Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Նյարդաբանություն

Գլխապտույտ

Գլխապտույտ

Գլխապտույտը տարածության մեջ իրանի կողմնորոշման զգացման խանգարումն է: Մարդուն սկսում է թվալ, թե իրեն շրջապատող իրերը պտտվում են, կամ ինքն է պտտվում, տպավորություն է ստեղծվում, ասես հողը ոտքերի տակից հեռանում է: Նման խանգարման պատճառները բազում են, ավելի քան 80: Դրանցից մի մասը համակցված են, ինչը դժվարացնում է գլխապտույտի տեսակը որոշելուն: Հաճախ պատճառներն անվտանգ են` հոգնածություն, քաղց, սրտխառնոց: Սակայն երբեմն գլխապտույտը կարող է շատ լուրջ հիվանդության մասին հուշել:

Դասակարգումը

Մասնագետներն այս խանգարման երկու մեծ խումբ են առանձնացնում:

Կենտրոնական գլխապտույտ. առաջանում է գլխուղեղի հիվանդությունների ու խանգարումների հետևանքով, ինչպիսիք են վնասվածքները, ուռուցքներն ու արյունազեղումը:

Մակերեսամերձ, որն առաջանում է ներքին ականջի կամ անդաստակային (վեստիբուլյար) նյարդի ախտահարման հետևանքով կամ դրա ազդեցությամբ:

Առանձնացնում են նաև համակարգային ու ոչ համակարգային գլխապտույտներ:

Դրանցից առաջինը` համակարգայինը, ի հայտ է գալիս այն դեպքում, եթե տարածության մեջ կողմնորոշվելու համար պատասխանատու օրգաններից որևէ մեկը խանգարվում է` տեսողականը, անդաստակայինը կամ մկանայինը: Այս տեսակը մանրազնին ախտորոշման ու համալիր բուժման կարիք ունի:

Ոչ համակարգային (ֆիզիոլոգիական) գլխապտույտ կարող է առաջանալ նյարդածին պատճառներով` սթրեսի, գերհոգնածության, գլյուկոզայի անբավարարության կամ ցածրածխաջրածնային սննդակարգի, քաղցի հետևանքով: Երբեմն պատճառը շատ մակերեսային է, ասենք` երեխան երկար պտտվել է կարուսելի վրա, կամ մարդը ծովով ճամփորդության ժամանակ սրտխառնոց է ունեցել: Այդ դեպքում տեղի է ունենում տեսողական պատկերների ու ֆիզիկական զգացողությունների անհամապատասխանություն: Նման նոպան ինքնուրույն անցնում է ու ախտորոշման անհրաժեշտություն չի առաջանում:

Գլխապտույտի տեսակները տարբեր հիվանդությունների դեպքում

Գլխապտույտի իսկական պատճառը հասկանալու համար պետք է նախ իմանալ, թե ինչ ախտանշաններով է այն արտահայտվում:

  • Ներքին ականջի բորբոքում. այս հիվանդությունն ուղեկցվում է ականջից արտադրությամբ ու լսողության թուլացմամբ: Կարող է պատճառ լինել նաև արտաքին լսանցքի ծծմբային արտադրությամբ խցանումը:

  • Մենյերի հիվանդություն: Բացի հաճախակի և ուժեղ գլխապտույտներից, առկա է նաև ականջներում աղմուկ, լսողության վատթարացում, սրտխառնոց ու փսխում:

  • Անդաստակային նևրիտ: Նկատվում է գլխապտույտի ուժգնացում գլուխը շրջելիս կամ ոտքի կանգնելիս: Հիվանդությունը հանկարծակի սկիզբ ունի, հիվանդի վիճակը թեթևանում է 2-3 օրից: Սակայն, որոշ ժամանակ պահպանվում է այդ զգացողությունը վերելակով բարձրանալու կամ ավտոմեքենայի կտրուկ արգելակման ժամանակ:

  • Կաթված. Ուղեղի կաթվածի ժամանակ ուժեղ գլխապտույտ է լինում, որը կայուն ու տևական է, ուղեկցվում է տեսողության երկվությամբ, թուլությամբ, խոսքի, մկանային զգայնության ու տարածության մեջ կողմնորոշման խանգարմամբ:

  • Պարանոցի օստեոխոնդրոզ: Գլխապտույտն ուժգնանում է շարժման, հատկապես կտրուկ շրջադարձի կամ գլուխը բարձրացնելու ժամանակ: Հիվանդների մոտ քայլվածքը երերուն է, ապակողմնորոշվում է տարածության մեջ, պարանոցի հատվածում առաջանում ցավ ու շարժումների սահմանափակում:

  • Պերիլիմֆատիկ ֆիստուլա: Բնորոշվում է գլխապտույտով, ականջներում աղմուկով ու միկողմանի հանկարծակի խլությամբ: Հիվանդների մոտ սրտխառնոց ու փսխում է առաջանում:

  • Գլխի ու ողնաշարի վնասվածք, որը նույնպես ուղեկցվում է սրտխառնոցով ու թուլությամբ:

  • Դիրքային բարորակ գլխապտույտ, որն ուժգնանում է իրանի դիրքը փոխելիս:

  • Բազիլյար միգրեն: Գլխապտույտը սկսվում է միգրենի նոպայից մեկ ժամ առաջ և ուղեկցվում է նյարդաբանական ախտանշաններով. ականջներում աղմուկ, աչքերի առջև մթագնում, սրտխառնոց ու փսխում:

  • Ակնամկանների հիվանդություններ, որոնց պատճառը պատկերների արագ փոփոխումն է: Բարեբախտաբար, այս դեպքում մի քանի րոպեից գլխապտույտն անցնում է :

  • Հակաբիոտիկների ու այլ դեղերի ընդունումը ևս կարող է գլխապտույտ առաջացնել: Հաճախ դա այս կամ այն դեղի կողմնակի ազդեցություն է : Այդպիսիք են ճնշումն իջեցնող դեղերը: Սովորաբար, դրա մասին նշվում է ծանուցաթերթիկում: Նման դեպքերում պետք է դեղորայքի չափաբաժինը նվազեցնել կամ ընդհանրապես դադարեցնել գործածումը:


Գլխապտույտը դաշտանի կամ կլիմաքսի ժամանակ

Կանանց հատուկ է որոշակի տարիքում օրգանիզմի հորմոնալ վերակառուցումը: Հորմոնների մակարդակի բարձրացումն արյան մեջ կարող է դաշտանի ժամանակ գլխապտույտի հանգեցնել, ինչպես` օրինակ, դա կատարվում դաշտանադադարի ժամանակ: Կրիտիկական օրերին դա կապում են նաև անեմիայի հետ. կնոջ օրգանիզմը հեմոգլոբին է կորցնում ավելի արագ, քան հասցնում է մշակել: Դա կարող է ուղեղի թթվածնային քաղցի հանգեցնել, որն էլ գլխապտույտի, ընկճախտի, տրամադրության անկման պատճառ է դառնում: Հղիությունը ևս կարող է գլխապտույտի պատճառ լինել:

Դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ հաճախ ճնշման տատանումներ են լինում, ու նյարդային համակարգի գերլարվածություն է առաջանում, դա հաճախ ուղեկցվում է գլխապտույտով, որը կարող է լինել աննշան կամ խիստ արտահայտված:

Գլխապտույտը տարեցների մոտ

Առանձին պետք է նշել այն վիճակները, որոնք տարեցների մոտ գլխապտույտի են հանգեցնում: Դա, առաջին հերթին, անոթների, անդաստակային համակարգի, գանգի նյարդերի ցողունային համակարգի, ուղեղիկի, գլխուղեղի կեղևի ենթաշերտերում կատարվող դեգեներատիվ փոփոխությունների հետևանք է: Դրանից կարող է անգամ տեսողության խանգարում առաջանալ:

Հաճախ են տարեցները հուզական և հոգեկան խնդիրների պատճառով նոպաներ ունենում, որոնք հիմնականում ուղեկցվում են դեպրեսիաներով ու վախերով:

Առաջին օգնությունը

Եթե մարդն ուժեղ գլխապտույտ ունի, ապա նրան պետք է անմիջապես պառկեցնել ու ապահովել թարմ օդի հոսք: Նշանակվում են նյարդային լարվածությունը թուլացնելուն նպաստող միջոցներ: Արդյունավետ բուժման համար ճշգրիտ ախտորոշում պետք է կատարվի, ինչի համար պետք է դիմել նյարդաբանի, թերապևտի կամ ներզատաբանի:

Պատճառը պարզելուց հետո, բնականաբար, համալիր բուժում պետք է իրականացնել` համապատասխան դեղորայքի ու հակափսխումային միջոցների օգտագործմամբ:

Բուժումը ժողովրդական միջոցներով

Ոչ դեղորայքային բուժման կողմնակիցներին առաջարկվում է կոճապղպեղով թեյ խմել: Նախկինում նման երևույթների դեմ պայքարում էին գազարի ու բազուկի հյութով: Դա պետք է անպայման խմել քաղցած փորին: Արդյունավետ է նաև նռան հյութը, որն օգնում է բարձրացնելու հեմոգլոբինը:

Կարելի է մաղադանոսի ծեծած սերմերից պատրաստված թեյ խմել (1 թեյի գդալը` 1 բաժակին): Հարկ է խմելուց առաջ 6-8 ժամ թրմել ու գործածել ոչ մեծ չափաբաժիններով` մեկ օրվա ընթացքում:

Ծովակաղամբի փոշին (կարելի է գնել դեղատանը) օրգանիզմը կհարստացնի յոդով, ֆոսֆորով ու կազատի վեստիբուլյար համակարգի խնդիրներից:

Ինքնին գլխապտույտը վտանգավոր չէ առողջության տեսանկյունից, սակայն կարող է լուրջ հիվանդության ազդանշան լինել: Ուստի, եթե նման նոպաները կտրուկ են արտահայտվում, ու զուգակցվում են խոսքի խանգարումների հետ, սուր գլխացավ ու վերջույթների անզգայացում է նկատվում, անմիջապես պետք է շտապօգնություն կանչել:

Լսողությունը բարելավող բնական միջոցներ

Խլությունը լուրջ հիվանդություն է ու չի բուժվում: Սակայն կարելի է այն կանխել. չ՞է որ խլությունը մարդկանց ապերջանիկ է դարձնում, կյանքը` ոչ լիարժեք: Բնածին խլությունն ահավոր բան է: Սակայն էլ ավելի վատ է, երբ առողջ մարդիկ են կորցնում լսելու ունակությունը առողջության հանդեպ անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական մի երևույթ, որն անհնար է կանգնեցնել. ծերացման հետ սուր լսողությունն էլ ծանրանում, ծերանում է:

Ուրեմն, եթե ցանկանում ենք միշտ բավարար լսողություն ունենալ, ապա կարելի է դիմել ժողովրդական բժշկության խորհուրդներին, որոնցով ժամանակին բուժել են ականջի բորբոքումը, տարբեր վարակները:

Մեղր ու դարչին

Որքան հաճախ ենք բուժական նպատակներով լսում այս համադրության մասին: Լսողությունը վերականգնելու և, ընդհանրապես, ականջների առողջության համար պետք է մեղրին դարչին խառնել և ուտել օրական 3 ճ. գդալ: Այս միջոցը ո՛չ միայն կբարելավի լսողությունը, այլև կնպաստի, որ օրգանիզմը պայքարի վնասակար տարատեսակ մանրէների դեմ:

Կարմիր գինի ու կանաչ թեյ

Կարմիր գինին, ինչպես կանաչ թեյը, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում: Դրանք պաշտպանում են ներքին ականջի մազիկները, որոնց գործառույթը խիստ կարևոր է. դրանք պատնեշի դեր են կատարում այն մանրէների համար, որոնք լսողության կորստի կարող են հանգեցնել: Ուրեմն դրա համար արժե օրաբաժնում կանաչ թեյ ներառել ու երբեմն գինի խմել:

Սխտոր

Սիցիլիայում սխտորը բոլոր հիվանդությունների համադարման է համարվում: Լսողությունը բարելավելու նպատակով սխտորի հյութը պետք է խառնել ձիթայուղին, ապա քամել ու այդ խառնուրդը կաթեցնել ականջների մեջ օրական 2 անգամ` 3-4 կաթիլ: Դրանից հետո անպայման բամբակով փակել ականջները:

Կարմիր սոխի ու սխտորի հյութ

30 մլ կարմիր սոխի ու նույնքան էլ սխտորի հյութերը խառնել ու խմել օրական մի քանի անգամ: Արդյունքը կնկատվի արդեն օրեր անց. լսողությունը սրվում է, ականջները (եթե նախկինում նման խնդիր եղել է) այլևս չեն բորբոքվում:

Բացի թվարկված միջոցներից, օգնում է նաև մերսումը, եթե ականջների հատվածում անհարմարության զգացում եք ունենում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եռորյակ նյարդի նևրալգիա
Եռորյակ նյարդի նևրալգիա

Եռորյակ նյարդի նևրալգիան նոպայաձև ընթացքով քրոնիկական հիվանդություն է, բնորոշվում է եռվորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում հանկարծակի առաջացող՝ կրակող, այրող, ծակող, էլեկտրական հոսանքի հարվածի...

Հարցրու բժշկին. գլխուղեղի ուռուցքը կարո՞ղ է տարածվել դեպի այլ օրգաններ. med.news.am
Հարցրու բժշկին. գլխուղեղի ուռուցքը կարո՞ղ է տարածվել դեպի այլ օրգաններ. med.news.am

Այսօրվա հաղորդման հյուրն է նեյրովիրաբույժ Լևոն Հարությունյանը ։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին...

Ուռուցքաբանություն
Կոմա. armeniamedicalcenter.am
Կոմա. armeniamedicalcenter.am

Կոման կենտրոնական նյարդային համակարգի առավելագույն արտահայտված ախտաբանական արգելակումն է, որն արտահայտվում է գիտակցության խորը կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեֆլեքսների բացակայությամբ և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարմամբ...

Կակազում. armeniamedicalcenter.am
Կակազում. armeniamedicalcenter.am

Կակազումը խոսքի դեֆեկտներից է, որի ժամանակ մարդը դժվար է խոսում: Նա նույն վանկը կարող է կրկնել մի քանի անգամ, որը, բնականաբար, ստեղծում է շփման որոշակի դժվարություններ: Հուզվելիս կակազելու արտահայտվածությունը, որպես օրենք, ուժեղանում է...

Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Վիրաբուժություն Ցավ
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...

Ցավ
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am

Նյարդային անոռեքսիան` կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարումն է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում: Վերջին տասնամյակներում սննդային...

Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am
Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am

Ինչ-որ ժամանակ գիտնականները չէին հասկանում, թե ինչպե՞ս է ուղեղը՝ պահպանելով իր փակ էկոհամակարգը, իրականացնում բջջային մնացորդների հեռացումը: Այդպես էր մինչև 2012 թ-ը, քանի դեռ Ռոչեստերյան համալսարանի հետազոտողները չէին...

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com
Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com

Ալցհեյմերի հիվանդությունը ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկն է , որի կապակցությամբ բազմաթիվ մոլորություններ կան: Այս հոդվածում  Դուք կիմանաք Ալցհեյմերի հիվանդության մասին 10 ամենատարածված միֆերի մասին...

Նյարդաբանին հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com
Նյարդաբանին հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com

Ո՞վ է նյարդաբանը:
Նյարդաբանը բժիշկ է, ով զբաղվում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ...

Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com
Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը:

Ալցհեյմերի հիվանդությունը դասվում է կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների...

Դիմային նյարդի բորբոքում
Դիմային նյարդի բորբոքում

Գանգուղեղային 12 զույգ նյարդերից եռորյակը թվով 5-րդն է: Եռորյակ նյարդի հիմնական ֆունկցիան դեմքի հատվածում զգայունության ապահովումն է: Դրանք տեղակայված են երկու կողմից: Եռորյակ նյարդը 3 ճյուղ ունի...

Ի՞նչ պետք է իմանալ կաթվածի մասին. հարցերին պատասխանում է նյարդաբան Էմմա Հարությունյանը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ պետք է իմանալ կաթվածի մասին. հարցերին պատասխանում է նյարդաբան Էմմա Հարությունյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է կաթվածը

Ուղեղի կաթվածը՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը, վիճակ է, երբ տարբեր ախտաբանությամբ հիվանդի մոտ...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ