Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մաշկաբանություն

Հիգիենան վիտիլիգոյի ժամանակ

Հիգիենան վիտիլիգոյի ժամանակ

Վիտիլիգոն հիվանդություն է, որի դեպքում մաշկի գունավոր բջիջները քայքայվում են ու առաջացնում սպիտակ հետքանման բծեր: Դրանցում բացակայում է մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը: Աշխարհում ավելի քան 40 մլն մարդ նման խնդիր ունի:


Խոսենք վիտիլիգոյի դեպքում անհրաժեշտ հիգիենայի մասին: Տեսակետ կա, որ պետք է վիտիլիգոյի հակման դեպքում գարուն-ամառ ժամանակաշրջանում օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունել, դա պաշտպանում է բծերի առաջացումից ու դրանց տարածումից: Խիստ հիգիենա է անհրաժեշտ պահել հագուստի, ներքնազգեստի հարցում: Դրանք պետք է եռման ջրով ողողվեն լվանալուց հետո, իսկ չորանալուց հետո անպայման արդուկվեն:

Մաշկաբանների խորհուրդը վիտիլիգոյի դեպքում

  • մաշկը պաշտպանեք արևից,
  • պիգմենտազուրկ մաշկը շատ արագ է արևահարվում,
  • արևայրուքը կարող է վիտիլիգոյի պարագայում վատթարացնել մաշկի վիճակը,
  • բաց գույնի մաշկ ունեցողների մոտ արևայրուքի բացակայությունն այդ հետքերն աննկատ է պահում:


Արևից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս.

1.  արևապաշտպան միջոցներից օգտվել ամեն օր ու հատկապես հագուստով չծածկված հատվածներում: Դրանք պետք է UVA / UVB պաշտպանությամբ ու ջրադիմացկուն հատկություն ունենան:

2.  Այդ միջոցները պետք է կիրառել ամեն օր, դուրս գալուց առնվազն 15 րոպե առաջ:

3.  Եթե տևական ժամանակ եք դրսում գտնվելու, ապա պետք է արևապաշտպան միջոցները յուրաքանչյուր 2 ժամը մեկ թարմացնեք անգամ ամպամած օրերին, հատկապես եթե գերքրտնարտադրություն ունեք:

4.   Այնպիսի շոր հագեք, որը հուսալիորեն կպաշտպանի արևից: Այդ դեպքում նույնիսկ քսուկ կարելի է չգործածել: Որքան հաստ է հագուստի կտորը, այնքան լավ եք պաշտպանված: Օրինակ` լավ պաշտպանություն է ապահովում ջինսե հագուստը:

5.  Եթե անգամ արևասեր եք, միևնույն է, եթե վիտիլիգոյի հակում ունեք, ապա միշտ ստվերում պատսպարվեք: Ասվածը վերաբերում է հատկապես օրվա այն ժամերին, երբ ձեր ստվերը ձեզանից կարճ է դառնում: Այդ ժամերին արևի ճառագայթները շատ վտանգավոր են ու մեծանում է արևային այրվածքներ ստանալու հավանականությունը:

Սոլյարիները նույնպես ձեզ համար չեն, մի օգտագործեք նաև ուլտրամանուշակագույն լամպեր, դրանք արևի այլընտրանքային ոչ անվտանգ տարբերակներ են:

Դաջվածքը նույնպես ձեզ համար չէ, քանի որ դա կարող է մաշկի մեխանիկական կամ քիմիական մշակումից 10-14 օր անց վիտիլիգոյի նոր օջախների ձևավորման հանգեցնել:

Եվ մի մոռացեք, որ վիտիլիգոն մաշկային հիվանդություն է, ոչ թե կոսմետոլոգիական թերություն:

Հիգիենան իմպետիգոյի դեպքում

Իմպետիգոն մաշկի մակերևույթի թարախային հիվանդություն է, որի հարուցիչը ստաֆիլոկոկերն են ու ստրեպտոկոկերը : Հարուցիչը վնասված մաշկից ներթափանցում է մազապարկ, որտեղ ակտիվորեն բազմանում է: Սկզբում այն արտահայտվում է ցանի տեսքով, ապա թարախային կեղևներ են գոյանում, որոշ դեպերում էրոզիա է առաջանում:

Այս հիվանդության թեթև դեպքերում բավարար է հիգիենայի պահպանումը: Հիվանդությունը տեղային բուժում է պահանջում, հակաբակտերիալ քսուկների կիրառմամբ (տետրացիկլին, էրիթրոմիցին, բրիլիանտինի կանաչ, սպիրտային լուծույթներ (սալիցիլինային), վիտամինաթերապիա, իսկ հիվանդության ծանր դեպքերում հակաբիոտիկներ են նշանակվում ներքին ընդունման համար:

Բուժման ընթացքում արգելվում է լվացվելը, քանի որ այդ հատվածներից ճիլոպի միջոցով հնարավոր է վարակը տարածվի: Հիվանդը պետք է անձնական իրերից օգտվի, առանձնացվի ափսեն ու բաժակը: Իսկ մանկական կոլեկտիվներում նրան պետք է մեկուսացնել ու անպայման ախտահանում իրականացնել:

Իմպետիգոյի բուժումը ժողովրդական միջոցներով

Իմպետիգոյի դեպքում լավ արդյունք է տալիս վաղենակի սպիրտային թուրմով օջախը մշակելով: Թե՛ սպիրտը և թե՛ վաղենակը հակամանրէ հատկություն ունեն:

Իմպետիգոյի թեթև դեպքերում, երբ վարակը չի տարածվել, կարելի է հետևյալ միջոցները կիրառել:

1. Ախտահարված հատվածներին հակաբիոտիկ քսուկներ քսել օրական 3 անգամ, իսկ մինչև մշակումը պետք է այդ հատվածը լավ լվանալ ու լավ չորացնել:

2.  Պետք է հագուստն ազատ լինի, որ խնդրահարույց հատվածին հնարավորին չդիպչի:

3.  Ախտահարված հատվածը կարելի է մշակել 1 ճաշի գդալ 5%-անոց քացախի ու 0,5 լ ջրի լուծույթով: Թրջոցներ դնել 15-20 րոպեով: Դա թեթևացնում է թարախակեղևի հեռացումը:

Արդեն ասվեց, որ անձնական հիգիենայի պահպանումն է խիստ կարևորվում իմպետիգոյի ժամանակ, ուստի, հիվանդությունը կանխարգելելու նպատակով մաշկի միկրովնասվածքները պետք է բուժել սպիրտային լուծույթներով (օրինակ` յոդ):

Եթե տան անդամներից մեկը հիվանդացել է իմպետիգոյով, ապա պետք է.

  • Խնամքով մշակել վնասված հատվածը. հոսող ջրով ու օճառով լավ լվանալ, ապա ծածկել թանզիվով:
  • Հիվանդի սպիտակեղենն ու հագուստն առանձին լվանալ ու նրա իրերը մեկուսացնել:
  • Վերքն անպայման ձեռնոցներով մշակեք, իսկ հետո շատ մանրակրկիտ լվացվեք:
  • Հիվանդ երեխայի եղունգները կարճ կտրեք, որ նա ինքն իրեն չվնասի` տարածելով վարակը:
  • Եթե հիվանդը երեխա է, ապա նրա թաթիկներն ինքներդ լվացեք հակամանրէ օճառով:


Ադամաթուզի հյութը` պիգմենտային բծերի դեմ

Ադամաթուզի հյութը լավ միջոց է պեպենների, պիգմենտային բծերի դեմ ու իր հատկություններով այն չի զիջում վարունգի հյութին:

Դրա համար պետք է մեկ խոշոր ադամաթուզի կեղևը լավ մանրացնել, վրան 250 մլ եռման ջուր լցնել ու թողնել այնքան, որ ջուրը հովանա, ապա քամել, լցնել սառույցի կաղապարների մեջ և դնել սառցախցիկը:

Ամռանն այդ սառը խորանարդիկներով դեմքը, ձեռքերը շփելը կթարմացնի ու կօգնի սթափվելու տապից:

Արդյունքին երկար չեք սպասի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Որո՞նք են դեռահասների և երիտասարդների մոտ հաճախ հանդիպող մաշկային խնդիրները:

–   Դեռահասների, երիտասարդների մոտ առավել հաճախ հանդիպում են սնկային հիվանդություններ...

Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Դեռևս անբուժելի հիվանդություն համարվող փսորիազը մաշկաբանները հեշտությամբ են ախտորոշում: Այն անզեն աչքով էլ կարելի է տեսնել:

Հիվանդության ախտորոշման և ընթացքի մասին  պատմում է մաշկաբան...

Բժշկի ընդունարանում
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Համակարգային հիվանդություններ
Մելանոմա` մաշկի քաղցկեղ. oncology.am
Մելանոմա` մաշկի քաղցկեղ. oncology.am

Մելանոման մաշկի քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակն է։ Քանի որ մելանոման տեսանելի է, այն հնարավոր է վաղաժամ հայտնաբերել և, միևնույն ժամանակ, նվազեցնել դրանց առաջացման ռիսկերը...

Ուռուցքաբանություն
7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ. oncology.am
7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ. oncology.am

1. Ի՞նչ է մելանոման
Մելանոման չարորակ ուռուցք է, որն առավել հաճախ ախտահարում է մաշկը: Այն զարգանում է...

Ուռուցքաբանություն
ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար. Բելլա Աբրահամյան
ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար. Բելլա Աբրահամյան

Մաշկային հիվանդությունները դարձել են 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկը: Քիչ երջանիկներ կան այսօր, ովքեր ինչ-որ տարիքում խնդիր չեն ունեցել մաշկային ալլերգիաների կամ ակնեի հետ: Կան նաև...

Բժշկի ընդունարանում
Ինչպես ազատվել մեջքի ակնեից. 168.am
Ինչպես ազատվել մեջքի ակնեից. 168.am

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր տառապում են դիմային ակնեով, տառապում են նաև մեջքի ակնեով: Ակնեն կարող է լինել գենետիկ խնդիր, սակայն կարող է առաջանալ հորմոնալ դիսբալանսի, սխալ սննդակարգի կամ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Խալերից, գորտնուկներից, սև կետերից ազատվելու մի քանի միջոց. 168.am
Խալերից, գորտնուկներից, սև կետերից ազատվելու մի քանի միջոց. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է և բազմաթիվ գործառույթներ ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Ինչպես պայքարել փսորիազի դեմ բնական միջոցներով. 168.am
Ինչպես պայքարել փսորիազի դեմ բնական միջոցներով. 168.am

Փսորիազը մաշկի ախտաբանական վիճակ է է, որի դեպքում դիտվում է կարմրություն, թեփոտություն, բորբոքում, ցավ։ Steptohealth.ru կայքը գրում է, որ այս հիվանդության դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Ընդամենը 10 օրում վերացրեք գորտնուկները. 168.am
Ընդամենը 10 օրում վերացրեք գորտնուկները. 168.am

Ձեզ անհանգստացնո՞ւմ են տհաճ գորտնուկները, ու ցանկանում եք, որքան հնարավոր է՝ շուտ ազատվել դրանցից, ուրեմն healthyfoodhouse կայքի ներկայացրած մեթոդները ձեզ համար են: Գորտնուկները փոքր, կոշտացած գոյացություններ են, որոնք կարող են...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք Անձնական խնամք
Ինչպես բնական ճանապարհով ազատվել տհաճ գորտնուկներից. tert.am
Ինչպես բնական ճանապարհով ազատվել տհաճ գորտնուկներից. tert.am

Գորտնուկները մաշկային վարակի հետևանքով առաջացող տհաճ գոյացություններ են, որոնցից ձերբազատվելը բավականին բարդ խնդիր է: Սակայն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Ճաղատության դեմ պայքարն` առանց դեղամիջոցների
Ճաղատության դեմ պայքարն` առանց դեղամիջոցների

Գլխի մազածածկույթի կորուստը թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց շրջանում շատ ավելի լայն տարածում ունի, քան որեւէ մեկին կարող  է թվալ...

Մազերի խնամք
Գլխամաշկի քոր. 5 առավել լայն տարածում գտած խնդիրներ եւ լուծումներ. news.am
Գլխամաշկի քոր. 5 առավել լայն տարածում գտած խնդիրներ եւ լուծումներ. news.am

Եթե պարբերաբար ստիպված եք գլխամաշկը քորել՝ դեռ չի նշանակում, որ երեւույթի պատճառը թեփն է: Մի շարք այլ խանգարումներ եւս կարող են գլխամաշկի քոր առաջացնել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ