Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Գլխավոր
Տեսասրահ

«ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

«ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

Մայիսի 16-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում կազմակերպված «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը: Զրուցեցինք  ընկերության բժշկական ներկայացուցիչ Աննա Ասլիզադյանի հետ:


–    Աննա, ներկայացնեք, խնդրեմ, ձեր ընկերության ուղղվածությունը, և թե ի՞նչ թեմաներ են քննարկվել սիմպոզիումի շրջանակում:

 

  «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Աննա Ասլիզադյան
 

Աննա Ասլիզադյան

«ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության
բժշկական ներկայացուցիչ

 

–    «ԷԲԲՈՏՏ» ընկերությունը հայտնի է ամբողջ աշխարհում որպես վստահելի  դեղագործական ընկերություն: Այսօր  արդեն ընկերությունն  իր 125 ամյակն է նշում, իսկ 2012 թ. հայաստանյան ներկայացուցչությունն արդեն տոնել է իր գործունեության 10-ամյակը: Ընկերության ուղղվածությունները շատ են, դեղամիջոցներ է արտադրում գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության, գինեկոլոգիայի, սրտաբանության և բժշկության մի շարք այլ ոլորտներում:  Կոնֆերանսին ներկայացվեցին սրտաբանության ոլորտում արդեն լայն կիրառում ստացող դեղամիջոցներ, ինչպես օրինակ` «ֆիզիոտեզ»-ը, «Տրայկոր»-ը, «Տարկա»-ն, «Օմակոր»-ը և այլն: «Տրայկորը» Հայաստանում գրանցված միակ ֆենոֆիբրատն է, իսկ «Օմակորը»` Օմեգա 3 պարունակող միակ դեղամիջոցը: Փաստորեն ներկայացրել ենք Հայաստանում նմանակը չունեցող դեղամիջոցներ:

 

Զեկույցի մանրամասների մասին զրուցեցինք թեման ներկայացնող ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ:


–    Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ձեր ներկայացրած զեկույցը:


–    Նպատակը զարկերակային հիպերտենզիայի ադեքվատ հսկողության կազմակերպումն է: Հետաքրքիր է այն, որ «ԷԲԲՈՏՏ» ընկերությունը ներկայացնում է նոր ֆիքսված համակցություն, նոր դեղաձև, որը մեր հայկական դեղագործական շուկայում նորույթ է: Խոսքը «Տարկա» դեղամիջոցի մասին է:

 

ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյան «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյան

ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ

 


–    Իսկ ի՞նչ առաջընթաց, ինչպիսի նվաճումներ եք նկատում սրտաբանության ոլորտում:


–    Օ˜, սա շատ ծավալուն հարց է: Սրտաբանությունը շատ արագ քայլերով է զարգանում, եթե հաջողությունների և նվաճումների մասին խոսենք, ապա դրանք բազմաթիվ են, առանձնացնելը դժվար կլինի: Եթե մասնավորեցնենք զարկերակային հիպերտենզիայի ադեքվատ հսկողության շուրջ ձեռքբերումները, ապա պետք է ասել, որ պարբերաբար նոր դեղախմբեր են ներկայացվում, մասնավորապես` ռենինի ուղղակի պաշարիչները, նոր ոչ դեղորայքային մոտեցումները:

 

Զրուցեցինք նաև սիմպոզիումի բանախոս «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյանի հետ:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյան «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյան

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյանի հետ

 


–    Ձեր զեկույցը նվիրված էր հայկական դեղագործական շուկայում դեռևս նորույթ «Օմակորին», ի՞նչ կառանձնացնեք դեղամիջոցին վերաբերող:

 

  Սրտաբանության ԳՀԻ առիթմոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյան    
 

Սվետլանա Գրիգորյան

Սրտաբանության ԳՀԻ Առիթմոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր

 

   

–    «Օմակորը» կիսաչհագեցած լիպիդ է, որը վայրկյանական ազդեցություն է թողնում գրեթե ամբողջ օրգանիզմի վրա` չունենալով որևէ կոմնակի ազդեցություն և, ինչպես ցույց են տալիս արտասահմանյան մի շարք հետազոտություններ, նրանք աննկարագրելիորեն ազդում են տրիգլիցերիդների նվազման վրա: Հատկապես Հայաստանում սա շատ կարևոր երևույթ է, քանի որ մենք բոլորս ավելի շուտ տրիգլիցերիդային խմբակցություններ ունենք մեր օրգանիզմում, քան խոլեսթերինային: Թերևս սա լավագույն դեղամիջոցներից է, որ կարող է ազդել  տրիգլիցերիդների  վրա, ընդ որում, չունենալով որևէ կողմնակի ազդեցություն: Մեծ առավելություն է նաև, որ «Օմակոր»-ը քիմիական միացություն չէ:

 

Մեր հաջորդ զրուցակիցն է սիմպոզիումի բանախոս, Սրտաբանության ԳՀԻ Առիթմոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանը:


–    Ինչի՞ն էր նվիրված Ձեր զեկույցը:


–    Զեկույցը նվիրված էր գերքաշ ունեցող հիվանդներին, ովքեր տառապում են ճնշման բարձրացումով և դրան զուգահեռ ունենում են նկատելի մետաբոլիկ խանգարումներ։ Նման դեպքերում, իհարկե դեռևս խոսք չի գնում  շաքարային դիաբետ հիվանդության մասին, բայց խոսում է շաքարի հանդեպ տոլերանտության մասին: Այդ իսկ պատճառով հակահիպերտենզիվ թերապիան պետք է ունենա իրեն հատուկ ցուցանիշները, այսինքն, բոլոր դեղամիջոցները, որ նշանակվում են, պետք է ունենան կամ դրական, կամ` այնուամենայնիվ, ոչ բացասական ազդեցություն:  Ֆիզիոտեզը այն յուրահատուկ դեղամիջոցներից է, որը համապատասխանում է իմ նշած չափանիշներին:

 

«ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

«ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

 


Մեր զրուցակիցը «ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումի նախագահ, Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ,  Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.դ. Սամվել Հովհաննիսյանն է:

 

  Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ,  Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.դ. Սամվել Հովհաննիսյանն
 

Սամվել Հովհաննիսյան

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ,  Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, բ.գ.դ.

 

–    Պարոն Հովհաննիսյան, ո՞րն է այսօրվա սիմպոզիումի նպատակը և ի՞նչ կարևորություն ունի այն:


–    Սիրտ-անոթային հիվանդություններն  ամենատարածվածն են, ամբողջ աշխարհում, և մեր երկրում նույնպես, մահացության 50%-ից ավելին բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին: Հենց այս տեսակետից խնդիրը շատ արդիական է: Հասարակությունն ամբողջ աշխարհում ավելցուկային քաշից ինտենսիվորեն անցնում է գիրության: Սա սիմպոզիումում քննարկված երկրորդ կարևորագույն խնդիրն է: Հաջորդը կանխարգելման խնդիրն է: Ինչպես ասացինք, մահացության տոկոսները շատ բարձր են, և զուտ բուժական միջամտությունները չեն  կարող բերել դրանց նվազեցմանը, այստեղից հետևում է, որ մինչև բուժմանը վերաբերող քննարկումները, հարկավոր է վերադառնալ և սկսել կանխարգելման խնդրից:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչն է մեծացնում ստենոկարդիայի վտանգը. armeniamedicalcenter.am
Ինչն է մեծացնում ստենոկարդիայի վտանգը. armeniamedicalcenter.am

Կան մի շարք վնասակար սովորություններ, որոնք նպաստում են ստենոկարդիայի առաջացմանը...

Սրտի առիթմիա. որոնք են պատճառները ու ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Սրտի առիթմիա. որոնք են պատճառները ու ի՞նչ բուժում է անհրաժեշտ

«Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված բժշկական կենտրոնն այն եզակի բուժ. հաստատություններից է Հայաստանում, որտեղ կարելի է սրտի հետ կապված խնդիրների դեպքում համալիր բուժում ստանալ՝ սկսած...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ
Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ

Իշեմիկ հիվանդությունը ախտահարում է սիրտը սնող անոթները և նեղացնում այն, ինչի արդյունքում սրտամկանը չի ստանում բավարար քանակությամբ արյուն: Ժամանակին բժշկին չդիմելն ու համապատասխան բուժում չստանալը...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային գերճնշում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է սրտաբան Նարինե Չարչյանը. izmirlianmedicalcenter.com
Զարկերակային գերճնշում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է սրտաբան Նարինե Չարչյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է զարկերակային գերճնշումը:

Զարկերակային գերճնշումը զարկերակային ճնշման բարձրացումն է` սկսած աորտայից մինչև բոլոր մազանոթները...

Շատ կարևոր խորհուրդներ անոթաբանից
Շատ կարևոր խորհուրդներ անոթաբանից

Վլ. Ավագյանի անվան Անոթային և լազերային վիրաբուժության կենտրոնը Հայաստանում պրակտիկորեն կարողանում է փակել անոթային հիվանդությունների՝ այս ոլորտում առկա խնդիրների գրեթե ողջ շրջանակը...

Ստենտավորում. հարցերին պատասխանում է միջամտական սրտաբան Պողոս Սարգիսյանը. armeniamedicalcenter.am
Ստենտավորում. հարցերին պատասխանում է միջամտական սրտաբան Պողոս Սարգիսյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում սրտի անոթների ստենտավորումը:

– Ստենտավորումը միջամտություն է, որի ժամանակ սիրտը սնուցող պսակային անոթների նեղացած հատվածներում...

Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Միջոցառումներ
Արյան ցածր ճնշում
Արյան ցածր ճնշում

Հիպոտոնիան օրգանիզմի այն տևական վիճակն է, որը բնորոշվում է զարկերակային ցածր ճնշմամբ: Արյան ցածր ճնշումը կամ հիպոտոնիան կարող է առաջանալ տարբեր պատճառներով: Սթրեսը, եղանակի փոփոխությունը, մագնիսական փոթորիկները...

Զարկերակների վիրահատության եզակի մեթոդ Հայաստանում
Զարկերակների վիրահատության եզակի մեթոդ Հայաստանում

Անոթային խնդիրների դեպքում այսօր աշխարհում ավելի ու ավելի առաջադեմ բժշկական միջամտություններ են կիրառվում: Դրանցից մեկն էլ հիբրիդ զարկերակային վիրահատություններն են...

Բժշկի ընդունարանում
Ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզ. հիվանդության պատճառները, հիմնական ախտանիշները, կանխարգելումը. ultraimaging.am
Ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզ. հիվանդության պատճառները, հիմնական ախտանիշները, կանխարգելումը. ultraimaging.am

Առավել հաճախ ստորին վերջույթների երակներն ախտահարվում են այնպիսի հիվանդությամբ, որի ժամանակ վերջիններիս լուսանցքը խցանվում է արյունային մակարդուկով՝ թրոմբով: Հիվանդությունը կարող է...

Ի՞նչ է անոթների դուպլեքս հետազոտությունը և ե՞րբ կատարել այն. ultraimaging.am
Ի՞նչ է անոթների դուպլեքս հետազոտությունը և ե՞րբ կատարել այն. ultraimaging.am

Դուպլեքս  հետազոտությունը անոթների գերձայնային հետազոտությունն է, որի ժամանակ ուսումնասիրվում են մագիստրալ և ծայրամասային անոթների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները, անոթների պատերի վիճակը...

Ախտորոշում
ՀՀ ԱՆ. Թափուր աշխատատեղ ՀՀ ԱՆ-ում
ՀՀ ԱՆ. Թափուր աշխատատեղ ՀՀ ԱՆ-ում

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնում առկա է մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի թափուր աշխատատեղ: Նշված աշխատատեղի համար պահանջվող գիտելիքները և հմտությունները...

Խոլեսթերինի բարձր մակարդակի մասին վկայող նշաններ. 168.am
Խոլեսթերինի բարձր մակարդակի մասին վկայող նշաններ. 168.am

Խոլեսթերինի բարձր մակարդակը վտանգավոր է առողջության համար և կարող է այլ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Fithacker.ru-ն գրում է, որ միևնույն ժամանակ՝ հարկավոր է հաշվի առնել, որ խոլեսթերինի բավարար քանակը...

Ախտորոշում
Անտեսված ազդակներ. ի՞նչն է հուշում անոթային խնդիրների մասին
Անտեսված ազդակներ. ի՞նչն է հուշում անոթային խնդիրների մասին

Հաճախ գլխացավեր, որոնք հիմնավորված չեն կոնկրետ պատճառներով, ոտքերի ծանրության զգացողություն, այրոց ձկնամկանների հատվածում և ոտնաթաթերում, թմրածություն, ծակծկոցներ, երակների ակնառու լայնացվածություն...

Բժշկի ընդունարանում
Ինչու՞ են ոտքերի վրա երևում երակները. ultraimaging.am
Ինչու՞ են ոտքերի վրա երևում երակները. ultraimaging.am

Երբեմն մարդիկ դժվարանում են ճիշտ պատասխանել պարզ կենցաղային հարցերին: Որպեսզի Դուք անհարմար իրավիճակի մեջ չհայտնվեք և չվնասեք Ձեզ, բացատրենք ամեն oր մեզ հանդիպող երևույթների ծագումը: Այս անգամ կխոսենք այն մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ