Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ

Իշեմիկ հիվանդությունը ախտահարում է սիրտը սնող անոթները և նեղացնում այն, ինչի արդյունքում սրտամկանը չի ստանում բավարար քանակությամբ արյուն: Ժամանակին բժշկին չդիմելն ու համապատասխան բուժում չստանալը ի վերջո կարող են հանգեցնել սրտամկանի ինֆարկտի:

Իշեմիկ հիվանդության առաջացման պատճառների, դրանց բուժման եղանակների և այս հիվանդության վիրահատական պրակտիկայում իրենց գրանցած հաջողությունների մասին մենք զրուցել ենք Քանկոր մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Ահարոնյանի հետ: Կենտրոնի գործունեության 6 տարիների ընթաքում բաժանմունքում շուրջ 900 միջամտություն են իրականացրել՝ ապահովելով ապրելիության շատ բարձր ցուցանիշ:

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ
-Բժիշկ Ահարոնյան, սիրտ-անոթային հիվանդությունների շարքում իշեմիկ հիվանդությունն առաջին տեղում է տարածվածության տեսանկյունից: Որո՞նք են դրա առաջացման պատճառները ու որն է առաջին նախանշանը:

-Ամենից հաճախ հանդիպող գանգատը ցավն է կրծքավանդակի շրջանում, իսկ զարգացման պատճառները շատ են: Պատճառներից մեկը երկարատև չբուժված կամ վատ վերահսկված զարկերակային բարձր ճնշումն է, որն աստիճանաբար ախտահարում է սիրտը սնուցող անոթները: Իշեմիկ հիվանդության զարգացման պատճառ են հանդիսանում նաև շաքարախտը, ծխելն ու բարձր խոլեստերինը: Հիվանդության պատճառներից մեկը կարող է լինել նաև ժառանգական նախատրամադրվածությունը: Բժշկից լուրջ պատրաստվածություն է պահանջում հիվանդության ստույգ պատճառը բացահայտելու համար: Հենց այդ պատճառով մենք շատ մանրամասն ենք հետազոտում պացիենտին, նրան շատ հանգամանալից ներկայացնում իր առողջական վիճակը:

-Հիվանդության զարգացման ո՞ր փուլում են Ձեզ դիմում:

-Կա որոշակի դրական դինամիկա: Աճել է մարդկանց քանակը, ովքեր սկսել են հետևել իրենց առողջությանը ու դիմել հիվանդության զարգացման ավելի վաղ փուլերում, բայց ցավոք հաճախ ենք գործ ունենում բարձիթողի դեպքերի հետ, երբ մարդիկ գալիս են նախաինֆարկտային փուլում կամ արդեն զարգացած ինֆարկտի փուլում:

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ
-Ին՞չ  վիրահատական միջամտություն է կատարվում Ձեր կողմից իշեմիկ հիվանդության    դեպքում  Ձեր բաժանմունքում:

-Իրականացնում ենք աորտո-կորնա շունտավորում, որի նպատակն է սրտամկանին անարգել արյուն հասցնել՝ շրջանցելով ախտահարված անոթները: Այլ կերպ ասած՝ վերականգնում ենք սրտամկանի սնուցումը կամ բարելավում այն:

Շունտավորման նպատակով օգտագործում ենք հիվանդի սեփական երակներն ու զարկերակները: Մեր թիմը նախընտրում է կիրառել զարկերակային շունտերը, քանի որ դրանք ավելի երկար են ծառայում: Զարկերակները իսկզբանե ստեղծված են բարձր ճնշման պայմաններում գործելու համար՝ ի տարբերություն երակների, որոնք ստեծված են ցածր ճնշման պայմաններում գործելու համար: Երակը կիրառելով դու փոխում ես երակի միջավայրը, դնում ես՝ աշխատելու բարձր ճնշման պայմաններում, հետևաբար այն շուտ է ախտահարվում, իսկ զարկերակը կիրառում ես իր բնական միջավայրում, դրա պատճառով էլ այն ավելի երկար է ծառայում, եթե վիրահատության մեջ այն ճիշտ ես կիրառում: Դա տեխնիկապես ավելի դժվար է, ավելի ժամանակատար է, մի քիչ ավելի մեծ փորձ է պահանջում՝ թե՛ վիրաբույժներից, թե՛ ամբողջ թիմից, բայց վերջնարդյունքի տեսանկյունից շատ ավելի արդյունավետ է: Որպես զարկերակ՝ կիրառում ենք ներքին կրծքային աջ ու ձախ զարկերակները, երկու ձեռքերի ճաճանչային զարկերակները և երբեմն նաև ստամոքս-ճարպոնային զարկերակը, որը վերցնում ենք որովայնի խոռոչից: Վիրահատությունը տևում է 4-6 ժամ, իսկ հետվիրահատական շրջանը 4-5 օր է:

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ
-Վիրահատությունը իրականացնում եք արյան արհեստական շրջանառության՞, թե՞ կծկվող սրտի պայմաններում: Ո՞րն է առավել արդյունավետ:

-Մեթոդը ընտրում ենք ըստ ցուցումի: Օրինակ նախընտրում ենք վիրահատությունը իրականացնել կծկվող սրտի պայմաններում, այն հիվանդների մոտ, ովքեր նախկինում ունեցել են ուղեղի կաթված և կամ 60-ից բարձր տարիք ունեն,  քանի որ այս մոտեցումը նվազեցնում է ուղեղային բարդությունների հավանականությունը (ուղեղի ինսուլտի հավանականությունը): Կծկվող սրտի պայմաններում աշխատելիս՝ կարողանում ես հեռու մնալ ուղեղը սնող անոթներից, ինչը ավելի բարդ է արյան արհեստական շրջանառության պարագայում:

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ
-Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել բաժանմունքը Քանկոր ԲԿ գործունեության ընթացքում:

-Քանկոր ԲԿ գործունեության մի քանի տարիների ընթացքում մեր բաժանմունքում սրտի բաց վիրահատություն է տարել շուրջ 900 պացիենտ, ունենալով ապրելիության շատ բարձր ցուցանիշ, մահացության շատ ցածր տոկոս /0.5 %/: Մեզ մոտ շատ փոքր թիվ են կազմում նաև ինֆեկցիոն բարդությունները, 1%-ից ցածր, իսկ դա առանցքային ցուցանիշ է, քանի որ ինֆեկցիոն բարդությունները սրտի վիրահատության դեպքում ընդհուպ կարող են մահվան հասցնել. օրինակ՝ միջնորմի թարախային բորբոքումը: Այս ցածր ցուցանիշը կարողանում ենք ապահովել այն պարագայում, երբ «Քանկոր» ԲԿ-ում վիրահատված հիվանդների 30-40%-ը շաքարախտով հիվանդներ են, որոնց  մոտ վերքերի ինֆեկցվելու հավանականությունը շատ բարձր է: Մեր թիմի պատրաստվածությունը ու ժամանակակից մոտեցումների կիրառումը թույլ է տալիս նաև վստահ աշխատել ծանր քաշ ունեցող մարդկանց հետ: Մենք երբեք բարդ դեպքերից չենք խուսափում, քանի որ աշխատում ենք հստակ սկզբունքով՝ պացիենտը պետք է մեր կենտրոնից հեռանա՝ վստահ լինելով, որ մեր կողմից արվել է առավելագույնը իր սրտի առողջությունը ապահովելու համար:

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Հեմանգիոմա. ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը  հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...

Բուժում Բժշկի ընդունարանում
Սրտի շրջանի ցավեր. armeniamedicalcenter.am
Սրտի շրջանի ցավեր. armeniamedicalcenter.am

Թերևս, մարդկանց մեծամասնությունը թեկուզ մեկ անգամ կյանքում զգացել է ցավ կամ այլ տհաճ զգացողություն կրծոսկրի հետևում կամ կրծքավանդակում` կրծոսկրից ձախ, հատկապես այնտեղ, որտեղ տեղակայված է սիրտը: Այդ ցավերն իրենց վրա...

Բրադիկարդիա. armeniamedicalcenter.am
Բրադիկարդիա. armeniamedicalcenter.am

Բրադիկարդիան առիթմիաների տեսակներից է, որի ժամանակ սրտային կժկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60 զարկից պակաս:
Մարզված սպորտսմենների մոտ բրադիկարդիան կարող է դիտարկվել որպես նորմա, այլ դեպքերում այն...

Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել

Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում...

Բժշկի ընդունարանում
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ...

Ցավ

Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am
Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը. oncology.am

Լիմֆոստազն ավշի և հյուսվածքային հեղուկի քրոնիկական կամ ժամանակավոր կանգն է ենթամաշկային ճարպաբջջանքում և մաշկում...

Ուռուցքաբանություն
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com

Անոթային վիրաբույժի հետաքրքրությունների շրջանակն է երակների, զարկերակների և ավշային ուղիների հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը...

Հղիություն, ծննդաբերություն
Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրասրտագրություն և հոլտեր մոնիտորինգ. հարցազրույց Նարինե Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է օգտագործվում էլեկտրասրտագրությունը և նոր մեթոդների շարքում արդյոք չի՞ նվազել նրա դերը:

Շուրջ 100 տարի է, ինչ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) մուտք է գործել կլինիկա, սակայն այն չի կորցրել...

Ախտորոշում
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Հաճախ երակների վարիկոզ լայնացումն առաջին անգամ արտահայտվում է հենց հղիության ժամանակ. աճող արգանդը ճնշում է կոնքի անոթներին, որն էլ վատացնում է ստորին վերջույթների արյան շրջանառությունը: Բացի դա, հորմոնալ ֆոնի փոփոխության...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում
Ինչպե՞ս մի քանի ժամում ազատվել վարիկոզից. նոր մեթոդ ՀՀ-ում

Երակային համակարգի ու հատկապես ստորին վերջույթների մաշկային ցանցերի պաթոլոգիաների ակտիվ ուսումնասիրությունների պատճառն այն է, որ նկատվում է երակային անբավարարության...

Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Առաջին նախաբժշկական օգնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ