Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մաշկաբանություն

ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար. Բելլա Աբրահամյան

ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար. Բելլա Աբրահամյան

Մաշկային հիվանդությունները դարձել են 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկը: Քիչ երջանիկներ կան այսօր, ովքեր ինչ-որ տարիքում խնդիր չեն ունեցել մաշկային ալլերգիաների կամ ակնեի հետ: Կան նաև ավելի լուրջ մաշկային խնդիրներ:

 

Դրանց մեջ ամենաբարդերից մեկի՝ փսորիազի ծագման պատճառների, արտահայտման ձևերի և բուժման մեթոդների մասին զրուցել ենք «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնի հիմնադիր, բժիշկ-բուսաբույժ, շուրջ 50 տեսակի բուսական բաղադրության դեղերի հեղինակ Բելլա Աբրահամյանի հետ:

–   Տիկին Աբրահամյան, կա՞ն փսորիազի առաջացման որոշակի պատճառներ:
   

–   Փսորիազն այսօր շատ հաճախ հանդիպող խնդիր է, բայց գիտությանը դեռ չի հաջողվել դրա առաջացման կոնկրետ պատճառներ պարզել: Ինչպես հայտնի է, մեր մաշկը պարբերաբար փոխվում է. հին, մեռած շերտը դուրս է գալիս և ձևավորվում է նորը: Եթե ինչ-ինչ պատճառներով, մաշկափոխության բնական ցիկլը խանգարվում է, և գերակշռող է դառնում եղջրացման փուլը: Մաշկը չորանում է և թեփոտվում: Ցավոք սրտի, հիվանդությունը խրոնիկ է, լիովին բուժել դեռ չեն կարողացել աշխարհի ոչ մի կլինիկայում:

 

Փսորիազով հիվանդանալու ռիսկ է, հիմնականում, ժառանգական նախատրամադրվածությունը, ընդ որում՝ չկա այնպիսի գենետիկ հետազոտություն, որով հնարավոր է պարզել՝ մարդն ունի՞ փսորիազին հակվածություն, թե՞ ոչ: Այնուհետև՝  նյարդային սթրեսները, որոնք, ի դեպ, ոչ թե պատճառ են, այլ խթանման մեխանիզմ: Փսորիազը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, ընդ որում՝ որքան մարդը երիտասարդ է, այնքան հիվանդությունն ավելի ինտենսիվ է արտահայտվում:

 

–   Որո՞նք են առաջին ախտանիշները:

 

ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար–   Հիմնականում սկսվում է գլխամաշկից: Առաջին ախտանիշն է՝ գլխամաշկի որակի փոփոխություն, որը սկզբում կարող է ընկալվել որպես սեբորեա: Այնուհետև՝ մաշկի չորություն ականջների շրջանում, արմունկներին, ծնկներին և մեջքին: Սկզբում այդ հատվածներում ի հայտ է գալիս չորություն և թեփոտվածություն, այնուհետև առաջանում են կարմիր բծեր: Այդ բոլոր ախտանիշները պոլիմորֆ են, այսինքն՝ տիպիկ չեն կոնկրետ փսորիազի համար, այդ պատճառով բավական դժվար է այն ախտորոշել:

 

Բայց ցանկացած նմանատիպ երևույթ նկատելու դեպքում պետք է անմիջապես դիմել մաշկաբանի, քանի որ չմիջամտելու դեպքում խնդիրը միայն խորանում է: Ավելի ուշ շրջանում արդեն առաջանում է եղջրային վերքեր: Այնուհետև պրոցեսի մեջ ընդգրկվում են եղունգները: Որոշ խորացած դեպքերում այնպիսի պատյան է առաջանում, որն առանց վիրահատական միջամտության հեռացնել հնարավոր չէ:


–   Նշեցիք, որ հիվանդությունը խրոնիկ է: Ի՞նչ է հնարավոր անել՝ այն գոնե թեթևացնելու համար:


–   Խրոնիկ հիվանդությունների դեպքում գոհացուցիչ բուժում համարվում է երկարատև ռեմիսիան՝ հիվանդության չկրկնվելը: Մենք «Արտեմիսիայում» գտնում ենք, որ լավ արդյունքի հասնելու համար միայն տեղային քսուկներով բուժումը շատ քիչ է: Ուստի, երբ խնդիրը ախտորոշված է, բուժումը սկսում ենք օրգանիզմի ընդհանուր մաքրումից: Սկզբում տալիս ենք բուսական ծագման մաքրող-հակամակաբուծային փոշի, այնուհետև կատարվում է հիդրոկոլոնոթերապիա՝ աղիների լվացում: Եթե կա նաև ճիճվակրություն, ապա այդ դեպքում պացիենտը նաև բուսական հիմքով հակաճիճվային բուժում է անցնում: Մեր փորձը ցույց է տալիս, որ մաքրումը շատ կարևոր է:

 

–   Դրանից հետո արդեն սկսվում է տեղային բուժումը:


–   Մեր հաջորդ առավելությունն այն է, որ ոչ միայն նշանակում ենք քսուկներ, այլև կազմակերպում ենք վաննաներ՝ հատուկ դեղաբույսերով, ծովային աղով, ցորենի թեփով և այլն: Որոշ դեպքերում, ավելի ինտենսիվ ազդեցության համար, պացիենտը որոշ պրոցեդուրաներ անցնում է մեզ մոտ, իսկ վաննաներն ընդունում է տանը:  Տեղային օգտագործում ենք նաև խիստ հնեցված թեյի սունկ, որը հրաշալի հակաբակտերիալ, փափկեցնող և լիովին անվտանգ միջոց է:


Ինչպես նշվեց՝ փսորիազի բուժման հարցում կարևոր նշանակություն ունի նյարդային համակարգի հանգստությունը: Այդ նպատակով կիրառվում են բացառապես բուսական ծագման հանգստացնող թուրմեր:


Մեր կենտրոնի նորույթներից է ֆիտոթերմոթերապիան, որն իրենից ներկայացնում է հատուկ փայտից խցիկում կազմակերպվող դեղաբույսերի գոլորշիներով շոգեբաղնիք: Այս պրոցեդուրան բավական տարածված և կիրառվող է ԱՄՆ-ում: Այն բացում է մաշկի ծակոտիները, հանում է տոքսինները, հարթեցնում ու փափկեցնում է մաշկը: Կոմպլեքս բուժումներում կիրառում ենք նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:

–   Իսկ ե՞րբ է երևում Ձեր իրականացրած բուժման առաջին արդյունքները


–   Այսպիսի կոմպլեքս մոտեցման դրական արդյունքը երևում է բուժումը սկսելուց մոտ 1-2 շաբաթ հետո: Այնուհետև մեր գլխավոր առաջադրանքն է դառնում օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը, ինչն էլ երկարատև ռեմիսսիայի գրավականն է: Այդ նպատակով օգտագործում ենք վիտամիններ և միներալներ՝ կալցիում, մագնեզիում, ցինկ: Դրանց ներքին ընդունումը, զուգակցված մեր արտաքին պրոցեդուրաների հետ, հիանալի արդյունք է տալիս: Նույն նպատակի համար օգտագործում ենք ադապտոգեն հատկություններով օժտված բույսեր՝ թուրմերի տեսքով:   


Բուսական դեղամիջոցները պատրաստվում են մեզ մոտ, դրանք չեն պարունակում ոչ մի քիմիական բաղադրիչ: Բույսերը ստանում ենք Հայկական բնաշխարհից, ինչպես նաև Ալթայից և Չինաստանից: Կիրառում ենք նաև այնպիսի բնանյութեր, ինչպիսիք են մումիոն և«քարի յուղը», որոնք ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող բուժական և կոսմետիկ միջոցներ են: Ի դեպ, փսորիազի ռեմիսիայի ապահովումից հետո մենք նաև մեր պացիենտներին տալիս ենք երկարատև տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հատուկ լասիոն, որը պացիենտը կարող է օգտագործել, եթե նորից մաշկի վրա փսորիազի որևէ ախտանշան ի հայտ գա:

 

Արտեմիսիա

 

«Արտեմիսիայում» խորհրդատվությունն անվճար է բոլորի համար: Դեղաբույսերն ունեն ավելի շատ ցուցումներ, քան սովորական դեղերը, և շատ քիչ հակացուցումներ, բայց անգամ դեղաբույսերով ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի: Դրանք պետք է նշանակի պրոֆեսիոնալ մասնագետը՝ հաշվի առնելով պացիենտի մոտ առկա հիվանդության ախտանշաններն ու բարդության աստիճանը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Որո՞նք են դեռահասների և երիտասարդների մոտ հաճախ հանդիպող մաշկային խնդիրները:

–   Դեռահասների, երիտասարդների մոտ առավել հաճախ հանդիպում են սնկային հիվանդություններ...

Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Դեռևս անբուժելի հիվանդություն համարվող փսորիազը մաշկաբանները հեշտությամբ են ախտորոշում: Այն անզեն աչքով էլ կարելի է տեսնել:

Հիվանդության ախտորոշման և ընթացքի մասին  պատմում է մաշկաբան...

Բժշկի ընդունարանում
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Համակարգային հիվանդություններ
Մելանոմա` մաշկի քաղցկեղ. oncology.am
Մելանոմա` մաշկի քաղցկեղ. oncology.am

Մելանոման մաշկի քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակն է։ Քանի որ մելանոման տեսանելի է, այն հնարավոր է վաղաժամ հայտնաբերել և, միևնույն ժամանակ, նվազեցնել դրանց առաջացման ռիսկերը...

Ուռուցքաբանություն
Հիգիենան վիտիլիգոյի ժամանակ
Հիգիենան վիտիլիգոյի ժամանակ

Վիտիլիգոն հիվանդություն է, որի դեպքում մաշկի գունավոր բջիջները քայքայվում են ու առաջացնում սպիտակ հետքանման բծեր...

7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ. oncology.am
7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ. oncology.am

1. Ի՞նչ է մելանոման
Մելանոման չարորակ ուռուցք է, որն առավել հաճախ ախտահարում է մաշկը: Այն զարգանում է...

Ուռուցքաբանություն
Ինչպես ազատվել մեջքի ակնեից. 168.am
Ինչպես ազատվել մեջքի ակնեից. 168.am

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր տառապում են դիմային ակնեով, տառապում են նաև մեջքի ակնեով: Ակնեն կարող է լինել գենետիկ խնդիր, սակայն կարող է առաջանալ հորմոնալ դիսբալանսի, սխալ սննդակարգի կամ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Խալերից, գորտնուկներից, սև կետերից ազատվելու մի քանի միջոց. 168.am
Խալերից, գորտնուկներից, սև կետերից ազատվելու մի քանի միջոց. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է և բազմաթիվ գործառույթներ ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Ինչպես պայքարել փսորիազի դեմ բնական միջոցներով. 168.am
Ինչպես պայքարել փսորիազի դեմ բնական միջոցներով. 168.am

Փսորիազը մաշկի ախտաբանական վիճակ է է, որի դեպքում դիտվում է կարմրություն, թեփոտություն, բորբոքում, ցավ։ Steptohealth.ru կայքը գրում է, որ այս հիվանդության դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Ընդամենը 10 օրում վերացրեք գորտնուկները. 168.am
Ընդամենը 10 օրում վերացրեք գորտնուկները. 168.am

Ձեզ անհանգստացնո՞ւմ են տհաճ գորտնուկները, ու ցանկանում եք, որքան հնարավոր է՝ շուտ ազատվել դրանցից, ուրեմն healthyfoodhouse կայքի ներկայացրած մեթոդները ձեզ համար են: Գորտնուկները փոքր, կոշտացած գոյացություններ են, որոնք կարող են...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք Անձնական խնամք
Ինչպես բնական ճանապարհով ազատվել տհաճ գորտնուկներից. tert.am
Ինչպես բնական ճանապարհով ազատվել տհաճ գորտնուկներից. tert.am

Գորտնուկները մաշկային վարակի հետևանքով առաջացող տհաճ գոյացություններ են, որոնցից ձերբազատվելը բավականին բարդ խնդիր է: Սակայն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Ճաղատության դեմ պայքարն` առանց դեղամիջոցների
Ճաղատության դեմ պայքարն` առանց դեղամիջոցների

Գլխի մազածածկույթի կորուստը թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց շրջանում շատ ավելի լայն տարածում ունի, քան որեւէ մեկին կարող  է թվալ...

Մազերի խնամք
Գլխամաշկի քոր. 5 առավել լայն տարածում գտած խնդիրներ եւ լուծումներ. news.am
Գլխամաշկի քոր. 5 առավել լայն տարածում գտած խնդիրներ եւ լուծումներ. news.am

Եթե պարբերաբար ստիպված եք գլխամաշկը քորել՝ դեռ չի նշանակում, որ երեւույթի պատճառը թեփն է: Մի շարք այլ խանգարումներ եւս կարող են գլխամաշկի քոր առաջացնել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ