Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Նյարդաբանություն

Պարանոցային օստեոխոնդրոզ. ցավային համախտանիշ

Պարանոցային օստեոխոնդրոզ. ցավային համախտանիշ

Միջողնային սկավառակների կարծրացում: Պարանոցային օստեոխոնդրոզը կազմափոխական (դեգեներատիվ) գործընթաց է. այն միջողնային սկավառակների գործառույթի խանգարումն է, որը հանգեցնում է ողների իջեցման/նստեցման:

 

Նորմայում միջողնային սկավառակները փափուկ խտություն ունեն, դրանք առաձգական են,  պարունակում են շատ խոնավություն և շարժումների դեպքում ծառայում են որպես հարվածամեղմիչ (ամորտիզատոր)` շրջադարձերի, թեքումների, գլխի շրջանաձև շարժումների դեպքում: Սակայն կազմափոխական գործընթացներում միջողնային սկավառակները կորցնում են խոնավությունը և կարծրանում կռճիկի պես, ինչն էլ բացասաբար է անդրադառնում հոդերի վրա, որոնցով ողներն իրար հետ կապված են (այնպես, ինչպես մատնահատվածները):

 

Ծանրաբեռնվածությունը միջողնային սկավառակների վրա

 

Ինչու են հոդերը տուժում: Ողների միջև շերտավորումը, կորցնելով առաձգականությունը և կարծրանալով, նվազում է «բարձրությամբ», այդ պատճառով էլ դրանք «նստում են» իրար վրա և հոդերի վրա ծանրաբեռնվածությունն էլ ավելանում է:   Եվ, քանի որ  դրանք նշանակալիորեն նյարդավորվում են, արդյունքում ողնաշարի պարանոցային հատվածում  հրահրում են  տեղային ցավ, շարժման դեպքում ճրթճրթոց է առաջանում, ծանրություններ վերցնելիս` անհարմարավետություն: Համապատասխանաբար արձագանքում են նաև պարանոցի մկանները. դրանք ամբողջ ժամանակ լարված են:

 

Սկավառակի ճողվածք

 

Երբ օստեոխոնդրոզի հետևանքով սկավառակի ճողվածք է առաջանում, այն կարող է հրահրել նյարդարմատների սեղման, որոնք դուրս են գալիս միջողնային  բացվածքից և նյարդավորում են ձեռքերի (ողնաշարի պարանոցային հատվածի արմատներ), ոտքերի (գոտկատեղա-սրբոսկրային հատվածի արմատներ), իրանի (կրծքային հատվածի արմատներ) որոշ հատվածներ: Դրա համար միջողնային սկավառակների ճողվածքի դեպքում կայուն ցավ է դրսևորվում, որն արտահայտված բնույթ է կրում,  մատները թմրում են կամ, կարծես, ասեղներով ծակծկում են, կամ էլ, կարծես,«մրջյուններ են վազվզում» մարմնով մեկ: Այս բոլորն էլ նյարդարմատների գրգռման ախտանիշներն են:

 

Ողների ոսկրային աճում

 

Օստեոխոնդրոզի դեպքում ձևախախտվում են հենց ողները: Առաջանում է ոսկրային աճ` ելուստների և երիթների տեսքով, որոնք էլ կարող  են ցավային համախտանիշ հրահրել: Ինչու՞: Մակաճերը կարող են ճնշել առաջնային և  հետևի երկայնակի  ջիլերի վրա, որոնք ամուր կպած են ողներին և ինտենսիվ նյարդավորում են: Պարանոցային ողների լայնակի ելուստներով անցնում են ողնաշարային երկու զարկերակները:  Դրանք արյուն են մատակարարում գլխուղեղի ցողունային կառուցվածքին ու փոքր ուղեղին, դրա կենսական կարևոր կենտրոններին: Փոքր ուղեղը պատասխանատու է շարժումների կոորդինացիայի և կայունության համար, դրա համար ողների ոսկրային աճն ազդում է ողնաշարային զարկերակի պատերի վրա, դրանով հրահրելով սպազմեր և հանգեցնելով հենաշարժական համակարգի խանգարումների:

 

Ողնաշարային զարկերակի գրգռման ախտանիշները հետևյալն են.

 

  • գլխապտույտներ, 

  • երերուն քայլվածք,

  • ականջներում և գլխում աղմուկ:

 

Ողնաշարի զարկերակի մոտ է գտնվում վեգետատիվ նյարդային հանգույցների շղթան, որոնց գրգռվածությունը փոխում է գլխուղեղի անոթների լուսանցքն ու տոնուսը: Ողի մարմնիկի աճի և կարծրացման դեպքում հարակից  ջլերի այս հանգույցները գրգռվում են ու ազդանշան ուղարկում գլխուղեղի անոթների աուտոռեգուլյացիայի (ինքնակարգավորման) կենտրոնին: Այն վնասում է կենտրոնի աշխատանքին, հանգեցնելով զարկերակների և երակների տոնուսի ապահավասարակշռության ու անջատման/ մեկուսացման (արտերիոլ և վենուլ), ինչն անխուսափելիորեն հրահրում է անգիոդիստոնիկ գլխացավեր:

 

Գլխացավերն օստեոխոնդրոզի դեպքում

 

Գլխուղեղն ինքը գլխացավեր չի հրահրում, նույնիսկ, եթե դրա կառուցվածքում առկա է որևէ պաթոլոգիական ախտընթաց: Ցավային ազդակները գալիս են գլխուղեղն արյուն մատակարարող անոթների պատերից: Եվ սա գլխացավերի առաջին հիմնական պատճառն է. գանգի խոռոչից երակային ետհոսքի դժվարացումը և, որպես հետևանք, ներգանգային ճնշման բարձրացումը: Եվ միգրենը, և գլխում ծանրության զգացողությունը պայմանավորված են գլխուղեղում երակների  գերլցվածությամբ: Գլխացավերի երկրորդ պատճառը գանգի խոռոչից լիկվորի ետհոսքի խանգարումն է: Լիկվորի չափից ավելի կուտակումը, որը գտնվում է ենթաթաղանթային տարածությունում և շրջապատում է գլխուղեղը, հրահրում է կարծր ուղեղաթաղանթի ձգվածություն: Հենց դա էլ հանգեցնում է ներգանգային ճնշման բարձրացման և արտահայտված գլխացավերի:

 

Պարանոցային օստեոխոնդրոզի դեպքում գլխացավերի հիմնական պատճառը վեգետատիվ նյարդային հանգույցների հակազդումն է: Իսկ ողնաշարային զարկերակի հակազդումը ոչ այնքան գլխացավն է, որքան գլխապտույտը: Մարդը թեքում է գլուխը, ողնաշարային զարկերակը սեղմվում է և նրան մի կողմ է տանում: Գոյություն ունի 2 լորդոզ` պարանոցային և գոտկատեղա-սրբոսկրային: Օստեոխոնդրոզի դեպքում առաջանում է կամ լորդոզի ուժեղացում, կամ էլ դրա շտկում/ուղղում, ինչն անբարենպաստ է պարանոցային մկանների համար: Առաջանում է, այսպես կոչված, միոտոնիկ հակազդում` երկարատև, մկանային ուժեղ կրճատում և դանդաղ թուլացում:

 

Ծոծրակային հատվածում, աջից և ձախից, դուրս են գալիս երկու կարևոր նյարդեր` մեծ և փոքր ծոծրակային: Լարված մկաններն օստեոխոնդրոզի դեպքում հանգեցնում են դրանց ճնշման և պարանոցա-ծոծրակային հատվածում դրսևորում են արտահայտված գլխացավեր:

 

Օստեոխոնդրոզի բուժումը

 

Գոյություն ունեն դեղպատրաստուկներ, խոնդոպրոտեկտորներ, որոնք թույլ են տալիս լավացնել կռճիկային հյուսվածքի սնուցումը: Դրանց են դասվում խանդրալոնն ու աֆլուտոպը, որոնք ներկայումս լայնորեն կիրառվում են և բավական մատչելի են: Օստեոխոնդրոզի 2-րդ փուլի առկայության դեպքում դրանք կարելի է օգտագործել տարին մեկ անգամ, կուրսը 10-20 ներարկում է:

 

Վիրահատական բուժման են ենթակա օստեոխոնդրոզի այն փուլերը, որոնք հանգեցնում են 0,7 սմ-ից ավելի միջողնային ճողվածքների առաջացման: Սկավառակների տեղաշարժման դեպքում, երբ դրանք արդեն լիովին  կորցրել են իրենց առաձգականությունը և  ճնշում են ողնաշարային  խողովակի  խոռոչին, որտեղից միջողնային բացվածք դուրս են գալիս նյարդարմատները, որոնք հնարավոր  չէ կասեցնել դեղպատրաստուկներով:

 

Վիրահատության ընթացքում սկավառակի այն հատվածը, որն ընկել է ողնաշարային խողովակի մեջ և նյարդարմատի սեղմում է առաջացրել, հեռացվում է: Սկավառակի խոռոչում վերստուգում է անցկացվում. փոփոխված հատվածները հեռացվում են, որպեսզի հիվանդությունը չկրկնվի: Սկավառակի մնացած պահպանված հատվածներին չեն դիպչում: 

 

Օստեոխոնդրոզի դեպքում ամենից շատ տուժում են ողնաշարի շարժողական հատվածները` պարանոցային և գոտկատեղա-սրբոսկրային: Ընդ որում,  գոտկատեղային օստեոխոնդրոզը 1,5 անգամ ավելի շատ է հանդիպում, քան պարանոցայինը, որովհետև ողների վրա դրա  ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է: Եթե պարանոցային ողների վրա պահվում է միայն գլուխը, ապա գոտկատեղա-սրբոսկրային ողների վրա ամբողջ մարմինն է: Եթե օստեոխոնդրոզ  է առաջացել, ապա տուժում է ողների ողջ շարակցական հյուսվածքը:

 

Մանուալ թերապիա

 

Մանուալ թերապիան օստեոխոնդրոզի դեպքում օգնում է, սակայն միայն որոշակի փուլերում: Այն ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է ու կատարվում է միայն ռենտգենաախտորոշման և ՄՌՏ-հետազոտության առկայության դեպքում, որովհետև օստեոխոնդրոզի անվան տակ կարող են ընթանալ նաև ուռուցքաբանական ախտընթացներ, պաթոլոգիական կոտրվածքներ և այլն: Մանուալ թերապևտին դիմելուց առաջ, հարկ է հետազոտություն անցնել, որպեսզի հաստատվի կամ բացառվի սկավառակի ճողվածքի առկայությունը, որոշելու դրա չափերը: Եթե որոշվում է սկավառակի ընկնող ճողվածք, ապա մանուալ թերապիան ոչ մի օգուտ չի տա: Այն հակացուցված է:

 

Օստեոխոնդրոզի կանխարգելումը

 

Սա կարևոր է: Օստեոխոնդրոզը նշանակալիորեն երիտասարդացել է: Եթե նախկինում այն հիմնականում հանդիպում էր 50 տարեկանից հետո, ապա ներկայումս արդեն յուրաքանչյուր երկրորդի մոտ դրսևորվում է մոտ 30 տարեկանում: Վաղ օստեոխոնդրոզի զարգացմանն առաջին հերթին հանգեցնում է նստակյաց կենսակերպը:

 

Ըստ արտահայտվածության, օստեոխոնդրոզը բաժանվում է մի քանի աստիճանի` 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ: Առաջին աստիճանի օստեոխոնդրոզը 20 տարեկանին մոտ հանդիպում է յուրաքանչյուր երկրորդի մոտ, չնայած կլինիկորեն այն կարող է ոչ մի ձևով չարտահայտվել: Ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, վաղ օստեխոնդրոզն ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել:

 

Հարկ է հետևել, որպեսզի գլուխը երկար ժամանակ թեք դիրքում չմնա և յուրաքանչյուր 40 րոպեն մեկ այն պետք է նորմալ վիճակի վերադարձնել:

 

Կարելի է պարանոցի մկանների ինքնամերսում կատարել, ներքևից շրջանաձև շարժումներով բարձրանալով դեպի գլուխը: Դա կօգնի հանել ողների  և միջողնային սկավառակների լարվածությունը: Գլխով շրջանաձև շարժումներ կատարել չի կարելի:

 

Վաղ օստեոխոնդրոզը կանխարգելելման համար, հարկ է շատ շարժվել և ողնաշարի այս կամ այն հատվածի վրա չթողնել մեծ ծանրաբեռնվածություն ընկնի: Երբեմն ժամերով նստելով համակարգչի առջև, չենք մտածում, որ «տանջում» ենք միջողնային սկավառակներին: Ողնաշարի վրա բարերար ազդեցություն է թողնում նաև լողը, որի ժամանակ աշխատում են թիկունքի մկանները, լավանում արյան մատակարարումը: Միջողնային սկավառակները սեփական անոթներ չունեն: Դրանք սնվում են ողներից, համապատասխանաբար, որպեսզի նվազեցնեն կամ կանխարգելեն միջողնային սկավառակների կազմափոխական ախտընթացները, ողնաշարում լավացնելով արյան հոսքն ու շրջանառությունը: Իսկ դրա համար հարկ է ակտիվ կենսակերպ վարել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.03.2016

Հարգելի Anna, բարև Ձեզ: Ձեր նկարագրածը բնորոշ է պարանոցային ողերի օստեոխոնդրոզին, սակայն ավելի ճիշտ կլինի դիմել օրթոպեդի: Պարանոցային օստեոխոնդրոզը բուժում չունի: Վիճակը կարելի է թեթևացնել մերսումների և ֆիզիոթերապիայի միջոցով:

Armine

14.02.2016

Barev dzez es unem voxnashari ujex caver.paranoci hatvaciii...votqers en dranic cavum..aravotyan qnic artnanum em hognac...u shat em nexvum kogneq vor xndrem....

Մեդ-Պրակտիկ

24.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Մեդ-Պրակտիկ

11.06.2015

Հարգելի Գոհար, բարև Ձեզ: Նախ պետք է նշեմ, որ կլիմակտերիկ շրջանում նկատվում է առկա հիվանդությունների սրացում: Ձեզ մոտ առկա են մի քանի խնդիրներ, որոնց համար հարկավոր է դիմել տարբեր մասնագետների: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ճողվածքի համար, եթե կան ցավեր, և այն Ձեզ անհանգստացնում է, հարկավոր է դիմել նյարդավիրաբույժի: Փոքր չափերի ճողվածքները վիրահատական բուժման կարիք չունեն, այդ դեպքում նշանակվում են վիտամիններ, հիմնականում " " խմբի, ցավազրկող և հակաբորբոքային միջոցներ: Ինչ վերաբերում է վահանագեղձին, եթե հանգույցների չափերը մեծ են, կա հորմոնալ խանգարում, հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի, հնարավոր է լինի վիրահատության կարիք, եթե ոչ, կնշանակվեն հորմոնալ միջոցներ: Օստեոխոնդրոզն ինչպես գիտեք վերջնական բուժում չունի, ցավերի դեպքում շատ արդյունավետ է ֆիզիոթերապևտիկ միջոցների կիրառումը: Ինչ վերաբերում է հոդացավերին և ոսկրային ցավերին, դրա պատճառը կարող է լինել կալցիումի դեֆիցիտը, որը շատ բնորոշ է կլիմակտերիկ շրջանին:  Ցանկալի է ընդունել կլիմակտերիկ շրջանին բնորոշ ախտանիշները մեղմացնելու համար նախատեսված բուսական միջոցներ, հարկ եղած դեպքում նաև կալցիումի պրեպարատներ, որի համար հարկավոր է գինեկոլոգի խորհրդատվություն:

Գոհար

02.06.2015

Բարև ձեզ: Ես 44տ. եմ, կլիմաքսի մեջ եմ: Ունեմ ճողվացքներ գոտկասրբանային հատվածում, օստիոխոնդրոզ պարանոցայինում՝ խպիպ հանգույցներով, աղմուկ գլխից ձախ ականջի կողմից: արդեն անհանգստացնւմ են կոնք ազդռային հոդում ոսկրային մռմռումով ցավերը: Խնդրում եմ ուղղություն ցույց տվեք Ինչ անեմ?

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Նաիրա, նման իրավիճակ առաջանում է, երբ դաստակով պարբերաբար, հաճախակի եկամ րկարատև նույն գործողությունն են կատարում, կամ դաստակով երկարատև նույն  հարկադրական դիրքն են ընդունում: Այս պարագայում հարկավոր է հետևողական լինել և փոխել աշխատանքային հարկադիր դիրքը կամ գործողությունը:

Մեդ-Պրակտիկ

05.12.2014

Հարգելի Նաիրա, նկարագրությունը լիարժեք չէ՝ որոշում կայացնելու համար, և այս պարագայում ինքնաբուժումը ևս խելամիտ չէ, հարկ է դիմել մասնագետի խորհրդատվության:

Նաիրա

06.11.2014

Ես 40 տարեկան եմ, ամուսնացած չեմ, դաշտանային ցիկլի խանգարումներ չունեմ: Թևացավիս և մատներիս թմրության դեմ ինքնակամ խմել եմ մեդոկալմ և 5 օր ստացել դիկլոբեռլ ներարկման ձևով: Ոչ մի փոփոխություն չեմ նկատել, ինչ խորհուրդ կտաք??Կանխավ շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի Nora, նախ հստակեցրեք Ձեր տարիքը, ողնաշարի պրոյեկցիայով ցավերը կանաց մոտ սկսվում են դաշտանադադարի շրջանում և դրանք պայմանավորված են ոսկրերից կալցիումի լվացման պրոցեսով: Չի բացառվում, որ խնդիրը հենց դրանում է կայանում: Նմանօրինակ ցավեր կարող են լինել նաև սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ, սակայն այս դեպքում ցավերը ճառագայթվող են լինում: 

Նաիրա

04.11.2014

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ խորհուրդ տալ ինչ անել, երբ դաստակից ներքև ունենում եմ հաճախակի ցավեր և դա ուղեկցվում է մատների ծակծկոցով և թուլությամբ:

Nora

10.10.2014

Hargeli asxatakic, Es unem tikunkis mechtexum mrmracnox u sur caver hamarja amboxc orva entackum. Unem najev paranoci en gotkatexi griza voronchamar virahatvel em. Inci het karox en tikunkis mectexi cavere pajmanaborvac linen?

Մեդ-Պրակտիկ

05.08.2014

Հարգելի Կարինե, ճիշտ կլիներ անցնեիք նաև սրտաբանի խորհրդատվություն` սրտի իշեմիկ հիվանդությունը բացառելու համար, որովհետև շատ հաճախ ցավային համախտանիշը երկու դեպքում էլ կարող է նմանատիպ լինել: Հետո միայն սկսել օսթեոխոնդրոզի բուժումը:

Կարինե

02.08.2014

Բարև ձեզ, ռենգեն ախտորոշումից պարզվել է, որ ունեմ օստեոխոնդրոզ,ունեմ ողնաշարի ցավեր, որը տարածվում է կրծքավանդակով և դոշիս ոսկորներով, ձախ ձեռքիս մատների ծակծկոց և թուլացում, պարանոցի բութ ցավ, որը հանգեցնում է ուժեղ գլխացավի. զգում եմ գլխապտույտ և գլխի ծանրացում: Խնդրում եմ տաք մի քանի ցուցումներ բուժման համար: Ես 47 տարեկան եմ:

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Սյուզաննա, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

Սյուզաննա

20.03.2014

բարև. իմ մեջքը ամեն օր ցավում է մանավանդ գոտկատեղով ունեմ հաճախակի գլխացավ, մի քիչ սրտխառնոց, թուլություն ցավն ազդումա նաև թևերիս, ձախ ձեռքիս մատները թմրում են ձեռքերս ուժ չեն տալիս ունեմ նաև աջուկային ցավեր ,ես քնից արթնանում եմ հիվանդ ցավերով նստածս տեղից ելնելով մեջքս ուղիղ չեմ կարողանում պահել մի քիչ առաջ հետո ընթացքում ուղղում մի խոսքով խնդրում եմ օգնեք մի ուղղություն ցույց տվեք ես արդեն հոգնել եմ այս ցավերից ես 37 տարեկան եմ;

Կարդացեք նաև

Կոմա. armeniamedicalcenter.am
Կոմա. armeniamedicalcenter.am

Կոման կենտրոնական նյարդային համակարգի առավելագույն արտահայտված ախտաբանական արգելակումն է, որն արտահայտվում է գիտակցության խորը կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեֆլեքսների բացակայությամբ և օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարմամբ...

Կակազում. armeniamedicalcenter.am
Կակազում. armeniamedicalcenter.am

Կակազումը խոսքի դեֆեկտներից է, որի ժամանակ մարդը դժվար է խոսում: Նա նույն վանկը կարող է կրկնել մի քանի անգամ, որը, բնականաբար, ստեղծում է շփման որոշակի դժվարություններ: Հուզվելիս կակազելու արտահայտվածությունը, որպես օրենք, ուժեղանում է...

Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Վիրաբուժություն Ցավ
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ողնաշարի օստեոխոնդրոզ

Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում...

Ցավ
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am

Նյարդային անոռեքսիան` կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարումն է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում: Վերջին տասնամյակներում սննդային...

Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am
Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am

Ինչ-որ ժամանակ գիտնականները չէին հասկանում, թե ինչպե՞ս է ուղեղը՝ պահպանելով իր փակ էկոհամակարգը, իրականացնում բջջային մնացորդների հեռացումը: Այդպես էր մինչև 2012 թ-ը, քանի դեռ Ռոչեստերյան համալսարանի հետազոտողները չէին...

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com
Ալցհեյմերի հիվանդություն. 10 ամենատարածված մոլորությունները. izmirlianmedicalcenter.com

Ալցհեյմերի հիվանդությունը ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկն է , որի կապակցությամբ բազմաթիվ մոլորություններ կան: Այս հոդվածում  Դուք կիմանաք Ալցհեյմերի հիվանդության մասին 10 ամենատարածված միֆերի մասին...

Նյարդաբանին հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com
Նյարդաբանին հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com

Ո՞վ է նյարդաբանը:
Նյարդաբանը բժիշկ է, ով զբաղվում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ...

Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com
Ալցհեյմերի հիվանդություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է բժիշկ-նյարդաբան Վարդան Խաչիյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը:

Ալցհեյմերի հիվանդությունը դասվում է կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների...

Գլխապտույտ
Գլխապտույտ

Գլխապտույտը տարածության մեջ իրանի կողմնորոշման զգացման խանգարումն է: Մարդուն սկսում է թվալ, թե իրեն շրջապատող իրերը պտտվում են, կամ ինքն է պտտվում, տպավորություն է ստեղծվում, ասես հողը ոտքերի տակից հեռանում է...

Դիմային նյարդի բորբոքում
Դիմային նյարդի բորբոքում

Գանգուղեղային 12 զույգ նյարդերից եռորյակը թվով 5-րդն է: Եռորյակ նյարդի հիմնական ֆունկցիան դեմքի հատվածում զգայունության ապահովումն է: Դրանք տեղակայված են երկու կողմից: Եռորյակ նյարդը 3 ճյուղ ունի...

Ի՞նչ պետք է իմանալ կաթվածի մասին. հարցերին պատասխանում է նյարդաբան Էմմա Հարությունյանը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ պետք է իմանալ կաթվածի մասին. հարցերին պատասխանում է նյարդաբան Էմմա Հարությունյանը. armeniamedicalcenter.am

1. Ի՞նչ է կաթվածը

Ուղեղի կաթվածը՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը, վիճակ է, երբ տարբեր ախտաբանությամբ հիվանդի մոտ...

Բժշկի ընդունարանում
Նեյրոֆիզիոլոգիական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am
Նեյրոֆիզիոլոգիական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է  «Արմենիա» բժշկական կենտրոնի  նեյրոֆիզիոլոգիայի ծառայության ղեկավար Աննա Չախոյանը...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարվածի տակ. ինչպե՞ս պաշտպանվել կաթվածից. ultraimaging.am
Հարվածի տակ. ինչպե՞ս պաշտպանվել կաթվածից. ultraimaging.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով կաթվածը ողջ աշխարհի բնակչության մահացության պատճառների մեջ գրավում է երրորդ տեղը՝ սրտային և ուռուցքային հիվանդություններից...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ