Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Արյունաբանություն

Անեմիա.արդյունավետ և անվտանգ թերապիա

Անեմիա.արդյունավետ և անվտանգ թերապիա

Բժիշկներին, գարնան գալուն պես և այնուհետև, դիմում են բազմաթիվ պացիենտներ, գանգատվելով ուժերի անկումից, հոգնելիությունից, իմունիտետի նվազումից, ախորժակի բացակայությունից, եղունգների ու մազերի կոտրտվածությունից, տրամադրության տատանումներից, քնի հետ կապված խնդիրներից և մի շարք այլ ախտանշաններից:

 

Որպես կանոն, մարդիկ հակված են իրենց վիճակը վերագրել ավիտամիոզին:

 

Սակայն այդ երևույթները բնորոշ են նաև այնպիսի հիվանդության, որը, չնայած ինքնուրույն հիվանդություն չի համարվում, բայց օրգանիզմի համար կարող է ծանր հետևանքներ ունենալ: 

 

Խոսքը տարածված ախտաբանության`  անեմիայի մասին է: 

 

Անեմիան կամ սակավարյունությունը բնութագրվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ (տղամարդկանց մոտ 130գ/լ-ից, կանանց մոտ` 120գ/լ-ից պակաս) և, մեծ մասամբ, արյան մեջ էրիթրոցիտների ծավալով (տղամարդկանց մոտ` 39%, կանանց մոտ` 35%): Անեմիան միշտ երկրորդական է, այսինքն այն ուղեկցում է որևէ հիվանդության, որպես ախտանշան:

 

Սակավարյունության առավել տարածված տեսակն է երկաթանբավարարության անեմիան (ԵԱԱ): Այսօր ԵԱԱ-ն կազմում է սակավարյունության բոլոր դեպքերի 98%-ը: ԵԱԱ զարգացման ռիսկի խմբում են վերարտադրողական տարիքի կանայք, հղիները, կերակրող մայրերը, և փոքրահասակ երեխաները: 

 

ԵԴԱ զարգացման հիմնական պատճառներն են.

 

  • տարբեր հիվանդությունների պատճառով, տարբեր տեղակայման արյունահոսությունները (ստամոքս-աղիքային, արգանդային, քթային, երիկամային),
  • աղիներում սննդի հետ ստացված երկաթի յուրացման խանգարումը,
  • օրգանիզմում երկաթի ավելացած պահանջարկը (հղիություն, կերակրում, ինտենսիվ աճ և այլն),
  • երկաթի ալիմենտար անբավարարություն (անբավարար սնունդ, անորեքսիա, բուսակերություն և այլն):  

 

ԵԴԱ զարգացման սկզբնական փուլում  երկաթի անբավարարությունն օրգանիզմում վատացնում է երկաթպարունակող հյուսվածքային շնչառության ֆերմենտների ֆունկցիան: Դրա հետևանքով զարգանում են բազմաթիվ տրոֆիկ խանգարումներ (մաշկի չորություն, եղունգների կոտրտվածություն, մազաթափություն): Հետագայում խանգարվում է նաև հեմոգլոբինի ձևավորումը: 

 

Անեմիայի բուժման հիմնական սկզբունքների շարքում են.

 

  • երկաթի անբավարարության հիմնական պատճառների վերացում,
  • օրգանիզմն ապահովել ամինաթթուների, սպիտակուցների, վիտամինների և միկրոտարրերի բավարար քանակով, 
  • ստամոքսի և բարակ աղու էպիթելի կառուցվածքի և գործառույթի կարգավորում, որոնք կարևոր դեր են խաղում սննդի հետ օրգանիզմ ներմուծված երկաթի յուրացման համար:  

 

Բայց միայն երկաթի բարձր պարունակությամբ (միս, լյարդ, ոլոռ, լոբի և այլն) սննդակարգը բավարար չէ տվյալ տարրի անբավարարությունը վերացնելու և ԵԱԱ-ն բուժելու համար: Սննդի հետ ներմուծվող երկաթի քանակությունը չի համապատասխանում այն քանակին, որը ներծծվում է ստամոքս-աղիքային ուղիում: Օրինակ, եթե չափահաս տղամարդը օրական լիարժեք սննդի հետ ստանում է 18 մգ երկաթ, դրանից յուրացվում է ընդամենը 1-1,5 մգ-ը, իսկ կանանց մոտ 12-15 մգ-ից յուրացվում է ընդամենը 1-1,3 մգ-ը: 

 

Այդ պատճառով էլ ԵԱԱ համապատասխան բուժումն անհնարին է առանց երկաթ պարունակող դեղպատրաստուկների: Դրանք ստամոքս-աղիքային ուղիում սննդի մեջ պարունակվող երկաթից առավել լավ են յուրացվում: Դեղպատրաստուկն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԱԱ դեպքում հեմոգլոբինի ցուցանիշի համապատասխան աճը կարելի է ապահովել միայն, երբ օրգանիզմ է ներմուծվում 30-100 մգ երկվալենտ երկաթ: Եվ, քանի որ, ԵԱԱ ֆոնի վրա երկաթի յուրացումը աճում է մինչև 25-30% (համեմատած 3-7% նորմայի հետ), պացիենտին անհրաժեշտ է նշանակել օրական 100-300 մգ երկվալենտ երկաթ: 

 

Բացի դրանից, բուժման սխեման անպայման պետք է ներառի ասկորբինաթթու, որը նպաստում է երկաթի լավ յուրացմանը, ընդ որում, նրա պարունակությունը պետք է 2-3 անգամ գերազանցի երկաթի պարունակությանը: Թերապիայի արդյունավետությունը նշանակալիորեն բարձրացնելու համար հարկավոր է նաև ֆոլաթթու և վիտամին B12 ընդունել, որոնք արյունաստեղծ բջիջներում ուժեղացնում են ԴՆԹ սինթեզը, ինչպես նաև կարգավորում են օրգանիզմում երկաթի մետաբոլիզմի ցիկլը: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. djimbo.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

MաGա

04.02.2016

Բարև ձեզ.Իմ ձեռքերը փոքր տարիքից ունեն կապույտ գույն և շատ սառն են.Այցելել եմ բժշկի,առողջական ոչ մի խնդիր չունեմ.Տեսել են ձեռքես ու ասել են որ տարիքի հետ կանցնի,հիմա 19 տարեկան եմ բայց չի անցնում.Նույնիսկ ամռանն է այդպիսին.Ինչ կառաջարկեք????

Մեդ-Պրակտիկ

10.12.2015

Հարգելի Hranush, բարև Ձեզ: Նախ հարկավոր է պարզել անեմիայի պատճառը, միգուցե բալիկի մոտ կան այլ առողջական խնդիրներ, որոնք բերել են անեմիայի: Խորհուրդ կտայի դիմել մանկաբույժի: Բացի այդ 11 ամսեկան հասակում բացի կրծքի կաթից, երեխային հարկավոր է նաև հավելյալ սնունդ տալ, օրինակ շիլաներ, ապուրներ, պյուրեներ և այլն: Մեր կայքի "երեխա" բաժնի "Երեխայի սնուցում"  ենթաբաժնում կարող եք համապատասխան ինֆորմացիա գտնել:

Hranush

08.12.2015

barev dzez erexas 11 amsakan e uni hemoglobini pakas aryan mej kurcq chi utum inch anem

Կարդացեք նաև

Արյան դոնորները. ո՞վ կարող է արյուն հանձնել և ի՞նչ հաճախականությամբ. 1in.am
Արյան դոնորները. ո՞վ կարող է արյուն հանձնել և ի՞նչ հաճախականությամբ. 1in.am

Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պատրաստուկների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, ովքեր չունեն...

Երկաթի պակասի 15 նշան
Երկաթի պակասի 15 նշան

Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին  հեմոգլոբինի ստեղծման համար՝ սպիտակուցի, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածնով մատակարարել ամբողջ մարմինը: Առանց դրա սկսվում է անեմիա...

Հեմոֆիլիա. ինչպե՞ս է Հայաստանում բուժվում կամ կանխվում այս ծանր հիվանդությունը. ankakh.com
Հեմոֆիլիա. ինչպե՞ս է Հայաստանում բուժվում կամ կանխվում այս ծանր հիվանդությունը. ankakh.com

Հեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, ըստ վիճակագրության, տառապում է 10 հազարից մեկ մարդ։ Այն գոյություն ունի նաև մեզանում...

Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել
Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել

Ինձ մոտ բժիշկներն ախտորոշել են փայծաղի մեծացում և առաջարկում են հեռացնել այն: Սակայն ես չեմ ցանկանում վիրահատվել: Ժողովրդական ի՞նչ միջոցներ կան դրա դեմ:  Գ.Նալբանդյան, ք.Երևան...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը Առողջապահության լրատու 6-7.2012
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից

Բուսակերները հակված են հենա-շարժական ապարատի, արյան և ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին, դրա հետ մեկտեղ, նրանք պաշտպանված են սրտային հիվանդություններից, քանի որ նրանց օրգանիզմ խոլեստերին գործնականում չի ներմուծվում, հաղորդել են ռուս գիտնականները...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն Առողջապահության լրատու 1.2011
Հեմանգիոմաները մանկական հասակում
Հեմանգիոմաները մանկական հասակում

Հեմանգիոման անոթային բարորակ գոյացություն է, որն առաջանում է պտղի սաղմնային շրջանում` անոթների ոչ բնականոն զարգացման պատճառով: Այն կազմում է երեխաների փափուկ հյուսվածքների ուռուցքների 50%-ը: Չնայած իրենց բարորակ բնույթին, հեմանգիոմաները...

Առողջապահություն 4.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ