Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել։


Արգանդի վզիկի քաղցկեղն իր տարածվածությամբ չարորակ նորագոյացությունների շարքում գրավում է երկրորդ տեղը։ Սակայն, ի տարբերություն քաղցկեղի մյուս տեսակների, այս ձևը կարելի է կանխել հատուկ հետազոտման և արդյունավետ բուժման միջոցներով: Այդ հետազոտությունը, որը կոչվում է «ՊԱՊ» քսուք, հնարավորություն է տալիս արգանդի վզիկի լորձաթաղանթում առկա վտանգավոր փոփոխությունը հայտնաբերել մինչև դրա քաղցկեղի վերածվելը։


Զարգացած երկրներում քաղցկեղի այս տեսակը հազվադեպ է հանդիպում, քանի որ այնտեղ կանանց մեծամասնությունը կանոնավոր ենթարկվում է «ՊԱՊ» քսուքի քննության, և արգանդի վզիկի փոփոխությունները հայտնաբերվում են վաղ շրջանում` երբ հիվանդությունը միանգամայն բուժելի է։ Ցավոք սրտի, Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության և մահացության մակարդակը տագնապալի է, որովհետև կանայք հիմնականում չեն ենթարկվում այդ կարևոր կանխարգելիչ քննությանը։


Ավանդույթի համաձայն, հայ կինն իրեն ամբողջովին նվիրելով ընտանիքին` պատշաճ ուշադրություն չի դարձնում սեփական առողջությանը։ Շատ հաճախ նա բժշկի է դիմում, երբ հիվանդությունն այլևս շատ դժվար է հաղթահարել ու բուժել։ Մինչդեռ, եթե ձեզ մոտ քաղցկեղ ախտորոշվի, ապա միայն դուք չէ, որ կկրեք դրա հետևանքների ծանրությունը։ Հիվանդությունն անդառնալի հետևանքներ կթողնի ձեր ընտանիքի` ամուսնու, երեխաների, ծնողների վրա, անավարտ կթողնի ձեր երազանքներն ու նպատակները։ Դա նաև ֆինանսական ծանր բեռ կդառնա ձեր ընտանիքի համար։ Ելնելով այս ամենից, այսօր, առավել քան երբևէ, խիստ կարևոր է, որ յուրաքանչյուր կին իմանա, թե ինչպես կարող է իրեն պաշտպանել արգանդի վզիկի քաղցկեղից։


Սիրելի կանայք, անպայման ենթարկվեք «ՊԱՊ» քսուքի քննության, հետազոտվեք կանոնավոր կերպով, հետևեք բժիշկների խորհուրդներին` արեք դա հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի և սիրելիների։


Եկեք խոսենք այն մասին, թե ինչ է արգանդի վզիկի քաղցկեղը։
Յուրաքանչյուր առողջ օրգանիզմում բջիջներն աճում և բազմանում են, առաջացնելով նոր` երիտասարդ բջիջներ։ Երբ բջիջը ծերանում ու մահանում է, նրան փոխարինում է նորը։ Երբեմն փոխարինման այդ գործընթացը խախտվում է` նոր բջիջներ են առաջանում, երբ օրգանիզմը դրա կարիքը չունի, իսկ հին բջիջներն էլ դեռ շատ չեն ծերացել ու չեն մահանում։ Այս ավելորդ բջիջների կույտը կոչվում է ուռուցք (նկար 1)։


Նկար 1

Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ։ Բարորակ ուռուցքները կյանքի համար վտանգավոր չեն. դրանք արագ չեն աճում և չեն տարածվում։ Չարորակ ուռուցքներն այլ կերպ անվանում են քաղցկեղ, որոնց բջիջները կարող են տարածվել շրջակա հյուսվածքներում և քայքայել դրանք, ինչպես նաև թափանցել մարմնի այլ մասեր։


Արգանդի վզիկը դրա ստորին, նեղացած հատվածն է (նկար 2)։ Վզիկի վրա կան բջիջներ, որոնց հետազոտմամբ հնարավոր է նախաքաղցկեղն ու քաղցկեղը վաղ հայտնաբերել։


Արգանդի վզիկի քաղցկեղը սովորաբար շատ դանդաղ է զարգանում։ Նախքան քաղցկեղի առաջանալը, վզիկի վրա տեղի են ունենում որոշ ախտաբանական փոփոխություններ, որոնց պատճառով ոչ նորմալ բջիջներ են հայտնվում։ Դրանք հետագայում վերածվում են քաղցկեղային բջիջների և սկսում են աճել ու տարածվել։ ժամանակակից բժշկության շնորհիվ քաղցկեղի այս տեսակը կարող է կանխվել նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման ու բուժման միջոցով։


  Նկար 2

Հաճախ հարցնում են, թե արժե՞ հետազոտվել, եթե որևէ գանգատ չունեք


Շատ կանանց մոտ կարող է լինել արգանդի վզիկի նախաքաղցկեղ կամ քաղցկեղ, որի մասին նրանք չիմանան, քանի որ սկզբնական շրջանում ախտանշաններ չեն լինում։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ կանայք կանոնավոր հետազոտվեն, նույնիսկ եթե ոչ մի գանգատ չունեն։
Արգանդի վզիկի քաղցկեղը վաղ շրջանում կարելի է բուժել, մինչդեռ ուշ հայտնաբերման դեպքում այն դառնում է անբուժելի` ցավալիորեն մահացու ելքով։


Որոնք են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վտանգի գործոնները


Առավել հաճախ արգանդի վզիկի քաղցկեղ առաջանում է այն կանանց մոտ, ովքեր.

 

  • սեռական կյանքը սկսել են վաղ տարիքում (մինչև 18 տարեկանը),
  • ունեն սեռական շատ զուգընկերներ,
  • ունեն սեռավարակներ, մասնավորապես, այսպես կոչված` «մարդու պապիլոմավիրուս»,
  • ունեցել են հինգից ավելի հղիություն,
  • ծխում են։


Ինչպես կանխել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը
«ՊԱՊ» քսուքի հետազոտությունը լավագույն միջոց է, որի շնորհիվ կարելի է կանխել քաղցկեղի առաջացումը։
Սկսած 25 տարեկանից` առողջ կանայք առնվազն 3 տարին մեկ անգամ պետք է անցնեն «ՊԱՊ» քսուքի հետազոտություն։
Ելնելով հետազոտության արդյունքներից` բժիշկը կարող է առաջարկել այլ հաճախականության հետազոտություններ։

Ինչ է «ՊԱՊ» քսուքը


«ՊԱՊ» քսուքը լաբորատոր հետազոտություն է, որի միջոցով հնարավոր է արգանդի վզիկի լորձաթաղանթի բջիջներում շեղումներ հայտնաբերել դեռևս նախնական, նախաքաղցկեղային փուլում` մինչև դրանց քաղցկեղի վերածվելը։ Այս հետազոտությունը միանգամայն անցավ է և տևում է 3-4 րոպե։ Բժիշկը հատուկ խոզանակի միջոցով արգանդի վզիկից բջիջներ է վերցնում և դրանք տեղադրում առարկայական ապակու վրա։ Հետագայում այն մշակվում է և հետազոտվում մանրադիտակով։ Հետազոտության պատասխանը ստացվում է երկու կամ երեք շաբաթ անց։ Բժիշկը կասի, թե երբ և ինչպես պետք է ստանալ հետազոտության պատասխանը։


Եթե հետազոտության արդյունքը «նորմալ» կամ «բացասական» է, դա նշանակում է, որ ոչ նորմալ բջիջներ չեն հայտնաբերվել։ Կախված հետազոտության արդյունքից` բժիշկը կորոշի ձեր հետագա հետազոտությունների հաճախականությունը և ժամանակը։ Եթե հետազոտության արդյունքը «ոչ նորմալ» կամ «դրական» է, նշանակում է, որ բջիջներում շեղումներ են հայտնաբերվել։ Պատասխանի հավաստիությունը պարզելու համար բժիշկը կարող է նշանակել ևս մեկ հետազոտություն կամ այլ քննություններ։


«Ոչ նորմալ» կամ «դրական» պատասխանը դեռևս չի խոսում արգանդի վզիկի քաղցկեղի առկայության մասին, սակայն շատ կարևոր է, որ շարունակեք հետազոտվել և համապատասխան բուժում ստանալ։

Բուժումը պայմանավորված է հայտնաբերված շեղումների աստիճանով։ Աննշան շեղումները կարող են անգամ ինքնուրույն անցնել։ Սակայն այս դեպքում «ՊԱՊ» քսուքի քննությունը պետք է կրկնվի 3-6 ամիս անց։


Առավել արտահայտված շեղումների դեպքում բուժումը պարտադիր է, որի նպատակը ոչ նորմալ բջիջների ոչնչացումն է։ Այն կարող է կատարվել էլեկտրակոագուլացիայի, գերսառեցման կամ վիրահատական միջամտությամբ։ Շատ կարևոր է բուժումից 3-6 ամիս անց կրկին հետազոտվելը։


Նման բուժումը լիովին արդյունավետ է։ Չբուժվելու դեպքում այս շեղումների գրեթե 50%-ը կարող է վերածվել քաղցկեղի։

«Պապ» քսուքի քննությունը կատարվում է մարզային, ինչպես նաև Երևան քաղաքի գրեթե բոլոր պոլիկլինիկաներում։ Այս շատ կարևոր կանխարգելիչ քննությունը անցնելու համար հարկ կլինի ծախսել ժամանակ և ջանքեր, որը միգուցե կնախընտրեիք օգտագործել այլ նպատակներով, հատկապես, երբ ձեզ միանգամայն լավ եք զգում։ Սակայն հիշեք, որ ավելի մեծ զրկանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ բարյացակամ վերաբերմունք սեփական անձի նկատմամբ։
Գարնանային ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը` նարգիզը աշխարհում հայտնի է որպես քաղցկեղից զերծ մնալու խորհրդանիշ։ Ուրեմն, սիրելիներս, ամեն գարնան, երբ կբացվեն ձեր շրջապատի նարգիզները, հիշեք և հոգացեք ձեր և ձեզ շրջապատող կանանց առողջության մասին։

Գարնանային ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը` նարգիզը աշխարհում հայտնի է որպես քաղցկեղից զերծ մնալու խորհրդանիշ։ Ուրեմն, սիրելիներս, ամեն գարնան, երբ կբացվեն ձեր շրջապատի նարգիզները, հիշեք և հոգացեք ձեր և ձեզ շրջապատող կանանց առողջության մասին։

Հեղինակ. Գայանե ԱՎԱԳՅԱՆ մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով. oncology.am
Ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկայումս հասանելի են նաև ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով: Շնորհիվ էնդոսկոպի` ողնաշարի վիրահատությունները կատարվում են փոքր կտրվածքների` առավելագույնը 2 սմ երկարությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Վիրաբուժություն
Ճիշտ նախապատրաստում մամոգրաֆիային. խորհուրդներ մասնագետներից. oncology.am
Ճիշտ նախապատրաստում մամոգրաֆիային. խորհուրդներ մասնագետներից. oncology.am

2011 թվականին ամբողջ աշխարհում ավելի քան 500 հազար կին մահացել է կրծքագեղձի քաղցկեղից: Սա կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է: Այն երկրներում, որտեղ առկա է մատչելի վաղ...

Ախտորոշում
Ուռուցքաբանություն. կյանքի ռազմավարություն. oncology.am
Ուռուցքաբանություն. կյանքի ռազմավարություն. oncology.am

Ուռուցքային հիվանդությունները ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում մահվան գլխավոր պատճառներից են: Ինչ է անում պետությունը և ինչ պետք է անի մարդը, որպեսզի նվազեցնի այդ վիճակագրությունը՝ «Газеты.Ru»-ում...

Ինչպե՞ս իմանալ, արժե՞, արդյոք, հետազոտվել թոքի քաղցկեղի կապակցությամբ. oncology.am
Ինչպե՞ս իմանալ, արժե՞, արդյոք, հետազոտվել թոքի քաղցկեղի կապակցությամբ. oncology.am

Գիտնականները պնդում են, որ հիվանդների մեծ մասը լիարժեք չի պատկերացնում թոքի քաղցկեղի սքրինինգի իրականացման պոտենցիալ օգուտներն ու ռիսկերը, ինչպես նաև որոշակի գաղափար չունի այն մասին...

Ախտորոշում Շնչառական համակարգ
Կարո՞ղ է, արդյոք, մարդն ազդել իր մոտ քաղցկեղի առաջացման հավանականության վրա. oncology.am
Կարո՞ղ է, արդյոք, մարդն ազդել իր մոտ քաղցկեղի առաջացման հավանականության վրա. oncology.am

Ամերիկացի գիտնականները ստացված տվյալների հիման վրա հայտարարեցին, որ մեծամասամբ մարդը չի կարող ազդել իր մոտ քաղցկեղի առաջացման հավանականության վրա: Հետազոտության ընթացքում նրանք վերլուծեցին աշխարհի...

Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանները. oncology.am
Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանները. oncology.am

Արգանդի վզիկի քաղցկեղն ախտորոշվում է կնոջ արգանդի ստորին նեղ հատվածում: Վզիկը գլանաձև մկանային շերտ է, որն արգանդի ստորին հատվածը միացնում է հեշտոցի հետ՝ այդպիսով առաջացնելով ծննդաբերական խողովակը...

Ներկայում ՈՒԱԿ-ում կիրառվում է ավելի քան 50 մարկեր. oncology.am
Ներկայում ՈՒԱԿ-ում կիրառվում է ավելի քան 50 մարկեր. oncology.am

ՈՒԱԿ-ը Հայաստանի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում իմունահյուսվածաքիմիական հետազոտության վրա, որը ուռուցքաբանական հիվանդությունների...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը. oncology.am
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը. oncology.am

Քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում, որոնք մեծամասամբ սեռային տարբերություններ չեն ճանաչում, գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն արական կամ իգական սեռին...

Ուրո-անդրոլոգիա
Վեց պարզագույն կանոն, որոնք կօգնեն խուսափել աղիքի քաղցկեղից. oncology.am
Վեց պարզագույն կանոն, որոնք կօգնեն խուսափել աղիքի քաղցկեղից. oncology.am

Աղիքի քաղցկեղը վերջին ժամանակաշրջանում աշխարհի շատ երկրներում ամենահաճախ հանդիպող ուռուցքաբանական հիվանդությունների առաջին տասնյակի մեջ է հայտնվել...

Քիմիաթերապիայից հետո իմունային համակարգի վերականգնումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am
Քիմիաթերապիայից հետո իմունային համակարգի վերականգնումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am

Գնահատելով կրծքագեղձի քաղցկեղ վերապրած կանանց մոտ քիմիաթերապիայի երկարաժամկետ հետևանքները՝ գիտնականները հայտնաբերեցին, որ հիվանդների իմունային համակարգը թուլացած է բուժման ավարտից հետո...

Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդ. oncology.am
Կոլպոսկոպիան` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեթոդ. oncology.am

Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման արդյունավետ մեթոդ է դրա վաղ հայտնաբերումը ինչպես նախակլինիկական փուլում, այնպես էլ ֆոնային հիվանդությունների փուլում: Հենց այդ նպատակին է ծառայում կոլպոսկոպիան...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Լուրեր
Տեղեկատվություն բրախիթերապիայի վերաբերյալ. oncology.am
Տեղեկատվություն բրախիթերապիայի վերաբերյալ. oncology.am

Կոնտակտային ճառագայթային բուժումը կամ բրախիթերապիան հանդիսանում է ճառագայթային բուժման հիմնարար մեթոդներից մեկը, որը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ հեռահար ճառագայթային բուժման հետ համակցված: «Բրախի»...

Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am
Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am

1.  Ի՞նչ է ճառագայթային բուժումը

Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Քաղցկեղից հետո երեխա ունենալը: Հղիություն. oncology.am
Քաղցկեղից հետո երեխա ունենալը: Հղիություն. oncology.am

Եթե կինը երկարատև բուժվել է քաղցկեղի դեմ, ապա երեխա ունենալը բարդ որոշում է: Սա վերաբերում է և՛ կնոջը, և՛տղամարդուն: Քաղցկեղի դեմ բուժվածները և նրանց զուգընկերները շատ խնդիրների լուծման շուրջ պետք է մտածեն իրենց...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները. oncology.am
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակները. oncology.am

Վահանաձև գեղձի քաղցկեղը սկսվում է վահանաձև գեղձում: Այս գեղձը տեղակայված է պարանոցի առաջային հատվածում՝ կոկորդից անմիջապես ներքև, որը հայտնի է նաև որպես «ձայնային արկղ»...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ