Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Ինչն է մեծացնում ստենոկարդիայի վտանգը. armeniamedicalcenter.am

Ինչն է մեծացնում ստենոկարդիայի վտանգը. armeniamedicalcenter.am

Կան մի շարք վնասակար սովորություններ, որոնք նպաստում են ստենոկարդիայի առաջացմանը:

ՍԽԱԼ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ

Կարևոր է ինչպես սննդի քանակը, այնպես էլ օգտագործվող սննդի որակը: Դրանց խախտումն առաջացնում է ճարպակալում, որի արդյունքում արյան մեջ բարձրանում է խոլեսթերինի մակարդակը, ինչն էլ սրտի անոթներում խոլեսթերինային կուտակումների պատճառ է դառնում, որոնք փակելով անոթների լուսանցքը՝ դժվարեցնում կամ արգելակում են այդ հատվածի արյան հոսքը՝ նվազեցնելով սրտամկանի սնուցումը:

ՆՍՏԱԿՅԱՑ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ

Ճարպակալման և գերսնվելու հետ նպաստող գործոն է նաև  նստակյաց կենսակերպը:
Կանոնավոր ֆիզիկական աշխատանքի, մարզումների պակասը խիստ բացասաբար է ազդում սրտի վրա՝  նպաստելով ստենոկարդիայի առաջացմանը:

ԾԽԵԼԸ

Ծխելը նկատելիորեն  բարձրացնում է շատ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, այդ թվում՝ ստենոկարդիայի և արդյունքում՝ հանկարծամահության: Դա բացատրվում է ինչպես սրտի վրա նիկոտինի անմիջական ազդեցությամբ, այնպես էլ նիկոտինի ազդեցությամբ զարգացող զուգահեռ հիվանդություններով, օրինակ թոքային խնդիրներով:

ԲԺՇԿԻ  ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ  ՉԿԱՏԱՐԵԼԸ

Անհրաժեշտության դեպքում բժշկի նշանակումներին չհետևելը նույնպես մեծացնում է այս հիվանդության ռիսկերը: Եթե նշանակված են հակագերճնշումային  դեղեր, ապա դրանք չընդունելը բերում է սրտային լուրջ բարդությունների առաջացման:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՍՏԵՆՈԿԱՐԴԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ

Ստենոկարդիայի ախտորոշումից հետո պետք է առաջին հերթին հիմնավորապես վերանայել ապրելակերպը:

  • Աստիճանաբար ավելացնել ամենօրյա  ֆիզիկական ակտիվությունը, զբաղվել  բուժական մարմնամարզության բժշկի կամ մասնագիտացած մարզիչի հսկողությամբ: Ցանկալի է զբաղվել նաև վազքով, լողով, հեծանվային սպորտով, պարով և այլն:
  • Վերանայել և կարգավորել սնունդը:
  • Նվազեցնել սթրեսները, իսկ եթե դա անհնար է՝ սովորել դրանց դեմ ճիշտ պայքարել:
  • Դեղորայքն ընդունել ըստ բժշկի ցուցումների, բայց միշտ հիշել, որ դա պետք է ապրելակերպի շտկումից հետո երկրորդ տեղում լինի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am

Աթերոսկլերոզի զարգացման պատճառները

Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Էքստրասիստոլա. armeniamedicalcenter.am
Էքստրասիստոլա. armeniamedicalcenter.am

Էքստրասիստոլան սրտային ռիթմի խանգարման ամենատարածված տեսակներից է, որը բնորոշվում է ամբողջ սրտի կամ նրա առանձին հատվածների լրացուցիչ կծկումներով...

Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը  հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...

Բուժում Բժշկի ընդունարանում
Սրտի շրջանի ցավեր. armeniamedicalcenter.am
Սրտի շրջանի ցավեր. armeniamedicalcenter.am

Թերևս, մարդկանց մեծամասնությունը թեկուզ մեկ անգամ կյանքում զգացել է ցավ կամ այլ տհաճ զգացողություն կրծոսկրի հետևում կամ կրծքավանդակում` կրծոսկրից ձախ, հատկապես այնտեղ, որտեղ տեղակայված է սիրտը: Այդ ցավերն իրենց վրա...

Բրադիկարդիա. armeniamedicalcenter.am
Բրադիկարդիա. armeniamedicalcenter.am

Բրադիկարդիան առիթմիաների տեսակներից է, որի ժամանակ սրտային կժկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60 զարկից պակաս:
Մարզված սպորտսմենների մոտ բրադիկարդիան կարող է դիտարկվել որպես նորմա, այլ դեպքերում այն...

Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել

Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում...

Բժշկի ընդունարանում
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Ցավ

Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am

Լիմֆոստազն ավշի և հյուսվածքային հեղուկի քրոնիկական կամ ժամանակավոր կանգն է ենթամաշկային ճարպաբջջանքում և մաշկում...

Ուռուցքաբանություն
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com

Անոթային վիրաբույժի հետաքրքրությունների շրջանակն է երակների, զարկերակների և ավշային ուղիների հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը...

Հղիություն, ծննդաբերություն
Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է օգտագործվում էլեկտրասրտագրությունը և նոր մեթոդների շարքում արդյոք չի՞ նվազել նրա դերը:

Շուրջ 100 տարի է, ինչ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) մուտք է գործել կլինիկա, սակայն այն չի կորցրել...

Ախտորոշում
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Հաճախ երակների վարիկոզ լայնացումն առաջին անգամ արտահայտվում է հենց հղիության ժամանակ. աճող արգանդը ճնշում է կոնքի անոթներին, որն էլ վատացնում է ստորին վերջույթների արյան շրջանառությունը: Բացի դա, հորմոնալ ֆոնի փոփոխության...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում
Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում

Երակային համակարգի ու հատկապես ստորին վերջույթների մաշկային ցանցերի պաթոլոգիաների ակտիվ ուսումնասիրությունների պատճառն այն է, որ նկատվում է երակային անբավարարության...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ