Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մաշկաբանություն

Գլխամաշկի քոր. 5 առավել լայն տարածում գտած խնդիրներ եւ լուծումներ. news.am

Գլխամաշկի քոր. 5 առավել լայն տարածում գտած խնդիրներ եւ լուծումներ. news.am

Եթե պարբերաբար ստիպված եք գլխամաշկը քորել՝ դեռ չի նշանակում, որ երեւույթի պատճառը թեփն է: Մի շարք այլ խանգարումներ եւս կարող են գլխամաշկի քոր առաջացնել:

 

Այնպես որ, տհաճ երեւույթից ազատվելու համար նախեւառաջ հարկավոր է դրա առաջացման պատճառը գտնել:

 

Ստորեւ դրանցից 5 ամենատարածվածներն ու բուժման համապատասխան միջոցներն ենք ներկայացնում. 

 

  1. Թեփը եւ սեբորեային դերմատիտը գլխամաշկի քորի առաջացման ամենալայն տարածում գտած պատճառներն են:
    «Գանգամաշկին առկա խմորիչների բաղադրության աճը կարող է համապատասխան բորբոքային գործընթաց հրահրել՝ քորի տեսքով», - մեկնաբանել է մաշկաբան Մելիսա Պիլիանգը:
    Բուժում. Մեղմ արտահայտված դեպքում կարելի է սելենիում կամ ցինկի պիրիտիոն պարունակող շամպունների օգնությանը դիմել՝ խմորիչների բաղադրության կարգավորման նպատակով: Իսկ առավել ծանր դեպքերում բժշկի կողմից նշանակված հատուկ հակասնկային շամպունները, քսուքները, լուծույթները կամ փրփուրները կարող օգտակար լինել:

  2. Փսորիազ. այս քրոնիկ աուտոիմուն հիվանդությունը մաշկի կամ գանգամաշկի վրա ի հայտ եկող կարմիր, մեծ չափերի բծերով է բնորոշվում: Խանգարումը ո՛չ միայն վարակիչ չէ, այլ նաեւ առաջացման հստակ հասկանալի պատճառներ չի դրսեւորում: Այդուհանդերձ, հիվանդության ձեռք բերման ռիսկը բարձր է այն պարագայում, երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկի մոտ հաստատվել է դրա առկայությունը:
    Բուժում. Դոկտոր Պիլիանգը խորհուրդ է տալիս, որպես գանգամաշկի փսորիազի վերահսկման միջոց, կուպր կամ սալիցիլաթթու պարունակող բուժական շամպունների օգնությանը դիմել: Իսկ եթե դրանք էլ չեն օգնում, հարկավոր է մաշկաբանի խորհրդին դիմել՝ առավել ազդեցիկ շամպունների տեսքով նշանակում ստանալու համար:
    Tinea capitis. այս սնկային վարակը, որ նաեւ «խուզող մկնատամ» անվամբ է հայտնի, մազերի ֆոլիկուլներն ախտահարելու եւ փոքր՝ աստիճանաբար մեծացող մակերեսով մազաթափություն հրահրելու հատկություն ունի: Միաժամանակ նաեւ գլխամաշկին սեւ կետերով ցանի առաջացման պատճառ կարող է դառնալ:
    Բուժում. Մաշկի «խուզող մկնատամի» առկայության պարագայում տհաճ երեւույթներից կարելի է ցանկացած հակասնկային քսուքի օգնությամբ ազատվել, սակայն երբ Tinea capitis-ը գլխամաշկն է ախտահարել, խնդրին միայն բժշկի նշանակմամբ՝ հակասնկային դեղահաբերի միջոցով կարելի է լուծում տալ:

  3. Գլխի ոջիլը, որպես կանոն, դպրոցահասակ երեխաների հետ է ասոցացվում, այնչինչ կարող է ցանկացած տարիքի մարդու մոտ ի հայտ գալ: Դոկտոր Պիլիանգի հավաստիացմամբ, այն մաքուր մազեր է սիրում, այնպես որ, եթե պարզվել է՝ գանգամաշկի քորի պատճառը ոջիլն է, դեռ չի նշանակում, թե հիգիենայի կանոներին չեք հետեւում:
    Բուժում. Գլխի ոջիլից կարելի է ինսեկտիցիդ պիրետրին կամ պերմետրին պարունակող շամպունների օգնությամբ ազատվել: «Շամպունի յուրաքանչյուր բանաձեւ իր կիրառման եղանակն ունի: Այնպես որ, ոջիլից ազատվելու համար, հարկավոր է տարայի վրա գրառված ցուցումներին հետեւել», - զգուշացրել է դոկտոր Պիլիանգը:

  4. Ալերգիկ ռեակցիաներ. մազերի ներկը, էկզեման եւ ատոպիկ դերմատիտը գլխամաշկի քորի առաջացման առավել հազվադեպ հանդիպող պատճառներից են:
    Բուժում. Ալերգիկ ռեակցիաները, որպես կանոն, դրանց առաջացման պատճառը հայտնաբերելուց եւ չեզոքացնելուց հետո, երկար չեն տեւում: Մինչդեռ պատճառը որոշ դեպքերում միայն մաշկաբանի միջնորդությամբ եւ մի շարք հետազոտությունների միջոցով կարելի է պարզել:

 

Ե՞րբ պետք է անհանգստանալ

 

Գլխամաշկի քորը մեծավ մասամբ պատճառ չէ՝ մտահոգության համար: Բայց որոշ դեպքերում այն կարող է բավականին լուրջ խնդիրների առկայության մասին վկայել: Այնպես որ, հարկավոր է բժշկի օգնությանը դիմել, երբ. 

 

  • ազատ վաճառքի շամպունները որեւէ կերպ չեն օգնում,
  • քորը նաեւ գիշերային, ինչպես նաեւ աշխատանքի կամ ուսման ժամերին է շարունակվում,
  • գլխամաշկին՝ ոջիլ կամ մազին՝ ոջիլի ձու եք նկատել,
  • քոր եկող մասերը նաեւ ցավոտ են:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. prosto-mariya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Երիտասարդների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններ. հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Որո՞նք են դեռահասների և երիտասարդների մոտ հաճախ հանդիպող մաշկային խնդիրները:

–   Դեռահասների, երիտասարդների մոտ առավել հաճախ հանդիպում են սնկային հիվանդություններ...

Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Դեռևս անբուժելի հիվանդություն համարվող փսորիազը մաշկաբանները հեշտությամբ են ախտորոշում: Այն անզեն աչքով էլ կարելի է տեսնել:

Հիվանդության ախտորոշման և ընթացքի մասին  պատմում է մաշկաբան...

Բժշկի ընդունարանում
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Համակարգային հիվանդություններ
Մելանոմա` մաշկի քաղցկեղ. oncology.am
Մելանոմա` մաշկի քաղցկեղ. oncology.am

Մելանոման մաշկի քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակն է։ Քանի որ մելանոման տեսանելի է, այն հնարավոր է վաղաժամ հայտնաբերել և, միևնույն ժամանակ, նվազեցնել դրանց առաջացման ռիսկերը...

Ուռուցքաբանություն
Հիգիենան վիտիլիգոյի ժամանակ
Հիգիենան վիտիլիգոյի ժամանակ

Վիտիլիգոն հիվանդություն է, որի դեպքում մաշկի գունավոր բջիջները քայքայվում են ու առաջացնում սպիտակ հետքանման բծեր...

7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ. oncology.am
7 խորհուրդ մելանոմայի վերաբերյալ. oncology.am

1. Ի՞նչ է մելանոման
Մելանոման չարորակ ուռուցք է, որն առավել հաճախ ախտահարում է մաշկը: Այն զարգանում է...

Ուռուցքաբանություն
ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար. Բելլա Աբրահամյան
ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար. Բելլա Աբրահամյան

Մաշկային հիվանդությունները դարձել են 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկը: Քիչ երջանիկներ կան այսօր, ովքեր ինչ-որ տարիքում խնդիր չեն ունեցել մաշկային ալլերգիաների կամ ակնեի հետ: Կան նաև...

Բժշկի ընդունարանում
Ինչպես ազատվել մեջքի ակնեից. 168.am
Ինչպես ազատվել մեջքի ակնեից. 168.am

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր տառապում են դիմային ակնեով, տառապում են նաև մեջքի ակնեով: Ակնեն կարող է լինել գենետիկ խնդիր, սակայն կարող է առաջանալ հորմոնալ դիսբալանսի, սխալ սննդակարգի կամ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Խալերից, գորտնուկներից, սև կետերից ազատվելու մի քանի միջոց. 168.am
Խալերից, գորտնուկներից, սև կետերից ազատվելու մի քանի միջոց. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է և բազմաթիվ գործառույթներ ունի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Ինչպես պայքարել փսորիազի դեմ բնական միջոցներով. 168.am
Ինչպես պայքարել փսորիազի դեմ բնական միջոցներով. 168.am

Փսորիազը մաշկի ախտաբանական վիճակ է է, որի դեպքում դիտվում է կարմրություն, թեփոտություն, բորբոքում, ցավ։ Steptohealth.ru կայքը գրում է, որ այս հիվանդության դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Ընդամենը 10 օրում վերացրեք գորտնուկները. 168.am
Ընդամենը 10 օրում վերացրեք գորտնուկները. 168.am

Ձեզ անհանգստացնո՞ւմ են տհաճ գորտնուկները, ու ցանկանում եք, որքան հնարավոր է՝ շուտ ազատվել դրանցից, ուրեմն healthyfoodhouse կայքի ներկայացրած մեթոդները ձեզ համար են: Գորտնուկները փոքր, կոշտացած գոյացություններ են, որոնք կարող են...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք Անձնական խնամք
Ինչպես բնական ճանապարհով ազատվել տհաճ գորտնուկներից. tert.am
Ինչպես բնական ճանապարհով ազատվել տհաճ գորտնուկներից. tert.am

Գորտնուկները մաշկային վարակի հետևանքով առաջացող տհաճ գոյացություններ են, որոնցից ձերբազատվելը բավականին բարդ խնդիր է: Սակայն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Մարմնի խնամք
Ճաղատության դեմ պայքարն` առանց դեղամիջոցների
Ճաղատության դեմ պայքարն` առանց դեղամիջոցների

Գլխի մազածածկույթի կորուստը թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց շրջանում շատ ավելի լայն տարածում ունի, քան որեւէ մեկին կարող  է թվալ...

Մազերի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ