Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան. erebouni.am

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան. erebouni.am

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ք.Կ.Ա. ծառայությունում վերջին տարիներին ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել` բժիշկների մասնագիտական և բժշկական նորամուծությունների հնարավորությունների զարգացման համար:

-«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ք.Կ.Ա. ծառայությունը հիմնադրվել է 1992 թ.՝ պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով: Վերջին տարիներին մեր ծառայության գործունեությունը շեշտադրված է լսողությունը վերականգնող վիրահատությունների ուղղությամբ, որոնց իրականացումը ոլորտի մասնագիտական նվաճումներից է: Խխունջային ներպատվաստման վիրահատություններ կատարվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, որոնց մեջ ներգրավված է նաև «Էրեբունի» ԲԿ-ն: Այս վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել ծանրալսությունն ու խլությունը:

Մեզ մոտ կատարվում է նաև նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները և նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում: Ըստ մեր մասնագիտական և բժշկական սարքավորումների ժամանակակից հնարավորությունների՝ այսօր կարող ենք նորածնի ծննդյան առաջին իսկ օրերին ստուգել լսողությունն ու բացահայտել խնդիրները: 

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան–   Լսողության խնդիրների հետ կապված ի՞նչ ձեռբերումներ ունեք:

–   Ծառայության հիմնադրման օրվանից մինչ օրս մեր նպատակն է լուծել խուլ և ծանրալսություն ունեցող մարդկանց խնդիրները: Մինչ մեր ծառայության հիմնումը, նման խնդիրներ ունցողների համար կիրառվում էր Սովետական միության ժամանակաշրջանից փոխանցված լսողությունը բարելավող սարքերը, որոնք ժամանակակից կյանքում կորցրել էին իրենց արդիականությունը: Այսօր իրականացվող վիրահատական միջամտությունների ժամանակ գործածվում են գերմանական, ֆրանսիական և շվեյցարական արտադրության էլեկտրոնային սարքեր, որոնք լավացնում են լսողությունը, սակայն լիարժեք չեն բուժում: Լսողության խնդրի բուժման համար կիրառում ենք նաև դեղորայքային միջամտություն: Ըստ լսողական խնդրի աստիճանի՝ կատարվում է բուժման մենեջմենթ:

–   Նշեցիք, որ ծառայությունում իրականացվում է նորածինների լսողական խանգարումների սկրինինգ…

–   Նորածնային շրջանում լսողական խնդրի ախտորոշումը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել և արդյունավետ բուժում կազմակերպել: Սկրինինգի անհրաժեշտությունը նրանում է, որ թույլ չենք տալիս լսողական խնդիրը հատի քրոնիկական փուլի սահմանները և հնարավորություն ենք ունենում բուժել այն հիվանդության սկզբնական փուլում կամ սուր վիճակում, որի պարագայում բուժումը նաև պակաս ծախսատար է: 

«Էրեբունի» ԲԿ-ում սկրինինգի արդյունքում նորածնի մոտ որոշակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան բուժում, որից երեք ամիս անց կրկին հետազոտվում է: Եթե պարզվում է, որ նորածնի մոտ լսողական խնդիրները շարունակվում են, ըստ խնդրի աստիճանի որոշվում է. կամ իրականացնել խխունջային ներպատվաստում, կամ սարքերի միջոցով շտկել խնդիրը: Նորածնի մոտ որքան արագ իրականացվի ախտորոշումը, այնքան արդյունավետ կլինի բժշկական միջամտությունը և ճիշտ ժամանակին կընդգրկվի հասարակության մեջ (մանակապարտեզ, դպրոց և այլն):

Խխունջային ներպատվաստման առաջին վիրահատությունները կատարվել են 2004 թ. և այդ երեխաներն իրենց հասակակիցների հետ ժամանակին հաճախել են դպրոց: Այսօր նրանք դարձել են հասարակության լիիրավ անդամ:

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան–   Խոսենք խխունջային ներպատվաստման մասին… 

–   Լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար: Խխունջային սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին: Վիրահատության ժամանակ ներքին սարքը տեղադրվում է ականջի մեջ, իսկ արտաքինը՝ ականջի արտաքին մասում: Վերջինս իր տեսակով համակարգչային սարք է և, կարգավորելով այն ըստ լսողության աստիճանի, հիվանդի համար ապահովում է լիարժեք լսողություն: Երեխայի տարիքին զուգահեռ՝ լսողության շեմը բարելավվում է, և անհրաժեշտություն է առաջանում համակարգչի օգնությամբ կարգավորել լսողության մակարդակը: Ականջի դրսի հատվածում տեղադրված էլեկտրոնային սարքը պարբերաբար լիցքավորվելու անհրաժեշտություն ունի:

–   Լսողական արատներ ունեցող անձանց վերաբերող ինչպիսի՞ վիճակագրության եք տիրապետում:

–   Մեր և համաշխարհային պրակտիկայի տվյալները համընկնում են՝ ծնված 1000 երեխայից 1-3-ի մոտ հայտնաբերվում է լսողական խնդիր: Լսողական խնդիրների ախտորոշոման ծրագիրը Հայաստանում վերջին տարիներին է զարգացել, որի ընթացքում կարողացել ենք ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ՝ բացահայտելու լսողական խանգարումները: Մեկ տարվա կտրվածքով Հայաստանում շուրջ 40 000 երեխա է ծնվում, լսողական շեղումներ հայտնաբերվում է 40-50 նորածնի մոտ են: Նորածիններից մի մասի մոտ կատարվում է վիրահատական միջամտություն, մյուսերի մոտ անհրաժեշտություն է առաջանում լսողական սարքեր օգտագործել:

–   Ո՞ր տարիքում է ցուցված խխունջային ներպատվաստման վիրահատություն իրականացնել:

–   Քանի որ դժվար է հետվիրահատական շրջանում նորածնի խնամքը , վիրահատություն կատարում ենք երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո:

Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան–   Խխունջային ներպատվաստման վիրահատությունից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում:

–   Խխունջային ներպատվաստումից հետո հիվանդը բավարար չափով չի կարող հասկանալ և ընկալել շրջապատի խոսքը: Հետվիրահատական շրջանում մեծ աշխատանք է տարվում, որի ընթացքում լսողությունը վարժեցնող մանկավարժները սովորեցնում են նորից ճիշտ ընկալել խոսակցական և ձայնային ազդանշանները:

–   Արտերկրների առաջատար կլինիկաների հետ համագործակցության ի՞նչ եզրեր ունեք:

–   Մեր բժիշկները մասնակցում են տարբեր միջազգային մասնագիտական կոնֆերանսների: Համագործակցում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի և Ռուսաստանի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ: Այս ծրագիրն իրականացնելիս հետևել ենք Ռուսաստանի ազգային լսողության պրոթեզավորման և աուդիալոգիայի կենտրոնին (ղեկավար`պրոֆեսոր Գեորգի Տավառտկիլաձե) ու ստացել նրա աջակցությունը, իսկ կենտրոնի աշխատակից Վիգեն Բախշինյանը՝ մեր հայրենակիցը, նաև Կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավարն է:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.12.2015

Հարգելի Lilit, բարև Ձեզ: Եթե սարքը չի գրանցել, դա դեռ չի նշանակում, որ երեխան չի լսում,  այլ չկա վերջնական եզրակացություն: Հարկավոր է կրկնել 6 ամիս անց, վերջնական եզրակացության համար:

 

Lilit

11.12.2015

Barev dzez indz mi harc e shat hetaqrqrum erb 4 amsakan balikis 2 rd skriningi taranq sarq@ noric chgrancec ,nshanakum e baliks @ndhanrapes chi lsum?

Կարդացեք նաև

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով)...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am

1.  Ի՞նչ է լսողության կորուստը և ե՞րբ է այն դիտվում որպես ախտաբանություն:

Լսողության կորուստը դա այն իրավիճակն է, երբ մարդը այս կամ այն չափով դժվարանում է ընկալել շրջակա ձայները...

Բժշկի ընդունարանում
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Որո՞նք են այն հիվանդությունները, որ բերում են կոկորդի հետ կապված խնդիրների:

Կոկորդի հետ կապված խնդիրների բերող հիվանդություններից են լարինգիտները, ֆարինգիտները, կոկորդի հետին պատի և...

Լսողությունը բարելավող բնական միջոցներ
Լսողությունը բարելավող բնական միջոցներ

Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ, օրինակ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գ.Ա. Միրաքյանը եւ բաժանմունքի ՔԿԱ մասնագետ Տ.Մ. Փխրիկյանը 2017 թվականի հունիսի 1-ին Հայաստանի մտավոր սեփականության...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քուն, քնի խանգարումներ
Կոկորդի քաղցկեղ. oncology.am
Կոկորդի քաղցկեղ. oncology.am

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը բնորոշվում է կոկորդի հյուսվածքներից չարորակ գոյացությունների առաջացմամբ...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am

Ականջաբորբին վերաբերող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար Վասակ Մելիքսեթյանը...

Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com
Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com

Ներկայումս ընդունված է լոգոպեդական աշխատանքի վաղ սկիզբը և երկարատև ժամկետը։ Եթե ինսուլտ տարած հիվանդի հետ աշխատանքը սկսվում է առողջական վիճակի կայունացման առաջին իսկ շաբաթներից կամ առաջին...

Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am
Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am

Երիցուկով և եղեսպակով ինհալացիաները արդյունավետ միջոց են սինուսիտի դեմ: Եթե քթի խոռոչի բորբոքումները հաճախակի են, ապա երիցուկն ու եղեսպակը խառնեք, թեյ պատրաստեք և դրեք կրակին: Թողեք թեյնիկը մնա կրակին ամբողջ գիշեր...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Անձնական խնամք
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան և քիթ, կոկորդ, ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը...

Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am
Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am

Կոկորդի ցավն ու տոնզիլիտը դժվարացնում են կլման գործընթացը: Բազմաթիվ օշարակներ, ցողացիրներ և դեղեր խոստանում են մի քանի օրվա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com
Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com

Ռնգախոսությունը հունարեն  rinos - քիթ և Lalia –խոսք բառերի միացությունից առաջացած տերմին է: Ռնգախոսություն կոչվում է ձայնի տեմբռի և արտաբերական այն խանգարումը, որն ուղեկցվում է արտաբերական ապարատի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ