Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com

Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com

Ռնգախոսությունը հունարեն  rinos - քիթ և Lalia –խոսք բառերի միացությունից առաջացած տերմին է: Ռնգախոսություն կոչվում է ձայնի տեմբռի և արտաբերական այն խանգարումը, որն ուղեկցվում է արտաբերական ապարատի անատոմո-ֆիզիոլոգիական մի շարք խանգարումներով: Ռնգախոսության ժամանակ համարյա միշտ առկա է խոսքի քթային երանգը:

Նորմալ հնչյունարտաբերման համար` օդի հոսքը վեր բարձրանալով մտնում է խոռոչ, փափուկ քիմքի և կոկորդի հետին պատի հետ առաջացնում է քմակոկորդային փական, որի շնորհիվ էլ օդը մտնում է բերանի խոռոչ: Այդ քմակոկորդային փականի ուժը կախված է հնչյուններից: Փափուկ քիմքը և կոկորդի հետին պատը ավելի ուժեղ են միանում բաղաձայն հնչյունների ժամանակ և ավելի քիչ` ձայնավորների ժամանակ:

Ռնգախոսությունը լինում է 3 տեսակ.

  • բաց,
  • փակ,
  •  խառը:


Բաց ռնգախոսության ժամանակ բոլոր հնչյունները դառնում են ռնգային: Ձայնավոր հնչյունների մեջ ամենաշատը տուժում են ի և ու ձայնավորները, ամենաքիչը` ա հնչյունը: Բաղաձայնների արտասանման ժամանակ կոպիտ ձևով խանգարվում է ձայնի տեմբռը: Բաց ռնգախոսությունը ախտորոշելու նպատակով կիրառվում են մի շարք մեթոդներ: Ամենակիրառվողը Բոցմանի մեթոդն է, ըստ որի խնդրում ենք արտասանել ի և ու հնչյուններ: Բաց ռնգախոսության ժամանակ այս երկու հնչյունների հնչեղության միջև առաջանում է մեծ տարբերություն: Մյուս ձևը բժշկական ֆոնեդոսկոպն է, որի մի ծայրը դրվում է  լոգոպեդի ականջին, մյուսը պացիենտի քթանցքի մեջ: Արտասանել ի և ու հնչյունները, առաջանում է խուլ, ուժեղ ձայն, եթե առկա է ռնգախոսությունը: Եթե  արտասանվում է ֆ, ս, շ, առաջանում է խռպոտ ձայն:

Ռնգախոսությունն առաջանում է այն դեպքերում, երբ փափուկ քիմքը քիչ է բարձրանում: Սա լինում է հարբուխի, նշիկների հեռացման և դիֆտերիայից հետո:

Ֆունկցիոնալ ռնգախոսության դեպքում փափուկ կամ կոշտ քիմքի ոչ մի օրգանական խանգարում տեղի չի ունենում, ընդորում հիմնականում խանգարվում են ձայնավոր հնչյունները: Բուժման հեռանկարը դրական է:

Օրգանական ռնգախոսությունը լինում է ձեռք բերովի և ի ծնե: Ձեռք բերովին գոյանում է փափուկ կամ կոշտ քիմքի պերֆորմացիայի դեպքում: Պատճառը կարող է հանդիսանալ կոկորդի կամ խոռոչի քաղցկեղը, տարբեր տիպի տրավմաները և այլն: Ի ծնե ռնգախոսության ժամանակ լինում են տարբեր ճեղքվածքներ, որոնք վերաբերվում են կոշտ քիմքին, ատամնաշարին: Քանի որ ռնգախոսության այս ձևը ի ծնե է` նշանակում է, որ այն առաջացել է սաղմի զարգացման 7-8 շաբաթվա ընթացքում, երբ ձևավորվում է ռեզոնատոր խոռոչը: Այդ խանգարումները կապում են կենսաբանական ֆակտորների հետ` կարմրուկ, գրիպ, կարմրախտ, մոր էնդոկրին խանգարումների հետ, հոգեկան վնասվածքի և տարբեր քիմիական ազդեցությունների հետ: Կան տեղեկություններ նաև նարկոմանիայի և ալկոհոլի մասին, որոնք ևս բացասաբար են ազդում սաղմի զարգացման ընթացքի վրա: 600-1000 ծնվածներից մեկը ունենում է ռնգախոսություն:

Բնածին ճեղքվածքների դասակարգումը

Ճեղքվածքները լինում են` շրթունքների, վերևի ատամնաշարերի, կոշտ և փափուկ քիմքի, փափուկ քիմքի լեզվակի: Ճեղքվածքները լինում են` միակողմանի և երկկողմանի: Նման երեխաները վիրահատվում են մի քանի փուլերով: Եթե երեխայի արատի վիրահատությունը սկսվում է 10 օրեկանից մինչև մեծ տարիքը  այս տարիքում վիրահատում են շրթունքը և քիմքը: Ռնգախոս երեխաների հոգեկանը ունի մի շարք յուրահատկություններ: Կարող են լինել հոգեկան զարգացման հապաղում ունեցող և նորմալ երեխաներ: Որոշ երեխաների մոտ նկատվում են վեգետատիվ ռեակցիաներ և վարքով տարբերվում են նորմալ երեխաներից` դյուրագրգիռ են, կարող են ունենալ մի շարք փսիխոգեն ռեակցիաներ, անվստահ են սեփական ուժերի վրա: Բնորոշ է զգացողության իջեցումը, խանգարված է գրավոր և բանավոր խոսքը, արտաբերումը կարող է խանգարված լինել, բացի ֆ հնչյունից:

Փակ ռնգախոսություն

Առաջանում է այն ժամանակ, երբ քթային ռեզոնատորը փոքրացած է կամ փակ է: Ամենամեծ քթային ռեզոնացիա ունեն մ և ն հնչյունները: Նորմալ արտասանության ժամանակ քթակոկորդային փականը մնում է բաց վիճակում և օդի հոսքը անցնում է քթի խոռոչ: Եթե այդ հնչյունների համար քթային ռեզոնանսը բացակայում է, ապա նրանք հնչում են ինչպես բերանային` բ և դ հնչյունները: Խոսքը դառնում է անհասկանալի, որոշ չափ փոփոխվում է ձայնավոր հնչյունների ձայնեղությունն ու հնչեղությունը:

Փակ ռնգախոսության պատճառը հիմնականում այն փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում քթի խոռոչում կամ քմակոկորդային փականի ֆունկցիայի խանգարումը:

Տարբերում են փակ ռնգախոսության 2 ձև.

  • առաջնային փակ ռնգախոսությու, երբ խանգարված է երեխաների քթային ռեզոնատորը,
  • հետին փակ ռնգախոսություն, որի ժամանակ փոքրանում է քթակոկորդային խոռոչը:



Առաջնային փակ ռնգախոսություն առաջանում է, երբ քթի խոռաչում հայտնաբերվում են ուռուցքներ, պոլիպներ, քթի միջնապատի ծռում և այլն:


Հետին փակ ռնգախոսություն` դիտվում են ֆիբրոմաներ, քթակոկորդային պոլիպներ և մի շարք այլ քթակոկորդային ուռուցքներ:


Փակ ռնգախոսությունը կարող է լինել նաև ֆունկցիոնալ բնույթի: Այս դեպքում քթի խոռոչը ազատ է, քթային շնչառությունը խախտված չէ, սակայն ռնգային և ձայնավոր հնչյունների տեմբռը խախտված է: Այս ժամանակ փափուկ քիմքը ռնգային հնչյուններ արտասանելիս կտրուկ բարձրանում է վերև և փակում դեպի քթի խոռոչ տանող ճանապարհը: Օրգանական փակ ռնգախոսության ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել այն պայմանները, որոնք առաջացնում են այդ տիպի ռնգախոսություն: Բացի վիրահատությունը անց են կացնում մի շարք լոգոպեդական վարժություններ քթային և բերանային շնչառությունը շերտավորելու, փափուկ քիմքը և կոկորդի հետին պատի վարժեցման համար: Դնում են մ և ն հնչյունները` որոշակի վիբրացիա առաջացնելով քթի խոռոչի հիմքում: Նույն ձևով վարժեցնում են ձայնավոր հնչյունները: Աշխատանքի վերջին փուլում լոգոպեդը ուժեղացնում է ձայնավոր հնչյունների հնչողությունը և իրար է հակադրում պ, ր, մ, տ, դ, ն հնչյունները:

Խառը ռնգախոսություն

Այս դեպքում փոքրացած է քթային ռեզոնատրը, երբ արտասանում են քթային հնչյունները: Այս ձևին տիպիկ է փափուկ քիմքի կարճությունը, որը զուգակցվում է լորձաթաղանթում թաքնված ճեղքի, քթի խոռոչի պոլիպների հետ, որոնց պատճառով էլ օդի հոսքը չի անցնում քթի խոռոչով:

Ռնգախոս երեխաների գրավոր և բանավոր խոսքի առանձնահատկությունները
 
Ռնգախոսների հնչյունարտաբերման թեքությունը` հնչյունատարբերակման լսողության թերզարգացման արդյունքն է, որի հետևանքով էլ հնչյունների պատկերները չեն շերտավորվում և լիարժեք հիմք չեն կարող դառնալ գրավոր խոսքի համար: թերությունները կապված են արտաբերական ապարատի և խոսքի կորեկցիայի վիճակի հետ: Եթե վիրահատությունը շուտ է կատարվում, ապա արտաբերական ապարատի շարժումը սկսվում է ժամանակին: Բանավոր խոսքու վերանում է քթային երանգը, արագ է ձևավորվում հնչյունարտաբերումը, ֆոնեմատիկ ապարատը, որի հետևանքով քիչ է խանգարվում բանավոր խոքսը:

 

Ռնգախոսներին յուրահատուկ սխալներն ունեն նույն արտահայտությունը, ինչ-որ հնչյունահնչութային խանգարում ունեցողները:

 

Գրավոր խոսքի թերություններում  մեծ նշանակություն ունի աղքատ բառապաշարը, քանի որ նրանք շատ քիչ են հաղորդակցվում: Բանավոր խոսքի շտկմանը զուգահեռ` շտկվում է նաև գրավոր խոսքի թերությունները:

Հետաքրքրող հարցերի դեպքում դիմել, Իզմիրլյան ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի լոգոպեդ՝ Աննա Ասլանյանին:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով)...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am

1.  Ի՞նչ է լսողության կորուստը և ե՞րբ է այն դիտվում որպես ախտաբանություն:

Լսողության կորուստը դա այն իրավիճակն է, երբ մարդը այս կամ այն չափով դժվարանում է ընկալել շրջակա ձայները...

Բժշկի ընդունարանում
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Որո՞նք են այն հիվանդությունները, որ բերում են կոկորդի հետ կապված խնդիրների:

Կոկորդի հետ կապված խնդիրների բերող հիվանդություններից են լարինգիտները, ֆարինգիտները, կոկորդի հետին պատի և...

Լսողությունը բարելավող բնական միջոցներ
Լսողությունը բարելավող բնական միջոցներ

Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ, օրինակ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գ.Ա. Միրաքյանը եւ բաժանմունքի ՔԿԱ մասնագետ Տ.Մ. Փխրիկյանը 2017 թվականի հունիսի 1-ին Հայաստանի մտավոր սեփականության...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քուն, քնի խանգարումներ
Կոկորդի քաղցկեղ. oncology.am
Կոկորդի քաղցկեղ. oncology.am

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը բնորոշվում է կոկորդի հյուսվածքներից չարորակ գոյացությունների առաջացմամբ...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am

Ականջաբորբին վերաբերող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար Վասակ Մելիքսեթյանը...

Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com
Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com

Ներկայումս ընդունված է լոգոպեդական աշխատանքի վաղ սկիզբը և երկարատև ժամկետը։ Եթե ինսուլտ տարած հիվանդի հետ աշխատանքը սկսվում է առողջական վիճակի կայունացման առաջին իսկ շաբաթներից կամ առաջին...

Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am
Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am

Երիցուկով և եղեսպակով ինհալացիաները արդյունավետ միջոց են սինուսիտի դեմ: Եթե քթի խոռոչի բորբոքումները հաճախակի են, ապա երիցուկն ու եղեսպակը խառնեք, թեյ պատրաստեք և դրեք կրակին: Թողեք թեյնիկը մնա կրակին ամբողջ գիշեր...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Անձնական խնամք
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան և քիթ, կոկորդ, ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը...

Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am
Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am

Կոկորդի ցավն ու տոնզիլիտը դժվարացնում են կլման գործընթացը: Բազմաթիվ օշարակներ, ցողացիրներ և դեղեր խոստանում են մի քանի օրվա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ