Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Անգինա

Անգինա

Անգինան սովորական կոկորդաբոբ չէ, որ կարելի է բուժել միայն ողողումներով: Եթե բժիշկը հաստատի, որ անգինա կա, ապա անկողնային ռեժիմը պարտադիր է գոնե այն ժամանակահատվածի համար, երբ ջերմություն, թուլություն ու կոկորդում ցավի զգացում  ունեք: Հիվանդի սպասքը պարտադիր առանձնացրեք:

 

Հիշեք, որ հիվանդ կոկորդով դժվար է կոշտ սնունդ ուտել, ուստի հեղուկ ուտելիքը խիստ ցանկալի է: Առաջարկվում է առատ  ու տաք ըմպելիք: Առաջին հերթին այն նպաստում է առատ միզարտադրությանը (կնշանակի` նաև խարամների դուրսբերմանը), տաքացնում է կոկորդը` նշագեղձերի մակերեսը,  ուր «բնադրվում» են մեծաքանակ մանրէներ: Սակայն արգելվում են խորը տաքացնող թրջոցները. տաքացման արդյունքում արյան հոսք է կատարվում դեպի նշիկներ, նաև ախտահարված հատվածներ, դրա  հետևանքով վարակի տարածման նոր պայմաններ են ստեղծվում դեպի ողջ օրգանիզմ, ինչի հետևանքով հիվանդի վիճակը ծանրանում է:

 

Ողողումներ կարելի է անել կերակրի սոդայի  լուծույթով,  եղեսպակի, երիցուկի  և նիվենու (էվկալիպտի) տերևների եփուկով: Ողողումները հնարավորինս հաճախ կատարեք` օրական առնվազն 3-4 անգամ, իսկ եթե ավելի կարողանաք` հրաշալի է: Բոլորովին պարտադիր չէ ամեն անգամ ողողելուց առաջ լուծույթը տաքացնել:  Կարելի է պարզապես լուծույթով անոթը կամ բաժակը դնել ջեռոցի կողքը կամ էլ օգտագործել սովորական թերմոս: Լավ կլինի, իհարկե, բուժման տարբեր միջոցներն ընդմիջել ու «շփոթության» մեջ պահել մանրէներին, որպեսզի «չիմանան», թե որտեղից է վտանգը գալիս: Անգինայի ,  ինչպես նաև ցանկացած բորբոքային հիվանդության դեպքում մեծանում են տեղի ավշային հանգույցները:  Բժիշկները բարդ ընթացք ունեցող անգինայի դեպքում նշանակում են հակաբիոտիկներ:

 

Հիշեցնենք, որ անգինան բավական լուրջ հիվանդություն է, այն կարող է բարդանալ և հանգեցնել, ասենք, նշիկների այտուցի, իսկ այդ դեպքում արդեն վիրաբուժական  միջամտության անհրաժեշտություն է առաջանում: Իսկ բարդություններից արժե նշել ռևմատիզմն ու սրտի արատները, արթրիտները, երիկամային ու լեղուղիների հիվանդությունները:

 

Հիշե՛ք. անգինան վարակիչ հիվանդություն է, ուստի հիվանդը պետք է մեկուսացվի:

 

Անգինայի հետևանքներից բարդագույնը համարվում է ռևմատիզմը

 

Անկասկած  զանազան վարակիչ հիվանդությունների վտանգը մեծանում է ձմռանը, եթե չասենք, որ այդ իմաստով տարվա չորս եղանակներից ձմեռն առաջատարի դիրքում է:  Հնարավոր է, իհարկե, խուսափել հիվանդությունից, սակայն հնարավոր է՝  այնպիսի հիվանդությամբ վարակվեք կամ հիվանդանաք, որի հետևանքներից տարիներ շարունակ չկարողանաք ազատվել: Դրանցից է ռևմատիզմը:

 

Այս հիվանդությունը հիմնականում «սիրում է » դեռահասներին: Այն գրեթե միշտ ի հայտ է գալիս թարախային անգինայով հիվանդանալուց 1-3 շաբաթ հետո: Նշագեղձերից միկրոօրգանիզմների արգասիքներն ընկնում են արյան մեջ ու «շրջում» ողջ օրգանիզմում` ախտահարելով թույլ դիմադրություն ունեցող օրգանները: Հնում բժիշկներն ասում էին. «Ռևմատիզմը լիզում է հոդերը, կրծում սիրտը».  իսկապես, մանրէների հասցրած «հարվածից» տուժում են կա՛մ սիրտը, կա՛մ հոդերը, կա՛մ էլ նյարդերը: Ի դեպ, գոյություն ունի սխալ կարծիք, թե ռևմատիզմն առաջին հերթին հոդերի հիվանդություն է: Ռևմատիզմն ախտահարում է հիմնականում սիրտը. այն սրտի արատների հիմնական պատճառն է:

 

Ի՞նչ պետք է անել


Եթե ենթադրում եք, որ ռևմատիզմի հետ գործ ունեք, առաջին հերթին բժիշկ հրավիրեք: Սուր ռևմատիզմի դեպքում ցանկացած ծանրաբեռնվածություն հակացուցված է, հիվանդը պետք է անկողնային ռեժիմ պահպանի: Ինքնաբուժումը նույնպես անիմաստ է: Հիվանդությունը կանխել կարող է միայն հակաբիոտիկը, այն էլ` բացառապես բժշկի նշանակմամբ: Ճիշտ բուժում նշանակելու դեպքում կարելի է սրտի արատի զարգացումը 1,5-2 ամսում «սանձահարել»: Ընդ որում, հաշվի առնելով այս հիվանդության «նենգ» բնույթը, բժիշկները ապահովության համար առաջարկում են 5 տարվա ընթացքում կանխարգելման նպատակով հակաբիոտիկներ ընդունել միմիայն բժշկի նշանակմամբ:

 

Կանխարգելում


Այս նպատակի համար պետք է կանխարգելել այն   հիվանդությունը, որի հետևանքով է զարգանում ռևմատիզմը, այն է` թարախային անգինան: Իսկ եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, պահպանեք ձեզ, մի մրսեք ու վիտամիններով հարուստ սնունդ ընդունեք:

 

Ռևմատիզմի «դիմակները»


Սրտային


Սրտի ախտահարումն այն հիվանդությունն է , որը գուցե անմիջապես չզգաս, քանի որ  կարող է ընթանալ առանց ընդգծված ախտանիշների: Նման դեպքերում հիվանդության մասին իմանում են արդեն հասուն տարիքում, երբ թվում է, թե առողջությունն արդեն անդառնալի վտանգված  է. թարախային անգինայով հիվանդանալուց  հետո տարիներ անց  հնարավոր է` սրտի փականի արատ զարգանա (հաճախ` միտրալ), որը կարող է հաշմանդամության հանգեցնել: Եթե, այնուամենայնիվ, բողոքներ կան,  ապա ոչ թե սրտից, այլ հոգնածությունից, քայլելուց ու վազքից. երեխան  դժվարությամբ է բարձրանում աստիճաններով՝ սրտխփոցի ու շնչարգելության պատճառով: Հետազոտությամբ կպարզվի, որ զարկերակը հաճախացած է, սիրտը` լայնացած, աղմուկ կա, նաև` լուրջ հիվանդության մասին վկայող ուրիշ ախտանշաններ:

 

Հոդային


Հայտնաբերված ռևմատիզմ հիվանդության  50%-ի դեպքում ախտահարվում են հոդերը: Այդ ժամանակ բարձրանում է երեխայի ջերմությունը, հոդերն այտուցվում են, ու սուր ցավ է առաջանում: Ամենից հաճախ ախտահարվում են ծնկային, սրունքաթաթային և արմունկի  հոդերը: Դրանից հետո հիվանդությունը կարող է ախտահարել նաև մանր հոդերը` դաստակի և նույնիսկ ողնաշարի: Մյուս հիվանդություններից սա տարբերվում է նրանով, որ ցավը մի հատվածում 2-3 օրից ավելի չի մնում, հազվադեպ կարող է տևել 1-2 շաբաթ: Սակայն մի հոդում անհետանալով` կարող է «տեղափոխվել»  ուրիշ հոդ և այդպես շարունակ թափառել: Հիվանդությունը կարծես թռչկոտում է մի տեղից մյուսը: Այստեղից էլ առաջացել է տվյալ հիվանդության տարատեսակի  «թռչող» մակդիրը: Մի յուրահատկություն ևս. որքան էլ սուր լինեն ցավերն ու այտուցը, միևնույն է , մեկ շաբաթից դրանք անհետ  ու անհետևանք չքվում են;

 

Նյարդային


Այս տեսակի դեպքում  ախտահարվում է գլխուղեղը: Հիվանդությունը սկսվում է գրեթե աննկատ: Մարդը դառնում է դյուրագրգիռ ու լացկան: Թեթև ջղակծկումներ են առաջանում ձեռքերի շրջանում ու դեմքին: Առարկաները կարող են ձեռքից վայր ընկնել, ձեռագիրն է փոխվում: Երբ այս ամենը կատարվում է երեխայի հետ, սովորաբար այն ճիշտ չի ընկալվում,  երբեմն էլ դրա համար երեխային պատժում են: Դրանից հետո կծկումները ուժեղանում են և հիվանդն այլևս դժվարանում է քայլել կամ ուղիղ նստել, իսկ խոսքը դառնում է  անհասկանալի. ծանրագույն դեպքերում առաջանում է  անդամալուծություն ու խոսքի լիակատար կորուստ:

 

Խոնավություն, սնկեր ու բորբոս. ինչպե՞ս են ազդում դրանք առողջության վրա


Մենք բավական թեթևամիտ վերաբերմունք ունենք աշխատասենյակում կամ բնակավայրում առկա խոնավության ու դրա հետևանքով պատերին առաջացած բորբոսասնկերի նկատմամբ: «Անշառ» հարևանությունը մեծ վնաս է հասցնում մարդու առողջությանը: Նման սենյակներում մարդիկ հաճախ են հիվանդանում` չենթադրելով  անգամ, որ  պատճառը խոնավությունն է, բորբոսը կամ էլ սունկը:

 

Մարդու առողջությանը խոնավության հասցրած վնասները շատ մեծ են: Սնկերի ու բորբոսի համար խոնավ պայմանները պարարտ հող են բազմանալու համար: Սովորաբար նման օջախներ առաջանում են վատ օդափոխվող մակերեսներին: Այդ սպորները մարդու օրգանիզմ են թափանցում շնչուղիներով և ներծծվում արյան մեջ` քայքայելով  օրգանիզմի օգտակար միկրոֆլորան ու ճնշելով իմունիտետը: Դրա հետևանքով սրվում են քրոնիկական հիվանդությունները, ընդհանուր ինքնազգացողությունն է վատանում, մի խոսքով, կյանքն այլևս ուրախություն չի պատճառում:

 

Ռիսկի խմբերի շարքում առաջին տեղում թույլ շնչառական օրգանների տեր մարդիկ են. սրվում են ասթմատիկ (կրծքային հեղձուկ) նոպաները, որոնք ուղեկցվում են հազով: Արյան հոսքի միջոցով վտանգահարույց մանրէները տարածվում են ողջ օրգանիզմում: Այդ մանրէներն ամեն օր, նույն ուժգնությամբ ու հաճախականությամբ քայքայում են մեր առողջությունը, ինչի հետևանքով ծերանում ենք ավելի արագ տեմպերով` վերագրելով երևույթը տարբեր թվացյալ պատճառների:

 

Ոչ մի դեղամիջոց չի օգնի, եթե չհեռացնենք իրական վտանգը, այն է` սունկը, բորոբոսն ու խոնավությունը. վերջինը նախորդ երկուսի ծնող ու սնող պատճառն է: Այս պատճառներով պայմանավորված ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են` գրիպային վարակները, ասթման, թոքերի տուբերկուլյոզն, բրոնխիտներն ու ալերգիաները:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am
Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am

Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...

Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am
Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am

Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...

Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...

Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...

Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am
Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...

Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...

Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...

Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am
Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am

Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...

Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am
Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am

Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...

Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am
Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...

Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Բժշկի ընդունարանում
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում  


Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Վարակաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ