Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Աղմուկը և ծանրալսությունը

Աղմուկը և ծանրալսությունը

«Աղմուկը մտքի թշնամին է»:  Սենեկա

Մարդու ականջը փոքրիկ, սակայն բարդ և զգայուն օրգան է: Ականջի միջոցով ընկալում ենք շրջակա միջավայրի ձայները, հաղորդակցվում միմյանց հետ:

 

Ձայնի ընկալումը բնության մեծագույն պարգև է: Մեծ քաղաքները մարդկանց գրավում են այն պատճառով, որ այստեղ գոյություն ունի ձայնային որոշակի ֆոն, կյանքի «եռուզեռ», իսկ գյուղական պայմաններում «ձայնային քաղցի» վիճակ է, որն առաջացնում է մենակության զգացում:

 

Ձայնային ազդանշանները բնորոշվում են ալիքի բարձրությամբ ու տատանման հաճախականությամբ և բաժանվում են երկու մասի` հնչյունների (տոներ) և աղմուկի: Հնչյուններն ունեն ալիքի հաստատուն կամ պարբերաբար փոփոխվող հաճախականություն, այսինքն` որոշակի ռիթմիկություն: Ձայնային ազդանշաններն ականջով հաղորդվում են ուղեղի կեղև, որտեղ ենթարկվում են վերծանման. որոշակի ինֆորմացիա պարունակող ձայնը յուրացվում է և դրա նկատմամբ առաջանում է համապատասխան ռեակցիա: Աղմուկը չի պարունակում օգտակար ինֆորմացիա, ընդհակառակն, խանգարում է նրա ընկալմանը և անբարենպաստ ազդեցություն գործում: 

 

Աղմուկը խանգարում է նաև ստեղծագործական աշխատանքին:


Աղմուկը տարբեր ձայների անկանոն, քաոսային զուգորդությունն է, որն անբարենպաստ ազդեցություն է գործում մարդու առողջության վրա: Խանգարվում են աշխատանքային գործունեությունն ու հանգիստը, և մարդ շուտ է հոգնում, օգտակար ինֆորմացիայի` խոսքի, երաժշտության ընկալումը դժվարանում է, առաջանում է նյարդահուզական գրգռված վիճակ: Աղմուկի բարձր մակարդակն ազդում է վեգետատիվ ֆունկցիաների, տարբեր օրգան-համակարգերի վրա (սրտանոթային, ստամոքսաաղիքային, հորմոնային) և այլն: 

 

Որպեսզի հասկանանք, թե ուժգին ձայներն ինչպես են ազդում լսողության վրա, հակիրճ ներկայացնենք լսողության ֆիզիոլոգիան:

 

Լսողական և հավասարակշռության օրգանները տեղակայված են քունքոսկրում: Լսողական օրգանը բաղկացած է երեք մասից` արտաքին, միջին և ներքին ականջից:

 

«Կգա ժամանակը և մարդիկ ստիպված կլինեն դատաստան տեսնել աղմուկի հետ այնքան վճռական, ինչպես վարվել են ժանտախտի և  խոլերայի հետ»: 

Ռ.Կոխ

 

Արտաքին ականջն ականջախեցին է և արտաքին լսողական անցուղին: Ականջախեցին արտաքին աշխարհից որսում է ձայնային տատանումներ, որոնք անցուղով հասնում են թմբկաթաղանթին: Վերջինս արտաքին ականջը բաժանում է միջին ականջից: Ձայնային ալիքներն առաջացնում են թմբկաթաղանթի տատանում, որը լսողական ոսկրիկների շղթայի և ձվաձև պատուհանի միջոցով հաղորդվում է ներքին ականջ, առաջացնելով շուրջավիշի և թաղանթային խխունջի հեղուկի` ներավիշի ծփանք: Ծփանքի ալիքների տատանումները հաղորդվում են բուն լսողական օրգանի լարերին, որոնց վրա գտնվող զգայուն թարթչավոր բջիջները լսողական նյարդի նուրբ թելիկների միջոցով գրգիռը հասցնում են մինչև մեծ ուղեղի կեղևի լսողական բարձրագույն կենտրոն: Այստեղ էլ զանազանվում և ընկալվում են տարբեր ձայները, բառերն ու հնչյունային երանգները:

 

Ձայնի ուժգնությունը չափվում է դեցիբելներով (դԲ): Առօրյա խոսքը մոտ 40-60 դԲ է, մանկական խաղահրապարակի աղմուկը` 65 դԲ, փոշեծծիչի ձայնը` 70 դԲ, իսկ բարձր երաժշտությունը` 120 դԲ:

 

«Երաժշտությունը ծնվում է լռության մեջ»:

Դ.Շոստակովիչ 

 

Հարուստ և հիասքանչ է երաժշտական հնչյունների աշխարհը: Ներդաշնակ և որոշակի ռիթմիկություն ունեցող ձայներն ընդունակ են առաջացնելու մեծագույն հաճույք, ամենանուրբ զգացմունքներ, մարդկանց տանելով երազանքների աշխարհ: 

 

Ժամանակակից մարդու լսողական օրգանը շրջակա միջավայրի աղմուկի, մեքենաների և զանազան այլ սարքավորումների աշխատանքի ժամանակ արտաբերվող բարձր ձայների ազդեցության պատճառով գտնվում է գերլարված վիճակում: Քաղաքակրթության ներկա «բարիքներին» գումարվում են նաև աուդիոփլեյերները` խաղարկիչները, որոնցից հնչող երաժշտության ձայնի ուժգնության մակարդակը կարելի է բարձրացնել մինչև 115 դԲ-ի, որը լուրջ վնաս կարող է հասցնել լսողությանը նույնիսկ ամենակատարյալ ականջակալների օգտագործման դեպքում:

 

Պատկերացնելու համար, թե ուժգին ձայներն ինչպես են ազդում լսողական օրգանի վրա, թարթչավոր բջիջները կարելի է համեմատել ցորենի արտի, իսկ ձայնային ալիքները` քամու հետ: Թեթև քամին նման է թույլ ձայնին. այն թեթևակիորեն թեքում է ցորենի հասկերի գագաթները` առանց վնասելու դրանց: Քամու ուժգնացմանը զուգընթաց` հասկերի ցողուններն ավելի շատ են թեքվում, իսկ երկարատև և ուժգին կամ կարճատև, բայց շատ ուժգին քամին կարող է լուրջ վնասել արտը` ջարդելով ցողունները:

 

Ուժգին ձայնը նման ազդեցություն է գործում թարթչավոր բջիջների վրա: Հանկարծակի հնչող բարձր ձայնը կարող է ներքին ականջում առաջացնել արյունազեղում, թաղանթների պատռում, սպիական փոփոխություններ, և լսողությունը նվազում է: Երկարատև հնչող ուժեղ ձայնը վնասում է թարթչավոր բջիջներին, առաջացնելով քրոնիկական միկրովնասվածքներ. ներքին ականջում տեղի են ունենում անոթանյարդային և դիստրոֆիկ փոփոխություններ ու լսողության նվազում: Որքան ձայնն ուժեղ է, այնքան ներքին ականջն ավելի արագ է վնասվում: Ընդ որում, 85 դԲ ից սկսած ձայնի ուժգնության յուրաքանչյուր 10 դԲ-ով բարձրացումը 10 անգամ մեծացնում է դրա վնասակար ազդեցությունը լսողական օրգանի վրա: Ինչպես արդեն նշեցինք, ականջակալներով երաժշտություն լսելիս ձայնի ուժգնությունը կարող է հասնել 115 դԲ-ի: Եթե երկու ժամ շարունակ 85 դԲ ուժգնությամբ աղմուկի պայմաններում գտնվելիս լսողական օրգանը չի վնասվում, ապա ականջակալներով կես ժամից ավելի 110 դԲ ուժգնությամբ երաժշտություն լսելիս` այն լրջորեն վնասվում է: Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ականջակալներով բարձր երաժշտություն լսողների լսողական օրգանը 30 տարեկանում ենթարկվում է այնպիսի փոփոխությունների, ինչ նման «բարիքներից» չօգտված 60-70 տարեկաններինը:

 

Ժամանակակից պայմաններում մարդը տառապում է միջավայրի ձայնային աղտոտումից և երազում է լսել լռությունը` որպես հանգստի և ուժերի վերականգնման կարևոր գործոն: Հարկ է նշել, որ երեխաների լսողական օրգանը շատ ավելի նուրբ և խոցելի է, քան մեծահասակներինը, հետևաբար խորհուրդ չի տրվում տանն ամբողջ հզորությամբ բարձրացնել ռադիոընդունիչի կամ հեռուստացույցի ձայնը, պետք է համոզել երեխային խուսափել աուդիոփլեյերով երաժշտություն լսելուց: Իսկ եթե, այնուամենայնիվ, նա օգտվում է աուդիոփլեյերից, ապա երաժշտության ձայնը պետք է այնքան թույլ լինի, որ շրջակա միջավայրի ձայները նույնպես լսելի լինեն: Այս դեպքում երեխայի լսողական օրգանը չի վնասվի:

 

Օրորոցային երգի մեղմ հնչյունների ներքո երեխան լսում է լռությունը և արագ քնում: Լռությունը մեծ բարիք է, այն պետք է վայելել:

Հեղինակ. Նունե Նահապետյան բ.գ.թ., դոցենտ Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով)...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am
Լսողական սարքերի կիրառումը լսողության թուլության ժամանակ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանը. armeniamedicalcenter.am

1.  Ի՞նչ է լսողության կորուստը և ե՞րբ է այն դիտվում որպես ախտաբանություն:

Լսողության կորուստը դա այն իրավիճակն է, երբ մարդը այս կամ այն չափով դժվարանում է ընկալել շրջակա ձայները...

Բժշկի ընդունարանում
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Որո՞նք են այն հիվանդությունները, որ բերում են կոկորդի հետ կապված խնդիրների:

Կոկորդի հետ կապված խնդիրների բերող հիվանդություններից են լարինգիտները, ֆարինգիտները, կոկորդի հետին պատի և...

Լսողությունը բարելավող բնական միջոցներ
Լսողությունը բարելավող բնական միջոցներ

Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ, օրինակ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գ.Ա. Միրաքյանը եւ բաժանմունքի ՔԿԱ մասնագետ Տ.Մ. Փխրիկյանը 2017 թվականի հունիսի 1-ին Հայաստանի մտավոր սեփականության...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քուն, քնի խանգարումներ
Կոկորդի քաղցկեղ. oncology.am
Կոկորդի քաղցկեղ. oncology.am

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը բնորոշվում է կոկորդի հյուսվածքներից չարորակ գոյացությունների առաջացմամբ...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ զարգանալ. պարզաբանում է Վասակ Մելիքսեթյանը. armeniamedicalcenter.am

Ականջաբորբին վերաբերող հարցերին պատասխանում է քիթ-կոկորդ-ականջաբան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի ղեկավար Վասակ Մելիքսեթյանը...

Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com
Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը. izmirlianmedicalcenter.com

Ներկայումս ընդունված է լոգոպեդական աշխատանքի վաղ սկիզբը և երկարատև ժամկետը։ Եթե ինսուլտ տարած հիվանդի հետ աշխատանքը սկսվում է առողջական վիճակի կայունացման առաջին իսկ շաբաթներից կամ առաջին...

Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am
Ժողովրդական միջոցներ սինուսիտի դեմ.168.am

Երիցուկով և եղեսպակով ինհալացիաները արդյունավետ միջոց են սինուսիտի դեմ: Եթե քթի խոռոչի բորբոքումները հաճախակի են, ապա երիցուկն ու եղեսպակը խառնեք, թեյ պատրաստեք և դրեք կրակին: Թողեք թեյնիկը մնա կրակին ամբողջ գիշեր...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Անձնական խնամք
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am
Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան և քիթ, կոկորդ, ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը...

Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am
Քիմիոնը՝ կոկորդի ցավի դեմ.168.am

Կոկորդի ցավն ու տոնզիլիտը դժվարացնում են կլման գործընթացը: Բազմաթիվ օշարակներ, ցողացիրներ և դեղեր խոստանում են մի քանի օրվա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com
Ռինոլալիա. izmirlianmedicalcenter.com

Ռնգախոսությունը հունարեն  rinos - քիթ և Lalia –խոսք բառերի միացությունից առաջացած տերմին է: Ռնգախոսություն կոչվում է ձայնի տեմբռի և արտաբերական այն խանգարումը, որն ուղեկցվում է արտաբերական ապարատի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ