Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ինչից է վատանում լսողությունը

Ինչից է վատանում լսողությունը

Տարբեր պատճառներով պայմանավորված` մարդը հանկարծակի (երբեմն` մի քանի ժամում) կամ  ժամանակի ընթացքում կարող է ունենալ լսողության վատացում: Սակայն չարժե հուսահատվել, քանի որ միշտ էլ գործընթացը կարելի է կասեցնել ու լսողությունը լիարժեք վերականգնել: Լսողության վատացման հավանական պատճառներից  են ոչ միայն օտիտները (միջին ականջի բորբոքումներ), այլև ցանկացած վարակիչ հիվանդություն, որոշ դեղամիջոցների օգտագործում:

 

Լսողությունը կարող է ծանրանալ տարիքի հետ, ինչպես նաև  նյարդերի բնածին  արատների հետևանքով կամ անոթների խնդիրների, ծծմբային խցանով պայմանավորված, ռևմատիկ արթրիտի պատճառով:  Բացառիկ դեպքերում  լսողությունը վերականգնելու համար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն:

 

Մրսածության հետևանքով կարող է լսողական նյարդի բորբոքում առաջանալ, ինչը կարող է ազդել լսողության որակի վրա:

Ականջները  տարբեր պատճառներով կարող են ցավել: Օտիտից բուժվելուց  հետո պետք է ստուգել լսողությունը քիթ-կոկորդ-ականջի մասնագետի մոտ ու  համոզվել, որ  լիարժեք բուժվել եք: Եթե մնացորդային երևույթներ լինեն, ապա բժիշկը կառաջարկի  համապատասխան բուժում: Լսողության խնդիրների դեպքում հնարավոր է` նշանակվեն ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ:

Եթե հայտնի են լսողության վատացման պատճառները, ապա կարելի է  հակաբորբոքային դեղաբույսերով, ընդհանուր  ամրապնդող ազդեցությամբ միջոցներ կիրառել:

 

Ծծմբական խցանի առկայության դեպքում այն պետք է փորձել հեռացնել, ինչը շատ հեշտ կերպով անում են մասնագետները հաշված րոպեների ընթացքում:

 

Եթե լսողության խնդիրը լսողական նյարդի նևրիտն է, ապա  2-3 կաթիլ քաֆուրի (կամֆորա) ձեթը հարկավոր է խառնել մեկ պճեղ  ճզմած սխտորի հետ , ստացվածը թանզիֆով դնել հիվանդ ականջի վրա: Թողնել այնքան, որ ականջը սկսի  տաքանալ: Պետք է գործողությունը կատարել ամեն օր, քնից առաջ, այնքան, մինչև խնդիրը նահանջի:

 

Լիմոնի քառորդ մասը կեղևով ուտելն ամեն օր նույնպես բարելավում է լսողությունը:

 

Մրսածությունից հետո լսողության ծանրացման դեպքում ականջի մեջ կաթեցնել 7-8 կաթիլ նշի յուղ, մի օր աջ, մյուս օրը` ձախ ականջի մեջ:

 

Աղմուկը ականջներում

 

Աղմուկը,  ղողանջը կամ էլ  գվվոցը լսողական օրգանի տարբեր հիվանդությունների մասին են հուշում` սովորական ծծմբախցանից սկսած մինչև միջին ու ներքին ականջի լուրջ հիվանդություններ, կենտրոնական լսողական խանգարումներ (օտիտ, նևրիտ, աթերոսկլերոզ, Մենյերի հիվանդություն, եվստախյան փողերի պաթոլոգիա ևն): Դրանք առաջանում են ներքին ականջի  մանր անոթներում արյան շրջանառության խանգարումների հետևանքով, որոնք պատասխանատու են թթվածնի ու սննդարար նյութերի փոխանակման համար:

 

Սովորաբար ականջներում աղմուկի հետ նաև լսողության խանգարումներ են առաջանում: Ընդ որում, աղմուկի բարձրությունն ուղիղ համեմատական է հիվանդության զարգացման հետ: Հիվանդն այդ աղմուկը   համեմատում է  զանգի, ծղրիդների  բնաձայնի հետ: Հետաքրքիր է, որ այդ աղմուկն ուժգնանում է լռության եջ:

 

Սակայն միշտ չէ, որ ականջներում լսվող աղմուկը լսողության խանգարման հետ է կապված: Այդ երևույթի պատճառ է նաև ներքին ականջի արյան շրջանառությունը, որն արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի,  պարանոցի շրջանի օսթեոխոնդրոզի, ներզատիչ համակարգի, բորբոքային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքների հետևանք կարող է լինել:

 

Եթե աղմուկը միշտ եք լսում, ապա խորհրդակցեք սրտաբանի, ներզատաբանի ու նյարդաբանի հետ:

 

Եթե երբեմն ականջները զրնգում են հոգեկան ու ֆիզիկական գրգռվածության, լարվածության ու հոգնածության հետևանքով, սովորաբար, նման երևույթն առանց բուժման էլ անցնում է, պարզապես հարկավոր է մի լավ հանգստանալ:

 

Ինչպես և բոլոր հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս կարևորվում է աշխատանքի ու կյանքի  ռիթմի  կարգավորումը. սնունդը, քունը, զբոսանքը թարմ օդին և առանց լարման  աշխատանքային պայմաններն ու աղմուկից հեռու հանգիստը:

 

Ոմանք փորձում են ականջներում հնչող աղմուկը «խլացնել» հատուկ ձայնագրած թռչունների ծլվլոցով, անձրևի, ջրվեժի ու նման հնչյուններով:

 

Երեխաների օրգանիզմը շատ զգայուն է շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ, ուստի յուրաքանչյուր ծնող բախվում է  երեխայի լսողական խնդիրների հետ:

 

Հիմնական պատճառներից է օտիտը, որն ինքնին վտանգավոր է առաջացրած բարդություններով,  ինչպիսին է  լսողության կորուստը: Ուստի, եթե  կասկած ունեք, ապա անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը:

 

Կրծքի երեխաները հաճախակի են փսխում. ֆիզիոլոգիական առողջ այս պրոցեսը  հաճախ օտիտի պատճառ է դառնում: Բացի այդ, երեխան մեծ մասամբ պառկած է, ինչը ևս նպաստում է, որ վարակն ականջ հասնի:   Հետևաբար խորհուրդ է տրվում երեխայի դիրքը հաճախակի փոխել:

 

Հետաքրքիր փաստեր

 

1. «Ծանր լսողություն» ախտորոշմամբ երեխաների 90%-ի ծնողները չեն ունեցել լսողության լուրջ խնդիրներ:

 

2. Մարդու միջին ականջում 25 000 բջիջ կա, որոնք կարգավորում են  հնչյունը: Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-20 000 հց է: Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ զգայունությամբ:  Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության մոտ լսողության վերին սահմանը նվազում է մինչև 15000 հց:

 

3.Մարդը գիտակցում է ձայնը  մինչև ականջին հասնելը, 35-175 մլվրկ-ում, ընդ որում  դրանից շուրջ180-500 մլվրկ պահանջվում է, որ մենք այն ընդունելուն լավագույնս հարմարվենք:

 

4.Ականջները, ինչպես և քիթը, աճում են ողջ կյանքում:

 

5.Մարդկանց 72%-ը, երբ անհրաժեշտ  է լսել խոսքը, ասենք, բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղվում աջ ականջով:

 

6.Լսողական խնդիրներ ունեցողներից մեկ երրորդի մոտ խախտումն առաջանում է չափազանց աղմուկի ազդեցության պատճառով:

 

7.Ճիշտ ընտրված լսողական սարքերը կարող են 90%-ով բարելավել լսողության որակը:

 

8.Լսողության խանգարմամբ տառապում է յուրաքանչյուր 10-րդը: Նրանց մեծ մասին մասնագետները խորհուրդ են տալիս կրել լսողական ապարատ, սակայն 5-ից 4-ն այն չի կրում:

 

9.Որոշ մանկական հիվանդությունների դեմ պատվաստվելը վճռական դեր է կատարում լսողական համակարգի խանգարումների կանխարգելման գործում ( կարմրուկ, խոզուկ,  կարմրախտ, մենինգիտ):

 

10.Մարդու ականջը շատ զգայուն է 2000-2300 հց տիրույթում գտնվող ձայների նկատմամբ:

 

11.Փիղը լսում է 1 հց հաճախությամբ ինֆրաձայնը (մարդու համար նվազագույնը` 20 հց է): Նրանք ցեղակիցների հետ հաղորդակցման համար օգտագործում են ցածրհաճախական ձայներ: Ընդ որում, փղերը լսում են նաև ոտքերով. նրանք այդպես կարողանում են զգալ փղերի այլ երամակի տեղաշարժը մի քանի կմ հեռավորության վրա, ինչպես նաև լսել ու շրջանցել մարտի գոտիները:

 

12.Մորեխներն ու ծղրիդները լսում են մազմզուկներով պատված առջևի ոտիկներով, որոնցում ձայնի նկատմամբ զգայուն մեմբրանն է: Հոլանդացի գիտնականներին հաջողվել է վերարտադրել այդ օրգանը, որը, ինչպես պարզվեց, ամենազգայուն ակուստիկ գործիքներից է:

 

-Նկարիչ Վասիլի Կանդինսկին լսում էր ներկերի հնչողությունը, բանաստեղծ Արթյուր Ռեմբոն ձայնավոր հնչյուններին  որոշակի գույներ էր հատկացնում: Կոմպոզիտոր Սկրյաբինը, որը համարվում է գունաերաժշտության հիմնադիրը, երաժշտությունը գույներով էր տեսնում, չնայած գունաերաժշտությունը  շատ ավելի ուշ է ստեղծվել: 400 տարի առաջ արևային գունապնակի ու երաժշտության միջև կապ է տեսել նաև Նյուտոնը. դո-ն կամիր գույնի էր, ռե-ն` մանուշակագույն մի-ն` կապույտ, ֆա-ն երկնագույն, սոլ-ը` կանաչ, լյա-ն`  դեղին, սի-ն` նարնջագույն: Գունավոր լսողությամբ էր օժտված նաև Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը: Նա ասում էր, որ «Սադկո» օպերայի ծովային թեմատիկան հնչում էր կապտաերկնագույն տոնայնության մեջ: Նա տրամաբանորեն ենթադրում էր, որ մեղեդին կապտաերկնագույն դեկորացիաների հետ հոգեբանորեն կազդի ունկնդրի վրա:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.05.2015

Հարգելի Нарине, բարև Ձեզ: Եթե նշված խնդիրը եղել է միակողմանի, հետևաբար բուժումը կիրառվել է միայն ձախ ականջի համար, ապա աջ ականջի վնասում չեր կարող լինել:

Нарине

16.05.2015

брев дзес ес 27 тареканем покр жаманак аканджс шатер савум бжишкис схал бужман ардюнкум дзах аканджис нервн внаселен аит аканджс си лсум вахенумем миусин азди хндрумем хорурд твек шноракалутюн.

Մեդ-Պրակտիկ

07.03.2015

Հարգելի Nare, բարև Ձեզ: Ցավալի է, որ երիտասարդ տարիքում կանգնած եք նման խնդրի առջև: Կարող եք դիմել "Էրեբունի" բժշկական կենտրոնի "ԼՕՌ" բաժանմունք, Պրոֆ. Ա.Շուքուրյանին:

Nare

21.02.2015

Barev dzez ,xndrum em ogneq inc, es lsoxutyan het kapvats xndir unem ,es hima 18 tarekan em ev lsoxutyuns gnalov vatanum e ,inc petq e ayd uxxutyamb xoracvats stugum irakanacnox bjshkakan kentron ,inchpes naev lav masnaget, xndrum em ete djvar chi shut patasxaneq,naxapes shnorhakalutyun

Կարդացեք նաև

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով)...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am

1.  Ի՞նչ է լսողության կորուստը և ե՞րբ է այն դիտվում որպես ախտաբանություն:

Լսողության կորուստը դա այն իրավիճակն է, երբ մարդը այս կամ այն չափով դժվարանում է ընկալել շրջակա ձայները...

Բժշկի ընդունարանում
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Որո՞նք են այն հիվանդությունները, որ բերում են կոկորդի հետ կապված խնդիրների:

Կոկորդի հետ կապված խնդիրների բերող հիվանդություններից են լարինգիտները, ֆարինգիտները, կոկորդի հետին պատի և...

Լսողությունը բարելավող բնական միջոցներ
Լսողությունը բարելավող բնական միջոցներ

Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ, օրինակ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գ.Ա. Միրաքյանը եւ բաժանմունքի ՔԿԱ մասնագետ Տ.Մ. Փխրիկյանը 2017 թվականի հունիսի 1-ին Հայաստանի մտավոր սեփականության...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քուն, քնի խանգարումներ
Կոկորդի քաղցկեղ. oncology.am
Կոկորդի քաղցկեղ. oncology.am

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը բնորոշվում է կոկորդի հյուսվածքներից չարորակ գոյացությունների առաջացմամբ...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am

Ականջաբորբին վերաբերող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար Վասակ Մելիքսեթյանը...

Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com
Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com

Ներկայումս ընդունված է լոգոպեդական աշխատանքի վաղ սկիզբը և երկարատև ժամկետը։ Եթե ինսուլտ տարած հիվանդի հետ աշխատանքը սկսվում է առողջական վիճակի կայունացման առաջին իսկ շաբաթներից կամ առաջին...

Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am
Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am

Երիցուկով և եղեսպակով ինհալացիաները արդյունավետ միջոց են սինուսիտի դեմ: Եթե քթի խոռոչի բորբոքումները հաճախակի են, ապա երիցուկն ու եղեսպակը խառնեք, թեյ պատրաստեք և դրեք կրակին: Թողեք թեյնիկը մնա կրակին ամբողջ գիշեր...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Անձնական խնամք
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան և քիթ, կոկորդ, ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը...

Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am
Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am

Կոկորդի ցավն ու տոնզիլիտը դժվարացնում են կլման գործընթացը: Բազմաթիվ օշարակներ, ցողացիրներ և դեղեր խոստանում են մի քանի օրվա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com
Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com

Ռնգախոսությունը հունարեն  rinos - քիթ և Lalia –խոսք բառերի միացությունից առաջացած տերմին է: Ռնգախոսություն կոչվում է ձայնի տեմբռի և արտաբերական այն խանգարումը, որն ուղեկցվում է արտաբերական ապարատի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ