Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Պե՞տք է արդյոք մաքրել ականջները

Պե՞տք է արդյոք մաքրել ականջները

Հիգիենայի պահպանումը ժամանակակից մարդու համար նույնքան բնական պահանջմունք է, որքան սնունդ ընդունելը կամ էլ քնելը: Ու որքան ավելի վեր ենք ելնում սոցիալական սանդղակով, այնքան «որակյալ» ենք հետևում մեզ`  մեր կարգավիճակին համապատասխանելու համար: Եվ, բացի այդ, ցանկացած մարդ  ավելի վստահ է իրեն զգում, երբ թարմ սպիտակեղեն է հագնում, սափրված է, իսկ սանրվածքը, հագուստն  ու եղունգները կոկիկ են: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է  մեզ վնասենք` տարվելով չափազանցված խնամքով:

 

Վաղուց հայտնի է, որ օրգանիզմում  նաև օգտակար մանրէներ կան, իսկ օճառով հաճախակի լվացվելը կարող է մաշկի չորության ու գրգվածության հանգեցնել և «մաքրության» հետևանքով   հիվանդածին մանրէների հետ միասին վերացնել նաև օգտակարը:

 

Փոքրուց  մեզ սովորեցնում են լվացվել, մաքրել ատամները, սանրվել: Սակայն եթե աչքերը, քիթը, բերանը գտնվում են «դիմային», երևացող մասում, ապա մեր ականջները տեսնել  չենք կարողանում: Գուցե դա է պատճառը, որ մեզ  անընդհատ թվում է, թե ուրիշները կարող են տեսնել մի բան, որը մենք ֆիզիկապես ի վիճակի չենք տեսնել: Դրա հետևանքով է, որ անընդհատ, ամեն օր ջանադրաբար մաքրում ենք մեզ համար ոչ տեսանելի օրգանը ու հետն էլ վնասում այն: Երբեմն նման գործողությունների պատճառով վնասվում է թմբկաթաղանթը:  Բանն այն է, որ լսանցքն  ունի  ծալքեր ու ոսկրի հատվածն էլ լսանցքի մոտ նեղանում է: Մաշկն ականջի ներսում շատ նուրբ է` 0,1 մմ, ուստի այն վնասելն առանձնապես դժվար  չէ անգամ բամբակյա փայտիկով: Բացի այդ, մեծ  է հավանականությունը, որ այդ փայտիկով ականջի ծծմբական  արտադրությունը, դուրս բերելու փոխարեն, ավելի խորը մղվի: Ի դեպ, ծծումբն ականջի խորքում չի առաջանում, այլ ամենասկզբում, գեղձերի աշխատանքի արդյունքում: Դա կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք, ինչպես և քթի խոռոչի լորձը, որը մազմզուկների հետ խոչընդոտում է  մանր իրերի, միջատների, փոշու, և վնասակար մանրէների  մուտքը ականջ: Եթե այն ձեզ չի անհանգստացնում, ապա հանգիստ թողեք ականջը` իր արտադրությամբ: Ականջը ինքնամաքրվող օրգան է: Բանն այն է, որ լսանցքի մաշկն անընդհատ աճում է թմբակաթաղանթից դեպի ելք: Աճում է այն դանդաղ, մոտավորապես` եղունգների նման: Ու դա հնարավորություն է տալիս լսանցքից դուրս բերելու այն ամենը ինչն օտար մարմին է համարվում: Օրգանիզմն ինքն իրեն մաքրում է` ազատվելով ամենայն ավելորդից:

 

Կարևոր է ականջը ջրից պաշտպանելը:  Հայտնի միջոց է մի ոտքի վրա թռչկոտելը` գլուխը խնդրահարույց ականջի կողմը թեքած ու բլթակը ներքև քաշելով:

 

Ինչո՞վ է վտանգավոր ջուրը: Իրականում դա մեծ վտանգ է, ինչն ականջաբորբի պատճառ կարող է լինել: Այդպես է զարգանում ցավով ուղեկցվող ականջի հիվանդությունը, որն օտիտ է կոչվում: Հետևաբար գուցե հակավոր է լողանալուց առաջ բամբակյա կամ հատուկ ականջակալները թաթախել ձեթով (զեյթունի) ու դրանցով խցել լսանցքը:

 

Իսկ հիվանդությունը կանխարգելելու համար հարկավոր է խուսափել խոնավությունից, միջանցիկ քամուց, բարձր ձայներից: Մի խանգարեք բնությանը, ու ականջները միշտ մաքուր ու առողջ կլինեն առանց մեր միջամտության:

 

Շատերն այնքան են տարվում ականջները մաքրելով, որ վնասում են թմբակաթաղանթը.  բամբակյա փայտիկներով ավելի ու ավելի խորն են ներթափանցում` փորձելով առավել մաքրության հասնել: Երբեմն էլ թմբակաթաղանթը վնասվում է մաքրման աշխատանքի ժամանակ հնչած հեռախոսազանգի, ձեռքերի դողի, բարձր ձայնի պատճառով:

 

Թմբկաթաղանթի վնասման վտանգը

 

Թմբկաթաղանթի վնասման մասին կարող է վկայել արյունը (մի փոքր), որից հետո վատանում է լսողությունը, ինչը կարող է քրոնիկ բնույթ ստանալ ու, ի վերջո, վատթարագույն դեպքում հանգեցնել լրիվ խլության:

 

Ընդհանրապես պե՞տք է ականջները մաքրել

 

Սովորաբար ծծումբն առաջանում է ինքնուրույն, ծամելու պրոցեսի կամ էլ խոսելու ընթացքում: Ծծմբի ինչ-որ քանակ հարկավոր է, որպեսզի ականջներում պահպանվի անհրաժեշտ միկրոֆլորան: Ուստի ինքնուրույն ականջները մաքրելու անհրաժեշտություն չկա:

 

Ի՞նչ է ծծումբն ու ինչի՞ համար է

 

Ծծբագեղձերը քրտնագեղձերի փոփոխված տեսակներ են, որոնք գտնվում են լսանցքի արտաքին մասում: Այն միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում, որոնցից հիմնականն ականջների պաշտպանությունն է: Մի կողմից` ծծումբը պաշտպանում է արտաքին ականջի լսանցքի մաշկը միկրովնասվածքներից: Բացի դրանից, ծծումը մանրէազերծող հատկություն ունի ու պաշտպանում է լսանցքի պատերը ցավածին մանրէների ներթափանցումից: Դրա քանակը խիստ անհատական է. կան մարդիկ, որոնց մոտ առատ ծծմբարտադրություն է լինում, և հակառակը: Մեկ խոսքով, անհանգստանալու բան չկա ո՛չ առատությունից, ո՛չ էլ թվացյալ պակասությունից: Գույնով այն նույնպես տարբերվում է. մուգ շագանակագույն, թանձր, պատերին կպած, լինում է նաև բավական բաց, չոր, երբեմն էլ` թերթիկների նման: Սակայն  երկու դեպքում էլ դրանք մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով են պայմանավորված, ու չի կարելի այդ փաստը դիտարկել որպես հիվանդագին վիճակ:

 

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

 

Եթե երեխան հիվանդ է, ու նրա մոտ ուժեղ թունավորման ախտանշաններ են, ապա, իհարկե, նրա մոտ առատ քրտնարտադրության հետ նաև առատ ծծմբարտադրություն է  առաջանում: Այդպիսով օրգանիզմը դուրս է բերում տարբեր հիվանդածին նյութեր: Մի կարևոր հանգամանք. հիվանդության ժամանակ առատ ծծմբարտադրությունը  երբեմն շփոթվում է հիվանդագին վիճակի, բորբոքման  հետ: Այդ դեպքում պետք է դիմել քիթ-կոկորդ -ականջի բժշկին:

 

Ինչո՞վ է վտանգավոր ծծմբային խցանը

 

Առաջին հերթին դա վտանգավոր է ու տհաճ նրանով, որ լսողության վատացում է առաջացնում, ինչն ավելի է խորանում, երբ խոնավության (լողանալուց հետո) պատճառով խցանն ուռչում է ու լրիվ փակում լսանցքը:

 

Խցանի հեռացման ժամանակ այն  կարող է ավելի խոր գնալ` վնասելով թմբկաթաղանթը, որն էլ հետագայում կարող է միջին ականջի բորբոքման պատճառ լինել: Ուստի խցանից  ինքնուրույն ազատվել խորհուրդ չի տրվում: Կտրականապես: Հիմնականում դա հանգեցնում է վիճակի վատթարացման:

 

 Իսկ ի՞նչ կարելի է անել տանը, ինքնուրույն

 

Կարելի է փորձել խցանը փափկացնել կամ էլ լուծել: Դրա համար պետք է օգտագործել պատրաստի միջոցներ (դրանք չեն նշվում, քանի որ մինչև  օգտագործելն անպայման պետք է խորհրդակցեք բժշկի հետ): Իսկ ամենաճիշտ տարբերակը մասնագետի օգնությանը դիմելն է:

 

Ի դեպ, խցանի հեռացումը  րոպեների հարց է: Ուրեմն ինչո՞ւ հապաղել` աշխարհը նոր գույներով լսելու բավականությունը հետաձգելով:

 

Հետաքրքիր փաստեր

 

ԼՕՌ-ը ոչ միայն բժշկության բաժին է, որն ուսումնասիրում է  ականջի, քթի ու կոկորդի կառուցվածքն ու ֆունկցիան (հունարենից. λωρος թարգմանվում է` ժապավեն): Սրբապատկերագրության մեջ ԼՕՌ-ը կտորի լայն շերտ է` ժապավեն, որը զարդարված է մարգարիտներով ու թանկարժեք քարերով:

«Քիթը» ոչ միայն օրգան է, այլև  ռուսական գրական մրցանակ, որը հիմնադրվել է Միխայիլ Պրոխորովի բարեգործական հիմնադրամի կողմից:

 

Վիրաբույժ, բնախույզ, մանկավարժ, հասարակական գործիչ,  վիրաբուժության մեջ անատոմա-փորձարարական ուղղության հիմնադիր Ն. Ի. Պիրոգովը թունդ ծխող էր և մահացավ վերին ծնոտի քաղցկեղից:

 

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որը Միացյալ Նահանգների անկախացման համար նշանակալի դեր է խաղացել, մահացել է  պարատոնզիլյա (հարնշիկային) այտուցից. այն ժամանակ բժշկությունն արդյունավետ միջոցներ դեռևս չուներ:

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի առաջին պլաստիկ վիրահատությունը կատարվել է քթի վրա. նա այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր: Երկրորդ անգամ քիթը վիրահատելուց հետո այն պարզապես ընկավ, ու երգիչը ստիպված էր քթի պրոթեզ կրել: Ասում են, որ փոփ արքան թաղվել է առանց քթի. նրա երկրպագուներից մեկը գողացել է  պրոթեզը:

 

Բագրատիոնը շատ երկար քիթ է ունեցել, սակայն նա դրան հումորով է վերաբերվել: Երբ նրան տեղեկացրել են, թե ֆրանսիացիները  մեր քթի տակ են, նա պատասխանել է. «Նայած ում քթի: Եթե ձեր քթի մասին է, ուրեմն պետք է անհապաղ նահանջենք, իսկ եթե իմ քթի, ապա դեռ կհասցնենք ճաշել»:

 

Քթի վիրահատություն առաջին անգամ կատարվել է դեռևս 3000 տարի առաջ հին Հնդկաստանի, Արաբիայի ու Պարսկաստանի ժողովուրդների կողմից: Այն ժամանակներում քիթը կտրելը դավաճանության  պատժամիջոց էր, ու հաճախ էլ այն վերականգնում էին:

 

Ի դեպ, թվում է, թե բույրերի աշխարհը կանանց տարածքն է, սակայն, պարֆյումերիայի գլուխգործոցների հեղինակները տղամարդիկ են: Բանն այն է, որ կանանց հոտառությունը բնավորության նման փոփոխական է, ինչն ավելի սրվում է ձվազատման ժամանակ, իսկ նախադաշտանային շրջանում` «բթանում»:

 

Փռշտոցն անսովոր արագություն ունի` ավելի քան 160 կմ/ժամ արագություն:

 

Հին շումերները համոզված էին, որ մարդու իմաստությունը կենտրոնացված է ականջներում: Այդ է պատճառը, որ շումերական պատկերներում հաճախ մարդիկ մեծ ականջներ ունեն:

 

Մարդու ականջները, ավելի ճիշտ` ականջի բլթակներն աճում են ողջ կյանքում:

Մեր միջին ականջում է գտնվում է մեր մարմնի  ամենափոքր`  1 մմ-անոց մկանը:

Պարզվում է, որ մսոտ ու մեծ ականջները լավ առողջության նշան են:

Գիտնականները կարծում են, որ շատ ուտելու հետ լսողությունը վատանում է:

Ի դեպ, չինացի Լյու Չունգը, որը 995-ին նախարար էր, յուրաքանչյուր աչքում երկուական բիբ ուներ:

Բարձր ձայները, ասպիրինն ու սուրճը «ականջներում» ղողանջի պատճառ կարող են դառնալ:

Մեկ ժամ ականջակալներով երաժշտություն լսելը մեծացնում է ականջախեցու մանրէների քանակը 7 անգամ:

Դեռևս XV դարում Լեոնարդո դա Վինչին նկարել է կոնտակտային լինզաների նախատիպը:

Արթուր Կոնան Դոյլը մասնագիտությամբ ակնաբույժ էր:

 

Բեթհովենն արդեն խլացել էր,  երբ իր № 9 սիմֆոնիայի համար գրեց «Ներբող  բերկրանքին»-ը: Հիմա այն կատարում է Կոլումբիայից մի անսովոր նվագախումբ, որի անդամները  բացառապես լսողական խանգարումներով երեխաներ են:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.07.2014

Հարգելի Gohar, արտաքին լսողական անցուղում կան բազմաթիվ մանր գեղձեր, որոնք արտադրում են ծծմբային բնույթի նյութ: Այն նորմայում նախատեսված է պաշտպանական նպատակներով, քանի որ այդ արտազատուկը կանխում է օտարածին մարմինների ու միկրոօրգանիզմների անցումը  դեպի թմբկաթաղանթ: Երբեմն արտաքին լսողական անցուղին թերի մաքրելու դեպքում, լինում են դեպքեր, երբ այդ գեղձերի արտադրուկը սկսում է կուտակվել, առաջացնելով ծծմբային խցան: Մի՛ անհանգստացեք, դա վտանգավոր չէ:

Gohar

16.07.2014

barev dzez,asaceq indz xndrem inchi hetevanqov karoxe krknvel ccmbayin xcan@ ete ayn heracvum e.indz mot arden erord tarin e arajanum e ccmbayin xcan bjshki heracneluc heto.ardyoq da vtangavor e?inch karox em anel.xndrum em ardzaganqel.naxapes shnorhakal em

Կարդացեք նաև

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով)...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am

1.  Ի՞նչ է լսողության կորուստը և ե՞րբ է այն դիտվում որպես ախտաբանություն:

Լսողության կորուստը դա այն իրավիճակն է, երբ մարդը այս կամ այն չափով դժվարանում է ընկալել շրջակա ձայները...

Բժշկի ընդունարանում
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Որո՞նք են այն հիվանդությունները, որ բերում են կոկորդի հետ կապված խնդիրների:

Կոկորդի հետ կապված խնդիրների բերող հիվանդություններից են լարինգիտները, ֆարինգիտները, կոկորդի հետին պատի և...

Լսողությունը բարելավող բնական միջոցներ
Լսողությունը բարելավող բնական միջոցներ

Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ, օրինակ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գ.Ա. Միրաքյանը եւ բաժանմունքի ՔԿԱ մասնագետ Տ.Մ. Փխրիկյանը 2017 թվականի հունիսի 1-ին Հայաստանի մտավոր սեփականության...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քուն, քնի խանգարումներ
Կոկորդի քաղցկեղ. oncology.am
Կոկորդի քաղցկեղ. oncology.am

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը բնորոշվում է կոկորդի հյուսվածքներից չարորակ գոյացությունների առաջացմամբ...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am

Ականջաբորբին վերաբերող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար Վասակ Մելիքսեթյանը...

Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com
Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com

Ներկայումս ընդունված է լոգոպեդական աշխատանքի վաղ սկիզբը և երկարատև ժամկետը։ Եթե ինսուլտ տարած հիվանդի հետ աշխատանքը սկսվում է առողջական վիճակի կայունացման առաջին իսկ շաբաթներից կամ առաջին...

Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am
Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am

Երիցուկով և եղեսպակով ինհալացիաները արդյունավետ միջոց են սինուսիտի դեմ: Եթե քթի խոռոչի բորբոքումները հաճախակի են, ապա երիցուկն ու եղեսպակը խառնեք, թեյ պատրաստեք և դրեք կրակին: Թողեք թեյնիկը մնա կրակին ամբողջ գիշեր...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Անձնական խնամք
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան և քիթ, կոկորդ, ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը...

Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am
Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am

Կոկորդի ցավն ու տոնզիլիտը դժվարացնում են կլման գործընթացը: Բազմաթիվ օշարակներ, ցողացիրներ և դեղեր խոստանում են մի քանի օրվա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com
Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com

Ռնգախոսությունը հունարեն  rinos - քիթ և Lalia –խոսք բառերի միացությունից առաջացած տերմին է: Ռնգախոսություն կոչվում է ձայնի տեմբռի և արտաբերական այն խանգարումը, որն ուղեկցվում է արտաբերական ապարատի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ