Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Արյունաբանություն

Արյան դոնորները. ո՞վ կարող է արյուն հանձնել և ի՞նչ հաճախականությամբ. 1in.am

Արյան դոնորները. ո՞վ կարող է արյուն հանձնել և ի՞նչ հաճախականությամբ. 1in.am

Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պատրաստուկների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ և քաշը գերազանցում է 50 կգ-ը:

Դոնորից միանվագ կարելի է վերցնել ոչ ավելի, քան 400-500 մլ արյուն: Արյունը, սովորաբար, առավոտյան են հանձնում, քանի որ այդ ժամերին օրգանիզմն ավելի լավ է արձագանքում արյան կորստին:

Նախքան արյուն հանձնելը հարկավոր է բուժզննության ենթարկվել, որը դոնորի համար անվճար է: Հետազոտությունը ներառում է այցելություն թերապևտին, արյան կլինիկական և կենսաքիմիական հետազոտություն, հեպատիտի, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի նկատմամբ հետազոտություն:

Արյուն հանձնելու օրը և դրա նախօրեին խորհուրդ չի տրվում օգտագործել ճարպոտ, սուր և ապխտած կերակրատեսակներ, ինչպես նաև` կաթնամթերք, ձու, կարագ և շոկոլադ: Արյուն հանձնելուց մեկ օր առաջ հարկավոր է շատ հեղուկ օգտագործել, նախքան հանձնելը 48 ժամվա ընթացքում չի թույլատրվում ալկոհոլ օգտագործլ, իսկ 72 ժամվա ընթացքում` ասպիրին և անալգետիկներ պարունակող դեղորայք ընդունել: Առավոտյան պետք է թեթև նախաճաշել և արյուն հանձնելուց գոնե մեկ ժամ առաջ չծխել:

Գոյություն ունեն բացարձակ, այսինքն, հիվանդության վաղեմությունից և բուժման արդյունքներից անկախ հիվանդություններ, որոնց առկայության դեպքում տվյալ մարդը երբեք չի կարող դոնոր դառնալ, և ժամանակավոր, որոնք միայն ժամանակավոր են սահմանափակում դոնորութայն հնարավորությունը:

Բացարձակ հակացուցումներն են. ՄԻԱՎ-ը, սիֆիլիսը, վիրուսային հեպատիտները, թոքախտը, արյան հիվանդությունները, օնկոլոգիական հիվանդությունները, լսողության և խոսքի բացակայությունը, հոգեկան հիվանդությունները, թմրամոլությունը, ալկոհոլիզմը, II-II աստիճանի հիպերտոնիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, սրտի արատը, բրոնխիալ ասթման, բրոնխոէկտատիկ հիվանդությունը, թոքերի էմֆիզեման, բրոնխիտները, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցը, լյարդի քրոնիկ հիվանդությունները, կարճատեսությունը (6 Դ և ավելին):

Ժամանակավոր հակացուցումները տարբեր ժամկետներ ունեն` կախված պատճառներից: Ամենատարածված արգելքներն են. ատամի հեռացումը (10 օր), դաջվածքն ու ասեղնաբուժությունը (1 տարի), անգինան, գրիպը, սուր շնչառական հիվանդությունները (1 ամիս ապաքինվելուց հետո), դաշտանը (5 օր), աբորտը (6 ամիս), հղիությունը և լակտացիան (1 տարի ծննդաբերությունից հետո, 3 ամիս լակտացիայի ավարտից հետո), ալերգիկ հիվանդությունների սրացումը (2 ամիս), սրսկումները:

Ժամանակավոր սահմանափակումներ են գործում նաև արտերկրից վերադարձածների համար, քանի որ որոշակի ժամանակ է հարկավոր ի հայտ բերելու հնարավոր հիվանդությունը (եթե այն կա): 2 ամսից ավելի արտերկրում բնակված մարդն արյուն կարող է հանձնել վերադառնալուց միայն 6 ամիս անց:

Տարվա ընթացքում արյուն հանձնելու թույլատրելի հաճախականությունը տարբեր է կանանց և տղամարդկանց համար: Տղամարդիկ կարող են դա անել տարին 5 անգամ, իսկ կանայք` 4:

Արյուն հանձնելուց հետո խորհուրդ է տրվում կրկին անգամ հանձնել ոչ շուտ, քան 60 օրից: Ընդ որում, եթե դոնորը 5 անգամ անընդմեջ արյուն է հանձնել, խորհուրդ է տրվում ավելի երկար ընդմիջում անել` մինչև 3-4 ամիս: Դա թույլ կտա ո՛չ միայն վերականգնել օրգանիզմի արյան շրջանառության համակարգի նորմալ վիճակը, այլ նաև ապահովել դոնորական նյութի բավարար բարձր որակր:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երկաթի պակասի 15 նշան
Երկաթի պակասի 15 նշան

Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին  հեմոգլոբինի ստեղծման համար՝ սպիտակուցի, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածնով մատակարարել ամբողջ մարմինը: Առանց դրա սկսվում է անեմիա...

Հեմոֆիլիա. ինչպե՞ս է Հայաստանում բուժվում կամ կանխվում այս ծանր հիվանդությունը. ankakh.com
Հեմոֆիլիա. ինչպե՞ս է Հայաստանում բուժվում կամ կանխվում այս ծանր հիվանդությունը. ankakh.com

Հեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, ըստ վիճակագրության, տառապում է 10 հազարից մեկ մարդ։ Այն գոյություն ունի նաև մեզանում...

Անեմիա.արդյունավետ և անվտանգ թերապիա
Անեմիա.արդյունավետ և անվտանգ թերապիա

Բժիշկներին, գարնան գալուն պես և այնուհետև, դիմում են բազմաթիվ պացիենտներ, գանգատվելով ուժերի անկումից, հոգնելիությունից, իմունիտետի նվազումից, ախորժակի բացակայությունից, եղունգների ու մազերի կոտրտվածությունից...

Բուժում Առողջապահության լրատու 8-9.2012
Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել
Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել

Ինձ մոտ բժիշկներն ախտորոշել են փայծաղի մեծացում և առաջարկում են հեռացնել այն: Սակայն ես չեմ ցանկանում վիրահատվել: Ժողովրդական ի՞նչ միջոցներ կան դրա դեմ:  Գ.Նալբանդյան, ք.Երևան...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը Առողջապահության լրատու 6-7.2012
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից

Բուսակերները հակված են հենա-շարժական ապարատի, արյան և ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին, դրա հետ մեկտեղ, նրանք պաշտպանված են սրտային հիվանդություններից, քանի որ նրանց օրգանիզմ խոլեստերին գործնականում չի ներմուծվում, հաղորդել են ռուս գիտնականները...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն Առողջապահության լրատու 1.2011
Հեմանգիոմաները մանկական հասակում
Հեմանգիոմաները մանկական հասակում

Հեմանգիոման անոթային բարորակ գոյացություն է, որն առաջանում է պտղի սաղմնային շրջանում` անոթների ոչ բնականոն զարգացման պատճառով: Այն կազմում է երեխաների փափուկ հյուսվածքների ուռուցքների 50%-ը: Չնայած իրենց բարորակ բնույթին, հեմանգիոմաները...

Առողջապահություն 4.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ