական փոփոխությունների, մասնավորապես` ստամոքսի կամ հաստ աղիքի քաղցկեղի  մասին: 

 

7. Պետք է հետևել մաշկին

 

Ծննդանշանները, խալերը, գորտնուկները և պեպենները չպետք է հանկարծակիորեն փոխեն գույնն ու ձևը: Դա տեղի  է ունենում մելանոմայի ժամանակ: Մաշկի քաղցկեղի մասին հուշում է նաև մաշկի մի հատվածի գույնի փոփոխությունը:  

 

8. Լնդերի արյունահոսությունը

 

Եթե լնդերում կապտուկներ են առաջանում, սովորական բժշկի այցը քիչ է, պետք է արյան հետազոտություն իրականացնել: Դա խոսում է լեյկեմիայի և արյան քաղցկեղի ախտանիշերի մասին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ